Enna Adoly-ի խոսքերից
Իմ դիտարկմամբ ավելի նեյտրալ կամ մի քանի տեսանկյուն ցույց տվող պոստերը քիչ արձագանք են ստանում, դրան հակառակ միանշանակ ու խիստ երանգավորում ունեցող գրառումները ավելի համոզիչ են, կարելի ա ասել ագիտատիվ, որովհետև էմոցիոնալ մակարդակում են համոզում, ոչ թե ռացիոնալ, ոգևորիչ են ու հեշտությամբ կլանում են (էներգիա չես ծախսում մարսես գրածը), ընդ որում նույն ոգևորությունը տխուր բաների նկատմամբ էլ ա (օրինակ ոգևորված տխրություն)։ Չգիտեմ ոչ հայալեզու ֆեյսբուքը ինչ տեսք ունի, ամեն դեպքում իմ հանդիպած հայ ֆեյսբուքագիրների մեծ մասի պոստերից սենց տպավորություն ա։ Հաճախ էլ էնքան էմոցիոնալ մասի վրա ա շեշտը դրվում, որ իմաստը լղոզվում ա, կարդալուց հետո էլ ուզում եմ գնամ մտքերս ժավելի մեջ դնեմ ։Ճ
Էջանիշներ