Բոլոռ գրառումները չհասցրի կարդալ, կներեք, բայց իմ կարծիքը կասեմ. ես կարծում եմ երեք պատասխանն էլ միանշանակ են, քանզի ես կավելացնեի` ավելի շատ դրական, քան` բացասական և ավելի շատ բացասական քան` դրական տարբերակները:
Հիմա մեկնաբանեմ ինչու, ասել որ միանշանակ դրական է, կարծում եմ թերի կլինի, բացասականի դեպքում էլ, չնայած, որ ինքս քվեարկել եմ երրորդ տարբերակը` ոչ մի ազդեցություն էլ չի թողնում, եթե մարդը հասուն է, կայացած, լավ և հստակ է պատկերացնում թե ինչ է ուզում կյանքից և առավել կարևոր ապրում է բնական, առողջ սեռական կյանքով, պոռնո կնայի թե չէ, դա իր մեջ ոչինչ էլ չի փոխի: Այլ բան է պայքարը նրա դեմ, որ պոռնոն անհասանելի լինի դեռահասներին և այլն:Ամստերդամում, ցերեկը ժամը երեքին, հեռուստացույցով գովազդում էին, թե ինչպես օգտագործել պահպանակը և կենդանի տղամարդը ցուցադրում էր ողջ պրոցեսը, այ սա կարող է բացասական ազդել երեխայի,դեռահասի վրա, բայց օրինակ ինձ համար դա գրեթե անկատ բան էր, եթե կողքից չհուշեին, որ նայեի: Բացասական ազդեցությունն էլ նա է, որ երեխային մինչեվ վերջ չես կարող բացատրել թե ինչ է կատարվում:
Մի քանի գրառում կարդացի, նկատում եմ մանկապղծություն, սադիզմ և այլն, ախր դա պոռնո չի, դա արդեն հիվանդություն է:
Եկեք տարանջատենք, պոռնոն որպես կանոն բացատրվում է այսպես, սեռական հարաբերությունների ցուցադրում, որտեղ երևում են տղամարդու և կնոջ սեռական օրգանները, սրանից բացի մնացածները ուրիշ բաներ են, անգամ պոռնոյի ուղղություններ էլ չեն:
Անձամբ ինձ համար, ավելի շատ դրական ազդեցություն է թողնում, քանզի մեկ մեկ ցրվում ես օրվա հոգսերից![]()
Էջանիշներ