Այստեղ տղաների մոտ միտքն կարծում եմ սա է. ինձ հարազատ չափահաս աղջիկն չի նաի նման ֆիլմեր, դե մյուս աղջիկներից էլ թող նաեն էլի, ավելի ուրիշ կերպ կմտածի ու տղաների, մեզ իսկ համար լավ- դա է միտքն չէ՞ - ինչը կարծում եմ սխալ է, որովհետջ այդպես քիչ քիչ փոխվում է հասարակությունն ու նրա բարոյական նորմերը ու փոխվում է դեպի վատը։ Եվրոպայից ու Ամերիկայից շատ լավ բաներ կա սովորելու, բայց դրանց հետ մեկ տեղ պետք չէ վերցնել նաև այնտեղի աղբն ու բերել մեր տները լցնել։
Ցանկացած բան, որ մարդ կատարում է այս կամ այն կերպ դա նրա հոգեկանի վրա ազդեցություն ունենում է՝ լինի դա գիտակցության մակարդակում թե ավելի վատ, երբ դառնում է չգիտակցված մղում։
Համամիտ եմ քեզ հետ. հենց դեռահասների շրջանում է նման հետաքրքրություններ առաջանում. մի տարիք, երբ նրանք շատ զգայուն են ու նման ոչ մարդկային ֆիլմերը կծռմռեն նրանց հոգեկանը, որն հետո իր դրսևորումները կունենա ավելի մեծ տարիքում ու սերը մի կողմ դրած նրանք կփնտրեն մարմնական հաճույքի բավարարման համապատասխան կողակցի՝ արտաքին գեղեցկությունը համարելով էտալոն ու այդպես էլ դժբախտ կապրեն, ինչպես զարգացած երկրներում է ուր կորում է ընդհանրապես սեր, ընտանիք ու հարազատ երեխաների գաղափարը, այլ ավելի շատ երեխաների շուրթերից լսվում են իմ մայրիկի ընկերը կամ իմ հայրիկի ընկերուհին, որովհետև կիրքը անհնար է բավարարել և կարճ ժամանակաընթացքում տասնյակ զույգեր են փոխում ոմանց հետ ամուսնանալով, ոման հետ պարզապես մի հարկի տակ ապրելով։ Պատճառը՝ կրքով առաջնորդվելն է, որը զարգացնում են տվյալ ֆիլմերը. կիրք, որը չունի վերջնական բավարարում։ Կրակի նման բռնկվում է ու շուտ էլ մարում։
Էջանիշներ