Ես կխնդրեի առանց իմանալու այդպիսի հայտարարություններ չանել: Իմ դասագրքերի մեծ մասը 2004-2005 թվերի են, իսկ դասախոսներս միշտ գիտական ամսագրեր են ստանում, բաժանորդագրված են զանազան ինտերնետային գիտական կայքերում, էլ չեմ խոսում, որ անգլերենով հրատարակված վերջին դասագրքերը հենց նրանցից ենք վերցնում, որպեսզի ծանոթանանք վերջին նորություններին:Quadro-ի խոսքերից
Դու ճիշտ ես, տենդը (քո ասած հիվանդության ժամանակ ջերմության բարձրացումը) պաշտպանական մեխանիզմ է, և դրանից մարդը մեծ մասամբ ինքնուրույն դուրս է գալիս: Մինչդեռ կլինիկական մահը միշտ նախորդում է կենսաբանական մահվանը: Դա այն պահն է, երբ արդեն ոչ մի պաշտպանական մեխանիզմ ի զորու չէ օրգանիզմը վերականգնել, և այն պարզապես հանձնվում է: Շատ ավելի ճիշտ կլիներ ասել, որ կլինիկական մահը պաշտպանական մեխանիզմների բացակայությունն է: Կլինիկական մահվանից մարդն ինքնուրույն չի կարող դուրս գալ (ես չեմ խոսում բացառությունների մասին): Եթե կլինիկական մահը պաշտպանական մեխանիզմ լիներ, նորից եմ կրկնում, մարդիկ չէին մեռնի: Ցանկացած տեսակի մահվան նախորդում է կլինիկական մահը, այսինքն՝ բոլորն են կլինիկական մահ տանում: Իսկ տենդի հետ համեմատությունդ բոլորովին տեղին չէր, քանզի տենդից մեռնում են այն դեպքում, երբ ջերմությունը բավական չէ, որ գերազանցում է 39 աստիճանը, դեռ ջերմիջեցնող միջոցներն էլ չեն օգնում:


Մեջբերել


Էջանիշներ