Իրականում պարզվեց, որ քվեարկության արդյունքները նաև հնարավոր է, որ հաշվի առնվեն, այնպես որ շնորհակալություն Rammstein:
Փոքր-ինչ պարզաբանեմ:
Կարծում էի, որ հնի օգտին քվեարկողները լինելու են հիմնականում այն անձինք, ովքեր կամ առանձնապես չեն օգտվում/օգտվել զրուցարանից երբևէ, կամ էլ նոր տարբերակից օգտվել չեն կարող գրառումների սակավ թիվ ունենալու, այլ կերպ ասած ակումբը զուտ զրուցարանային նպատակներով երբևիցե օգտագործած լինելու համար: Այս մարդկանց կարծիքն իմ համար այս հարցում վճռորոշ երբևէ չէր կարող լինել:
Սակայն, ի զարմանս ինձ, բացի այդպիսի մարդկանցից, քվեարկել են նաև այնպիսի մարդիկ, ում կարծիքը, մեղմ ասած, չափազանց հարգում եմ և իրենք էլ ակումբում հեղինակություն ու կշիռ ունեցող մարդիկ են:
Այնպես որ թեման դեռևս փակ չէ:
Էջանիշներ