Եկեք զրուցենք "կլինիկական մահ" երևույթի մասին, այն հոգեվիճակի մասին, ինչ ապրում է կլինիկական մահ տարած անձնավորությունը… Կարծում եմ թեման շատերի համար հետաքրքիր կլինի, լինելով անոմալ երևույթներով հարուստ պատմությունների հիմք…
Եկեք զրուցենք "կլինիկական մահ" երևույթի մասին, այն հոգեվիճակի մասին, ինչ ապրում է կլինիկական մահ տարած անձնավորությունը… Կարծում եմ թեման շատերի համար հետաքրքիր կլինի, լինելով անոմալ երևույթներով հարուստ պատմությունների հիմք…
Cassiopeia-ի խոսքերից
դու կռահեցիր իմ մտքերը
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Quadro-ի խոսքերից
Նախորդ թեման դրան բերեց…Մնում է սպասել մեր բժիշկների գիտականորեն ապացուցված տվյալներին եւ եթե ստացվի բուռն քննարկում իրականացնել
![]()
Ինձ հարազատ մի մարդ, որը հիմա մահացած է, ապրել է կլինիկական մահ: Պատմում էր, որ մի հատ խողովակ է տեսել, մի եզրում լույս էր վառվում, իսկ մյուսում մթություն էր: Կախված էր, թե որ կողմ կգնայիր...
Հ.Գ. Այս երևույթի մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, շատ հետաքրքիր կլիներ լսել մասնագիտական կարծիքներ:
Лучше Гор могут быть только Горы.

Ճիշտն ասած, ավելի հարմար պահի էի սպասում, որ կարողանամ այս գրառումս անել: Կգրեմ այն, ինչ գիտեմ կլինիկական մահվան մասին:
Կլինիկական մահը վրա է հասնում հոգեվարքից հետո: Տևողությունը շատ կարճ է՝ մի քանի րոպե: Եթե չեն վնասվել կենսականորեն կարևոր օրգանները, պետք է ժամանակ չկորցնել և սիրտ-թոքային վերակենդանացում կատարել: Կլինիկական մահը բնորոշվում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքի կանգով, որի հետևաքով դադարում է գլխուղեղի թթվածնամատակարարումը: Գլխուղեղը ամենազգայուն օրգանն է թթվածնի քաղցի նկատմամբ, հետևաբար եթե կլինիկական մահվան ընթացքում վերակենդանացում չի իրականցվում, վրա է հասնում գլխուղեղի մահը: Այդ ժամանակ կատարվում են անդարձելի փոփոխություններ: Կենսաբանական մահը բնորոշվում է հենց գլխուղեղի մահով: Իսկ արտաքին նշաններն են դիակային բծերի ու այլ դիակային չգիտեմ ինչերի (երկու տարի ենք անցել էդ ամեն ինչը, լավ չեմ հիշում) ի հայտ գալով:
Էդ խողովակներ, թունել-մունելներ որ ասում են… Ես դրա մասին մի տեսակետ եմ լսել, ըստ որի կլինիկական մահվան ժամանակ գլխուղեղի որոշ կենտրոններ դեռևս ակտիվ են մնում և այդպիսի պատկերներ ստեղծում: Բայց չգիտեմ… չեմ ուզում դրան հավատալ: Եթե նոր բաներ իմանամ, ձեզ հետ կկիսվեմ:
Նյութեր էլեկտրոնային հանրագիտարանից:Կլինիկական մահը մահվան վերջին փուլն է: Ակադեմիկոս Վ. Ա. Նեգոսկու խոսքերով “կլինիկական մահն արդեն կյանք համարվել չի կարող, սակայն այն դեռևս մահ էլ չի: Այն նոր հատկության առաջացում է` դադար անընդհատության մեջ: Կենսաբականական առումով այս վիճակը հիշեցնում է անաբիոզի (կենսադադարի), չնայած համակշիռ չէ նրան”: Կլինիկական մահը հետադարձ իրավիճակ է, իսկ շնչառության կամ արյունաշրջանառության դադարի փաստը մահի վրա հասնելու ապացույց համարել չի կարելի:
Կլինիկական մահվան նշաններ են.
1. Շնչառության բացակայություն;անզգայությունը լույսի նկատմամբ:
2. Սրտի բաբախի բացակայություն;
3. Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ;
4. Ակնաբիբերի
Կլինիկական մահի երկարությունը պայմանավորված է այն ժամանակահատվածով, որի ընթացքում անոկսիայի պայմանում գլխուղեղի գլխավոր հատվածները կարող են պահպանել իրենց կենսական հատկությունները: Բնութագրելով կլինիկական մահը Վ. Ա. Նեգովսկին 2 ժամանակահատված է դրան տալիս: Համաձայն առաջինի կլինիկական մահը տևում է ընդամենը 5-6 րոպե: Դա այն ժամանակահատվածն է, երբ նորմալ ջերմաստիճանային պայմաններում անոկսիայի դեպքում գլխուղեղը պահպանում է իր կենսունակությունը: Համաշխարհային պրակտիկան ապացուցում է այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածից հետո մարդու վերակենդանացումը հնարավոր է, սակայն արդյունքում ի հայտ է գալիս մաշկի դեկորտիկացիա (չորակեղևում): Սակայն կարող է լինել նաև կլինիկական մահի երկրորդ ժամանակահաված, որը հանդիպում է բժշկական օգնություն ցույց տալու կամ այլ յուրահատուկ պայմանների դեպքում: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը կարող է տևել տասնյակ րոպեներ, սակայն այս դեպքում վերակենդանացման գործընթացը բավականին արդյունավետ կլինի: Կլինիկական մահի երկրորդ ժամանակահատվածը դիտվում է այն ժամանակ, երբ հատուկ պայմաններ են ստեղծվում հիպօկսիայի կամ անօկսիայի դեպքում դանդաղեցնելու գլխուղեղի բարձրագույն հատվածներում ընթացքող գործընթացների դեգեներացիան:
Կլինիկական մահի տևողությունը երկարաձգվում է հիպոթերմիայի պայմաններում, էլեկտրական հոսանքով հարվածի ձևով և ջերմացմամբ: Կլինիկական պայմաններում դրան կարելի է հասնել ֆիզիկական ազդեցության ճանապարհով` օգտագործելով այնպիսի դեղանյութեր, որոնք ստեղծում են անաբիոզի, հեմոսորբցիայի նման վիճակներ, թարմ (ոչ կոնսերվացված) արյան ներարկում և այլն:
Սակայն ոչ միայն կլինիկայում են հանդիպում կլինիկական մահվան դեպքերը: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չի խախտվել: Սովորական պայմաններում շնչառական ուղիների ջրով լցվելու դեպքում, այսինքն ջրասույզ լինելու դեպքում մահը վրա է հասնում 5-6 րոպեից: Հիպոթերմիայն, որն առաջացել էր սառը ջրի ազդեցության տակ, հնարավորություն է տվել գլխուղեղի բջիջներին պահպանել կենսունակությունը երկար ժամանակահատվածում, գրեթե 10 անգամ ավելի երկար, քան նորմալ պայմաններում:
Եթե վերակենդանացման “աշխատանքներ” չեն կատարվում կամ անօգուտ են լինում, ապա վրա է հասնում կենսաբանական կամ իրական մահը, որն իրենից ներկայացնում է բջիջների և հյուսվածքների ֆիզիոլոգիական գործընթացների վերջնական դադարում:
Թարգմանությունը` Cassiopeia
Հ.Գ. Տերմինալոգիայի անճշտությունների համար հայցում եմ ձեր ներողամտությունը, քանի որ ես մասնագիտությամբ բժիշկ չեմ:

Տերմիններից լավ էլ գլուխ ես հանելԻհարկե, դրանք ունեն իրենց հայերեն տարբերակները, բայց շատ խուճուճ են:
Այ էս մի մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ: Կլինիկական մահը վրա է հասնում ոչ միայն արտակարգ իրավիճակներում (ասենք, ավտովթար, հենց թեկուզ ջրում սուզվելը), այլև հիվանդության հետևանքով մեռնելիս: Իսկ քանի որ մահը վրա է հասել հիվանդության հետևանքով, արդեն անդարձելի փոփոխություններ եղել են: Թե չէ եթե բոլոր դեպքերում հետադարձ պրոցես լիներ, ոչ ոք չէր մեռնիԿլինիկական մահը հետադարձ իրավիճակ է![]()
Իսկ ես լսել եմ որ կլինիկական մահը դա օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներից մեկն է:
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք

Քեզ խաբել ենQuadro-ի խոսքերից
![]()
Վստահ ես?Բյուրակն-ի խոսքերից
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք

Հա՛, վստահ եմ: Ինչպե՞ս կարող է պաշտպանական ֆունկցիա լինել, եթե մի քանի րոպե հետո վրա է հասնելու կենսաբանական մահը: Ավելացնեմ, որ կլինիկական մահվանից օրգանիզմը հազիվ թե կարողանա ինքնուրույն դուրս գալ: Ուրեմն օրգանիզմը պաշտպանվու՞մ է՝ ինքն իրեն գցելով այդպիսի անօգնական վիճակի մեջ:
Լավ կռիվ մի արաԲյուրակն-ի խոսքերից
Դու դեռ սովորում ես?
եթե այո ապա բացիր դասագիրքտ ու նայիր հրապարակման թիվը:
հետո կհարցնես դասախոսներիտ թե երբ են իրենք վերջին անգամ թարմացրել իրենց գիտելիքները
օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներից է նաև հիվանդության ժամանակ ջերմության բարձրացումը իսկ երբեմն այդ պաշտպանության շնորիվ մարդիկ մահանում են:
Վերջին խմբագրող՝ Quadro: 15.12.2006, 13:52:
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Ճարեք նայեք BBS-ի <մարդ> սերիալը ընտեղ սաղ շատ պարզ բացատրումա:
մարդու հետ կապված ամեն բան կա սկսած բեղմնավորման պահից վերջացրած մահով
կարիգ չեմ տեսնում պատմելու ետ ամենը քանզի տեսնելն ավելի հաճելի կլնի
ադմինիստրատորներին- սա գովազդ չի![]()
Անպայման կնայեմԷ Ն Ց Ո-ի խոսքերից
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Նայել եմ, շատ լավնա ու հետաքրքիր ձևով են բացատրում։ Մի քանի սերիայա, եթե չեմ սխալվում վեց։Է Ն Ց Ո-ի խոսքերից
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ