Շինարար-ի խոսքերից
Ես պոռնոֆիլմեր չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել: Մանավանդ չեմ սիրել խմբակային նայելը, ինձ համար ամաչելու ա: Չէ, ինձ սխալ չհասկանաք, ոչ թե մտածում եմ, որ ամոթ ա, այլ ես ինքս ինձ անհարմար եմ զգում, ուրիշները նայում են` իրանք գիտեն, ես մի տեսակ նեղվում եմ: Ու ընդհանրապես որոշ թեմաների մասին չեմ սիրում խոսել, գրել` խնդրեմ, գրում եմ, բայց անմիջական զրույցը ավելի դժվար ա: Եղբորս հետ նույնիսկ չեմ կարող խոսալ էդպիսի թեմաներից, ում հետ համարյա մի տարիքի ենք: Իհարկե, յուրաքանչյուրն ինքն ա որոշում, բայց ինձ թվում ա` սեքսը լավ ա միայն երկուսով ու երբ դու մասնակից ես ու առանց հանդիսականների, այդ թվում նաև` առանց հետագայում պատմելու ու ունկնդիրների: Էն ամերիկական դեռահասների կինոներում հատկապես աղջիկների մոտ ա, որ ընկերուհին առաջին անգամ սեքսով ա զբաղվելու, մնացած ընկերուհիները սպասում են անհամբեր` ո՞նց անցավ, բա հետո՞, էլ ի՞նչ հետո: Կինոյից դուրս մեզ մոտ տղաների մոտ էլ ա ընդունված, քեզ սկի էլ հետաքրքիր չի, բայց ինքը ոգևորված պատմում ա: Գուցե ես հետամնաց եմ, բայց ինտիմը ես ինտիմ եմ հասկանում:
Էջանիշներ