Փոքր լուսնի փոքր արկածները...
Ես ծնվեցի ու ընտանիքիս համար նոր լույս էի....ծնվելուցս 2 ամիս անց՝ դեկտեմբերի 7-ին, երկրաշարժ եկավ։ Մերոնք նենց պատկերավոր են պատմել, որ ինձ թվում ա, թե իսկապես հիշում եմ այդ օրը։ Հենց տատանումների ժամանակ, 4 տարեկան քույրս մոտեցել է իմ սայլակին ու 2 ձեռքերը պարզել է ու ինձ ծածկել, որ հանկարծ տան ջահը պոկվելուց ինձ վրա չընկնի։ Հերոսություններ է արել քույրս իրա փոքր հալով։)))))))
Ասում են, ես շատ խելոք եմ եղել....լացկան չեմ եղել...բայց մամայիցս պոկ չէի գալիս...հիշում եմ բոլոր քույրերս պարում էին, ես չէի սիրում, մամային կպած ման էի գալիս...հիմա մաման ասում ա." էն ժամանակ չէիր պոկվում, հիմա նենց ես պոկվել ու պոկվել, որ երեսդ չենք տեսնում"։
Ես ու քույրս հակապատկեր ենք եղել, ինքը էներգիայով լի, չարաճճի, իսկ ես հանգիստ։ Քրոջս ասում եմ, դու էն ժամանակ ես քո էներգիան սպառել, իսկ ես հիմա եմ սպառում։ Հիմա ինձ սնդիկ են ասում, համ պարելու գիժ եմ, հետս փարթի եկողները գիտեն..հե հե...
Մի քիչ պատմեմ մանկապարտեզից։ Մենք ընտանիքով ապրում էինք 8-րդ մասիվում։ Լավ հիշում եմ մինչև հիմա դպրոցն ու մանկապարտեզը։ Նոր տարին էր մոտենում, մենք մանկապարտեզում սիրուն տոնածառ էինք զարդարել (ավանդույթ ա, ամեն տարի ես եմ զարդարում), մի չարաճճի աղջիկ տոնածառը տապալեց գետնին, ես հիշում եմ փշուր-փշուր եղած խաղալիքները։
Փոքր ժամանակ վախենում էի տանը մենակ մնալ, միշտ լացում էի։ Քույրս մի հատ մեծ փափուկ խաղալիք ուներ, որից ինքը վախենում էր, լօլ, մեծ կապիկ էր, մինչև հիմա կա էդ կապիկը։ Ես հիշում եմ, մի անգամ կապիկի հետ խաղում էինք, քույրս օդ թռցրեց կապիկին ու ջահը կոտրվեց։ հե հե...։))))))
Մեր բակում մի չար տղա կար..անունը չեմ հիշում, բայց տպավորվել ա, որ իմ սիրելի գնդակը գցել էր շենքի աղբանոցը ու ես լացում էի, տանել չէի կարողանում այդ տղային։
Ես երկու վայր էի շատ սիրում, առաջինը. մեր շենքի հետևում երեխաների համար փոքրիկ խաղահրապարակ կար, բայց ես սիրում էի ոչ թե այդ խաղահրապարակի մագլցելու ձողերն ու սղարանները, այլ գետնին լցրած կարմիր ավազը։ Տուֆի գույնի էր....ես մինչև հիմա սիրում եմ...հիշում եմ ավազին նայելով քայլում էի։ Մեկ էլ սիրում էի մի գողտրիկ տեղ....մեր շենքը համարյա կպած էր կողքի շենքին, մի 40 սմ լայնությամբ ու բավականին երկար տարածք էր ձգվում 2 շենքերի արանքում, ես սիրում էի մտնել այնտեղ ու երկար ժամանակ դուրս չգալ, նայում էի վերև, շենքը չէր ավարտվում կարծես, հսկա էր ինձ համար, բայց 9 հարկանի էր։ հե հե....մի օր արթնացա, ու իմացա որ հրդեհ էր եղել...ու իմ սիրած երկար ձգվող շենքերի միջի ճանապարհը վառվել էր...պատերը մոխիր էին, սևացել էին...։(((((((((((
Մի անգամ մաման չեկավ մանկապարտեզից ինձ վերցնի...մտածում էի, թե մոռացել են ինձ...դաստիարակս գրկեց ինձ ու տարավ տուն....բայց ո՞նց հիշեի ո՞րն է մեր մուտքը...մեր մուտքի առաջ մի մեծ մեխ կար՝ գետնին ծռված վիճակում...ես նենց հպարտ էի ինձ զգում, որ հիշել էի մուտքը...լօլ, բայց մամաս պարզապես ինձ ուշ էր վերցնելու մանկապարտեզից...
Ինչ պուճուր եմ....մամուլիս հետ...
Ես ու քույրս (ծաղիկը տվել են ձեռքս, նոր հանգստացել եմ, թե չէ չէի ուզում նկարվել)
Էջանիշներ