Փաստ, որը չկա
Կա փաստ, որ կան որոշակի կառուցվածքի քարեր, և որ ինչ-որ մեկը վերացական ենթադրություն է արել, որ դա կարող է աստղադիտարան լիներ, մարդիկ էդ քարի ծակերով աստղերին էին նայում: Հոգ չէ, որ այդ ծակերով աստղերին նայելը անիմաստ զբաղմունք է:
Ու կա նաև հնագետների ու պատմաբանների կարծիք, որի մի ընդհանրացված տեսակետ մեջբերեցի մի քանի գրառում այն կողմ: Ի դեպ այդ գրքի բոլոր հեղինակները իրենց ոլորտներում հարգի մասնագետներ են: Ներկայումս նույն ոլորտի մասնագետները կրում են նույն հիմնավորված տեսակետը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիմա, որ ասեմ գրքից ապացույց դնեմ դու գիտականորեն հերքի պտի ասես ժամանակ չունեմՉուկ ջան ես էլ օրինակի համար ասում եմ կա:
Կներես էլի էտ պատմաբանի կարծիքը քո համար ինչ որ դերա խաղու՞մ , հնագետը մի քիչ ուտվում ա բայց պատմաբա՞ն, Չուկ բա աստղագետներն ու՞ր են, ու՞ր են գործից հասկացող մարդիկ,ի՞նչ հնագետ, ի՞նչ պատմաբան, թե իրանք ինչ հիմնավորում կարան անեն, այ էտ պահը իսկականից իմ մոտ ծիծաղ առաջացրեց:Ի՞նչ ասեմ դու պատմաբանի կամ էլ հնագետի ասածներին հավատա ես էլ ֆիզիկոսի ով աստղաբանությունից էլ վատ չի:
Գայլ, Հերունու «աշխատություններին» քեզնից շուտ եմ ծանոթ:
Եթե քեզ ձեռ ա տալիս հավատալը, դրանից քո ինքնարժեքը կամ երկրիդ ինքնարժեքը աչքումդ բարձրանում ա, հավատա, բայց ես էդքան պարապ ժամանակ չունեմ այդ հսկայածավալ իմ գնահատմամբ դատարկաբանությունները հիմնավորումներով հերքելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, Գայլ ջան, իհարկե աստղադիտարան չի: Էդքան մանր-մունր բաներով չբավարարվենք: Հրթիռակայան է:
Թեմայի նկատմամբ ծաղրս բնական է, պատճառը ապացույցների փոխարեն գրքերում «դատարկաբանության» առկայությունն է:
Լավ լեր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելիս, վերևի գրառումներում այնպիսի տպավորություն էր, որ շատերդ ատամներով պաշտպանում էիք Ռասելին, նկատի ունենալով լրագրողի "անտակտ" վերաբերմունքը, և շատ լուրջ նկատում, որ այն տեսակետ է, որը քննարկելու, հետազոտելու կարիք ունի և այլն:
Սակայն երբ հարցն արդեն վերաբերվում է ասենք Քարահունջի աստղադիտարանին, Արիական դիցաբանական պատումներին և այլն, պատկերը կարծես կտրուկ փոխվում է, սկսվում են ծաղրական գրառումներ, գաղափարակիրներին երբեմն ֆաշիստ են անվանում, ու նախորդ դեպքի գիտաէթիկական մակարդակները քարոզողները մոռանում են իրենց վեհ քարոզները, և գործում են մարդկային խոսակցության ամենացածր որակի մոտեցումներով` ծաղրանքով վերաբերվել տեսակետներին. և այլն:
Ինչ է, սրանք գիտական թեզեր չեն? Սրանք քննարկման ենթակա չեն? Թե քննարկողներից յուրաքանչյուրն արդեն ակադեմիկոս է, և իրեն իրավունք է վերապահում ծաղրել այլ ակադեմիկոսների կարծիքները:
Սա հստակ ընդգծված մոտեցում է այդ բնույթի հարցերին: Ծաղրել, թեման խճճել, սադրել, օֆտոպել...
Այս ամենը շատ հետաքրքիր է:
Քարահունջը հնագույն աստղադիտարան է: Այո, երբեմն հին գիտնականների համար դեռևս մի քիչ դժվար է համակերպվել այդ մտքի հետ, բայց փաստը մնում է փաստ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Lion (10.01.2010)
Լեռնցի ջան, թե Ռասելի նկատմամբ, թե լրագրողի նկատմամբ, թե Հերունու «աշխատությունների» նկատմամբ վերաբերմունքը լրիվ նույն տրամաբանությամբ են արվում: Հակասություններ մի փորձիր փնտրել այնտեղ, որտեղ չկա: Լրագրողն էլ, Հերունին էլ մտել են այնպիսի դաշտ, որտեղ կոմպետենտ չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիանալի էր արդարացումը, հակասություններ ոչ թե չկան, այլ դրանք ակնհայտ են:
Իսկ եթե հարցին մոտենանք այնպես, ինչպես դու ես նշում, ապա փաստորեն պիտի Նյուտոնի տեսությունները դեն գցենք, որովհետև ինքը ի սկզբանե ալքիմիկոս էր, պիտի դեն գցենք գիտության մեջ այն բոլոր հայտնագործությունները, որոնք արել են ոլորտից հեռու մարդիկ, օրինակ, մի մաթեմատիկի տնտեսական գծով Նոբելյան մրցանակ են տվել, պիտի հետ վերցնենք:
Իսկ Մեֆիստոֆելի հետ վերջին օֆտոպումները պարզապես իմ ասածի հստակ ապացույցն են:
Եթե գտնում եք, որ դատողությունները քիչ հիմնավորված են, ապա դա Ձեզ իրավունք չի վերապահում ծաղրել այն:
Իսկ եթե դատողությունների հերքումն այնքան պրիմիտիվ լինեն, ինչպես դուք եք տեսնում, /ի դեպ համոզված եմ, որ չեք կարդացել ապացույցները/, ապա այն այսօր տեղ չէր գտնի դպրոցական դասագրքերում: Համոզված եմ, որ հաջորդ հանրագիտարանում նույնպես շատ բան փոխված կլինի:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հետաքրքիր հոգեբանական բացթողում, որը շատ բան է ասում անձի ենթագիտակցական տրամադրվածության մասին.
"Լեռնցի ջան, թե Ռասելի նկատմամբ, թե լրագրողի նկատմամբ, թե Հերունու «աշխատությունների» նկատմամբ վերաբերմունքը լրիվ նույն տրամաբանությամբ են արվում:"
"Լրագրողն էլ, Հերունին էլ մտել են այնպիսի դաշտ, որտեղ կոմպետենտ չեն:"
Կներեք, իսկ Ռասսելն ուր կորավ...??![]()
Հետևությունները, ինչքան էլ ակնհայտ են, այնուհանդերձ թողնում եմ ընթերցողին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Elmo (11.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ