Դրական
Բացասական
Ոչ մի ազդեցություն չի թողնում
Այո համաձայն եմ, որ պոռնոգրաֆիան շատ ընդհանուր հասկացություն է և որ կան տարբեր տեսակի պոռնոգրաֆիաներ։ Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, «նորմալ» կամ «թույլատրելի» պոռնոգրաֆիա նայողների մեծ մասը ժամանակի ընթացքում սկսում են նայել ավելի բաց ու «դաժան» պոռնոգրաֆիա։ Արդյոք չի՞ կարելի ենթադրել, որ դա այդ «նորմալ» պոռնոգրաֆիա նայելու արդյունքն էր։
Որքանով որ ինձ համար անընդունելի և սարսափելի է մանկական պոռնոն, այնքան էլ մտահոգիչ է չափահասների ինֆանտիլիզմը: Որոշ մարդկանց գրառումներից հասկացա, որ դա բավականին իրական մտահոգության առիթ է:
Նախ ի՞նչ է պոռնոն: Պոռնոն դա սեռական ակտի տեսագրած, կամ ֆոտո արած տարբերակն է, որտեղ այդ ամենը կատարվում է ոչ թե բացարձակ մթության մեջ, կամ էլ վերմակի տակ, այլ լուսավորված սենյակում, որտեղ ցուցադրվում է ամբողջ մերկ մարմինը: Կարող են գործածվել տարբեր սեքսուալ խաղալիքներ, զգեստներ և այլ պարագաներ:
Եթե էդքան սիրում եք հոգեբաններին, ասեմ, որ հենց նույն հոգեբանները պնդում են, մարդը կարող է սեքս չունենալ, սակայն դրա մասին չխոսել չի կարող: Իսկ դիտե՞լ:
Դիտելու մեջ ոչ մի վատ բան չկա: Ու ցանկացած կարգին մարդ ժամանակ առ ժամանակ կարող է այն դիտել: Ուրիշ բան, եթե պոռնոն գռգռվածության հասնելու միակ և պարտադիր միջոցն է: Դա արդեն մտահոգիչ է:
Ինչ վերաբերվում է մանկական պոռնոյին, կամ էլ, որ նրաք դիտեն այն, իհարկե դա բացասական է, ու ծնողների մտահոգությունը պետք է լինի: Ինչպես որ օղին բացահայտ դրվում է սեղանին, բայց երեխային արգելվում է այն օգտագործել: Պոռնոյից շատ բան կարելի է սովորել, թե սեփական, թե կողակցին հաճույք պարգևելու համար: Իսկ մնացած իմիտացիաներին պետք է նոռմալ վերաբերվել:
Jarre շատ մարդկանց գիտեմ ամուսնացած, որ պոռնո են նայում, նույնիսկ տեսագրում են իրենց, ու դիտում են: Շատ ինքնահաստատված ու լուրջ մարդկանց գիտեմ, ովքեր ունեն իրական սեքս, ու սիրում են ժամանակ առ ժամանակ դիտել պոռնո:
Ասում ես ամուսնական կյանքին խանգարումա պոռնոն, քանի որ այնտեղ սեր չկա, ու ամեն ինչ կենտրոնացվածա ԵՍ ի վրա: Էն էլ պոռնոյու՞մ: Կարծում եմ դու պոռնո երբեք չես նայել: Հակառակը պոռնոյում արվումա ամեն ինչ երկկողմանի հաճույքի համար: Իսկ այ շատերի ամուսնական կյանքում սեքսը հենց էգօիստականա, որտեղ միայն տղամարդնա հաճույք ստանում: Քանի որ անկողնում զրոյա: Դե երևի քո պատկերացմամբ, ու էլի շատերի դա սիրո դրսևորումա: Այ քեզ տխուր, դեպրեսիվ, չար, ջղային հայ ժողովուրդ:
Իսկ ինչ վերաբերումա, որ պոռնոյում սեր են խաղում, կեղծա: Ուրեմն երբ գեղարվեստական Ֆիլմ ես նայում, պետքա ասես չեմ սիրում ես ֆիլմը, քանի որ մարդիկ իրականում չեն մեռնում, կամ էլ ստից են համբուրվում: Նաիվ տրամաբանությունա:
Կամ էլ ասում ես, որ պոռնոյում մարդ կարող է մի բան տեսնել և ուզել, իսկ իր սիրելին չկարողանա դա նրան տալ: Դե ուրեմն արգելենք TV ով ցույց տալ թե ինչպես է Մայա Իվանովնան ուկրաինական բոռշ պատրաստում, քանի որ ասենք Վալոդը կարող է նույն բոռշից ուզել, ու իր կին Վարդուշը պատռվի էլ չկարողանա էդպիսի համեղ բոռշ պատրաստել: Կամ էլ կանայք սերիալներ չնայեն, քանի որ նույն ճոխ կյանքը կուզեն ու իրենց կողակիցը չի կարողանա դա տալ: Կամ էլ լողափ չգնանք, քանի որ շատ սիրուն մարմիններ կան, ու սիրելիդ այդ նույն առավելությունները չունի:
Բա էլ ու՞ր մնաց իրար հարգելը, հասկանալը, ըմբռնումով մոտենալը:
Amina ասում ես, որ պոռնո դիտողները անկախ իրենց կարծիքից այս երևույթի վերաբերյալ խնդիրներ ունեն: Խոսքերդ հիշեցնում են 50 անց կույսի, ով միայն սեքս բառից ընկնում է հոգեկան ցնցումների մեջ: Քանի որ սեքսի վերաբերյալ մեղքային տրամաբանությունը, և ինդիվիդուալիզմից զուրկ << մաման չի թողնում>> նշանաբանը, միշտ իրենը ասումա: Չգիտեմ նման դիագնոզային պնդում անելու համար ինչ տրամաբանությամբ ես առաջնորդվել: Իհարկե, կներես:
Ավելի լավա հումորով վերաբերվեմ որոշ պնդումներին, ու էն հարցին, թե պոռնոն լավ բան տալիսա թե չէ: Պատասխանեմ: Հա տալիսա: Սովորեցնումա գոնե մեկ-մեկ անկողնուց դուրս իրար հետ սեր անել, որ գոնե անկողինը ուշ մաշվի: Ափսոսա չէ?
Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 30.01.2009, 21:45:
…(W.S.{F})
Amaru (31.01.2009), boooooooom (28.05.2013), impression (30.01.2009), PygmaliOn (30.01.2009), Rhayader (31.01.2009), ՆանՍ (04.08.2011), Սամվել (30.01.2009), Վարպետ (31.01.2009), Վիշապ (31.01.2009)
Մինչև հիմա արված գրառումները ուշադիր քննելով, պարզ է դառնում, որ այն մարդիկ ում կարծիքով պոռնոգրաֆիան դրական ազդեցություն է թողնում, հիմնականում նշում են 1 օգուտ՝ «օգնում է կարծրատիպերի ու տաբուների վերացմանը», իսկ մեկ հոգու կարծիքով էլ՝ «տրամադրություն է բարձրացնում»։
Այս հարցման նպատակը պոռնոգրաֆիա նայելու ճշտի ու սխալի հարցը չէ, այլ պոռնոգրաֆիայի ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ հարցն է։ Խնդրում եմ գրեք է՞լ ինչ դրական ազդեցություն է այն թողնում։
Չգիտեմ ասածս ինչքանովա ճիշտ,բայց եկեք համեմատենք բաժանումների քանակը 200 տարի առաջ`երբ չկար պոռնոգրաֆիա,և հիմա,,երբ այն կա....![]()
Jarre (30.01.2009)
wow 200 տարի առաջ պոռնո չկա՞ր: Բա հենց սադո մազո այ հենց եդ ժամանակներից ճանաչված տերմինա: Իսկ թե dvd կամ video ինդուստրիան զարգացած չէր այդքան, այն տարածելու համար, դա այլ բան է:
Իսկ օռգիաների մասի՞ն ինչ կասես: Թե հիմա պոռնոն dvd ով են նայում, այն ժամանակ դիտում էին կենդանի, դեռ ավելին, շատ ակտիվ մասնակցում էին:
Իսկ թե կուզես ավելի հեռու գնալ, ասենք քարի դար, ապա դա հենց ամենաիրական պոռնոն էր, որ կար: Մարդիկ ապրում էին համայնքներով, կենակցում էին, ով ում հետ, որտեղ և երբ ցանկանա, իսկ դիտողները այդ կենդանի խրախճանքի միշտ կային ու կային: Ու ոչ միայն չափահասներ, այլ նաև երեխաներ:
Իսկ ինչ վերաբերում է բաժանումների աճին, ապա դա բազմաթիվ ֆակտորների արդյունք է, և այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
…(W.S.{F})
ihusik (31.01.2009)
փաստորեն նախնադարյան մարդկանցից տարբերվում ենք նրանով, որ պոռնոն նայում ենք էկրանների վրա: իսկ քո կարծիքով ճիշտա, որ նախնադարում ով ում հասցրել արելա, հիմայել ընգնենք հարեվանների տներով ու գտնենք ամենահաճելիին, իսկ հարևանի երեխաներին կանչենք պոռնո նայելու, այն էլ բնական: ի վերջո մարդկությունը զարգանումա, փոխվում են կարգերը, իսկ համեմատությունը նախնադարի հետ քո ասած կլինի անմտություն: բայց եթե ռեալ ենք նայում, զարգանումա միայն տեխնիկան, իսկ մարդկային հարաբերությունները ավելի են այլասերվում, ավելի ճիշտ վերադառնում ենք նախնադարին, «Ետ դեպի բնություն», իսկ սրա պատճառները շատ են:
իսկ պոռնոյի դրական կամ բացասական էֆեկտները կլինեն տարբեր, որովհետև կան տարբեր ձևերով և սյուժեներով նկարահանված պոռնոներ, որոնք իրարից շատ են տարբերվում: իսկ ընդհանրապես պոռնոյի էֆեկտը էնա, որ տղեքը նայում գրգռվում են, կամ հաճելիա սեքս նայելը, իսկ ամուսնացածների մոտ չեմ կարա ասեմ ինչնա պոռնո նայելու դրդապատճառը, հավանաբար պատճառը զուտ նրանց մեջ արդեն ձևավոևված «հիվանդագին» երևույթն ա, ինչպես ոմանք սիրում են սարսափ ֆիլմեր նայել, դա էլ նրանցա «կայֆ» տալիս:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ