Սիրելի հայեր, ԱՄՆ մի խումբ հայ ուսանողներ, պատրաստել են մի ֆիլմ, որտեղ նշում են, որ ԱՄՆ մի քանի հայագետներ դիտավորյալ կերպով աղավաղված են ներկայացնում Հայոց պատմությունը:
Առաջարկում եմ դիտել ֆիլմը և գրել ձեր կարծիքները
Սիրելի հայեր, ԱՄՆ մի խումբ հայ ուսանողներ, պատրաստել են մի ֆիլմ, որտեղ նշում են, որ ԱՄՆ մի քանի հայագետներ դիտավորյալ կերպով աղավաղված են ներկայացնում Հայոց պատմությունը:
Առաջարկում եմ դիտել ֆիլմը և գրել ձեր կարծիքները
Հակոբ Գեւորգյան (31.01.2009), Որմիզդուխտ (25.05.2009)
Շնորհակալություն Մեյ,
ահա մի կարեւոր տեղեկատվություն, որն անմիջապես կապված է այդ նյութի հետ։
Կա միայն մեկ Հայոց պատմություն: Մենք պահանջում ենք, որ հայ ուսանողությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ունենա հայոց պատմության նույն դասագիրքը, որը ճշմարիտ և գիտական ազնվությամբ կներկայացնի մեր պատմությունը: Հայաստա՛նն է հայագիտության կենտրոնը, եւ մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ում հայագիտական որևէ դասագիրք նախապես քննություն անցնի և հաստատվի Հայաստանի գիտություննեռի ակադեմիայի կողմից: Մենք՝ ներքո ստորագրյալներս, ԱՄՆ-ի համալսարանների գիտական խորհուրդներից պահանջում ենք շրջանառությունից հանել՝ «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական դասագիրքը:
Дорогие соотечественники. Сегодня в мире пытаются изменить историю Армении и армянского народа. Студенты американского университета Лос Анджелеса сняли фильм протест против этого позорного явления. Прошу вас всех, зайдите сюда: http://www.gopetition.com/online/24480
и дайте ваш голос-протест против искажения нашей истории.
There is only ONE Armenian History!
We are convinced that the Armenian students in Armenia and the Diaspora must have a singular historical framework that represents genuine Armenian History and Culture.
The center of Armenology can only BE and IS our Homeland - Armenia. Therefore, we demand that all Armenian Studies textbooks in the US must be approved by the Armenian National Academy of Sciences.
We, the undersigned, call on the academic councils of the universities in the US to remove from circulation the book - “The Armenian People: From Ancient to Modern Times.”
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հայեր ջան, ներողամիտ եղեք, չէի տեսել, որ նման բովանդակությամբ թեմա կա Ձեր կողմից բացված...Ես էլ իմ կողմից քաղաքականություն բաժնում եմ նման մի թեմա բացել: Գիտեմ, որ շուտով հարգարժան մոդերատորները տեսնելով կրկնվող թեման, կփակեն իմ կողմից բացվածը: Ամեն դեպքում շնորհակալություն, որ անդրադարձել էք այս հույժ կարևոր թեմային... Հարգանքներով` Sartorius
Այս առնչությամբ կազմակերպվել է ստորագրահավաք, և այս պահին ստորագրել են 841 հոգի
Ի լրացում՝ May-ի: Դիտեցեք նույն տեսանյութը որտեղ պատռվում են հայոց պատմությունը կեղծողների դիմակները, միաժամանակ տրված է հնարավորություն՝ մասնակցել ստորագրահավաքին ընդեմ այդ կեղծարարների:
http://www.louysworld.com/2009/01/28...f%d5%a1%d5%be/
Կառաջարկեի նաեւ դիտել հետեվյալ ուշագրավ տեսանյութը, բաղկացած 5 մասերից:
http://www.youtube.com/watch?v=_Tr0W...eature=channel
may (01.02.2009)
Սա շատ հին ու ցավոտ խնդիր է: Նրան շատ հանգամանալից կերպով անդրադարձել է Արմեն Այվազյանը… խնդիրն այն է, որ ամերիկահայ պատմագիտությունը, քաղաքական նպատակելով խնդիր ունենալով օժանդակել թուրքերին, նախորդ դարի կեսերին ու վերջերին ամեն կերպ խեղաթյուրում էր Հայոց պատմությունը...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արմեն Այվազյանի անդրադարձն այս խնդիրներին կարող եք կարդալ այստեղ
Արմեն Այվազյանի գրքի անգլերեն թարգմանությունը կարդացեք այստեղ՝
(The following material is a translation of "THE HISTORY OF ARMENIA AS PRESENTED IN AMERICAN HISTORIOGRAPHY," a book of scholar Dr. Armen Ayvazyan)
http://www.louysworld.com/2009/01/24...istoriography/
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Lion (04.02.2009), Nareco (19.02.2009), Pagan_Angel (06.01.2010), Հակոբ Գեւորգյան (04.02.2009)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Pagan_Angel (06.01.2010), Արիացի (05.02.2009)
Lion ջան, ոչ թե երևի, այլ դրանք իրոք հայ չեն: Համենայն դեպս իմ համար: Միայն նախնիների հայ լինելը ու ազգանունը շատ քիչ են, որ էդ մարդը հայ համարվի: Պետք ա գոնե մի քիչ ազգային գիտակցություն ունենա: Իսկ էդ մարդկանց մոտ, եթե կա էլ ազգային գիտակցություն, ապա հաստատ հայկական չի:
Հիմա օրինակ, դուրս ա գալիս, որ թուրքիայի նախագահի մերն էլ ա հայ, էդ հո չի նշանակում, որ գյուլը դառավ հայ:![]()
Հակոբ Գեւորգյան (05.02.2009)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ո՞վ է պատասխանատու Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար Պատմության հայտնի կեղծարար՝ վերջին տարիներին Թուրքիայում ապրող և դասավանդող Նորման Սթոունի գրախոսությունը նվիրված է Չարլզ Քինգի «Ազատության ուրվականը. Կովկասի պատմություն» գրքին (2008թ.):Դատելով Սթոունի շռայլած գովեստներից ու համառոտաբար ներկայացված փաստերի աղավաղումից` այս գիրքը կարելի է դասել արևմտյան արևելագիտության հերթական թուրքամետ և հայատյաց հրապարակումների շարքը։
Սթոունը (ամենայն հավանականությամբ, նաև Չարլզ Քինգը) այս գրախոսությունում թույլ է տալիս մի շարք լկտի կեղծիքներ և աղավաղումներ։ Այսպես.
- Սթոունը փորձում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը կամ առնվազն արդարացնել այն, հավասարության նշան դնելով Թուրքիայի իրականացրած բնաջնջման և Ռուսաստանի՝ կովկասյան ապստամբությունների դեմ կիրառած բռնամիջոցների միջև։ Պարզվում է` «Քինգը բավական ճիշտ զուգահեռներ է անցկացրել»։
- Ավելին, ըստ այս կեղծարարի, Կովկասում տեղի ունեցած «Էթնիկ զտումներում» ակտիվ են եղել «հատկապես հայերը»։
- Սթոունը լկտիաբար ծաղրում է հայերի՝ ազգային իրավունքների համար մղվող արդար պայքարը։
- Նշում է, թե իբր «Երևանն` այսօրվա Հայաստանի տարածքում, մոտավորապես կիսով չափ մահմեդականներով էր բնակեցված` ադրբեջանցի կամ քուրդ», իսկ Բաքվի և Թիֆլիսի համար ասում է, թե հայերն այնտեղ մեծաքանակ էին` բնականաբար չհիշատակելով այժմյան Ադրբեջանի, Վրաստանի և Օսմանյան կայսրության տարածքներում նախկինում բնակվող հայերի ահռելի քանակը։
- Իհարկե, օգտագործում է միայն արևելյան Թուրքիա և արևելյան Անատոլիա եզրերը, բայց ոչ երբեք ժամանակին հե՛նց արևմտյան աշխարհում և գիտական գրականության մեջ լայնորեն տարածված Արևմտյան Հայաստան կամ Թուրքահայաստան տերմինները։
- Մոռանալով 1915-1921 թթ. ողջ պատմությունը, փաստերը գլխիվայր շրջում է, գրելով, թե իբր «հայերը, դրսևորելով ծավալապաշտական մղումներ, և նույնիսկ, որպես անկախության շրջանի առաջին գործողություն, 1918 թվականին, Սուրբ Ծննդյան օրը ներխուժեցին Վրաստան»։
- Ղարաբաղյան հակամարտության առաջացման ամբողջ մեղքը բարդված է հայերի վրա («Հայերը կրկնեցին 1918 թվականի իրենց երևակայկան արկածախնդրությունը և ներխուժեցին հարևան Ադրբեջան` երևակայական արկածախնդրության հետևից»):
- Սթոունի (և, ըստ երևույթին, Քինգի) մոտեցումներում առկա են նաև հոգեբանական պատերազմի տեխնոլոգիաներ. Արցախյան պատերազմում հայոց հաղթանակը ներկայացված է որպես պարտություն («տնտեսական խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չի տվել»), իսկ Հայաստանի բնակչության թիվը գրեթե մեկ միլիոնով նվազեցվում է։
Նկատենք նաև, որ Չ. Քինգի այս գրքի մասին հիացական գնահատականներ են հնչեցրել նաև ուրիշ հեղինակներ, արևմտյան բազմաթիվ հեղինակավոր հանդեսներում և պարբերականներում, այդ թվում՝ Times Literary Supplement-ում, Middle East Strategy at Harvard-ում, Foreign Affairs, Library Journal-ում (ծաղկաքաղը տե՛ս Oxford University Press-ի հետևյալ էջում, նաև Ջորջթաունի համալսարանի կայքում)։
Այս գրախոսությունն, անշուշտ, կունենա հազարավոր արտասահմանցի, ներառյալ` սփյուռքահայ ընթերցողներ, ուստի դժվար չէ պատկերացնել հայոց պատմության այդպիսի ներկայացման բացասական ազդեցությունը։
Սակայն ո՛չ Սթոունի գրախոսությանը, ո՛չ էլ առավել ևս Քինգի գրքին հայկական կողմը չի պատասխանել։ Ստիպված ենք դարձյալ արձանագրել, որ լուռ են ՀՀ արտգործնախարարությունն ու նրա դեսպանությունները, որոնք կոչված են պաշտպանելու Հայաստանի քաղաքական շահերը և դրանց վնասող տեղեկատվական հարձակումները։ Լուռ են նաև Սփյուռքի՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող լոբբիստական կառույցները, որոնց աշխատանքի բաղկացուցիչ մաս են հայտարարված քարոզչական խնդիրները։ Ինչպես միշտ, լուռ են արևմտյան «հայագետները», որոնք իրականում ներկայացնում և առաջ են մղում նույն արևմտյան շահերը, թեև փոքր-ինչ ավելի մեղմ եղանակներով, քան Նորման Սթոունը։ Ցավոք, Սփյուռքի ամենահարուստ ու քաղաքականապես փոքրիշատե կազմակերպված համայնքը` ամերիկահայությունը, մասամբ լիովին անտեղյակ է Հայոց պատմությանն ու մշակույթին, մասամբ էլ` օտար ուժերի մշակած կեղծ տեսությունների և, ըստ այդմ էլ, հայավնաս գաղափարախոսության ազդեցության տակ է:
Տեղեկատվական պաշտպանության այսպիսի խնդիրներից հեռու են նաև Հայաստանում գործող հայագիտական հիմնարկները։ Պատճառների մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվում։
Հայրենի պաշտոնյաներին կոչ ենք անում սթափվել։ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ մշակելուց բացի, շատ ավելի կարևոր է ամեն օր զբաղվել Հայաստանի տեղեկատվական պաշտպանությամբ՝ օգտագործելով բոլոր առկա միջոցները։ Դրա համար Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ, մասնավորապես պետական լծակներ և գիտական ռեսուրսներ։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական դպրոցի գործունեության մասին լրացուցիչ գրականություն.
«Հայաստանի տեղեկատվական պաշտպանությունը ճեղքված է», Գոլոս Արմենիի, 17.10.2007:
Կարդացեք ռուսերեն:
«Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու դիմադրության անհամաչափ միջոց», «21-րդ դար», թիվ 3 (9), 2005:
Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ։
Հեղինակ. Արմեն Այվազյան
Հրատարակչություն. Երևան։ «Արտագերս» հրատ., 1998
“Государство за спиной”, Голос Армении, 17.05.2007 г.
———————-
[1] Բացի New Statesman թերթից, այս գրախոսությունը հայտնվել է արևմտյան այլ պարբերականներում և ինտերնետային էջերում, օրինակ՝ “The high passions of the Caucasus”
06 January 2009, The Australian Financial Review, http://www.politigg.co.uk/stories/71...lomaniacs.html։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ահա այդ Չարլզ Կինգի մասին հոդվածը
http://artmamul.ararat-center.org/?p=140
հերթական աղավաղումը
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Թեման չեմ կարդացել ու դժվար թե կարդամ: Պարզապես արձագանք թեմայի վերնագրին: Պատմության կեղծարարներ եղել են միշտ, բոլոր ժամանակներում, ամենուրեք: Մշտապես եղել են պատվերով պատմություն գրողներ: Հիմա գանք մեր ժամանակների իմ նկատած ակնառու պատմության կեղծարարներին:
առաջին պատվավոր տեղ՝
Զորի Բալայան
Հետո գանք ու հասնենք դպրոցական ներկայիս պատմության դասագրքերին, որոնցում իհարկե վստահ չեմ պնդի, քանզի անձամբ չեմ նայել, բայց ըստ պատմածների ու ներկայացրածների քաղաքական պատվերի շրջանակներում դրանցում պարզապես բացակայում են նոր Հանրապետության կերտման կարևոր իրադարձությունների կամ անձանց անուններ, ինչպիսին է օրինակ հռչակագրի ընթերցող Արամ Մանուկյանի անունը:
Հետո դառնանք ու առանց անուններ տալու, քանզի արժանահիշատակ անուններ չկան, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին գրքեր գրող հեղինակներին, որոնք ևս պալատական պատվեր են կատարում:
Վերջ, դուրս եմ գալիս թեմայից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader (19.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ