User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Բոհեմ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոհեմ...

    Բոհեմ...

    /Նվիրվում է Երոյին/

    Երկու ընկեր կյանքից հոգնած, օրվա կյանքից ընդամենը մի քիչ հոգնած քայլում էին ամայի փողոցներով ու մոռանամ այն, ինչ հիշել պետք չէր...
    Նրանց թվում էր, թե մի գնացքում են, որը սլանում է օդով ու մի օդում, որտեղ գնացքն ավելորդ է...

    Նրանց կյանքը, ասենք ոչ թե կյանքը, այլ այն, ինչ ապրում էին մի անհասկանալի բոհեմ էր թվում...անվերջ թափառումների ու դեգերումների մի շղթա, որտեղ իրականում ով ոնց պատահի կարող է քայլել, հայհոյել, պղծել սրբություններ և ապացուցել, որ սրբություն չկա...
    Ամեն ինչ..ամեն ինչ հնարավոր է...նրանք հենց աբսուրդի թատրոնից էլ փախել էին...ու իրենց պատկերացմամբ պատրաստվում էին ձգտել կատարյալ երջանկության...
    —Ապե՛ր, հլը ժամ ասա..
    —ԻՆչի՞դ ա պետք
    —Ճիշտ որ...
    ...
    Այդ օրը փողոցները թաց էին։ Դեռ անձրևից մի քիչ հետևանք կար տեղ-տեղ...
    Բայց գարունը մանրից սկսում էր իր թևի տակ առնել քաղաքը ու հոգատար էր մինչև կոկորդը, որովհետև ձմեռվանից հետք անգամ չէր մնացել, մինչդեռ չէր էլ կարող։ ՈՒ գարունը գուցե կապ էլ չուներ, ուղղակի ձնծաղիկները սովորականից ավելի շուտ երևացին, իսկ մեթեոներով արդեն անսպասելի շուտ իսկական գարուն խոստացան...
    Արմանը, որը մի քիչ ավելի խենթ էր այն իմաստով, որ ծխախոտը միշտ հանգցնում էր ջրի մեջ և հաճույքով հետո խմում այդ ջուրը։ Թերևս դա միակ բանն էր, որով նա անկառու կերպով տարբերվում էր Հակոբից, իսկ Հակոբը մի քիչ ավելի հավասարակշռված էր, բայց ոչ մի բանում հավասարություն չէր սիրում։
    Կեսգիշերն անց մայրամուտ էին փնտրում, իսկ առավոտյան արևից երկուսի սիրտն էլ խառնում էր, որովհետև նրանց կարծիքով արևածագը նման էր կեղծ ժպիտի, որը գլուխ է ցավացնում գարնանը, շոգից սպանում է ամռանը, մի քիչ տաքացնում է միայն աշնանը, բայց ձմռանը ոնցոր քեզ ձեռք առնի...այսպես...
    Նրանք ամեն ինչի համար իրենց բացատրություններն ունեին ու լուրջ ինձ համար գոնե շատ էին տարբերվում հարյուր հազարավոր ադամիկներից, բայց միշտ բոլոր միջավայրերում գտնում էին որևէ ընդհանուր բան ու կրկնակի ծեծում բոլոր ջուր-ծեծոցիները...
    Նրանց ձեռքերից , սակայն միշտ սողում էր այն, ինչ իսկապես հարկավոր էր ամուր պահել, պաշտպանել ափերում։ Նրանք ազատություն էին սիրում...անսահաման ազատություն...նրանք սիրում էին քամուն տալ ամեն ինչ. փողը, աղջջիկներին, երազանքները նույնիսկ։ Նրանք թեպետ շատ նպատակասլաց էին, բայցև շուտ էին հրաժարվում այն նպատակից, որը երկար ճանապարհ էր փնտրում...
    Նրանք հոգնում էին շուտ ամեն ինչից ու ծխելուց լավ բան մեկ էլ համարում էին խմելը, միայն թե տանել չէին կարողանում հարբեցողներին, իսկ իրենք գրեթե չէին հարբում։
    Այդ օրը, երբ մաքուր օդով ընթացող գնացքի միակ ուղևորները թափառում էին անիվների տակ, կամ գնացքների կապույտ տանիքներին, մի անսովոր իրադարձություն փոխեց նրանց ողջ կյանքը և այդ ժամանակից է, որ Արմանն այլևս իր ծխախոտը չհանգցրեց ջրում, իսկ փոխարենը հին ժամանակները մտովի վերադարձնելու համար այդպես հետագայում սկսեց վարվել Հակոբը...
    Ամայի մի փողոցում, ուր կիսաքանդ շենքեր են հիմա էլ, բայց շինարարները արդեն գործի են անցել լրիվ քանդելու համար, մի միայնակ տուն կար՝ նորից կիսաքանդ, որից աղոտ մի լույս ավելի աղոտ մի ստվեր էր գցել...
    —Տեսնես ով է էնտեղ ապրում..
    —Ո՞վ պիտի, մեր Երևանից մի հին պատառիկ կապրի էլի...հլը հո քնդված տուն չի...
    —Հա, բայց դե տուն ա էլի...
    —Մտնե՞նք...
    —Որ ի՞նչ, ապե՛ր...
    —Արի՛ մտնենք, արի՛ առևտուր անենք, գնանք էնտեղ ապրող մարդուն հյուր..
    —Արմա՛ն, չե՞ս գտնում, որ ապուշություն ա, ի՞նչ իմանաս՝ ով ա, ովքեր են...Կամ էլ կարող ա էդ տան սարդերը ձանձրույթից լույս վառել են սովորել...
    —Հա՛կ, նայի՛ դե...լվացքի պարանը..տե՛ս...շորեր են...
    —Ճիշտ ա...րոպե..մի...չի երևում կարգին ինչ շորեր են, բայց որ մուգ են ու մեծի, հաստատ ա...
    —Մենակ չասես՝ սարդերն են փռել, բայց մենակության հոտ եմ առնում էս տնից...
    —Ապե՛ր, ընգե՛ր, մեզ չեն հասկանա...
    —Գնացինք առևտուր անելու...շու՜տ, քանի մեր ախպերը չի քնել...
    —Բայց մեկ ա ապուշություն ա...որ ի՞նչ...
    —Կհիշվի...ես մանկությւոն չեմ ունեցել, բայց դե փող ունեմ հիմա...
    ...
    Տանը մի ալևոր ծերունի էր ապրում. միայնակ, ինչպես մտածել էին։ Տունն ինքը մի գորշ մենության ուրվանկար էր ու այնպիսի տպավորություն էր, որ տան քանդվելու հետ այդ մենությունը պիտի գետնին հավասարվեր կամ էլ գետնի տակ անցներ։
    Ծերունին սկզբում չճանաչեց անծանոթներին, նույնիսկ անվանեց նրանց պետական մանկլավիկներ, բայց զգալով, որ չափից դուրս բարի են իրեն ժպտում, նա կամեցավ լսել, թե ինչու են եկել։ Հնարավորինս պարզ Արմանը բացատրեց ինչ, ոնց, ինչի ու ծերունին որոշեց հավատալ, որ ոչ մի ուրիշ նկատառում չունեն, քանի որ հեռուստացույցը փչացել էր, իսկ ինքը վաղուց թատրոն չէր գնացել...
    Տղերքը սեղան գցեցին ու մի իսկական խրաղճանք սարքեցին ծերունու համար։ Պարզվեց, որ նա ութսուն տարեկան էր, կինը և միակ տղան մահացել էին, ինքն էլ չուզեցավ խորանալ, թե ինչից։ Ինքը եղել էր ժամանակին ճարտարապետ, հետո սովետի քանդվելուց հետո գործազուրկ էր դարձել ու մինչև մահ ապրելու էր թոշակով։ Պետությունից էլ չէր դժգոհում, որովհետև թոշակը լրիվ հերիք իր իսկ խոսքեով իր նման այլևս ոչ պիտանի մարդու համար...
    ՄԻ երկու բաժակ խմելուց հետո, սակայն, ծերունին լրիվ այլ պատմություն պատմեց. Որ կնոջը սպանել էր, ինչի համար բավականին երկար ժամանակ նստել էր, հետո համոզել էր, որ ինքնապաշտպանթյուն է եղել / այս հատվածի վրա Արմանը բավական ժամանակ ծիծաղից ուշքի չէր գալիս/, իսկ այնուհետև երեխային տվել էր մանկատուն։
    Եվս մի երկու բաժակ խմելուց հետո պարզվեց, որ ծերուկը երբեք ամուսնացած չէր եղել, որովհետև ամբողջ կյանքը նվիրել էր աշխատանքին ու փողերը քամուն տվել ուրիշների համար ու ուրիշ կողմերում։
    Հակոբն ու Արմանը չհասկացան, թե էս մարդն ի վերջո ով էր, բայց նրանց համար պարզ էր այն, որ ալեհեր ծերունին մենակության մեջ հասցրել էր բազում պատմություններ հորինել սեփական կյանքը մի քիչ բովանդակալից դարձնելու համար...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.01.2009, 01:29:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (30.01.2009), Cassiopeia (30.01.2009), Chuk (30.01.2009), impression (30.01.2009), Norton (30.01.2009), REAL_ist (30.01.2009), Երկնային (31.01.2009), Հայկօ (30.01.2009), Նարե (31.01.2009), Ռուֆուս (30.01.2009)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Այսպես գիշերը գլորեցին Արտակ պապու հետ կամ ձյաձ Արտակի, ում որոշեցին էդպես դիմել և նույնիսկ մնացին նրա տանը մինչև առավոտ։
    —Դու քնի՛ դիվանին, դու էն թախտին, ես էլ դե կնկաս ծոցում /կին նա իհարկե չուներ/....
    Առավոտյան Արմանն ու Հակոբը արթնացան խիստ գլխացավով, իսկ ծերուկը դեռ խռացնում էր։
    —Ապե՛ր, որ ի՞նչ էս ամեն ինչը արինք, փախած բիձա էր...
    —Ինչի՞ լավ էր...
    —Բայց սրա լավը որն էր էէէ...
    —Եկանք փչան բիձու հետ կերանք, խմեցինք, իրա տանն էլ քնեցինք, լավ չէ՞ր...
    —Գնանք...
    —Չէ, հլը, սպասի, մի հատ ուզում եմ սրան օյաղացած տեսնեմ...

    Իսկ առավոտը իր հետ իսկական ճշմարտություն էր բերել, բայց դե տղաներն այլևս չէին հավատում։
    —Տղե՛րք, լսե՛ք, հիմա ՁԵզ ինչ եմ ասում։ Ես ՁԵզ երեկ խոսացնում էի, էն էլ իրոք հավատացի, որ մտքներիդ վատ բան չկա, հավատացի, որ ինձ իրոք խմացնել, ֆռացնել, վերացնելու չեք եկել, այլ պատահաբար որոշել եք հյուր գնալ անծանոթի...ոնց ասեցիք...մենակ մարդու...
    ՄԻ քիչ դժվար ա հասկանալ, թե ինչի ա խելքներիդ տենց բան փչել, բայց լվացքի պարանի հետ կապված, ասեմ, որ ուշադիր չեք եղել. չեղած թոռանս շորերն էլ եմ կախում էս քանի տարի ա, որ անցնողները մտածեն, թե էս տանը էրեխա կա, շունչ կա...դե հիմա, էդ էլ իմ թուլությունն ա...
    —Պապի, բա ցելը...
    —Այ տղա, ի՞նչ ցել, կարգին խոսա...
    —Ձյա՛ձ, ասա՛ տեսնենք ուր ես տանում խոսքդ...
    —Էս ինչքան ժամանակ ա՝ մեկը գալիս, կանգնում ա շեմիս ու ներս չի մտնում։ ՄԻ անգամ մի բիզնեսմեն ուզեց տունս առնի, բայց ինքը տուն չէր ասում, այլ տարածք։ ԵՍ բնականաբար մերժեցի, որովհետև էստեղ ա իմ սիրտը նոռմալ աշխատում, ես ուրիշ տեղ սիրտ չունեմ։ Գիտե՞ք, թե ինչքան տներ են քանդվել էս ընթացքում, մեզ դեռ չեն հասել, բայց շինարարներն արդեն ազդարարել են , որ մենք էլ ենք գետնի տակ անցնելու, իսկ ես մենակ մեռնելուց չեմ վախենում, բայց ուզում եմ մեռնել իմ տանը։ Տղե՛րք, էն ինչ ասել եմ Ձեզ սուտ ա, բայց ասեմ ուզածս չափ ապրել ու երջանիկ եմ եղել։ Ցավ ու կորուստ էլ տեսել եմ, բայց Աստծո տվածից ու տարածից ոչ ոք էլ երբեք բան չի հասկացել, իսկ ես բացառություն չեմ ձգտել լինել։
    Մեկը շեմիս միշտ կանգնում ու ներս չի մտնում։ Չգիտի էլ, որ նկատել եմ։ Էդ գիտե՞ք ով ա. Էն եզի եզը, որ իմ «տարածքի» վրա աչք ա դրել...էս մի ամիս ա էդ եզի եզը ուզում ա ստուգի, թե մեռելեներին այցի գալիս են...ինձ այցի չեն գալիս...ես եմ իմ գլխի տերեը, էդ էլ մի՛ հարցրե՛ք, թե ինչի ա տենց, ոնց եմ ես էսքան մենակ մնացել, դա կարևոր չի, բայց էդ եզի եզը, գիտե՞ս ինչի համար եմ շնորհակալ, որ ինքը էս մի ամիս ա, մի քանի րոպեով գոնե տանս շեմի վրա հետք ա թողնում։ Երկու օրա չի եկել. անհանգստանում եմ։ Մտածում եմ հիվանդացած չլինի՞...
    —Ձյա՛ձ, բայց ասենք թե եկավ...ի՞նչ ա անելու...
    —Ա՛յ միամիտ, մորդ կաթը երևում ա շատ արդար ա եղել։ Ի՞նչ պիտի անի, պիտի բիձու վերջը տա...գործը կանգնել ա...
    —էէէէէէհ....պա՛պ ջան, էս Երևանն ա Ամերիկայի մութ թաղերը չի, ի՞նչ սպանել ինչ բան, ասենք թե հետո՞...բա քո տարածքը հո յաբախտի չի առնի..ումի՞ց...կտակ թողել ե՞ս...

    —Չէ, բալե՛ս...դեռ չեմ գրել կտակս...չգիտեմ՝ ում թողնեմ տունս...դեռ չեմ մտածել...չգիտեմ ում որ օգնեմ, մեռնելուցս հետո հաստատ կօգնեմ, թե չէ՞...թե մի խարդախություն կանեն, տունս իրանցով կանեն...հավատ չունեմ բալե՛ս..էն օրից ինչ էս եզի եզը դռանս շեմին կանգնում ա...մտածել եմ նույնիսկ դրան կտակեմ, տեսնի ոնց ա տիրոջ ստրկությունից ճողոպրելու, բայց դե Աստված վկա ես իմ տունը սրբություն եմ համարում, որովհետև իմ ձեռքով եմ սարքել չեղած թոռանս համար...
    —Ձյա՛ձ, շատ խառն ա պատմությունդ, պետք ա՞ մենք էդ եզի հարցերը լուծենք...
    —Չէ...տենց ջահել-ջահել...պետք չի...
    —Բա ի՞նչ անեք...
    —Ուրեմն սենց...տունըես Ձեզ եմ կտակում...տվյալներդ ասե՛ք...
    —Էհ, ձյաձ, էս ի՞նչ ես ասում...մեքն ի՞նչ կապ ունենք...

    —Ձյա՛ձ, լավ դու դեռ խորը մտածի, մենք վաղը կգանք...վաղը կտեսնենք, մեկ էլ տեսար միտքդ փոխեցիր...մեզ էլ չես ճանաչում։
    —Արմա՛ն ջան, մարդուն ճանաչելու համար մի գիշեր հետը խմելը հերիք ա...
    —Պապի՛, վաղը կգանք մոտդ, մի՛ մտածի էլ մենակ չես, էդ եզի հախից էլ կգանք
    —Լավ, մատաղ լինեմ Ձեզ, գնացե՛ք, լավ կացե՛ք...բայց չմոռանաք...կտակը կատակ չի...
    ...
    —Արա՛, Արման, էս բիձու ոչ մի ասածին չեմ հավատում։ Ինձ թվում ա լավ ցնդած ա...
    —Չգիտեմ...ես էլ եմ մտածում, որ ինչ-որ մի բան էն չի...մեկ անկեղծ ա թվում, մեկ էլ...
    —Արմա՛ն, լուրջ եմ ասում, ապե՛ր, էս շառից ու փորձանիքց հեռու...իզուր էլ մեզ կրակը չգցենք...ի՞նչ գիտենք ով ա, ինչ ա, ինչեր ա փչում...սպանել, եսիմ ինչ...ո՞վ ա գժվել էս մեռելին սպանի՛...
    —Բայց ասածի մեջ տրամաբանություն կա...քաղաքային եզերից հեռու չի, Հա՛կ...
    —Արմա՛ն, լսի՛, մի խոսքով էս տունը հանի մտքիցդ...էս մեր գլխին կրակ ա լինելու...մնալու ա մեր վրա..հլը պատկերացրու՛ նույնիսկ տունը կտակեց մեզ, իրան թե լուրջ իրա ասածով խփեցին, հիմա էլ բազարները մեր հետ են անելու՞ եզերը...կամ պատկերացրու՛ մի բան սարքեն գլխներիս...ի վերջո սպանության տակից դուրս գալը կամ ահագին փող ա, կամ էլ լավ մենթ ծանոթ...մի խոսքով, ապե՛ր, մոռացի՛...բիձուն...
    ...
    Ամեն ինչ նորից սովորականի պես էր պատրաստվում լինել։ Կեսգիշերվա բոհեմը ավարտված էր։ Արմանն ու Հակոբն, ամեն մեկն իր գործով տարված, հասցրին նույնիսկ փոքր ինչ անջատվել գիշերվա ու առավոտվա խառնիխուռն պատմություններից։
    Երեկոյան մտերիմ ընկերները սաստիկ հոգնած էին, բայց այնուամենայնիվ որոշել էին միասին սրճել ու մի քիչ քննարկել պատահածը։ Արմանը , սակայն, զանգեց ու ասեց, որ ահավոր գլխացավ ունի և ուզում է մնալ տանն ու հանգստանալ։
    Հակոբին այս գաղափարը ավելի խելքին մոտ թվաց ու ինքն էլ որոշեց սովորականից ավելի շուտ քնել։
    Կեսգիշերին՝ չորս անց երեսուն, Հակոբը արթնացավ ընկերոջ զանգից...հեռախոսի մեջ Արմանի դողացող ձայնն էր.
    —Ապե՛ր, հարցեր մի՛ տուր, ինչքան կարաս շուտ եղի Լիլոյի խաչմերուկի վրա...
    Հակոբը գիտեր, եթե հարցեր մի՛ տուր, ուրեմն մի՛ տուր...
    Խաչմերուկի վրա կանգնած դողում էր Արմանը ու մի քանի րոպե մոտավորապես հասկացրեց, որ Հակոբը էլի դեռ հարցեր չտա...
    —Ապե՛ր, մեքենայով եմ...արի, քշում եմ Խոր Վիրապ...մինչև լույսը բացվի, կհասնենք, դու սիրում ես էն փոսը...կհանգստանաս մի քիչ...բայց դե երկար չեմ սպասի...ընգե՛ր, ի՞նչ ա եղել...
    ՄԻ քիչ էլ լուռ ընթացք, ու անիվները ինչ-որ բանից փախչում էին...
    —Լսի՛, Հա՛կ, ես եզ եմ սպանել...
    Հակոբը շարունակում էր սառն ու անտարբեր մնալ...թվալ միայն...նրան այդ պահին հարկավոր էր, որ Արմանի սիրտը չճաքեր մինչև որ պարզեր եղելությունը...
    —Արմա՛ն, ախպերս, պարզ խոսա՛...
    —Երբ որ զանգեցի քեզ ու ասեցի, որ գնում եմ տուն քնեմ, տուն չէի գնում, գնում էի բիձու տունը հսկելու։ Ինչ-որ բան, գիտեմ ծիծաղալու ա, ինչ-որ բան հուշում էր, որ էն եզը առողջացել ու շեմին կանգնած ա...
    Ես նախ ինձ համար մի հարմար տեղ գտա թաքնվելու հարևան տան փլատակներում / նոր եմ ջոկել էդ մի տարածքը աչքիս առած ա, բայց բիձու այգին ավելի մեծ ա/ մի հատ անկյուն գտա ու էդտեղից ինձ համար լուռ հետևում էի...
    Արմանը ամեն խոսքի հետ ավելի ու ավելի ծանր էր շնչում...
    —Հանգստացի՛, ախպե՛րս, հեսա քո սիրած տեղն ենք հասնում...հանգիստ պատմի՛..
    —Ապե՛ր, դու իրոք հանգիստ ե՞ս նայում
    —Դու հլը պատմի..հլը պարզ չի...կարող ա նույնիսկ ընգերս հերոս ա...—Բիձեն ճիշտ էր ասում...անկապ-անպատակ, սկզբում, կանգնել էր ուղղակի շեմին ու ներս չէր մտնում...ես արդեն հոգնել էի իրան նայելուց...ու մի քիչ խորքն էի գնացել ծխելու...հենց էլի իմ հետևելու անկյունը եկա, եզը չկար, բայց բիձու տանը լույս վառվեց, մինչև էդ լույս չկար...
    Աղմուկ չկար...էդ էր ամենասարսափելին ու ինձ ուշացնող միակ հանգամանքը...
    Հետո սկսեցի անհանգստանալ...ոչ մի ձեն չէր լսվում...մի հինգ րոպեի չափ պատկերացում չունեի, թե ներսում ինչ ա կատարվում...դանդաղ իջա, մտա բակ....բարձրացա զգույշ աստիճաններով....դուռը բացեցի...միջանցքում մարդ չկար...գնացի առաջ, բիձու սենյակի դուռը բաց էր...երեկվա շորերով էր մահճակալին պառկած...եզը քնի մեջ խեղդել էր ձյաձին...
    Ու գիտե՞ս ինչն էր մահացու...եզը անշարժ կանգնել էր դիակի առաջ ու ծխում էր...ինքն իր հանցանքի մեղքով էր տարված ու ինձ չէր էլ նկատել...չեմ էլ հիշում ինչ արագ եղավ...հարձակվեցի մի երկու անգամ խփեցի քներակին, ընկավ, ահավոր շատ ու կատաղի սկսեցի խփել, խփել....ծանր շնչում էր, բայց ախ ու վախ չկար...էդ ժամանակ հանեցի մոտիս դանակը ու խրեցի սիրտը...
    Հետո չգիտեմ ինչ արագությամբ չքվեցի էդ մենաստանից... ու չգիտեմ...ինչը ոնց, ինչի՞...
    Բայց որ ծերուկը ինձնից գոհ մնաց, դրանում կասկած էլ չունեմ...
    —Արմա՛ն...
    —Ի՞նչ
    —Լույսը վառ ե՞ս թողել...
    —Էդ ի՞նչ հարց էր...հա, չեմ անջատել...
    —Ոչինչ սարդերը կանջատեն...
    —Հա՛կ, ի՞նչ եմ անելու...
    —Վկաներ միշտ էլ լինում են...մեզ էն գիշերը նույնիսկ տեսածներ կլինեն...
    Մեր մասին հաստատ մեկը կպատմի ու մեզ էլ կփնտրեն...Իսկ եզը..ի՞նչ իմանանք, թե ում եզն ա...
    —Հա՛կ...
    —Քանի չգիտենք գործի ընթացքը...ապե՛ր...ձև չկա...չքվում ես էստեղից...
    ցամաքային ճանապարհով...ծլկում ես.....էդքանը..
    —Ապե՛ր, բայց էդ հեշտ չի, արի հանձնվեմ...
    —Ու՞մ...ինչի՞ համար....սպանածդ եզ չի՞ դրա համար դատվե՞ս...տո լավ ես արել...էդ եզերին քիչ ա...
    —Հակո՛բ...ես հա, եզ եմ սպանել...բայց ես մադրասպան եմ...
    —Ընգե՛ր, հաշվի պատերազմի դաշտ էր...էդ էլ թուրքի ծնունդ...ՀԻմա, Խոր Վիրապը....էդ էլ նրա համար, որ Աստծուն եկեղեցավարի հրաժեշտ տաս...

    ...
    ...
    Քառասուն օր հետո Արմանը արդեն սահմանից այն կողմ էր...
    Ծերուկի տան տեղում մի նոր շենք էին գցում...
    Իսկ սպանության առեղծվածը այդպես էլ երբեք չբացահայտվեց, բայց քաղաքում դեռ շարունակում են կանգնել շեմին ու ներս չմտնել...
    ԵՍ Հակոբին խոստացել էի այս մասին ոչ մի տեղ չգրել, ու քանի որ մեր քաղաքում քրեական գործեր հարուցում են իրենք՝ հանցագործները համարյա, իսկ նրանք հիմնականում դատարկ են ու անգրագետ, չի բացառվում, որ ինձ կանչեն հարցաքննության իրականությունից հեռու այս պատմվածքը մի լավ խուզարկելուց հետո...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.01.2009, 01:34:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (30.01.2009), Cassiopeia (30.01.2009), Chuk (30.01.2009), CrusaderAM (14.06.2009), impression (30.01.2009), murmushka (30.01.2009), Norton (30.01.2009), REAL_ist (30.01.2009), Selene (30.01.2009), Երկնային (31.01.2009), Երվանդ (30.01.2009), Հայկօ (30.01.2009), Նարե (31.01.2009), Ռուֆուս (30.01.2009)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Հայցում եմ Ձեր ներողամտությունը բազմաթիվ վրիպակների համար։ Բայց զգացի, որ չեմ կարողանում կարդալ հիմա...հինգ րոպե առաջ եմ էլի վերջացրել, մի քիչ հանգստանամ

  6. #4
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Ծոոոոոոով էս ինչ լավն էրսպանիչ էր ու ամենակարևորը մեր այսօրվա իրականությունից վերցված, ուզում եմ հավատամ որ իրականում էլ Արմաններ կլինեն…

    որ ծխախոտը միշտ հանգցնում էր ջրի մեջ և հաճույքով հետո խմում այդ ջուրը։
    էս էլ դպրոցական ջրիկությանդ մնացորդներնա

    հ.գ.
    մի հատ անհամեստ հարց, Երոն տուտ պրիչոմ
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 30.01.2009, 02:02:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ անհամեստ հարց, Երոն տուտ պրիչոմ
    Դե էս պիտի գրեր հավես չէր անում ես համոզեցի

  8. #6
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    հալալա ախպերս
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  9. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Ինձ վերևի մասը շատ ավելի դուր եկավ քան տակինը

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Վաղուց ակումբում սենց կլանված ինչ-որ գործ չէի կարդացել, թեև էլի, Ծով, սկիզբը դժվար սկսեցի: Չգիտեմ, էդ կարող ա ինձնից ա:
    Բայց լավն ա, հզոր ա, կեցցես: Դուրս շատ եկավ: Ոճն ու ոճի անմիջականությունը (օրինակ՝ «ծերունին որոշեց հավատալ, ....., քանի որ հեռուստացույցը փչացել էր, իսկ ինքը վաղուց թատրոն չէր գնացել»):
    Մի տեսակ հեղինակի ու ընթերցողի ջերմ, անկաշկանդ զրույց էր:

    Հետաքրքիր ա, իրականում ի՞նչ էր եղել: Գուցե Արտակ (վերջը անունս օգտագործեցիր ) ձյաձը շունչը փչել էր, տղեն էլ, ում մասին պապին մեր տղերքին չէր պատմել, եկել էր մտածի, թե հոր դին ի՞նչ է անելու, հոր, ով չէր ուզում իր միակ հարստությունը՝ տունը, իրեն՝ միակ որդուն թողներ...

    Սա էնպես, ուղղակի գրեցի

    Վերջը փոքր ինչ փշաքաղեցնող էր, ու եթե մեր իրականության դաժան նկարագիր չլիներ, որին ցավոք արդեն սովորել ենք, երևի էլ ավելի ուժեղ կփշաքաղվեի:

    Ծով, կարծում եմ, որ որոշ չափով մշակման կարիք ունի: Կարծում եմ, որ եթե մի քանի շաբաթից կարդաս, որոշ նախադասություններ կվերաձևակերպես, կփոխես.. բայց դե իրականում դա կարևոր չի, որտև արդեն իսկ շատ լավն ա: Կեցցե՛ս ու շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ վերևի մասը շատ ավելի դուր եկավ քան տակինը
    շնորհակալությունիցդ չէի ասի դզեց բայց սկիզբը ու վերջը լռիվ հակառակ զգացողություններ էին առաջացնում նույն մարդկանց նկատմամբ
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էս պիտի գրեր հավես չէր անում ես համոզեցի
    Ճիշտ ա...
    Ծով, կարծում եմ, որ որոշ չափով մշակման կարիք ունի: Կարծում եմ, որ եթե մի քանի շաբաթից կարդաս, որոշ նախադասություններ կվերաձևակերպես, կփոխես.. բայց դե իրականում դա կարևոր չի, որտև արդեն իսկ շատ լավն ա: Կեցցե՛ս ու շնորհակալություն
    Չու՛կ ջան, գիտեմ, որ մշակման կարիք ունի, ուղղակի ասեցի տաք-տաք մատուցեմ
    Անվան հետ կապված էլ հետաքրքիր բան ասեմ...հերոսներին Արման ու Հակոբ անուններով էի զգում, իսկ Արտակը ասեցի խաթրիցդ դուրս չգամ

  13. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Դե Ծովական արտահայտությունները հա հզոր են, բայց ընդհանուր միտքը եսիմ էտ բիձեն թող չմեռներ, մի ձևի Հակոբի ու Արմանի հերոսացումը շատ պարզ ա ստավում, չգիտեմ կտպեմ տպած կկարդամ ավելի մանրամասն կասեմ, բայց դե որ լավն ա ինքը էտ հաստատ

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Անվան հետ կապված էլ հետաքրքիր բան ասեմ...հերոսներին Արման ու Հակոբ անուններով էի զգում, իսկ Արտակը ասեցի խաթրիցդ դուրս չգամ
    Ծով, բայց մի բան ասե՞մ
    Ես իսկի չգիտեի, որ դու ես անուններ ուզել, ուղղակի Երոն «կռուտոյ» տղերքի անուններ տվեց, ասեցի մեջը մտնեմ, հետո նոր տեսա, որ դու ես անուններ ուզել

    հ.գ. Պապիին Արտակ անունը չէր սազում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծով, բայց մի բան ասե՞մ
    Ես իսկի չգիտեի, որ դու ես անուններ ուզել, ուղղակի Երոն «կռուտոյ» տղերքի անուններ տվեց, ասեցի մեջը մտնեմ, հետո նոր տեսա, որ դու ես անուններ ուզել

    հ.գ. Պապիին Արտակ անունը չէր սազում
    Հա , պապը մի քիչ «հին» անուն պիտի ունենար, ասենք Շմավոն, թե չէ Արտակ պապ մի ձևի բիձա չեմ պատկերացնում

  16. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա , պապը մի քիչ «հին» անուն պիտի ունենար, ասենք Շմավոն, թե չէ Արտակ պապ մի ձևի բիձա չեմ պատկերացնում
    Դե պապու անունը պետք լինի կփոխենք...Բայց ես հակոբին ու Արմանին չեմ հերոսացրել...էդ դուք Ձեզ-ՁԵզ որոշեցիք տենց...
    Ժո՛ղ, ոնց գրվել ա, էդպես գրել եմ բաաա. Երո՛
    ՄԻ բան էլ...պապին հաստատ պիտի մեռներ էս սյուժեի օրենքով, բայց էստեղ կարևորը ակամա նախ փրկելու ցանկությունն էր, որը մի րոպեում վերածվեց վրեժի ... պապին հասցրել էր դառնալ հարազատ...էդ դեռ մի կողմ...եթե Արմանը եզին չսպաներ, հաստատ իրան էին վերացնելու...
    Լավ..էլ բան չեմ ասում...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.01.2009, 02:15:

  17. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բոհեմ...

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պապու անունը պետք լինի կփոխենք...Բայց ես հակոբին ու Արմանին չեմ հերոսացրել...էդ դուք Ձեզ-ՁԵզ որոշեցիք տենց...
    Չէ, օրինակ ես էլ չեմ հերոսացրել... ինձ թվում ա, որ Արմանը պապի տղուն էր սպանել: Բայց լուրջ Ծով, էդ մասը էնքան էլ հստակ չի, մի տեսակ «ապացուցված» չի, որ էդ մարդը խեղդել էր պապին: Թե՞ իմ յանն ա տարել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •