Վերջերս Դելլ ընկերության սեմինարն էր, շատ լավ լուծում են առաջարկում համակարգիչների գողության դեմ, չգիտեմ ինչքանով է արդյունավետ, բայց իրենց ներկայացնելով բավականին հաջող էր:
Վճարվում է տարեկան յոթանասուն ամն դոլարի չափ գումար, նոթբուքի կամ ստացիոնար համակարգչի վրա փակցվում է իդենտիֆիկացիոն համար,պիտակ, որը պոկելու համար պահանջվում է, եթե ճիշտ եմ հիշում մոտ հարյուր կգ ուժ, անգամ պոկելու դեպքում դրա տակ չնջվող նյութով գրված է, որ համակարգիչը գողացված է:Իսկ այդ իդենտիֆիկացիոն համարը կա իրենց բազզայում, դիմելով իրենց իրենք առաջարկում են երկու տարբերակ:
Բիոսի մակարդակով համակարգչի արգելափակում "ինտերնետ մուտք գոծելուց հետո իհարկե":
Տվյալների ամբողջական ոչնչացում, նորից ինտերնետ մուտք գործելու դեպքում:
Թե ոնց է աշխատում, ՄԱԿ-ով, թե ուրշ կերպ չգիտեմ, բայց եթե աշխատում է, կարծում եմ այնքան էլ թանկ չի:
Էջանիշներ