User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս է ազդում պոռնոգրաֆիան մարդու վրա

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    28 24.35%
  • Բացասական

    65 56.52%
  • Ոչ մի ազդեցություն չի թողնում

    22 19.13%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 198 հատից

Թեմա: Պոռնոգրաֆիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պոռնոֆիլմեր չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել: Մանավանդ չեմ սիրել խմբակային նայելը, ինձ համար ամաչելու ա: Չէ, ինձ սխալ չհասկանաք, ոչ թե մտածում եմ, որ ամոթ ա, այլ ես ինքս ինձ անհարմար եմ զգում, ուրիշները նայում են` իրանք գիտեն, ես մի տեսակ նեղվում եմ: Ու ընդհանրապես որոշ թեմաների մասին չեմ սիրում խոսել, գրել` խնդրեմ, գրում եմ, բայց անմիջական զրույցը ավելի դժվար ա: Եղբորս հետ նույնիսկ չեմ կարող խոսալ էդպիսի թեմաներից, ում հետ համարյա մի տարիքի ենք: Իհարկե, յուրաքանչյուրն ինքն ա որոշում, բայց ինձ թվում ա` սեքսը լավ ա միայն երկուսով ու երբ դու մասնակից ես ու առանց հանդիսականների, այդ թվում նաև` առանց հետագայում պատմելու ու ունկնդիրների: Էն ամերիկական դեռահասների կինոներում հատկապես աղջիկների մոտ ա, որ ընկերուհին առաջին անգամ սեքսով ա զբաղվելու, մնացած ընկերուհիները սպասում են անհամբեր` ո՞նց անցավ, բա հետո՞, էլ ի՞նչ հետո: Կինոյից դուրս մեզ մոտ տղաների մոտ էլ ա ընդունված, քեզ սկի էլ հետաքրքիր չի, բայց ինքը ոգևորված պատմում ա: Գուցե ես հետամնաց եմ, բայց ինտիմը ես ինտիմ եմ հասկանում:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2013), CactuSoul (27.05.2013), keyboard (27.05.2013), Mephistopheles (27.05.2013), Ripsim (27.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), Varzor (28.05.2013), Աթեիստ (27.05.2013), Մինա (27.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պոռնոֆիլմեր չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել: Մանավանդ չեմ սիրել խմբակային նայելը, ինձ համար ամաչելու ա: Չէ, ինձ սխալ չհասկանաք, ոչ թե մտածում եմ, որ ամոթ ա, այլ ես ինքս ինձ անհարմար եմ զգում, ուրիշները նայում են` իրանք գիտեն, ես մի տեսակ նեղվում եմ: Ու ընդհանրապես որոշ թեմաների մասին չեմ սիրում խոսել, գրել` խնդրեմ, գրում եմ, բայց անմիջական զրույցը ավելի դժվար ա: Եղբորս հետ նույնիսկ չեմ կարող խոսալ էդպիսի թեմաներից, ում հետ համարյա մի տարիքի ենք: Իհարկե, յուրաքանչյուրն ինքն ա որոշում, բայց ինձ թվում ա` սեքսը լավ ա միայն երկուսով ու երբ դու մասնակից ես ու առանց հանդիսականների, այդ թվում նաև` առանց հետագայում պատմելու ու ունկնդիրների: Էն ամերիկական դեռահասների կինոներում հատկապես աղջիկների մոտ ա, որ ընկերուհին առաջին անգամ սեքսով ա զբաղվելու, մնացած ընկերուհիները սպասում են անհամբեր` ո՞նց անցավ, բա հետո՞, էլ ի՞նչ հետո: Կինոյից դուրս մեզ մոտ տղաների մոտ էլ ա ընդունված, քեզ սկի էլ հետաքրքիր չի, բայց ինքը ոգևորված պատմում ա: Գուցե ես հետամնաց եմ, բայց ինտիմը ես ինտիմ եմ հասկանում:
    Շին ջան, մենք ստեղ ոչ թե խոսում ենք բուն սեքսուալ ակտից այլ պոռնոգրաֆիայից որպես երևույթ, ոլորտ կամ եսիմինչ… մենք ակտն ինքնին չենք քննարկում, ամաչելու բան չկա…

    … ու լավ ես անում որ ախպորդ հետ սեքսից չես խոսում… սեքսից պտի խոսես էն մարդու հետ որի հետ սեքս ես անում… թե չէ ախպորդ հետ որ խոսես, մի բան կասի, խորհուրդ կտա, կեթաս կփորձես ու լրիվ հակառակ ռեակցիա կտա… քո պարտնյորն ա կարևոր ու խոսալը մեծ մասն ա կազմում սեքսի… չենք ասում չաչանակություն պետք ա արվի, բայց պտի խոսացվի…

    …ու ասեմ, պատմելուց ավելացնում ուռճացնում են… մի հավատա, գլուխ են գովում…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.05.2013), Աթեիստ (27.05.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, մենք ստեղ ոչ թե խոսում ենք բուն սեքսուալ ակտից այլ պոռնոգրաֆիայից որպես երևույթ, ոլորտ կամ եսիմինչ… մենք ակտն ինքնին չենք քննարկում, ամաչելու բան չկա…

    … ու լավ ես անում որ ախպորդ հետ սեքսից չես խոսում… սեքսից պտի խոսես էն մարդու հետ որի հետ սեքս ես անում… թե չէ ախպորդ հետ որ խոսես, մի բան կասի, խորհուրդ կտա, կեթաս կփորձես ու լրիվ հակառակ ռեակցիա կտա… քո պարտնյորն ա կարևոր ու խոսալը մեծ մասն ա կազմում սեքսի… չենք ասում չաչանակություն պետք ա արվի, բայց պտի խոսացվի…

    …ու ասեմ, պատմելուց ավելացնում ուռճացնում են… մի հավատա, գլուխ են գովում…
    Հասկանում եմ, Մեֆ ջան, ուղղակի որ էս թեմայում գրառում էի անում, գրառումս արեցի էն չափով, ինչքանով ինձ թեման հետաքրքրեց:

    Ես հիմնականում թեմաները սխալ եմ հասկանում:

  6. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, Մեֆ ջան, ուղղակի որ էս թեմայում գրառում էի անում, գրառումս արեցի էն չափով, ինչքանով ինձ թեման հետաքրքրեց:

    Ես հիմնականում թեմաները սխալ եմ հասկանում:
    սխալ հարց չես շոշափել Շին ջան… շատ դժվար ա մնալ ուղիղ մի գծի վրա ու չշեղվել… ըստ էության քո ասածը կարևոր երևույթ ա, չնայած անձնական ա, բայց իրա մեջ մշակութային էլեմենտ ա պարունակում… պոռնոգրաֆիայի ներխուժումը հետսովետական հայաստան կամ դրա գաղտնի առկայությունը սովետի ժամանակ մեծ դեր ա խաղում պոռնոգրաֆիայի ընկալման մեջ… օրինակ էն որ "ընգերներով հավաքվում են պոռնո նայելու"… սա շատ տարօրինակ բան ա ու քո մոտեցումն էս դեպքում ավելի նորմալ ա քան էն "նորմը" որ կա…

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2013), CactuSoul (27.05.2013), Շինարար (27.05.2013)

  8. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի շրջանակներում, շատ տեղին ա ասված.

    Մի անխելք , քարը քցեց, տասը խելոք չկարացան հանեն

    Հերթական անլուրջ քննարկումն ա զարգանում
    Վերջին խմբագրող՝ keyboard: 27.05.2013, 14:26:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (27.05.2013)

  10. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջներում (90-ականների սկզբին) վիդեոբուտկեք (չգիտեմ էլ ինչ անվանեմ դրանց) էին բացվում, որտեղ վիդեոֆիլմեր էին ցուցադրում: Հավաքվում էին էդտեղ, փողով կինոներ նայում: Արևմտյան այն ժամանակվա համար որակյալ ֆիլմերի քաղց էր: Շատ տարածված էին արևելյան մարտարվեստների մասին ֆիլմերը կամ «Ռեմբո»-ներն ու «Միայնակ գայլերը»: ) Հետաքրքիր ժամանակներ էին: Հա ու էդ բուտկեքում երեկոյան ժամերին ցուցադրում էին նաև մեծահասակների ֆիլմեր: Մենք էլ որոշեցինք ընկերոջ հետ գնալ: Գնացինք, նայեցինք Չաք Նորիսի կինոն: Տղամարդիկ կայմին հավաքված: Սրանք սաղ եկել էին փողով պոռնո նայելու: Ու հիմա որ հիշում եմ էդ իրավիճակը, ինձ բացում ա մի ուրիշ ձև...

    Էդ մարդիկ իրականում բոլորը իրար գիտեին: Ասենք՝ հարևաններ էին, էն մյուսը հնարավոր է՝ դպրոցում դասատու էր, մյուսը՝ ոստիկան և այլն: Ու հասկանալի էր, որ էս մարդիկ մեկը մեկից ամաչում են, չեն խոսում, չեն շփվում միմյանց հետ: Կարծես՝ այդպես լռելյայն դաշինք էին կնքել, որ մենք սաղս, ճիշտ է, հիմա այս պոռնոն կնայենք, ու կմոռանանք այդ խայտառակության մասին: Վաղը կհանդիպենք փողոցում, աշխատավայրում և այլն, բայց մենք բոլորս արդեն մոռացած կլինենք դրա մասին: Ինձ թվում է՝ մարդիկ կային, որ շատ կուզենային փախչել այդտեղից, բայց պոռնո նայելու անզուսպ ու անհագ ցանկությունը նրանց ստիպում էր մնալ այդ բուտկայում ու դիմանալ խայտռակությանը:) Հետաքրքիր հոգեբանություն է:

    Իմ ու ընկերոջս պոռնո նայելու սպասումից չափերով ահագին մեծացածին (դե հասկացաք՝ ինչին) չէր էդ ամեն ինչը, որովհետև մենք 4-5-րդ դասարան էինք: Որևիցե մեկն այդ բիձեքից զարմանալիորեն չասաց՝ էս երեխեքն ինչու՞ են նայում: Վերջը… Մարտաֆիլմի ավարտից հետո՝ էս աշխատացնողը երկու վիդեոկասետ վերցրեց եկավ ու դիմեց հավաքված հանդիստեսին.

    -Տղե՛րք, երկու կասետ կա: Էս մինը նոր են պիրել (բերել), սեքս ա, պոռնո չի էլի… Էս մինն էլ դե էրեգվա պոռնոն ա (այսինքն՝ այդ բիձեքի մեջ մարդիկ կային, որ ամեն օր գնում ու նույն ֆիլմը նայում էին ): Հիմի վե՞րն եք ուզում մտիկ անեք: Սեքսը՞, թե՞ երեգվա պոռնոն…

    Լսվեցին այդ 20 հոգանոց գաղջ դահլիճի հանդիսատեսի միաբերան բացականչությունները.
    -Պոռն՜ոն, պոռնո՛ն, պոռնո՛ն…

    Հիմա որ հիշում եմ այս ամենը, հասկանում եմ, որ ավելի լավ է այդ անիմաստ ու մարդկանց վնասակար տաբուները հանվեն ու իրականում այսպես ճիշտ է: Ուզում ես նայիր, ուզում ես մի նայիր: Էդ մարդկանց հիշում եմ ու խղճում մի տեսակ:

  11. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (30.05.2013), Ariadna (27.05.2013), boooooooom (28.05.2013), CactuSoul (28.05.2013), Chuk (28.05.2013), Jarre (28.05.2013), keyboard (27.05.2013), Moonwalker (27.05.2013), Peace (27.05.2013), Sagittarius (27.05.2013), Աթեիստ (27.05.2013), Հայկօ (27.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Շինարար (27.05.2013), Ուլուանա (28.05.2013), Ռուֆուս (27.05.2013), Վահե-91 (27.05.2013), Տրիբուն (27.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •