User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս է ազդում պոռնոգրաֆիան մարդու վրա

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    28 24.35%
  • Բացասական

    65 56.52%
  • Ոչ մի ազդեցություն չի թողնում

    22 19.13%
Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 198 հատից

Թեմա: Պոռնոգրաֆիա

  1. #46
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Երբ անչափահասներն են նայում պոռնոգրաֆիա, շատ վատ է։

    Երբ չափահաս մարդն է նայում, վատ բան չեմ տեսնում։
    Ռայադերի հետ լրիվ համաձայն եմ այս հարցում`
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես սիրում եմ պոռնո, եթե այն բնական է ու չի պարունակում կանանց դոմինատիվ նսեմացում:
    Բնականության իմաստով էրոտիկան հաճախ ավելի լավ է։

    Շատ պոռնոգրաֆիայով զբաղվող ռեժիսորների երեւի թվում է, որ եթե նկարում են պոռնո, ապա պիտի կադրում մեծ մասամբ միայն սեռական օրգաններ երեւան։ Սա ես չեմ ընդունում, ի՞նչ հետաքրքրություն կա դա նայելու մեջ։ Հենց նման բաներից է, որ ֆիլմը դառնում է արհեստական, ու չնայվող։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fender (28.08.2010), Rhayader (30.01.2009), Աթեիստ (30.01.2009)

  3. #47
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանն էն ա, որ չեմ նայում Միր ջան, ուղղակի ուզում էի հասկանայի Սամոյի տրամաբանությունը: Բայց չեմ նայում, ոչ թե նրա համար, որ չասեն տուգադում, այլ ուղղակի հիմա դրա համար նախատեսված ժամանակ ու տրամադրություն չունեմ:

    Սամ ջան, դրա համար գրի էն, ինչ դու ի նկատի ունես Որտև կարող ա ինչ-որ մեկը այլ բան նկատի ունենա քո գրածի մեջ
    Այ թե խորամանկ անձնավորություն ես դու հաաաա լօօօօօօլ
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  4. #48
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պոռնոգրաֆիայով զբաղվող ռեժիսորների երեւի թվում է, որ եթե նկարում են պոռնո, ապա պիտի կադրում մեծ մասամբ միայն սեռական օրգաններ երեւան։ Սա ես չեմ ընդունում, ի՞նչ հետաքրքրություն կա դա նայելու մեջ։ Հենց նման բաներից է, որ ֆիլմը դառնում է արհեստական, ու չնայվող։
    Տրամաբանություն կա !!!!! Համաձայն եմ
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  5. #49
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Հայեր, ինձ թվում է, դուք մի փոքր պրիմիտիվացրել եք պոռնոգրաֆիա հասկացությունը՝ այն համարելով զուտ միայն սեռական ակտի ժամանակ սեռական օրգանների բացահայտ ցուցադրություն, իսկ ավելի բացասականացնելու համար որոշ գրառումներ ակնարկում են ֆետիշիզմն ու մանկապղծությունը։ Կարելի է նաև ավելացնել տրանսսեքսուալ, սադոմազոխիստական և այլ այլասեռված ժանրերը, որպեսզի վերջնականապես պոռնոգրաֆիան համարենք բացասական երևույթ ու դրանով էլ փակենք թեման։ Իսկ պոռնոգրաֆիան լայն հասկացություն է, կախված՝ թե սեռական ակտն ու սեռական օրգանները ինչ դրվագներով ու ինչ իմաստով են ցուցադրվում։ Նույն կերպ կարելի է երկար բարակ խոսել սերալների, սարսափ ֆիլմերի, մարտաֆիլմերի բացասական ազդեցությունների մասին, առանց խորանալու էության մեջ։ Օրինակ գազանաբար սպանությունների տեսարաններ պարունակող ֆիմերը մի՞թե ավելի գերադասելի է նայել թեկուզ մեծահասակներին։ Կարծում եմ պետք չի ընդհանրացնել, կան բաներ, որոնք նույնիսկ անհրաժեշտ է նայել մեծահասակներին։ Պոռնոգրաֆիան նաև արվեստի ժանրերից է, պոռնոգրաֆիկ կտավներ էլ կան Ոչ էժանագին, իմաստալից սցենար պարունակող պոռնոգրաֆիան նույնիսկ կարող է փոխել մարդու հայացքները թեկուզ սեռական կյանքի ոլորտում, փշրել կարծրատիպեր, որից ասենք նրա ամուսնական կյանքը ավելի հագեցած կարող է դառնալ, ինչքան էլ տարօրինակ հնչի։ Ուրեմն պետք է առանձնացնել, թե պոռնոգրաֆիա ասելով ինչը նկատի ունենք։ Էժանագին պոռնոն, որտեղ զուտ մի ինչ–որ զանգված սեռական գործողության մեջ է, բնականաբար միայն տարբեր անասնական բնազնդեր է արթնացնում ու բթացնում է միտքը, բայց կան այնպիսիք, որ տեսահորիզոն են լայնացնում։ Օրինակ ես վերջերս կնոջս հետ նայել եմ Տինտո Բրասի «Կալիգուլա»–ն, որում լիքը բացահայտ պոռնոտեսարաններ կան։ Խորհուրդ կտամ նայել այդ «այլանդակությունը», որը վերջերս պոռնոֆիլմերից ցուցակից հանվեց ու մտցվեց պատմական ֆիլմերի ցուցակ Մի խոսքով չարժե ընդհանրացնել, պարզապես կան մարդիկ, որոնց ուղեղը առանց պոռնա նայելու էլ ծայրից ծայր պոռնո է, ու նրանք պոռնո նայում են միայն լրացնելու իրենց ուղեղի մնացած դատարկ մասերը, իսկ մեզ էլ թվում է, թե նրանց պոռնո նայելն է փչացրել, այնինչ նրանք էն գլխից փչացած են։ Իսկ դեռահասներին ու սահմանափակ աշխարհայացքի տեր մարդկանց բնականաբար պոռնոգրաֆիա նայելը հակացուցված է, քանի որ պոռնոգրաֆիան հեշտությամբ է լցվում ու մնում այնտեղ, որտեղ ոչինչ չկա, քանի որ սկզբում եղել է ոչինչ, այնուհետև պոռնոգրաֆիան, ու խավարից ծնվեց լույսը…
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.01.2009), boooooooom (28.05.2013), Ceceron (30.01.2009), impression (30.01.2009), Rhayader (31.01.2009), Հրատացի (31.01.2009), Ձայնալար (30.01.2009), Նաիրուհի (02.08.2011), ՆանՍ (04.08.2011)

  7. #50
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Բացասական , առանց մեկնաբանությունների...
    Հետո հավես եղավ կծավալվեմ

  8. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Հենո-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական , առանց մեկնաբանությունների...
    Հետո հավես եղավ կծավալվեմ
    Բացասական:Ես էլ հավես չունեմ, բայց մի փոքր բացատրեմ:

    Ուրեմն.....փորձեք ու կիմանաք

  9. #52
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Այո համաձայն եմ, որ պոռնոգրաֆիան շատ ընդհանուր հասկացություն է և որ կան տարբեր տեսակի պոռնոգրաֆիաներ։ Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, «նորմալ» կամ «թույլատրելի» պոռնոգրաֆիա նայողների մեծ մասը ժամանակի ընթացքում սկսում են նայել ավելի բաց ու «դաժան» պոռնոգրաֆիա։ Արդյոք չի՞ կարելի ենթադրել, որ դա այդ «նորմալ» պոռնոգրաֆիա նայելու արդյունքն էր։

  10. #53
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Որքանով որ ինձ համար անընդունելի և սարսափելի է մանկական պոռնոն, այնքան էլ մտահոգիչ է չափահասների ինֆանտիլիզմը: Որոշ մարդկանց գրառումներից հասկացա, որ դա բավականին իրական մտահոգության առիթ է:
    Նախ ի՞նչ է պոռնոն: Պոռնոն դա սեռական ակտի տեսագրած, կամ ֆոտո արած տարբերակն է, որտեղ այդ ամենը կատարվում է ոչ թե բացարձակ մթության մեջ, կամ էլ վերմակի տակ, այլ լուսավորված սենյակում, որտեղ ցուցադրվում է ամբողջ մերկ մարմինը: Կարող են գործածվել տարբեր սեքսուալ խաղալիքներ, զգեստներ և այլ պարագաներ:
    Եթե էդքան սիրում եք հոգեբաններին, ասեմ, որ հենց նույն հոգեբանները պնդում են, մարդը կարող է սեքս չունենալ, սակայն դրա մասին չխոսել չի կարող: Իսկ դիտե՞լ:
    Դիտելու մեջ ոչ մի վատ բան չկա: Ու ցանկացած կարգին մարդ ժամանակ առ ժամանակ կարող է այն դիտել: Ուրիշ բան, եթե պոռնոն գռգռվածության հասնելու միակ և պարտադիր միջոցն է: Դա արդեն մտահոգիչ է:
    Ինչ վերաբերվում է մանկական պոռնոյին, կամ էլ, որ նրաք դիտեն այն, իհարկե դա բացասական է, ու ծնողների մտահոգությունը պետք է լինի: Ինչպես որ օղին բացահայտ դրվում է սեղանին, բայց երեխային արգելվում է այն օգտագործել: Պոռնոյից շատ բան կարելի է սովորել, թե սեփական, թե կողակցին հաճույք պարգևելու համար: Իսկ մնացած իմիտացիաներին պետք է նոռմալ վերաբերվել:
    Jarre շատ մարդկանց գիտեմ ամուսնացած, որ պոռնո են նայում, նույնիսկ տեսագրում են իրենց, ու դիտում են: Շատ ինքնահաստատված ու լուրջ մարդկանց գիտեմ, ովքեր ունեն իրական սեքս, ու սիրում են ժամանակ առ ժամանակ դիտել պոռնո:
    Ասում ես ամուսնական կյանքին խանգարումա պոռնոն, քանի որ այնտեղ սեր չկա, ու ամեն ինչ կենտրոնացվածա ԵՍ ի վրա: Էն էլ պոռնոյու՞մ: Կարծում եմ դու պոռնո երբեք չես նայել: Հակառակը պոռնոյում արվումա ամեն ինչ երկկողմանի հաճույքի համար: Իսկ այ շատերի ամուսնական կյանքում սեքսը հենց էգօիստականա, որտեղ միայն տղամարդնա հաճույք ստանում: Քանի որ անկողնում զրոյա: Դե երևի քո պատկերացմամբ, ու էլի շատերի դա սիրո դրսևորումա: Այ քեզ տխուր, դեպրեսիվ, չար, ջղային հայ ժողովուրդ:
    Իսկ ինչ վերաբերումա, որ պոռնոյում սեր են խաղում, կեղծա: Ուրեմն երբ գեղարվեստական Ֆիլմ ես նայում, պետքա ասես չեմ սիրում ես ֆիլմը, քանի որ մարդիկ իրականում չեն մեռնում, կամ էլ ստից են համբուրվում: Նաիվ տրամաբանությունա:
    Կամ էլ ասում ես, որ պոռնոյում մարդ կարող է մի բան տեսնել և ուզել, իսկ իր սիրելին չկարողանա դա նրան տալ: Դե ուրեմն արգելենք TV ով ցույց տալ թե ինչպես է Մայա Իվանովնան ուկրաինական բոռշ պատրաստում, քանի որ ասենք Վալոդը կարող է նույն բոռշից ուզել, ու իր կին Վարդուշը պատռվի էլ չկարողանա էդպիսի համեղ բոռշ պատրաստել: Կամ էլ կանայք սերիալներ չնայեն, քանի որ նույն ճոխ կյանքը կուզեն ու իրենց կողակիցը չի կարողանա դա տալ: Կամ էլ լողափ չգնանք, քանի որ շատ սիրուն մարմիններ կան, ու սիրելիդ այդ նույն առավելությունները չունի:
    Բա էլ ու՞ր մնաց իրար հարգելը, հասկանալը, ըմբռնումով մոտենալը:
    Amina ասում ես, որ պոռնո դիտողները անկախ իրենց կարծիքից այս երևույթի վերաբերյալ խնդիրներ ունեն: Խոսքերդ հիշեցնում են 50 անց կույսի, ով միայն սեքս բառից ընկնում է հոգեկան ցնցումների մեջ: Քանի որ սեքսի վերաբերյալ մեղքային տրամաբանությունը, և ինդիվիդուալիզմից զուրկ << մաման չի թողնում>> նշանաբանը, միշտ իրենը ասումա: Չգիտեմ նման դիագնոզային պնդում անելու համար ինչ տրամաբանությամբ ես առաջնորդվել: Իհարկե, կներես:
    Ավելի լավա հումորով վերաբերվեմ որոշ պնդումներին, ու էն հարցին, թե պոռնոն լավ բան տալիսա թե չէ: Պատասխանեմ: Հա տալիսա: Սովորեցնումա գոնե մեկ-մեկ անկողնուց դուրս իրար հետ սեր անել, որ գոնե անկողինը ուշ մաշվի: Ափսոսա չէ?
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 30.01.2009, 21:45:
    …(W.S.{F})

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.01.2009), boooooooom (28.05.2013), impression (30.01.2009), PygmaliOn (30.01.2009), Rhayader (31.01.2009), ՆանՍ (04.08.2011), Սամվել (30.01.2009), Վարպետ (31.01.2009), Վիշապ (31.01.2009)

  12. #54
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մինչև հիմա արված գրառումները ուշադիր քննելով, պարզ է դառնում, որ այն մարդիկ ում կարծիքով պոռնոգրաֆիան դրական ազդեցություն է թողնում, հիմնականում նշում են 1 օգուտ՝ «օգնում է կարծրատիպերի ու տաբուների վերացմանը», իսկ մեկ հոգու կարծիքով էլ՝ «տրամադրություն է բարձրացնում»։

    Այս հարցման նպատակը պոռնոգրաֆիա նայելու ճշտի ու սխալի հարցը չէ, այլ պոռնոգրաֆիայի ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ հարցն է։ Խնդրում եմ գրեք է՞լ ինչ դրական ազդեցություն է այն թողնում։

  13. #55
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Չգիտեմ ասածս ինչքանովա ճիշտ,բայց եկեք համեմատենք բաժանումների քանակը 200 տարի առաջ`երբ չկար պոռնոգրաֆիա,և հիմա,,երբ այն կա....

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (30.01.2009)

  15. #56
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ասածս ինչքանովա ճիշտ,բայց եկեք համեմատենք բաժանումների քանակը 200 տարի առաջ`երբ չկար պոռնոգրաֆիա,և հիմա,,երբ այն կա....
    wow 200 տարի առաջ պոռնո չկա՞ր: Բա հենց սադո մազո այ հենց եդ ժամանակներից ճանաչված տերմինա: Իսկ թե dvd կամ video ինդուստրիան զարգացած չէր այդքան, այն տարածելու համար, դա այլ բան է:
    Իսկ օռգիաների մասի՞ն ինչ կասես: Թե հիմա պոռնոն dvd ով են նայում, այն ժամանակ դիտում էին կենդանի, դեռ ավելին, շատ ակտիվ մասնակցում էին:
    Իսկ թե կուզես ավելի հեռու գնալ, ասենք քարի դար, ապա դա հենց ամենաիրական պոռնոն էր, որ կար: Մարդիկ ապրում էին համայնքներով, կենակցում էին, ով ում հետ, որտեղ և երբ ցանկանա, իսկ դիտողները այդ կենդանի խրախճանքի միշտ կային ու կային: Ու ոչ միայն չափահասներ, այլ նաև երեխաներ:
    Իսկ ինչ վերաբերում է բաժանումների աճին, ապա դա բազմաթիվ ֆակտորների արդյունք է, և այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    …(W.S.{F})

  16. #57
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    http://hateporn.by.ru/pornfamily.html

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ihusik (31.01.2009)

  18. #58
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    wow 200 տարի առաջ պոռնո չկա՞ր: Բա հենց սադո մազո այ հենց եդ ժամանակներից ճանաչված տերմինա: Իսկ թե dvd կամ video ինդուստրիան զարգացած չէր այդքան, այն տարածելու համար, դա այլ բան է:
    Իսկ օռգիաների մասի՞ն ինչ կասես: Թե հիմա պոռնոն dvd ով են նայում, այն ժամանակ դիտում էին կենդանի, դեռ ավելին, շատ ակտիվ մասնակցում էին:
    Իսկ թե կուզես ավելի հեռու գնալ, ասենք քարի դար, ապա դա հենց ամենաիրական պոռնոն էր, որ կար: Մարդիկ ապրում էին համայնքներով, կենակցում էին, ով ում հետ, որտեղ և երբ ցանկանա, իսկ դիտողները այդ կենդանի խրախճանքի միշտ կային ու կային: Ու ոչ միայն չափահասներ, այլ նաև երեխաներ:
    Իսկ ինչ վերաբերում է բաժանումների աճին, ապա դա բազմաթիվ ֆակտորների արդյունք է, և այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է

    փաստորեն նախնադարյան մարդկանցից տարբերվում ենք նրանով, որ պոռնոն նայում ենք էկրանների վրա: իսկ քո կարծիքով ճիշտա, որ նախնադարում ով ում հասցրել արելա, հիմայել ընգնենք հարեվանների տներով ու գտնենք ամենահաճելիին, իսկ հարևանի երեխաներին կանչենք պոռնո նայելու, այն էլ բնական: ի վերջո մարդկությունը զարգանումա, փոխվում են կարգերը, իսկ համեմատությունը նախնադարի հետ քո ասած կլինի անմտություն: բայց եթե ռեալ ենք նայում, զարգանումա միայն տեխնիկան, իսկ մարդկային հարաբերությունները ավելի են այլասերվում, ավելի ճիշտ վերադառնում ենք նախնադարին, «Ետ դեպի բնություն», իսկ սրա պատճառները շատ են:
    իսկ պոռնոյի դրական կամ բացասական էֆեկտները կլինեն տարբեր, որովհետև կան տարբեր ձևերով և սյուժեներով նկարահանված պոռնոներ, որոնք իրարից շատ են տարբերվում: իսկ ընդհանրապես պոռնոյի էֆեկտը էնա, որ տղեքը նայում գրգռվում են, կամ հաճելիա սեքս նայելը, իսկ ամուսնացածների մոտ չեմ կարա ասեմ ինչնա պոռնո նայելու դրդապատճառը, հավանաբար պատճառը զուտ նրանց մեջ արդեն ձևավոևված «հիվանդագին» երևույթն ա, ինչպես ոմանք սիրում են սարսափ ֆիլմեր նայել, դա էլ նրանցա «կայֆ» տալիս:

  19. #59
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ քո կարծիքով ճիշտա, որ նախնադարում ով ում հասցրել արելա, հիմայել ընգնենք հարեվանների տներով ու գտնենք ամենահաճելիին, իսկ հարևանի երեխաներին կանչենք պոռնո նայելու, այն էլ բնական
    շատ անմիտա մեջբերում անել, առանց հասկանալու գրածի իմաստը: Ես պատասխանել էի ակումբցու պարզ հարցին, որում նա ասում էր, որ անցյալում պոռնո չի եղել: Իսկ դու խոսքերս մեղմ ասած խեղաթյուրում ես, ներկայացնելով դրանք այն լույսի տակ, իբր ես խրախուսում եմ դա: Իսկապես անհասկանալի աբսուրդային տրամաբանությունա
    …(W.S.{F})

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ceceron (31.01.2009), Kita (31.01.2009), Rhayader (31.01.2009), ՆանՍ (04.08.2011)

  21. #60
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերածդ ինֆորմացիայի լավագույն պրոդուկտիվ բանը այն էր, որ գրված էր ռուսերեն, վաղուց չէի կարդացել այդ լեզվով: Չեմ հասկանում ինչ էիր դրանով ուզում ասել: Եթե ուզում էիր ասել, որ բաժանումների պատճառը տղամարդկանց կամ կանանց պոռնո դիտելն է, ուրեմն դու մակերեսային պատկերացում ունես այդ մասին: Իսկ միգուցէ կարծում ես, հիմա տղամարդիկ ավելի ցանկասեր են դարձել, կամ էլ կանանց պահանջներն են շատացել:
    Նույն հին ժամանակներում էլ, համայնքում ապրող կինը տեսնում էր, թե իր տղամարդը ինչպես է կենակցում այլ կանանց հետ, կամ էլ հենց թագուհին հատ առ հատ գիտեր իր ամուսնու սիրուհիներին: Գիտեր, որ ամուսինը բազմափթիվ օռգիաների է մասնակցում/ կենդանի պոռնո/: Բայց լռում էր, քանի որ գիտեր, որ դա իր ճակատագիրն է, և բաժանումը խայտառակություն է, և աղետ: Այսինքն հասարակությունը մերժում էր բաժանումը: Շատերը համակերպվում էին դժբախտ, երբեմն էլ անտանելի կյանքին:
    Իսկ կանանց իմանսիպացիան իր հետ բերեց կանանց ձայնի և որոշումներ կայացնելու իրավունք:
    Քանի որ դու շատ ես սիրում հոգեբաններից մեջբերումներ անել: Ապա ասեմ, որ բերածդ նյութը ևս մեկ անգամ կարևորում է Զ. Ֆրեյդի <<լիբիդոյի տեսությունը>>: Իսկ Դ. Կարնեգին, ով ընտանեկան երջանկության մասին շատ լուրջ տեսության հեղինակ է: Պնդում է ամուսնական զույգի առողջ սեռական կյանքի կարևորության մասին: Եվ նշում է, որ զույգերի 99% բաժանվում են անհաջող սեռական կյանք ունենալու համար:
    Սիրող զույգերը պատասխանատու են իրար երջանկացնելու համար, թե հոգևոր, թե սեռական կյանքում: Իսկ եթե, ասենք, տղամարդը դա չի ստանում իր զույգից, ապա նա լրիվ իրավունք ունի իր ձևով լիցքաթափվելու: Լինի դա պոռնո դիտել, թե այլ միջոցներ:
    Ամեն մարդ իրավունք ունի երջանիկ լինելու: Իսկ սառը կինը, կամ տղամարդը իսկական աղետ են սեր կամ էլ ամուսնական ներդաշնակություն պահպանելու հարցում:
    Հարցը չի վերաբերում նրան, երբ որևիցէ մեկը հիվանդ է, կամ էլ հաշմանդամ: Այլ խոսքը գնում է պարզ կանացի կամ էլ տղամարդկային էգոիզմի և կարճամտության մասին…
    Ազնիվ խոսք ես ափսոսում եմ այս թեմայում գրառում անելու համար, քանի որ ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում այլևս, դատարկ ջուր ծեծոցի:
    Չնայողները նայողներին անհամեստորեն անվանում են «հիվանդ», իսկ նայողները իբր փորձում են բացատրել պատճառները, ի՞նչ հարգանքի կամ էլ բանավեճի մասինա խոսքը: Էս թեմայում էլ ոչինչ չունեմ ասելու
    …(W.S.{F})

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.01.2009), Rhayader (31.01.2009)

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •