Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
Ռայդեր ջան, ինչ որ մի բանի հին լինելը, դեռ երաշխիք չէ, թե դա ճիշտ է։ Դրա ապացույցն է աշխարհի ամենահին մասնագիտությունը....

Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկապես դառը խոսքեր են, որ ասում եմ. հարգում եմ մարմնավաճառներին՝ նրանք միակ կանայք են Հայաստանում, որ ստիպված չեն կույս ձևանալ:
Ես չեմ ընդունում մարմնավաճառությունը, բայց երբեք առհամարհանքով չեմ խոսում նրանց մասին։

Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Այդքան քննադատում եք եվրոպական բարքերը, գոնե մեկդ իրականում տեսե՞լ եք դրանք, թե՞ ընդամենը գաղափարական օնանիզմի հետևանք է ձեր այստեղ գրածը: Ես տեսել եմ, ձեր ասած «համատարած այլասերվածության» հետքն էլ չկա իրենց մոտ: Այո, պատահում են դեպքեր, բայց մեր մոտ էլ են պատահում: Միայն թե սեփակական թերությունների նկատմամբ շաաաաաատ կարճ է մեր հիշողությունը
Զզվում եմ
Ռայդեր, ես ինձ այսքան ժամանակ թույլ չեմ տվել, քո կամ մեկ ուրիշի կարծիքի մասին նման կերպով արտահայտվել և ուրիշի արժեքները անվանել «զզվելիկ» կամ էր «գաղափարական օնանիզմ»։ Իսկ եթե քեզ հետաքրքրում է թե անձամբ ես իմ աչքով տեսել եմ եվրոպական բարքերն ու արժեքները, ապա պատսխանում եմ, որ այո՛ գործիս բերումով տարբեր ժամկետներով ապրել եմ 6 արտասահմանյան երկրներում և շատ լավ ծանոթ եմ նրանց մտածողությանը, ու այսօր էլ Հայաստանում իմ գործընկերները որոնց հետ ամեն օր 8 ժամ շփվում եմ հիմնականում արտասահմանցիներ են։ Ու եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ չեմ քննադատել, ո՛չ եվրոպական արժեքները, ո՛չ հայկական, ո՛չ էլ որևէ մարդու։

Այս թեման տալիս է հնարավորություն, որ բոլոր ցանկացողները գրեն պոռնոգրաֆիայի դրական և բացասական ազդեցությունների մասին։