կուզենաի որ պոռնոգրաֆիա թեմային փորձեինք մոտենալ ավելի լայն տեսանկյունից: Այն որ պոռնոգրաֆիան մեծահասակներին առանձնապես մեծ վնաս չի կարող պատճառել, դա հասկացանք: Բայց կարծես այդպեսել չհնչեց կոնկրետ հիմնավուրում որը ցույց կտար մեր գիտելիքները, անչափահասների լիարժեք ձեվավորման վրա պոռնոգրաֆիայի թողած բացասական ազդեցության մասին:
Մեր բոլորի վերաբերմունքը այս երեվույթի վերաբերյալ ավելի շատ հիմնվում է ոչ թե գիտակցական այլ ենթագիտակցական շերտերում կուտակված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չի որ սա արգելված, փակ թեմա է հայկական գրեթե բոլոր ընտանիքներում, եվ եթե որեվէ մեծահասակի խնդրես բացատրի թե որոնք են պոռնոգրաֆիայի բացասական հետեվանքները, համոզված եմ որ ոչ ոք չի կարողանա բերել գիտակցված հիմնավոր մեկնաբանություն: Մեծ մասը նման հարց լսելիս կամ կկարմրի, կամել կփնովի թե ինչու ես նման այլանդակությունների մասին մտածում, -----հլը մի ասա տենամ էտ իիիի՞՞՞՞նչ կա մտքիդ:-----------

Այն հանգամանքը որ նման թեմա բացվել է հայկական ֆորումում եվ ծավալվում է բավականին բուռն քննարկում, դա արդեն մեեեեեեեեեծ ձեռքբերում է:
Եվ քանի դեռ մենք ինքներս չունենք առողջ վերաբերմունք անչափահասների վրա այս երեվույթի այս կամ այն ներգործության վերաբերյալ, ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին ճիշտ ուղություն ցույց տալ, թե նորից պիտի շարժվենք չոր, չհիմնավորված արգելքներով: Անձամբ իմ կարծիքով Հայաստանի անչափահասներին ավելի շատ կարող է փչացնել ոչ թե պոռնոգրաֆիկ ֆիլմը, այլ անառողջ վերաբերմունքը սեքսի նկատմամբ: Չէ որ հայերի մեջ ընդունված է որ աղջկան չի կարելի ՊՂԾԵԼ մինչեվ ամուսնությունը, մինչեվ ամուսնությունը ՊՂԾՈՒԹՅԱՄԲ պետք է զբաղվել համապատասխան մասնագիտություն ունեցող կանանց հետ, իսկ ամուսնությունից հետո կատարել ամուսնական պարտքը եվ սեփական կնոջը նորից զերծ պահել հետագա էլ ավելի ՊՂԾՈՒՄԻՑ: ԵՎ տվյալ դեպքում Հայաստանում մածացած անչափահասը, ենթագիտակցականի խորը շերտերում ունենալով արդեն խորը ձեվավորված վերաբերմունք սեքս երեվույթի պիղծ լինելու մասին, նաելով ցածրորակ պոռնոգրաֆիկ խմբակային օրգիաներ ավելի է ամրապնդվում իր կարծիքի մեջ, հետագայում կանգնելով խորը ներքին կոնֆլիկտների առաջ ինչպես սեփական հոգու եվ մարմնի, այնպեսել հակառակ սեռի, հատկապես ԵՎԱՅԻ ցեղի հետ:
Էջանիշներ