User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս է ազդում պոռնոգրաֆիան մարդու վրա

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    28 24.35%
  • Բացասական

    65 56.52%
  • Ոչ մի ազդեցություն չի թողնում

    22 19.13%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 198 հատից

Թեմա: Պոռնոգրաֆիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre ջան, շատ ճիշտ եզրակացության ես հանգել:
    Անդամների ավելի վաղ արտահայտած մտքերից մեկն էլ կախվածությունն է,որ կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ զույգերի հետագա սեռական կյանքի վրա:Բայց ամեն ինչից կախվածություն էլ կարող է տհաճ հետևանքներ ունենալ,նույնիսկ `ուտելիքից:Հետո կարծում եմ մարդու տարիքն էլ իր կարևոր տեղն ունի էս հարցում,նամանավանդ `աղջիկների ու կանանց :Ի հակառակ տղամարդկանց, աղջիկները (շատ հնարավոր է ընդհանրապես դեռահասները) այդ տարիքում կարող է նույնիսկ տհաճություն ստանան նման ֆիլմերից,եթե իհարկե նայեն:Ժամանակը թող գա,բարին էլ հետը:Ես էլ զեյթունից էի զզվում ժամանակին(անկապ):Բայց մեծ լրջությամբ կասեմ,կկրկնեմ` սեքը,սիրով զբաղվելը մեր կյանքի անքակտելի մասն է կազմում,ապրեք ազատ,աչքներդ բաց ձեզ հասանելիք ուրախությունները քանի կարողանում եք,որովհետև հակադարձ համեմատական են ժամանակն ու հաճույքը,ինչքան հասկանում ես դրա իմաստը ,այնքան պակասում են հնարավորություններդ:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2013), Jarre (28.05.2013), keyboard (28.05.2013), Mephistopheles (28.05.2013)

  3. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման նոսթալժի դառավ, սպասեք մի բան էլ ես պատմեմ:
    Դեռ երևի 7-9 դասարան էինք, որ մեծերից լսում էինք, թե մեր կինոյի շենքում 200 դրամով պոռնոֆիլմեր են ցուցադրվում: Հետաքրքրությունը պատել էր, թե ինչը ոնց ա, բայց "ամոթն" ու ճանաչվելու "վախը" ավելի ազդեցիկ էին: Վերջը մեջներս "ուժ" գտանք մի 20 օր էլ 600 դրամ հավաքեցինք ու երեքով գնացինք պոռնոյի տոմս գնելու:
    Մեր ժամանակ, արդեն էլ կինո մինո հասկացությունը վերացել էր և թե ինչ ա կինոյում կինո նայելը լսել էինք ծնողներից ու ես պատկերանում էի, որ պիտի մտնենք ներս, մեծ դահլիճ պիտի լինի լիքը մարդ, մեծ էկրան սավանի տեսքով ու ֆիմը ցուցադրվի, բայց...
    Բայց մտնում ենք ներս 2 ջադու են նստած, սկի չեն էլ հարցնում քանի տարեկան ես ու 600 դրամը վերցնելով, մեկն ասում է.
    -Գնացեք էն դուռը բացեք մտեք ներս հեսա կմիացնեն:
    Մտնում ենք էդ դռնից, մի 10-15 աթոռ ա դրած, որոնց վրայի կաշին պոկված ա ու տակի գուբկայի փոշին քսվում ա շորորիդ, մի քիչ հեռու մի հատ սովետական Գորիզոնտ հեռուստացույց ա դրված, էն եղնիկի պես ոտերով, վրան էլ մի վիդեոմագնիտոֆոն:
    Մի քիչ սպասեցինք մի 5 հոգի էլ եկան, մեզանից մեծ, էս ջադուներից մեկն եկավ, լույսը անջատեց կասետը դրեց փլեյ տվեց ու երևի գնաց, որտև էլ ֆիմը սկսելուց հետո հետաքրքիր չէր թե ով ինչ ա անում, քանզի առաջին անգամ նման տեսարան էինք տեսնում:
    Մի քանի դրվագ անցավ ու կարծես սովորական դարձավ ու մոտ մի կես ժամ անց, արդեն դուրս եկանք:
    Էլ չխոսացինք էլ էդ թեմայով ու անցավ գնաց, հետո երբեմնն-երբեմն տղեքը դեսից դենից կասետ էին հայթհայթում, մեկ-մեկ նայում էինք:
    Հետո հետաքրքությունը սպառվեց ու էլ տենց "տենչանք" չկար նայելու: Դե հիմա էլ զատո էլ ինտերենտում ինչ ասես կտեսնես:
    Հա մոռացա ասեմ, մի 2 տարի առաջ Ամստերդամում էի ու կոլլեգայիս ասածով. "Էլ ինչ Ամստերդամ, եթե կարմիր լապտերների փողոցում չէս եղել":
    Գնացինք, քայլում ենք, "զմայլվում" վիտրինաների հետևը կանգնած աղջիկներով, մեկ էլ մի երիտասարդ մոտեցավ ու ջարդած անգլերենով հարցրեց, թե չենք ցանկանա արդյոք ռեալ պոռնո շոու դիտել, էս կոլլեգաս, որ անգլերենից ծյու-ծյու էր, միայն պոռնո բառը հասկացավ ու ինձ սկսեց հարցա... էն բանից անել, թե ինչ էր ասում էդ ոսւտեն, ես էլ բացատրեցի, կպավ, բա թե գնանք նայենք, աշխարհ մեռնել կա. 30 եվրո ամեն մեկիս մուտքը + 2 զովացուցիչ ըմպելիք կամ գարեջուր:
    Մտանք ներս, փոքր թատրոնի նման տեղ էր, մոտ 30 նաստարանով, բավականին էլ մարդաշատ էր, ընդորում, զույգեր, այսինքն աղջիկ տղա և ինչն էր զարմանալի մի ընտանիք, ես էդպես ենթադրեցի, քանզի կինն ու տղամարդը հաստատ ամուսիններ էին կամ զաույգ իսկ էն երկու հետների աղջիկները իրենցից բավականին ջահել էին: Մի խոսքով հարմար տեղավորվեցինք ու շոուն սկսեց, սկզբում մի աղջիկ էր մենակ, հետո եկու աղջիկ ու վերջում զույգ` տղա ու աղջիկ:
    Ազնվությամբ, ոչ մի ֆիզոլոգիական փոփոխություն չեղավ մոտս, թե հայավարի մտածելակերպս էր դեռ աշխատում, թե կողքերս ավելի շատ էի նայում չգիտեմ, ամեն դեպքում մինչև վերջ մնալու ցակնություն էլ չկար, կոլլեգայիս ասեցի գնում եմ զուգարան ու դուրս եկա ծխելու:
    Էդ էլ պոռնոյի իմ նոստալժին, այդուամենայնիվ կախվածություն չունեմ երևի, իսկականն ինձ ավելի ա դուր գալիս:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 28.05.2013, 10:23:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.05.2013), Հայկօ (29.05.2013), Վահե-91 (28.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •