User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս է ազդում պոռնոգրաֆիան մարդու վրա

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    28 24.35%
  • Բացասական

    65 56.52%
  • Ոչ մի ազդեցություն չի թողնում

    22 19.13%
Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 198 հատից

Թեմա: Պոռնոգրաֆիա

  1. #61
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Պատ. Պոռնոգրաֆիա

    Վարպետ, ես քեզ շատ եմ հարգում, բայց չէի պատկերացնում, որ պոտենցիադ պոռնոյից ընկնում է
    Չգիտեմ, անձամբ ինձ պոռնո նայելուն մղում են հետևյալ պատճառները.
    - մարդկային հետաքրքրասիրություն
    - սեռական հետաքրքրասիրություն
    - գիտական հետաքրքրասիրություն
    - էսթետիկա (այո-այո, ես գեղեցիկ սեռական ակտից ավելի գեղեցիկ բան չեմ տեսել իմ կյանքում):
    Հիմա խոսեմ ազդեցություններից: Քանի որ ծնվել ու ապրել եմ բավականին նեղմիտ ու կոմպլեկսավորված ընտանեկան մթնոլորտում, մեջս, բնական է. բավականաչափ կմպլեկսներ էին կուտակվել, մեծ մասամբ՝ սեռական բնույթի: Պատճառներից մեկը՝ սեքսի վրա հիվանդագին կերպով տաբու էր դրված, հեռուստատեսությամբ նույնիսկ համբույր ցույց տալիս ալիքը փոխում էին:
    Պոռնոն սովորական դարձրեց իմ համար սեռական ակտերի ու դրանց մանրամասների ընկալումը: Երբ պահն եկավ իրական սեռական ակտի, ես արդեն գիտեի, ինչ է պետք անել, դա էլ ինձ համար հոգեբանական տրավմա չդառավ:
    Ավելի ռադիկալ միտք արտահայտեմ. Հնդկաստանում մայրը որոշ տարիքից սկսած երեխաներին տանում է Կամայի մոտակա տաճարն ու պատերի փորագրությունների ու նկարների վրա ցույց է տալիս, թե ինչն ինչպես է արվում: Մեր մոտ այդ փորագրությունների մի մասը թողարկվել է որպես «Կամա Սուտրա»՝ «Կամայի Գրվածք»: Բարբարոսություն է, կասեք դուք: Իսկ ես կասեմ, որ բարբարոսությունը մեր հիվանդագին վերաբերմունքն է: Երեխաներին (մինչև 20-30 տարեկան երեխաներին) հիվանդագին կերպով ետ ենք պահում սեքսից, ներշնչելով նրանց, որ դա վատ է:
    Իսկ հետո վճարում ենք նրանց հոգեբաններին:
    Այո, պոռնոն կարող է վնաս հասցնել: Չարաշահելու դեպքում, այն էլ Հայաստանում, որտեղ մարդիկ գրեթե չունեն առողջ սեռական կյանք, պոռնոն ու ծուլությունը կարող են փոխարինել մարդու սեռական կյանքին: Սա լուրջ վտանգ է: Կամ էլ, երբ մարդը նայում է պոռնո, համարելով որ վատ բան է անում, քննադատում, ատում է ինքն իրեն, բայց, կամքից թույլ լինելով, շարունակում է դա անել, դա կարող է շատ վատ հետևանքների բերել: Բայց ախր սա կարող է կատարվել ցանկացած բանի հետ, ինչ ի վիճակի է ուժեղ ձգել մարդուն: Միակ էական տարբերությունն այն է, որ մարդուն պոռնոյի նկատմամբ զզվանք ներշնչելով, զզվանք եք ներշնչում նաև սեքսի նկատմամբ:
    Նայեք ինձ՝ առողջ մարդ, առողջ մարմնով ու հոգեբանությամբ: Իմ նմանների էկսցենտրիզմն են օրինակ բերում, որպեսզի ցույց տան պոռնոյի վնասները: Դե ուրեմն ես էլ ձեր դեմքը ձեր դիմակին շպրտեմ:
    - Մարդ գիտեմ, ով առաջին ամուսնական գիշերից հետո բաժանվել է կնոջից, որովհետև կինը... ձեռքով բռնել է նրա առնանդամը:
    - Շատերը Հայաստանում զզվում են միզելուց բռնել սեփական առնանդամը:
    - Հայ կանանց սարսափելի մեծ թիվ, ամուսնացած ու ֆիզիկապես առողջ լինելով, ողջ կյանքում օրգազմի չի հասնում:
    - Կանանց ճնշող մեծամասնությունն ամաչում է խոստովանել, որ ունի սեռական ցանկություններ ու ֆանտազիաներ: Նրանց մի մասն իսկապես չունի:
    - Կանանց ճնշող մեծամասնությունը չգիտի, որ գոյություն ունի կանացի մաստուրբացիա:
    - Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է:
    Ժողովուրդ, սեքսն արվեստ է: Այն տքնաջան ուսումնասիրություն ու պրակտիկա է պահանջում: Վան Գոգը լա՞վ նկարիչ կլիներ, եթե զզվեր իր վրձինից, կտավից ու նկարելու պրոցեսից: Արվեստագետը սիրում է իր արվեստը:
    Պոռնոն ընդամենը սեքսի արտապատկերումն է: Որպես սիրո արվեստագետ՝ ինձ խիստ տհաճ է վատ պոռնոն, բայց լավ պոռնոն չսիրել էլ չեմ կարող:
    Սեքսի մեջ մի կարևոր բան կա՝ զուգընկերոջը զգալը: Դա չունեք, պոռնոյի դե՞մ եք կռիվ անում: Չտեսա, թե մեկը թեմա բացի հոգեբանորեն ու ֆիզիկապես առողջ սեքսի մասին:
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Իսկապես դառը խոսքեր են, որ ասում եմ. հարգում եմ մարմնավաճառներին՝ նրանք միակ կանայք են Հայաստանում, որ ստիպված չեն կույս ձևանալ:
    Եթե թողնենք, որ մարդամեկն ու իր նմաններն այս հարցում հաղթեն այսօր, վաղը նրանք կհաղթեն նախամուսնական սեռական հատաբերությունների թեմայում, իսկ վաղը չէ մյուս օրը մկրատով կգան մեզ ամորձատելու:
    Այդքան քննադատում եք եվրոպական բարքերը, գոնե մեկդ իրականում տեսե՞լ եք դրանք, թե՞ ընդամենը գաղափարական օնանիզմի հետևանք է ձեր այստեղ գրածը: Ես տեսել եմ, ձեր ասած «համատարած այլասերվածության» հետքն էլ չկա իրենց մոտ: Այո, պատահում են դեպքեր, բայց մեր մոտ էլ են պատահում: Միայն թե սեփակական թերությունների նկատմամբ շաաաաաատ կարճ է մեր հիշողությունը
    Զզվում եմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cool_aper (31.01.2009), Terminator (31.01.2009), Հրատացի (31.01.2009), Վարպետ (31.01.2009)

  3. #62
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ անմիտա մեջբերում անել, առանց հասկանալու գրածի իմաստը: Ես պատասխանել էի ակումբցու պարզ հարցին, որում նա ասում էր, որ անցյալում պոռնո չի եղել: Իսկ դու խոսքերս մեղմ ասած խեղաթյուրում ես, ներկայացնելով դրանք այն լույսի տակ, իբր ես խրախուսում եմ դա: Իսկապես անհասկանալի աբսուրդային տրամաբանությունա
    Լռում եմ, որպեսզի թեման չդառնա պոռնո....................

    Շարունակությունը վերևի մեջբերման հետ կապ չունի՝
    Պարզապես կարելիա պայքարել նրա դեմ, որ երեխանը հեռու մնան պոռնոյից, իսկ «առողջ» մեծահասակները թող դիտեն իրանց ցանկությամբ, և ոչ մի վտանգավոր էֆեկտ էլ չի ունենա սա, որովհետև եթե փոքր տարիքից երեխան ճիշտ դաստիարակվի, ապա մեծ տարիքում պոռնոն դժվար թե փոխի նրան, իսկ այն հարցին, որ մարդիկ ամուսնալուծվում են պոռնոյի պատճառով, ապա ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

  4. #63
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ այն հարցին, որ մարդիկ ամուսնալուծվում են պոռնոյի պատճառով, ապա ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:
    Տեսանկյուն, իբր թե մարդիկ բաժանվում են պոռնոյի պատճառով, WhiteSmoke{F}-ը չի նշել:
    Իսկ Դ. Կարնեգին, ով ընտանեկան երջանկության մասին շատ լուրջ տեսության հեղինակ է: Պնդում է ամուսնական զույգի առողջ սեռական կյանքի կարևորության մասին: Եվ նշում է, որ զույգերի 99% բաժանվում են անհաջող սեռական կյանք ունենալու համար:
    Մի աղավաղիր մարդու ասածը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #64
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    1, Ով ինչ ուզում ասի, բայց եվրոպայում և ամերիկայում սեքսի հետ կապված տիրումա համատարած այլասերվածություն, սակայն նրանք դա սյդքան էլ բացահայտ չեն անում, մտնում են սենյակը, իրար նախշում, ու դրսի մարդիկ շատ էն իմանում թե իչա տիրում ներսում: արտասահմանից եկած իմ ծանոթները, որ պատմում են թե ինչա կատարվում դրսում, մնում եմ զարմացած, և բոլորը նույն բանն էն պատմում: Օրինակի համար կույսերը համարվում են էնքան անցանկալի ու վատը, որ ոչ մի տղա չի ցանկացել նրա հետ քնի և նման շատ բաներ, համատարած տիրումա պոռնո: իմ ծանոթներից մեկը, ով ղեկավարում էր Արտասահմանից երկար ժամանակով հայաստան եկած տուրստների խումբը, պատմումա, որ շատ պարկեշտ մարդիկ են առաջին հայացքից, սակայն մի օր դրանց բռնացնումա խմբակային սեքսի ժամանակ: եվրոպացիները շատ լավ կողմեր էլ ունեն, սակայն հայերը ընտրում են վատ կողմը, ու դրա համար մենք դեռ պատրաստ չենք եվրոպացի համարվելու:

    2,
    Տեսանկյուն, իբր թե մարդիկ բաժանվում են պոռնոյի պատճառով, WhiteSmoke{F}-ը չի նշել:
    ես հեչել իրան նկատի չունեի, դրա համար գրել էի՝ Շարունակությունը վերևի մեջբերման հետ կապ չունի՝ , այսինքն նաև այդ անձնավորության հետ
    Վերջին խմբագրող՝ Zangezur: 31.01.2009, 04:59:

  6. #65
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով ինչ ուզում ասի, բայց եվրոպայում և ամերիկայում սեքսի հետ կապված տիրումա համատարած այլասերվածություն, սակայն նրանք դա սյդքան էլ բացահայտ չեն անում, մտնում են սենյակը, իրար նախշում, ու դրսի մարդիկ շատ էն իմանում թե իչա տիրում ներսում: արտասահմանից եկած իմ ծանոթները, որ պատմում են թե ինչա կատարվում դրսում, մնում եմ զարմացած, և բոլորը նույն բանն էն պատմում:
    Ցավում եմ, անկեղծորեն ցավում եմ քո ու զարմացած ծանոթներիդ համար:
    Օրինակի համար կույսերը համարվում են էնքան անցանկալի ու վատը, որ ոչ մի տղա չի ցանկացել նրա հետ քնի և նման շատ բաներ, համատարած տիրումա պոռնո:
    Ես ինքս հակված եմ այդ տեսանկյունին:
    իմ ծանոթներից մեկը, ով ղեկավարում էր Արտասահմանից երկար ժամանակով հայաստան եկած տուրստների խումբը, պատմումա, որ շատ պարկեշտ մարդիկ են առաջին հայացքից, սակայն մի օր դրանց բռնացնումա խմբակային սեքսի ժամանակ:
    Ու ի՞նչ:
    եվրոպացիները շատ լավ կողմեր էլ ունեն, սակայն հայերը ընտրում են վատ կողմը, ու դրա համար մենք դեռ պատրաստ չենք եվրոպացի համարվելու:
    Անիմաստ մեջբերումներ մի արեք ինչ-որ մի հեղիանկի կամ գրողի գրածից կամ պատմածից, որովհետև դրանք դեռևս կարծիք են և չի կարելի ընդունել որպես ի գիտություն ու դրանցով մի փորձեք բան ապացուցել, կամ մի փորձեք անցյալում մարդկանց արածները ընդունել որպես ճշմարտություն, որովհեև եթե հիմնվեինք անցյալի վրա, էլ առաջ չեինք կարան շարժվեինք, արտահայտեք ձեր կարծիքը առանց մեջբերումների, որովհետև ստացվում է, որ արտահայտում ենք մեջբերող տեքստի իմաստը:
    Մարդկության ամբողջ պրոգրեսը հենվում ա անցյալի փորձի վրա, ոչ թե կախվում անցյալի փորձից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #66
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում:
    Jarre-ի խոսքերից
    http://hateporn.by.ru/pornfamily.html
    Բերածդ ինֆորմացիայի լավագույն պրոդուկտիվ բանը այն էր, որ գրված էր ռուսերեն, վաղուց չէի կարդացել այդ լեզվով: Չեմ հասկանում ինչ էիր դրանով ուզում ասել:
    Ահա քո հարցի պատասխանը՝
    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    Այսիքն պետք չէ այսքան կտրուկ լինել և արտահայտած միտքը պիտակավորել, որպես «անմիտ» Իհարկե ամունալուծությունները, ինչպես դու ասացիր, շատ գործոններից է կախված, այդ հղումը ցույց էր տալիս, որ Վահիկի ասածը «անմիտ» չէ, որովհետև այդ գործուններից մեկն էլ կարող է լինել պոռնկագրությունը։

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայողները նայողներին անհամեստորեն անվանում են «հիվանդ»
    Կարո՞ղ ես ասել, որտեղ եմ պոռնկագրաֆիա դիտողների անվանել «հիվանդ», կամ որտե՞ղ եմ անուղղակի ձևով ակնարկել։ Ամեն դեպքում եթե գրածներիցս այդպես ես հասկանում, ներողություն եմ խնդրում, քանի որ մտքիս ծայրով էլ չի անցել որևէ մեկին վիրավորել։ Վիրավորելով մեկին բան բացատրելը կամ իմ տեսակետի ճիշտ լինելը ապացուցելը, իմ ոճը չէ....

  8. #67
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն ես էլ ձեր դեմքը ձեր դիմակին շպրտեմ:
    - Մարդ գիտեմ, ով առաջին ամուսնական գիշերից հետո բաժանվել է կնոջից, որովհետև կինը... ձեռքով բռնել է նրա առնանդամը:
    - Շատերը Հայաստանում զզվում են միզելուց բռնել սեփական առնանդամը:
    - Հայ կանանց սարսափելի մեծ թիվ, ամուսնացած ու ֆիզիկապես առողջ լինելով, ողջ կյանքում օրգազմի չի հասնում:
    - Կանանց ճնշող մեծամասնությունն ամաչում է խոստովանել, որ ունի սեռական ցանկություններ ու ֆանտազիաներ: Նրանց մի մասն իսկապես չունի:
    - Կանանց ճնշող մեծամասնությունը չգիտի, որ գոյություն ունի կանացի մաստուրբացիա:
    - Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է:
    Ռայդեր, շատ ցավում եմ, որ գրածներիս ետևում, նման մտքեր ես տեսլ Ախր ես ոչ մի տեղ չեմ գրել, չեմ էլ ակնարկել, որ մարդ պետք է անգրագետ լինի սեքսի հարցում։ Ինչո՞ւ ես այպիսի հետևություն արել։ Ընդհակառակը ես աշխատում եմ օգնել իմ ծանոթներին և ընկերներին, որ նրանք շատ վաղ հասակից իրենց երեխաների հետ սկսեն խոսել սեքսի մասին։ Եթե չեմ սխալվում 6 ամսականից երեխան արդեն գիտակցում է սեռերի տարբերությունը (տարիքը ճիշտ չեմ հիշում, ասածս այն է, որ շատ մանուկ հասկաից երեխան արդեն ինչ որ չափով պատրաստ է սեքսի մասին խոսելու։) Ես իմ քրոջս տղային 5 տարեկանից սովորացրել եմ թե իչնա սեքսը և այնպիսի մթնոլորտ եմ ստեղծել, որ սեքսի հետ կապված ցանկացած հարցով նա առանց ամաչելու ինձ էր դիմու, և հիմա էլ չնայաց 22 տարեկանա, ազատ խոսում ենք։

    Ուստի պետք չէ հարցը այդքան կտրուկ դնել՝ եթե պոռնո նայում ես ուրեմն սեռական կյանքում ոչ մի պրոբլեմ չես ունենա, կամ, եթե չես նայում ուրեմն սահմանափակ ու կեղծ բարեպաշտ մարդ ես։ Ու կրկնեմ, որ ես պոռնոգրաֆիա դիտողներին չեմ համարում վատ կամ աննորմալ մարդիկ, որովհետև ես ինքս ժամանակին ահավոր շատ եմ նայել, իսկ հիմա կնոջս ու ընկերներիս օգնությամբ չեմ նայում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ստեգոզավր (29.08.2010)

  10. #68
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես ինքս հակված եմ այդ տեսանկյունին:
    Իհարկե ինձ հազար ներողություն,բայց մարդ մինչև իրա մաշկի վրա չի զգում ուրեմն դրությունը լավ չի ընկալում,պետք է մի օրինակ բերեմ որի համար կրկին ներողութույն եմ խնդրում.եթե քո քույրը կամ աղջիկը ամուսնանալուց առաջ սեքսով չեն զբաղվել ուրեմն նրանք անցանկալի ու վա՞տն են,դու քեզ լավ կզգա՞ս որ քո քույրը կամ աղջիկը ամուսնանալուց տրվի իրա ընկերոջը:

  11. #69
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Ռայդեր ջան, ինչ որ մի բանի հին լինելը, դեռ երաշխիք չէ, թե դա ճիշտ է։ Դրա ապացույցն է աշխարհի ամենահին մասնագիտությունը....

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես դառը խոսքեր են, որ ասում եմ. հարգում եմ մարմնավաճառներին՝ նրանք միակ կանայք են Հայաստանում, որ ստիպված չեն կույս ձևանալ:
    Ես չեմ ընդունում մարմնավաճառությունը, բայց երբեք առհամարհանքով չեմ խոսում նրանց մասին։

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքան քննադատում եք եվրոպական բարքերը, գոնե մեկդ իրականում տեսե՞լ եք դրանք, թե՞ ընդամենը գաղափարական օնանիզմի հետևանք է ձեր այստեղ գրածը: Ես տեսել եմ, ձեր ասած «համատարած այլասերվածության» հետքն էլ չկա իրենց մոտ: Այո, պատահում են դեպքեր, բայց մեր մոտ էլ են պատահում: Միայն թե սեփակական թերությունների նկատմամբ շաաաաաատ կարճ է մեր հիշողությունը
    Զզվում եմ
    Ռայդեր, ես ինձ այսքան ժամանակ թույլ չեմ տվել, քո կամ մեկ ուրիշի կարծիքի մասին նման կերպով արտահայտվել և ուրիշի արժեքները անվանել «զզվելիկ» կամ էր «գաղափարական օնանիզմ»։ Իսկ եթե քեզ հետաքրքրում է թե անձամբ ես իմ աչքով տեսել եմ եվրոպական բարքերն ու արժեքները, ապա պատսխանում եմ, որ այո՛ գործիս բերումով տարբեր ժամկետներով ապրել եմ 6 արտասահմանյան երկրներում և շատ լավ ծանոթ եմ նրանց մտածողությանը, ու այսօր էլ Հայաստանում իմ գործընկերները որոնց հետ ամեն օր 8 ժամ շփվում եմ հիմնականում արտասահմանցիներ են։ Ու եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ չեմ քննադատել, ո՛չ եվրոպական արժեքները, ո՛չ հայկական, ո՛չ էլ որևէ մարդու։

    Այս թեման տալիս է հնարավորություն, որ բոլոր ցանկացողները գրեն պոռնոգրաֆիայի դրական և բացասական ազդեցությունների մասին։

  12. #70
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Ինչ էլ թեմա եք գտել :Լրիվ չհասցրեցի կարդել եթե կրկնվեմ ներող եղեք: Ցավալին այն է, որ պոգնոգրաֆիայի տակ շատերը հասկանում են սիրո բնականոն ուղին և դա ընդունում կոմպլեքսենիրց ձերբազատվելու ճանապարհ: Դա վատ է// ըստ իս//:Բացասական եմ ընդունում, քանի որ //էլի իմ կարծիքով// այն խեղաթյուրում է գիտակցությունը :Ու մի բան էլ պարտադիր չէ պոռնոգրաֆիայով զբաղվել, որպիսի դառնան սեռապես դաստիարակված ու զարգացած:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (31.01.2009), ihusik (01.02.2009), Jarre (31.01.2009), Ստեգոզավր (29.08.2010)

  14. #71
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Հա դու ես տեսել,տեսելա նաև էդ կավե ամանները ստեղծողը ու նրա ընտանիքն ու շրջապատը հավանաբար.... Բայց ոչ թե էդ կավե ամաններն ու փորագրությունները տեղադրվել են երկնքում ու աշխարհի բոլոր ծայրերից ով ուզեցելա նայելա պոռնո... Իսկ հիմա նախկինի համեմատ.բավականա հավաքել մի հատ կայքի անուն ու ականատես ես լինում բազմաթիվ պոռնո-վիդեոների ու նկարների... Ասելով ,որ 200 տարի առաջ պոռնո չի եղել,նկատի չունեի դրա իսպառ բացակայությունը,այլ ուղղակի գնահատելով տոկոսային տարբերությունը,անտեսել էի.... 1 դոլլարն էլ միլիոն դոլլարի համեմատ կարելի է անտեսել

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ էական տարբերությունն այն է, որ մարդուն պոռնոյի նկատմամբ զզվանք ներշնչելով, զզվանք եք ներշնչում նաև սեքսի նկատմամբ:
    Պարտադիր չի...
    Հա մեկ էլ,մի շփոթեք սեռական դաստիարակությունը պոռնոի հետևանքների հետ; Սեռական դաստիարակությունը հենց պարտադիրա նրանով,որ դպրոցական տարիքի երեխեքը տենալով պոռնոյում տարբեր տեսակի սադո-մազոխիստությունները չփորձեն դրանք կրկնել իրական կյանքում; Սեռական դաստիարակությունը պետքա սկսել 10-11 տարեկանից,կամ միգուցե ավելի շուտ տարիքից,թե չէ հիմա 7 տարեկան երեխու հեռախոսը վերցնում ես մեջը 1 գբ-ի չափ պոռնոյա գցած... Ու հետո էլ դրա տարածումը նորմալ եք համարում...

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (01.02.2009), Jarre (31.01.2009), Kuk (31.01.2009)

  16. #72
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    կուզենաի որ պոռնոգրաֆիա թեմային փորձեինք մոտենալ ավելի լայն տեսանկյունից: Այն որ պոռնոգրաֆիան մեծահասակներին առանձնապես մեծ վնաս չի կարող պատճառել, դա հասկացանք: Բայց կարծես այդպեսել չհնչեց կոնկրետ հիմնավուրում որը ցույց կտար մեր գիտելիքները, անչափահասների լիարժեք ձեվավորման վրա պոռնոգրաֆիայի թողած բացասական ազդեցության մասին:

    Մեր բոլորի վերաբերմունքը այս երեվույթի վերաբերյալ ավելի շատ հիմնվում է ոչ թե գիտակցական այլ ենթագիտակցական շերտերում կուտակված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չի որ սա արգելված, փակ թեմա է հայկական գրեթե բոլոր ընտանիքներում, եվ եթե որեվէ մեծահասակի խնդրես բացատրի թե որոնք են պոռնոգրաֆիայի բացասական հետեվանքները, համոզված եմ որ ոչ ոք չի կարողանա բերել գիտակցված հիմնավոր մեկնաբանություն: Մեծ մասը նման հարց լսելիս կամ կկարմրի, կամել կփնովի թե ինչու ես նման այլանդակությունների մասին մտածում, -----հլը մի ասա տենամ էտ իիիի՞՞՞՞նչ կա մտքիդ:-----------Այն հանգամանքը որ նման թեմա բացվել է հայկական ֆորումում եվ ծավալվում է բավականին բուռն քննարկում, դա արդեն մեեեեեեեեեծ ձեռքբերում է:

    Եվ քանի դեռ մենք ինքներս չունենք առողջ վերաբերմունք անչափահասների վրա այս երեվույթի այս կամ այն ներգործության վերաբերյալ, ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին ճիշտ ուղություն ցույց տալ, թե նորից պիտի շարժվենք չոր, չհիմնավորված արգելքներով: Անձամբ իմ կարծիքով Հայաստանի անչափահասներին ավելի շատ կարող է փչացնել ոչ թե պոռնոգրաֆիկ ֆիլմը, այլ անառողջ վերաբերմունքը սեքսի նկատմամբ: Չէ որ հայերի մեջ ընդունված է որ աղջկան չի կարելի ՊՂԾԵԼ մինչեվ ամուսնությունը, մինչեվ ամուսնությունը ՊՂԾՈՒԹՅԱՄԲ պետք է զբաղվել համապատասխան մասնագիտություն ունեցող կանանց հետ, իսկ ամուսնությունից հետո կատարել ամուսնական պարտքը եվ սեփական կնոջը նորից զերծ պահել հետագա էլ ավելի ՊՂԾՈՒՄԻՑ: ԵՎ տվյալ դեպքում Հայաստանում մածացած անչափահասը, ենթագիտակցականի խորը շերտերում ունենալով արդեն խորը ձեվավորված վերաբերմունք սեքս երեվույթի պիղծ լինելու մասին, նաելով ցածրորակ պոռնոգրաֆիկ խմբակային օրգիաներ ավելի է ամրապնդվում իր կարծիքի մեջ, հետագայում կանգնելով խորը ներքին կոնֆլիկտների առաջ ինչպես սեփական հոգու եվ մարմնի, այնպեսել հակառակ սեռի, հատկապես ԵՎԱՅԻ ցեղի հետ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (01.08.2011), Աթեիստ (01.02.2009)

  18. #73
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ասածս ինչքանովա ճիշտ,բայց եկեք համեմատենք բաժանումների քանակը 200 տարի առաջ`երբ չկար պոռնոգրաֆիա,և հիմա,,երբ այն կա....
    Խորհուրդ կտամ Վիկտորիա Խոլտի Եկատերինա դի Մեչիչիի մասին գրված համանուն երեք տոմանոց գիրքը կարդաս ու դու կհասկանաս թե ինչքան սխալ ես դու.... նույնիսկ կարողա գլխիդ մի քանի մազ բիզ-բիզ կանգնի .լ
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (31.01.2009), Աթեիստ (01.02.2009)

  20. #74
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուստի պետք չէ հարցը այդքան կտրուկ դնել՝ եթե պոռնո նայում ես ուրեմն սեռական կյանքում ոչ մի պրոբլեմ չես ունենա, կամ, եթե չես նայում ուրեմն սահմանափակ ու կեղծ բարեպաշտ մարդ ես։ Ու կրկնեմ, որ ես պոռնոգրաֆիա դիտողներին չեմ համարում վատ կամ աննորմալ մարդիկ, որովհետև ես ինքս ժամանակին ահավոր շատ եմ նայել, իսկ հիմա կնոջս ու ընկերներիս օգնությամբ չեմ նայում
    Հա բայց ասվում էր որ ազդում է մարդու հոգեկանի վարա... կարողա տենց բան չեն ուզենում ասել, բայց ստացվումա պոռնո նայողները հոգեկան շեղուներով անձնավորություններ են
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (31.01.2009)

  22. #75
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայդեր, շատ ցավում եմ, որ գրածներիս ետևում, նման մտքեր ես տեսլ
    Խոսքն ընդհաուր առմամբ քո գրածների մասին չի:
    Ես իմ քրոջս տղային 5 տարեկանից սովորացրել եմ թե իչնա սեքսը և այնպիսի մթնոլորտ եմ ստեղծել, որ սեքսի հետ կապված ցանկացած հարցով նա առանց ամաչելու ինձ էր դիմու, և հիմա էլ չնայաց 22 տարեկանա, ազատ խոսում ենք։
    Ես, իհարկե, ուրախ եմ, որ քրոջդ տղան այդքան լավ քեռի ունի, ու որ կարողացել ես նման առողջ մթնոլորտ ստեղծել՝ իրականում դա իդեալ է, որը, ցավոք, ոչ բոլորին է հասու: Ծնողների բացարձակ մեծամասնությունը լավագույն դեպքում համարում է, որ երեխան ինչքան կարելի է շատ նաիվ մնա ու ապրի հեքիաթներով: Վատագույն դեպքում իրենք էլ դա համարում են ամոթալի ու զզվելի երևույթ ու համապատասխան վերաբերմունք են փորձում ձևավորել իրենց երեխաների մեջ:
    Պոռնոյի տարերային բնույթն ու լայն տարածումը նման ծնողների գործը վարի են տալիս, ինչն, ինքնին, շատ լավ է:
    Ուստի պետք չէ հարցը այդքան կտրուկ դնել՝ եթե պոռնո նայում ես ուրեմն սեռական կյանքում ոչ մի պրոբլեմ չես ունենա, կամ, եթե չես նայում ուրեմն սահմանափակ ու կեղծ բարեպաշտ մարդ ես։ Ու կրկնեմ, որ ես պոռնոգրաֆիա դիտողներին չեմ համարում վատ կամ աննորմալ մարդիկ, որովհետև ես ինքս ժամանակին ահավոր շատ եմ նայել, իսկ հիմա կնոջս ու ընկերներիս օգնությամբ չեմ նայում
    Ես հարցն այդպես չեմ դնում: Ես ընդամենը հակադրվում եմ այն տեսանկյունին, որ պոռնոն միայն այլասերում ու խեղաթյուրում է մարդկանց, դարձնում պակաս անկեղծ, իջեցնում պոտենցիան և այլն:
    Jarre, իմ գրառումներն այդքան անձնական մի ընդունիր՝ մի մոռացիր, որ միայն դու չես պոռնոյի դեմ կարծիք արտահայտում այստեղ: Ի մեծ ուրախություն ինձ, քո կարծիքը սովորաբար բավականին գրագետ ու քաղաքավարի է ձևակերպված, ինչն «աչք է ուրախացնում»:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ինձ հազար ներողություն,բայց մարդ մինչև իրա մաշկի վրա չի զգում ուրեմն դրությունը լավ չի ընկալում,պետք է մի օրինակ բերեմ որի համար կրկին ներողութույն եմ խնդրում.եթե քո քույրը կամ աղջիկը ամուսնանալուց առաջ սեքսով չեն զբաղվել ուրեմն նրանք անցանկալի ու վա՞տն են,դու քեզ լավ կզգա՞ս որ քո քույրը կամ աղջիկը ամուսնանալուց տրվի իրա ընկերոջը:
    Եթե աղջիկը (ցանկացած, ուզում է իմ երեխան լինի) հասնի ամուսնական նորմալ տարիքին (25-28 տարեկան), ու այդքանով հանդերձ կույս մնա, ես կորոշեմ, որ նա հոգեբանության կամ ֆիզիկականի հետ պրոբլեմ ունի:
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայդեր ջան, ինչ որ մի բանի հին լինելը, դեռ երաշխիք չէ, թե դա ճիշտ է։ Դրա ապացույցն է աշխարհի ամենահին մասնագիտությունը....
    Բաբելոնում, Հունաստանում ու Ճապոնյայում կաին համապատասխանաբար Աստարտեի քրմուհիներ, հետերաներ ու գեյշաներ, որոնք մշակույթի մաս էին կազմում ու ոչ վատագույն մասը: Քանի դեռ ինչ-որ բան արվում է կուլտուրայով, այն լավ է:
    Կհամեմատե՞ս հետերային ժամանակակից ծախու կնոջ հետ: Ոչ, իհարկե: Հետերաների մասին կարելի է բավականին ճշգրիտ նկարագրություններ կարդալ «Թաիս Աթենուհի» գրքում, ու չես կարող չհիանալ այդ կրթված (կրթությունն ու փիլիսոփայական բանավեճ վարելու կարողությունը մտնում էին հետերայի դաստիարակչության մեջ), ուժեղ, անհատական, ինքնուրույն կանանցով:
    Հետերան չէր կանգնում անկյունում ու հաճախորդ սպասում: Նա դրա կարիքը չուներ: Եթե չցանկանար հաճախորդին, կարող էր հրաժարվել, անկախ նրանից՝ որքան փող կառաջարկեին: Կարող էր փող չընդունել:
    Երկար կարելի է շարունակել:
    Ռայդեր, ես ինձ այսքան ժամանակ թույլ չեմ տվել, քո կամ մեկ ուրիշի կարծիքի մասին նման կերպով արտահայտվել և ուրիշի արժեքները անվանել «զզվելիկ» կամ էր «գաղափարական օնանիզմ»։
    Գաղափարական օնանիզմը տերմին է, երբ մարդն, իրականում ինչ-որ բանից բնավ բան չհասկանալով, սկսում է մտքերի ինքնագեներացիայով զբաղվել ու այստեղից-այնտեղից լսած մի երկու բամբասանքի վրա հիմնված պատկերացումներից այնպես է կառչում, ասես իր աչքերով տեսած լինի:
    Իսկ եթե քեզ հետաքրքրում է թե անձամբ ես իմ աչքով տեսել եմ եվրոպական բարքերն ու արժեքները, ապա պատսխանում եմ, որ այո՛ գործիս բերումով տարբեր ժամկետներով ապրել եմ 6 արտասահմանյան երկրներում և շատ լավ ծանոթ եմ նրանց մտածողությանը, ու այսօր էլ Հայաստանում իմ գործընկերները որոնց հետ ամեն օր 8 ժամ շփվում եմ հիմնականում արտասահմանցիներ են։ Ու եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ չեմ քննադատել, ո՛չ եվրոպական արժեքները, ո՛չ հայկական, ո՛չ էլ որևէ մարդու։
    Ուրեմն իքդ ասա, համաձա՞յն ես այստեղ արտահայտված այն մտքի հետ, որ եվրոպացիների մոտ համատարած այլասերվածություն է տիրում: Իմ խոսքն այդ միտքն արտահայտողներին են վերաբերում:
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    կուզենաի որ պոռնոգրաֆիա թեմային փորձեինք մոտենալ ավելի լայն տեսանկյունից: Այն որ պոռնոգրաֆիան մեծահասակներին առանձնապես մեծ վնաս չի կարող պատճառել, դա հասկացանք: Բայց կարծես այդպեսել չհնչեց կոնկրետ հիմնավուրում որը ցույց կտար մեր գիտելիքները, անչափահասների լիարժեք ձեվավորման վրա պոռնոգրաֆիայի թողած բացասական ազդեցության մասին:

    Մեր բոլորի վերաբերմունքը այս երեվույթի վերաբերյալ ավելի շատ հիմնվում է ոչ թե գիտակցական այլ ենթագիտակցական շերտերում կուտակված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չի որ սա արգելված, փակ թեմա է հայկական գրեթե բոլոր ընտանիքներում, եվ եթե որեվէ մեծահասակի խնդրես բացատրի թե որոնք են պոռնոգրաֆիայի բացասական հետեվանքները, համոզված եմ որ ոչ ոք չի կարողանա բերել գիտակցված հիմնավոր մեկնաբանություն: Մեծ մասը նման հարց լսելիս կամ կկարմրի, կամել կփնովի թե ինչու ես նման այլանդակությունների մասին մտածում, -----հլը մի ասա տենամ էտ իիիի՞՞՞՞նչ կա մտքիդ:-----------Այն հանգամանքը որ նման թեմա բացվել է հայկական ֆորումում եվ ծավալվում է բավականին բուռն քննարկում, դա արդեն մեեեեեեեեեծ ձեռքբերում է:

    Եվ քանի դեռ մենք ինքներս չունենք առողջ վերաբերմունք անչափահասների վրա այս երեվույթի այս կամ այն ներգործության վերաբերյալ, ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին ճիշտ ուղություն ցույց տալ, թե նորից պիտի շարժվենք չոր, չհիմնավորված արգելքներով: Անձամբ իմ կարծիքով Հայաստանի անչափահասներին ավելի շատ կարող է փչացնել ոչ թե պոռնոգրաֆիկ ֆիլմը, այլ անառողջ վերաբերմունքը սեքսի նկատմամբ: Չէ որ հայերի մեջ ընդունված է որ աղջկան չի կարելի ՊՂԾԵԼ մինչեվ ամուսնությունը, մինչեվ ամուսնությունը ՊՂԾՈՒԹՅԱՄԲ պետք է զբաղվել համապատասխան մասնագիտություն ունեցող կանանց հետ, իսկ ամուսնությունից հետո կատարել ամուսնական պարտքը եվ սեփական կնոջը նորից զերծ պահել հետագա էլ ավելի ՊՂԾՈՒՄԻՑ: ԵՎ տվյալ դեպքում Հայաստանում մածացած անչափահասը, ենթագիտակցականի խորը շերտերում ունենալով արդեն խորը ձեվավորված վերաբերմունք սեքս երեվույթի պիղծ լինելու մասին, նաելով ցածրորակ պոռնոգրաֆիկ խմբակային օրգիաներ ավելի է ամրապնդվում իր կարծիքի մեջ, հետագայում կանգնելով խորը ներքին կոնֆլիկտների առաջ ինչպես սեփական հոգու եվ մարմնի, այնպեսել հակառակ սեռի, հատկապես ԵՎԱՅԻ ցեղի հետ:
    Նման եսիմինչն այնքան աբսուրդ է (չամիչ ջան, դու գրածներդ երբևէ վերընթերցու՞մ ես), որ նույնիսկ հակադրվելու բան չեմ գտնում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.02.2009)

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •