Հարցմանը մասնակցելիս ճիշտ կողմնորոշվելու համար նախ սահմանեմ ռեժիմը, ապա ներկայացնեմ ռեժիմների դասակարգումը:
Ռեժիմը բնութագրվում է որպես բարձրագույն պետական իշխանության իրականացման միջոցների ամբողջությունը:
Գոյություն ունի պետաիրավական ռեժիմի 2 ձև՝
1.դեմոկրատական,
2. հետադիմական, որն ընդգրկում է տարաբնույթ ռեակցիոն, հեադիմական ռեժիմները:
Դեմոկրատական ռեժիմի առանձնահատկությունները՝
ա. ժողովրդական սուվերենության առկայություն,
բ. մարդու իրավունքների ռեալ առկայությունը և առաջնությունը,
գ. պետության կամայականության սահմանափակումը իշխանությունների բաժանման միջոցով,
դ. քաղաքացիական հասարակության առկայությունը, որը սահմանում է սոցիալական հսկողությունը իշխանության գործունեության նկատմամբ,
ե. իրավունքի առաջնությունը և օրենքի գերակայությունը,
զ. դեմոկրատական ռեժիմը ենթադրում է նաև օրինականության խստիվ ռեժիմի առկայություն, որի պայմաններում առաջին հերթին իշխանությունն է գործում իրավունքի հիման վրա և օրենքի սահմաններում…
Հետադիմական /ավտորիտար/ ռեժիմները ունեն հետևյալ առանձնահատկությունները՝
ա. ժողովրդական սուվերենության բացակայությունը կամ ֆորմալ, ձևական բնույթը,
բ. մարդու իրավունքների բացակայությունը,
գ. պետության լայնածավալ կամայականությունները,
դ. օրինականության բացակայությունը,
ե. իրավունքի ձևական բնույթը և ապօրինությամբ փոխարինումը…
Ռեակցիոն ռեժիմների մեջ առանձնանում է տոտալիտար ռեժիմը, որը սահմանում է համատարած պետական հսկողություն հասարակական կյանքի առանց բացառության բոլոր ոլորտների նկատմամբ
/կարող եմ մանրամասնել/
գրեք ձեր կարծիքը![]()
Էջանիշներ