User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Տարօրինակը

  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարօրինակը

    -Ողջույն:
    -Որտե՞ղ ես:
    -Տաս րոպեից այդտեղ կլինեմ:
    -Սպասում եմ:
    -Անհանգստանում ե՞ս:
    -Հա…
    -Թուլացիր:
    -… Ես քո համար համով բան եմ պատրաստել… ,- ասում եմ` երևի ուրիշ ասելու բան չգտնելով:
    -Ուրեմն հինգ րոպեի'ց այդտեղ կլինեմ:
    -Լավ,- ժպտում եմ:
    «Թուլացի'ր, թուլացի'ր,- կրկնում եմ մտքումս,- ամեն ինչ նորմալ է»:
    Անկախ ինձնից քայլում եմ դեպի հայելին: Անիմաստ է` ժպտում եմ մի տեսակ անհանգիստ, կարիք չկա հայելու մեջ նայելու: Հետ եմ դառնում: Մինչ քայլում եմ սենյակից սենյակ, դռան զանգն հնչում է: Նա է:
    Բացում եմ դուռը: Ժպտում է: Դա ինձ մի փոքր վստահություն է տալիս: Լռում ենք: Ընդամենը մի քանի վայրկյան է տևում դա, բայց ինչ-որ ձգձգվող վայրկյաններ են:
    Անխոս ձեռքով ցույց եմ տալիս` արի ներս: Շփոթված եմ, բայց հայացքս փախցնել չեմ կարողանում:
    -Ո՞նց ես,- առաջինն ինքն է սկսում` փրկելով ինձ ստեղծված վիճակից:
    -Սպասում էի,- ժպտում եմ:
    -Ներս չե՞ս հրավիրում:
    -Ա՜ա… Իհարկե…
    Հյուրասենյակ ենք գնում:
    -Ուրեմն այստեղ ես ապրո՞ւմ:
    -Ինչպես տեսնում ես…
    Նստում ենք: Մի քանի անկապ հարցերից ու պատասխաններից հետո երկուսս էլ լռում ենք: Զգում եմ, որ իմ` իրեն մի փոքր գաղտագողի ուսումնասիրելը փոխադարձ է ու դա ինձ ավելի է շփոթեցնում:
    -Հա, բայց դու ինձ բան էիր խոստացել,- նորից նա է փրկում իրավիճակը:
    -Ի՞նչ…
    -Ինչ-որ համով բաներից էիր խոսում:
    -Հա՜, ներիր, իհարկե, ես հիմա…
    Նրա անկաշկանդ պահելաձևն ինձ ավելի է վստահություն ներշնչում:
    -Կօգնե՞ս ինձ:
    -Ինչո՞վ կարող եմ:
    - … Ուղղակի սպասիր այստեղ…
    Ժպտում է:
    Հինգ րոպեից սեղանը պատրաստ է:
    -Սոված եմ, ո՞նց էիր կռահել:
    -Ես էլ… Քեզ էի սպասում:
    Նայում է սեղանին դրված ուտելիքին.
    -Հոտից ու տեսքից արդեն պարզ է, որ խոսքիդ տերն ես, իրոք համեղ բան է:
    Ուտում է: Անկաշկանդ է, մի քիչ վայրենի, ավելորդ ձևականություններից զերծ: Դանակից ընդհանրապես չփորձեց օգտվել:
    Ես երևի չափից դուրս կլանվեցի նրա շարժուձևն ուսումնասիրելով:
    Ինձ դուր էր գալիս հետևել, թե ինչպես է նա ուտում: Նա տարօրինակ էր, գեղեցիկ, անկաշկանդ, ինչ-որ անբնական հմայք կար նրա մեջ: Ու ես վերջնականապես համոզվեցի, որ նա նման չէ բոլորին:
    Նա այնքան արագ էր ուտում, որ թվում էր` մի շաբաթ բան չի կերել: Մի կտոր էլ եմ ավելացնում ու նա չի հրաժարվում: Դա ինձ ևս մի անգամ ժպտալու առիթ է տալիս: Ոչինչ չեմ ուտում, ուղղակի նայում եմ: Հարցնում է.
    -Ինչո՞ւ չես ուտում:
    -Ես… Ես հիանում եմ քեզանով…
    Մի խորամանկ հայացք է գցում վրաս, բայց այնքան գեղեցիկ, որ կաշկանդվել այդ հայացքից հնարավոր չի լինում:
    -Շատ համեղ էր, ի՞նքդ էիր պատրաստել:
    Գլխով դրական պատասխան եմ տալիս.
    -Քեզ համար:
    Ժպտում է: Փորձում եմ ժպիտի միջից ինչ-որ բան որսալ: Չեմ կարողանում:
    -Սուրճ ուզո՞ւմ ես:
    -Միայն թե դառը:
    -Լավ,- դուրս եմ գալիս խոհանոց: Երեք-չորս րոպեից սուրճի հետ միասին վերադառնում եմ հյուրասենյակ ու… Նա քնած է: Մի պահ թվում է` կատակում է:
    -Հե՜յ,- կամաց ձայն եմ տալիս` հազիվ զսպելով զարմանքիս միախառնված ծիծաղս,- կատակո՞ւմ ես:
    Բայց համոզվում եմ, որ իրոք քնած է: Անսպասելիությունից քարացել եմ: Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ նա աշխարհում եղած ամենաանկանխատեսելի մարդկանցից է:
    Քնում է, բավականին երկար, երևի մեկ-երկու ժամ: Այդ ամբողջ ընթացքում ես նրանից չեմ հեռանում, փոքր-ինչ հեռու նստած ուղղակի նայում եմ ու մտածում, թե որքան անկատար կարող է լինի աստծո ստեղծած կատարելությունը… կամ գուցե հակառակը…
    Հանկարծ բջջայինս զանգում է ու նա արթնանում է: Ասում եմ.
    -Ներիր, չէի ուզում խանգարել:
    -Ի՞նչ ես ասում, դու ներիր: Քնե՞լ էի,- ժամացույցին է նայում,- ամբողջ գիշեր աշխատել էի:
    -Սուրճդ սառել է, տաքացնե՞մ:
    -Հա,- տրորում է աչքերը,- բայց արդեն ուշ է,- ասում է կարծես ինքն իրեն:
    Մինչ սուրճն եմ տաքացնում, խոհանոց է մտնում:
    -Մեկ ուրիշ անգամ սուրճը, ներիր, դուրս եմ գալիս:
    Զարմացած նայում եմ նրան: Ժպտում է: Ոչինչ պատասխանել չեմ կարողանում: Քայլում է դեպի դուռն ու ես ինքնաբերաբար ուղեկցում եմ նրան:
    -Կկարոտեմ քեզ,- աչքով է անում,- դու հրաշք ես,- շշնջում է ականջիս արդեն շքամուտքից ու ներքև վազում:
    …Նրա վարվելակերպն այնքան անսպասելի էր: Ես մի քանի վայրկյան քարացած կանգնում եմ դռան շեմքին, հետո սթափվում ու ներսից մեջքով հենվելով դռանը` փակում այն: Հետո դռան հետ սահելով նստում եմ գետնին:
    -Աստված իմ, նա ինձ հանդիպած մարդկանցից ամենատարօրինակն է…
    Զարմանալի է, բայց ես ժպտում էի...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.04.2009), Chuk (21.04.2009), Lion (21.04.2009), Morpheus_NS (22.04.2009), murmushka (31.01.2009), Second Chance (29.01.2009), Tig (21.04.2009), Եկվոր (17.06.2009), Կաթիլ (21.04.2009), Չիպ (21.04.2009), Քամի (22.04.2009)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Փաստորեն, աշխարհում ինձանից բառադի տպեր էլ կան
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (18.03.2009)

  5. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Շատ սահուն կարդացվեց, գրելաոճն էլ ինձ շատ հարազատ է: Մի խոսքով՝ շաաաաաաատ ապրես

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (18.03.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Ինչ լավն էր, փշաքաղվեցի ապրես
    Գիսաստղ ջան շարունակությունն էլ կգրես՞, ճիշտ է ինքը ավարտուն է, բայց մի տեսակ ահավոր շարունակության կարիք է զգացվում /իմ մեջ/ , լավ կլինի շարունակես եթե վստահ ես, որ չես փչացնի
    Մեկ էլ կասես հիմքն իրակա՞ն է թե ոչ:
    Love has an enemy, but it is already defeated!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (18.03.2009)

  9. #5
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր, փշաքաղվեցի ապրես
    Գիսաստղ ջան շարունակությունն էլ կգրես՞, ճիշտ է ինքը ավարտուն է, բայց մի տեսակ ահավոր շարունակության կարիք է զգացվում /իմ մեջ/ , լավ կլինի շարունակես եթե վստահ ես, որ չես փչացնի
    Մեկ էլ կասես հիմքն իրակա՞ն է թե ոչ:
    Մերսի Շարունակություն չեմ կարծում, որ կլինի
    Ավելի շուտ, եթե շարունակություն լինի, դա մի ուրիշ պատմություն կլինի
    Իսկ հիմքը... Ճիշտն ասած շատ էի ուզում պատկերացնել իմ հանդիպումը մի շատ տարօրինակ մարդու հետ ու... տենց էլ չկարողացա պատկերացնել
    Ես ոչինչ չեմ ուզում...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (17.06.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Լսի, էդ քո տարօրինակը նենց ինձ նման էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (18.03.2009)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Տարօրինակ չէր, ուղղակի սոված մարդ էր... սա էսպես, կատակի կարգով: Իսկ ընդհանրապես ուզում եմ ասել, որ վերջին օրերին, Comet, կարդում եմ ստեղծագործություններդ ու զարմանում, որ մինչ այս չեմ կարդացել... իմ համար շատ հաճելի անակնկալ էր, լավ ես գրում ու... տարօրինակ ես.. անսպասելի ու տարբեր

    Շարունակելու մասին խոսք եղավ... կարծում եմ... չէ, վստահ եմ, որ չպիտի լինի: Շարունակությունը կփչացնի, կվերացնի այն ինչ կա, կփոխի լրիվ: Ինքն ավարտուն է, թե ավարտուն չի, չգիտեմ, բայց ամբողջական է: Սիրուն էր... հա, ես էլ ժպտում, թեկուզ և զարմանալի է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (21.04.2009), Եկվոր (17.06.2009)

  15. #8
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ չէր, ուղղակի սոված մարդ էր... սա էսպես, կատակի կարգով: Իսկ ընդհանրապես ուզում եմ ասել, որ վերջին օրերին, Comet, կարդում եմ ստեղծագործություններդ ու զարմանում, որ մինչ այս չեմ կարդացել... իմ համար շատ հաճելի անակնկալ էր, լավ ես գրում ու... տարօրինակ ես.. անսպասելի ու տարբեր

    Շարունակելու մասին խոսք եղավ... կարծում եմ... չէ, վստահ եմ, որ չպիտի լինի: Շարունակությունը կփչացնի, կվերացնի այն ինչ կա, կփոխի լրիվ: Ինքն ավարտուն է, թե ավարտուն չի, չգիտեմ, բայց ամբողջական է: Սիրուն էր... հա, ես էլ ժպտում, թեկուզ և զարմանալի է
    Շնորհակալ եմ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (17.06.2009)

  17. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Comet ջան, ընտիր պատմվածք է... վերջապես հասկացա թե ինչու են երբեմն ինձ տարօրինակ ասում

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (21.04.2009), Եկվոր (17.06.2009)

  19. #10
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Comet ջան սահուն կարդացվող ու բավականին հետաքրքիր պատմվածք էր…
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (21.04.2009), Եկվոր (17.06.2009)

  21. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարօրինակը

    Հիանալի պատմվածք էր, հիանալի ոճ, սահուն գրվածք, շատ մարդկային: Ինձ դուր եկավ...

    Հ.Գ. Իրական կյանքում նման տղաների հետ... մեղմ ասած դժվար է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (22.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •