User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Լուսնի ճանապարհը...

  1. #1
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լուսնի ճանապարհը...

    Նախաբան
    Չէ, չզարմանաք...ուղղակի ուզում եմ գրել լուսնի ճանապարհի մասին, բառից բուն իմաստով, այստեղ կգտնեք թե՜ ժպիտ, թե՜ միամտություն, թե՜ արկած, թե՜ սեր, թե՜ ատելություն...ամեն ինչ, ինչ ձեր մտքով կանցնի իմ մասին կամ չի անցնի միգուցե...
    Կարդացի Մահարու "Մանուկություն, պատանեկություն և երիտասարդության սեմին" վեպը, ապա Թոթովենցի "Կյանքը հին հռոմեական ճանապարհին" ու հասկացա, որ ես էլ կարիք ունեմ նման բան գրելու...ուզում եմ մի քիչ թավալվել հիշողություններիս մեջ։
    Դուք էլ փորձեք..ինձ հետ միասին...
    Գնացինք թերթելու Լուսնի ճանապարհը՝ դե երկար մի մտածեք, Լուսինը ես եմ...թե ոնց դարձա Լուսին, դա էլ կիմանաք...խոստանում եմ։)))
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sunny Stream (29.01.2009)

  3. #2
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լուսնի ճանապարհը...

    Դե ծնվեցի էլի...
    - Տեսնե՞ս որ մեկն ա մեր երեխեն։ Մենակ թե էն սևը չլինի...
    Ու իսկապես էդ սևը ես չէի, մաման ու տատին էնպես պատկերավոր են ինձ պատմել միշտ, որ կարծես հիշեմ իմ ծննդյան օրը։ 1988-ին հոկտեմբերի 8-ին մայրիկիս սկսեցի անհանգստացնել։ Ծնվելուց քիչ ժամանակ անց, բուժքույրը գալիս է պալատ՝ երկու երեխա թևերի տակին։ Մեկը սպիտակ, նուրբ, ու մռութ, մյուսը՝ մուգ մաշկ, մազոտ ու դժգույն դեմքի արտահայտությամբ։ Ես առաջինն էի...
    Չէ, բայց գլուխգովաբանություն չի, իրոք, որ մռութն եմ եղել...նկարները հաջորդիվ սպասեք....
    Առավոտ 10.30 արձանագրվեց իմ ծնունդը...լույս աշխարհ եկա...
    Հիշում եմ մի անգամ, ծննդյանս օրը դպրոցում երեխեքից մեկը ժամ էր պահ էլ, դաս էինք անում, մեկ էլ հենց ուղիղ 10.30 բոլորը սկսեցին ծափ տալ ու շնորհավորել....շատ հավես էր։)))
    Բա ի՞նչ անուն դնենք...հննն..այ էս հարց էր...միանգամից միաձայն ընդունվել է իմ սիրելի պապիկի առաջարկը՝ Լուսինե....ասում էին պապիս շատ էր սիրում այդ անունը։ Դե իսկ պապիկիս 6 թոռներից ամենամոտը ես եմ եղել պապիկիս հետ, երևի դա կապված էր անունիս հետ...պապիկիս շատ էի սիրում, մի խոսքով, դա ուրիշ թեմայա։ Ազգանունս էլ դե Պառավյան....չսիրեցի այդպես էլ...պատճառներ շատ ունեմ....հետո կասեմ...
    Հա, իմ ծնունդը մայրիկիս ծննդյան ամենալավ նվերն էր, հոկտեբերի 2-ին մամայիս ծնունդն էր, մի քանի օր հետո անակնկալ արեցի։))))
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #3
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լուսնի ճանապարհը...

    Փոքր լուսնի փոքր արկածները...
    Ես ծնվեցի ու ընտանիքիս համար նոր լույս էի....ծնվելուցս 2 ամիս անց՝ դեկտեմբերի 7-ին, երկրաշարժ եկավ։ Մերոնք նենց պատկերավոր են պատմել, որ ինձ թվում ա, թե իսկապես հիշում եմ այդ օրը։ Հենց տատանումների ժամանակ, 4 տարեկան քույրս մոտեցել է իմ սայլակին ու 2 ձեռքերը պարզել է ու ինձ ծածկել, որ հանկարծ տան ջահը պոկվելուց ինձ վրա չընկնի։ Հերոսություններ է արել քույրս իրա փոքր հալով։)))))))
    Ասում են, ես շատ խելոք եմ եղել....լացկան չեմ եղել...բայց մամայիցս պոկ չէի գալիս...հիշում եմ բոլոր քույրերս պարում էին, ես չէի սիրում, մամային կպած ման էի գալիս...հիմա մաման ասում ա." էն ժամանակ չէիր պոկվում, հիմա նենց ես պոկվել ու պոկվել, որ երեսդ չենք տեսնում"։
    Ես ու քույրս հակապատկեր ենք եղել, ինքը էներգիայով լի, չարաճճի, իսկ ես հանգիստ։ Քրոջս ասում եմ, դու էն ժամանակ ես քո էներգիան սպառել, իսկ ես հիմա եմ սպառում։ Հիմա ինձ սնդիկ են ասում, համ պարելու գիժ եմ, հետս փարթի եկողները գիտեն..հե հե...
    Մի քիչ պատմեմ մանկապարտեզից։ Մենք ընտանիքով ապրում էինք 8-րդ մասիվում։ Լավ հիշում եմ մինչև հիմա դպրոցն ու մանկապարտեզը։ Նոր տարին էր մոտենում, մենք մանկապարտեզում սիրուն տոնածառ էինք զարդարել (ավանդույթ ա, ամեն տարի ես եմ զարդարում), մի չարաճճի աղջիկ տոնածառը տապալեց գետնին, ես հիշում եմ փշուր-փշուր եղած խաղալիքները։
    Փոքր ժամանակ վախենում էի տանը մենակ մնալ, միշտ լացում էի։ Քույրս մի հատ մեծ փափուկ խաղալիք ուներ, որից ինքը վախենում էր, լօլ, մեծ կապիկ էր, մինչև հիմա կա էդ կապիկը։ Ես հիշում եմ, մի անգամ կապիկի հետ խաղում էինք, քույրս օդ թռցրեց կապիկին ու ջահը կոտրվեց։ հե հե...։))))))
    Մեր բակում մի չար տղա կար..անունը չեմ հիշում, բայց տպավորվել ա, որ իմ սիրելի գնդակը գցել էր շենքի աղբանոցը ու ես լացում էի, տանել չէի կարողանում այդ տղային։
    Ես երկու վայր էի շատ սիրում, առաջինը. մեր շենքի հետևում երեխաների համար փոքրիկ խաղահրապարակ կար, բայց ես սիրում էի ոչ թե այդ խաղահրապարակի մագլցելու ձողերն ու սղարանները, այլ գետնին լցրած կարմիր ավազը։ Տուֆի գույնի էր....ես մինչև հիմա սիրում եմ...հիշում եմ ավազին նայելով քայլում էի։ Մեկ էլ սիրում էի մի գողտրիկ տեղ....մեր շենքը համարյա կպած էր կողքի շենքին, մի 40 սմ լայնությամբ ու բավականին երկար տարածք էր ձգվում 2 շենքերի արանքում, ես սիրում էի մտնել այնտեղ ու երկար ժամանակ դուրս չգալ, նայում էի վերև, շենքը չէր ավարտվում կարծես, հսկա էր ինձ համար, բայց 9 հարկանի էր։ հե հե....մի օր արթնացա, ու իմացա որ հրդեհ էր եղել...ու իմ սիրած երկար ձգվող շենքերի միջի ճանապարհը վառվել էր...պատերը մոխիր էին, սևացել էին...։(((((((((((
    Մի անգամ մաման չեկավ մանկապարտեզից ինձ վերցնի...մտածում էի, թե մոռացել են ինձ...դաստիարակս գրկեց ինձ ու տարավ տուն....բայց ո՞նց հիշեի ո՞րն է մեր մուտքը...մեր մուտքի առաջ մի մեծ մեխ կար՝ գետնին ծռված վիճակում...ես նենց հպարտ էի ինձ զգում, որ հիշել էի մուտքը...լօլ, բայց մամաս պարզապես ինձ ուշ էր վերցնելու մանկապարտեզից...
    Ինչ պուճուր եմ....մամուլիս հետ...
    Ես ու քույրս (ծաղիկը տվել են ձեռքս, նոր հանգստացել եմ, թե չէ չէի ուզում նկարվել)

    Կցված նկարներ Կցված նկարներ
    • Ֆայլի տիպը՝ jpg 2.jpg‎ (44.9 KB, 7 դիտումներ)
    • Ֆայլի տիպը՝ jpg 5.jpg‎ (43.6 KB, 8 դիտումներ)
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.02.2009), Morpheus_NS (07.02.2009), murmushka (07.02.2009), ԿԳԴ (07.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ Enna Adoly, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 71
    Վերջինը: 23.10.2018, 18:13
  2. Մեղրի-Նռնաձոր ճանապարհը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.07.2014, 11:59
  3. Ես և ճանապարհը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.12.2013, 16:22
  4. Արձակ. Վիրավորված ճանապարհը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.11.2013, 23:56
  5. Զրույց Լուսնի հետ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 217
    Վերջինը: 25.06.2009, 00:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •