User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե

    Հոլանդիայի Վեյկ-ան-զե քաղաքում շարնակվում է շախմատի գերմցաշարը: Քիչ առաջ Լևոն Արոնյանը գեղեցիկ պարտիայում հաղթեց ԱՄՆը ներկայացնող Գատա Կամսկիին և 13 տուրից բաղկացած մրցաշարի 9-րդ տուրից հետո Կարյակինի և Դոմինգեսի հետ կիսում է առաջին հորիզոնականը Լևոնի անունը առաջին հորիզոնականում է ենթադրում եմ, որ լրացուցիչ միավորներով առաջին տեղում է

    Ի դեպ մինչ այս տուրը առաջին հորիզոնականն էր զբաղեցնում Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը ցավոք այս տուրում պարտվեց և հիմա 4-5-րդ տեղերը կիսում է Թեյմուր Ռաջաբովի հետ:

    Սա էլ աղյուսակը տվյալ 9-րդ տուրի դրությամբ:

    1. Լ.Արոնյան 5½
    Ս.Կարյակին
    Լ.Դոմինգես
    4. Թ.Ռաջաբով 5
    Ս.Մովսիսյան
    6. Մ. Կառլսեն 4½
    Լ.Վան Վելի
    Մ.Ադամս
    Ջ.Սմիթս
    10. Վ.Իվանչուկ 4
    Գ.Կամսկի
    Յ.Վանգ
    13. Դ.Ստելլվագեն 3½
    14. Ա.Մորոզեվիչ 3

    Վաղը Արոնյանի մրցակիցն է լինելու Մ.Ադամսը

    Մրցաշարի պաշտոնական կայքն է http://www.coruschess.com

    խաղերը սկսվում են երևանի ժամանակով ժամը 16:30, Ուղիղ դրանք կարող եք դիտել պաշտոնական կայքի այս հասցեով http://www.coruschess.com/livegames.php (պահանջվում է տեղադրված Ջավա)

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.01.2009), Freeman (15.01.2011), Monk (30.01.2009), Nare-M (14.01.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Կայֆը էն ա Ներս որ Արոնյանը արդեն սաղ ուժեղների հետ խաղացել ա, մնացել ա մենակ Մորոզեվիչը, այսինքն ռեալ ա որ երրորդ անգամ աննդմեջ կդառնա Վեյկ-ան-զեի մրցաշարի հաղթող

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (15.01.2011)

  5. #3
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Ադամսին կրեց: 6.5 միավորով միանձնյա առաջատար
    Лучше Гор могут быть только Горы.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (29.01.2009), Bayern Munchen (30.01.2009), Monk (30.01.2009)

  7. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    չունենք ֆեւտբոլ ունենք գոնե շախմատ,շատ ուրախ եմ որ ռեալ շանսա ընձեռվել Արոնյանին հերթական անգամ նվաճի այս գավաթը.

  8. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Շուտով կսկսվի 11րդ տուրը, 10-րդ տուրց հետո ունենք հետևյալ արդյունքները:

    1. Լ.Արոնյան 6½
    2. Ս.Կարյակին 6
    3. Մ. Կառլսեն 5½
    Լ.Դոմինգես
    Թ.Ռաջաբով
    Ս.Մովսիսյան
    7. Լ.Վան Վելի 5
    Ջ.Սմիթս
    9. Վ.Իվանչուկ 4½
    Գ.Կամսկի
    Մ.Ադամս
    Յ.Վանգ
    13. Դ.Ստելլվագեն 4
    14. Ա.Մորոզեվիչ 3½

    այսօր մրցկիցը Դոմինգեսն է, սպասում եմ հերթական հաղթանակին

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.01.2011), Monk (30.01.2009), Երվանդ (30.01.2009)

  10. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Կրվելա Արոնյանը
    Կարյակինն էլա կրվել,գոնե աչոկներով անցնող չի լինի

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրվելա Արոնյանը
    Կարյակինն էլա կրվել,գոնե աչոկներով անցնող չի լինի
    Ոչինչ տենց էլ կպատահի

  12. #8
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Արոնյանը,Մովսիսյանը,Ռաջաբովն ու Դոմինգեսը 6,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը

  13. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ Դոմինգեսն ո՞վ ա, տենց մառոզ ա անում . . . Մասնակիցներից մենակ իրա ազգանունն ա անծանոտ

  14. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Վերջը Կարյակինը գրավեց առաջին տեղը
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #11
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Վեյկ–ան–Զեեում հաղթեց Կարյակինը. Արոնյանը՝ երկրորդն է

    Լևոն Արոնյանին այս տարի չհաջողվեց հաղթանակ տանել Վեյկ–ան–Զեեում անցկացվող «Կորուս» շախմատային գերմրցաշարում։ Վերջին տուրում նա սև ֆիգուրներով չկարողացավ պարտության մատնել հոլանդացի Յան Սմեետսին։ Վեց առաջատարներից ոչ–ոքի խաղացին նաև Սերգեյ Մովսեսյանը և Թեյմուր Ռաջաբովը, իսկ Մագնուս Կառլսենը պարտվեց Վան Յուէին։ Փաստորեն, հաղթողը պետք է որոշվեր Դոմինգես–Կարյակին մրցամարտում։ Երկու շախմատիստներն էլ ձգտում էին ամեն գնով հաղթանակ տանել, սակայն դրամատիկ պայքարում դա հաջողվեց անել սև ֆիգուրներով հանդես եկող ուկրաինացի գրոսմայսթերին, ով էլ հռչակվեց մրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 միավոր։

    Մրցաշարային աղյուսակ.

    1. Սերգեյ Կարյակին – 8 միավոր
    2-4. Լևոն Արոնյան Թեյմուր Ռաջաբով, Սերգեյ Մովսեսյան – 7,5 միավոր
    5-6. Մագնուս Կառլսեն, Լենյեր Դոմինգես – 7 միավոր
    7. Գատա Կամսկի – 6,5 միավոր
    8-10. Լյուք վան Վելի, Վան Յուէ, Յան Սմեետս – 6 միավոր
    11-14. Ալեքսանդր Մորոզևիչ, Վասիլի Իվանչուկ, Մայքլ Ադամս, Դանիել Ստելվագեն – 5,5 միավոր

    Tert.am

  16. #12
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Ափսոս

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  17. #13
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    41
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Վեյկ-ան-զե

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեյկ–ան–Զեեում հաղթեց Կարյակինը. Արոնյանը՝ երկրորդն է

    Լևոն Արոնյանին այս տարի չհաջողվեց հաղթանակ տանել Վեյկ–ան–Զեեում անցկացվող «Կորուս» շախմատային գերմրցաշարում։ Վերջին տուրում նա սև ֆիգուրներով չկարողացավ պարտության մատնել հոլանդացի Յան Սմեետսին։ Վեց առաջատարներից ոչ–ոքի խաղացին նաև Սերգեյ Մովսեսյանը և Թեյմուր Ռաջաբովը, իսկ Մագնուս Կառլսենը պարտվեց Վան Յուէին։ Փաստորեն, հաղթողը պետք է որոշվեր Դոմինգես–Կարյակին մրցամարտում։ Երկու շախմատիստներն էլ ձգտում էին ամեն գնով հաղթանակ տանել, սակայն դրամատիկ պայքարում դա հաջողվեց անել սև ֆիգուրներով հանդես եկող ուկրաինացի գրոսմայսթերին, ով էլ հռչակվեց մրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 միավոր։

    Մրցաշարային աղյուսակ.

    1. Սերգեյ Կարյակին – 8 միավոր
    2-4. Լևոն Արոնյան Թեյմուր Ռաջաբով, Սերգեյ Մովսեսյան – 7,5 միավոր
    5-6. Մագնուս Կառլսեն, Լենյեր Դոմինգես – 7 միավոր
    7. Գատա Կամսկի – 6,5 միավոր
    8-10. Լյուք վան Վելի, Վան Յուէ, Յան Սմեետս – 6 միավոր
    11-14. Ալեքսանդր Մորոզևիչ, Վասիլի Իվանչուկ, Մայքլ Ադամս, Դանիել Ստելվագեն – 5,5 միավոր

    Tert.am
    Շաաատ ափսոս... էս վերջին 3 տուրը հեչ իրա նման չէր խաղում.... լավա կարողացավ Մոռոյի հետ ոչ ոքի անի ահավոր վատ դիրքում
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  18. #14
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հունվարի 14-30-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելու է շախմատային փառատոն, որում անկասկած մեծագույն հետաքրքրություն է առաջացնելու գրոսմայստերների գլխավոր՝ A մրցաշարը: Այս տարի այն միջին 2740 վարկանիշով բավական բարձր՝ 20-րդ կարգի է: Ժամանակը հաշվարկվելու է հետևյալ կերպ՝ 100 րոպե 40 քայլի համար, 50 րոպե 20 քայլի համար ու ևս 15 րոպե + 30-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջինից: Մասնակիցներն են՝

    1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2814
    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
    5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
    6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
    7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - 2744
    8. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 2733
    9. Վանգ Հաո (Չինաստան) - 2731
    10. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - 2722
    11. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - 2715
    12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
    13. Յան Սմիթս (Նիդերլանդներ) - 2662
    14. Էրվին լ’Ամի (Նիդերլանդներ) - 2628

    Մեր Գաբրիել Սարգսյանը (2667) կխաղա փառատոնի B մրցաշարում (17-րդ կարգ, միջին վարկանիշը 2659), որի բոլոր 14 մասնակիցները նույնպես հանրահայտ գրոսմայստերներ են:
    Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել այստեղից 2011 թ. հունվարի 15-18-ը, 20-23-ը, 25-26-ը, 28-30-ը: Խաղերի սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ի դեպ վաղը՝ առաջին տուրի պարտիաների օրը, Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ (պատերազմի ենք ականատես լինելու ), իսկ Սարգսյանը սպիտակներով հնդիկ գրոսմայստեր Գանգուլիի հետ:
    Ես կփորձեմ հետևել ու արդյունքներն ու մեկնաբանությունները տեղադրել այս թեմայում:
    Մինչ այդ փորձենք գնահատել մասնակիցների հնարավորությունները:

    Կարլսենը (բուքմեյքերական գործակիցը/բգ/ 3,12) համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդը: Նա հաղթել է վերջերս ավարտված Լոնդոնյան մրցաշարում (թեև միայն միավորների հաշվարկման «ֆուտբոլային» համակարգի շնորհիվ): Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին 3 ամսվա ընթացքում Մագնուսը կրել է 7 պարտություն, ինչը նման վարկանիշի շախմատիստի համար չափազանց շատ է:
    Աշխարի չեմպիոն Վիշի Անանդի (բգ 4,04) մոտ շատ բան կախված է լինելու տրամադրվածությունից: Ենթե նրա խաղը ստացվի մրցակիցների համար շատ դժվար կլինի:
    Նույնը կարող ենք ասել նաև Կրամնիկի (բգ 6,5) համար, թեև վերջինս ի տարբերություն Անանդի, այս տարվա մայիսին պիտի հավակնորդների մրցախաղ անցկացնի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս առիթով կարելի է կարծել, որ ռուս շախմատիստը կփորձի չբացել իր սկզբնախաղային խաղաքարտերը:
    2800-ի սահմանագիծը հաղթահարած, բայց շարունակաբար ավեացնող Արոնյանը (բգ 4,5) ավանդաբար լավ է խաղում Վեյկ ան Զեեում: Լևոնը պիտի ապացուցի, որ ինքը Անանդին ու Կարլսենին ոչնչով չի զիջում: Սակայն, ինչպես և Կրամնիկը, նա ունի թերություն՝ այն է՝ մայիսին Գրիշչուկի հետ խաղացվելիք հավակնորդների մրցախաղ:
    Գրիշչուկը (բգ 15), ով կիսում է սեփական սերը շախմատի ու պոկերի միջև վտանգավոր մրցակից է յուրաքանչյուրի համար:
    Նակամուրան (բգ 16), ով անցյալ տարեվերջին ներխուժեց շախմատիստների վարկանիշների լավագույն տասնյակ, նպատակ ունի շարունակել հաջողությունները:
    Շիրովը (բգ 17) վերջին շրջանում բավական անհաջող է խաղում ու իջեցրել է սեփական վարկանիշը, բայց շարունակում է լուրջ հավակնորդ լինել:
    Մնացած մասնակիցները (հատկապես հոլանդացիները) ավելի շուտ աուտսայդերներ են, բայց բոլորն էլ հասկանում են, որ 2600-ից բարձր վարկանիշով շախմատիստները թույլ չեն լինում:

    Մի խոսքով, վաղվանից իսկական շախմատասերների համար սկսվում է հետաքրքրագույն երկամսյակ: Ի դեպ պարտիաների անցկացման վայրը
    դրսից



    ներսից





    Աղբյուրներ. 1, 2, 3

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), einnA (15.01.2011), Freeman (15.01.2011), Gayl (14.01.2011), Yevuk (17.01.2011), Ուրվական (14.01.2011)

  20. #15
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հենց նոր Վեյկ ան Զեեում ավատրվեց Կարլսեն - Արոնյան պարտիան: Ստորև կներկայացնեմ վերլուծությունը՝ հեղինակ միջազգային վարպետ Ալեքսանդր Իպատով:

    1.e4 e5 2.Nf3 Nc6 3.d4 exd4 4.Nxd4 Nf6 5.Nxc6 bxc6 6.e5 Qe7 7.Qe2 Nd5 8.c4 Ba6 9.Nd2 g6 10.b3
    Աներևակայելիորեն արագ սկիզբ Կարլսենի ու Արոնյանի կողմից լավ հայտնի Շոտլանդական սկզբնախաղում: Կարլսենը նախընտրեց 9.Nd2, այն դեպքում, երբ 9.b3 սկզբնախաղային տարբերակը շատ ավելի տարածված է: Սպասվում է վերադիրքագորում, ինչին մենք վերջերս ականատես եղանք Մոսկովյան մրցաշարում:
    10... Bg7 11.Bb2 Nb4 12.O-O-O Nxa2+ 13.Kb1 Nb4 14.Ne4
    Բավական մեծ արագություն, ու չնայած դրան Մագնուսը ցույց է տալիս հետաքրքիր սկզբնախաղային նորույթ՝ 12.0-0-0: Դիրքը բավական անսովոր է ու առջևում հրաշալի պարտիա է սպասվում: Սպիտակների հիմնական նպատակը սևերի արքայական թևում հարձակում ստեղծելն է՝ օգտագործելով f6 թույլ դաշտը (Ne4-f6+) ու առաջ շարժել h զինվորը (h2-h4-h5): Մինչդեռ սևերի համար այնքան էլ հեշտ չէ համապատասխան հակախաղ գտնելը թագուհու թևում: Տրամաբանական է թվում a զինվորը մինչև a4 առաջացնելն ու հետո axb3 խաղալը, բայց այս տարբերակը շատ դանդաղ է: Սպիտակները կարող են անցնել վճռական հարձակման, ուստի սևերը նորամուծությանը հակադրվելու լուրջ խնդիր ունեն:
    14... O-O 15.Qf3
    Արոնյանը դեռ մտածում է, կարելի է կարծել, որ 9-րդ քայլում Մագնուսի կիրառած նորույթը խիստ անցանկալի ու տհաճ է Լևոնի համար: Ճշգրիտ հաշվարկների ու քայլերի պլանավորման ժամանակն է: Սևերը շուտով կարող են բախվել a7 և c5 դաշտերը պաշտպանելու բարդ խնդրի հետ: Բավական տրամաբանական է թվում 15...Bc8՝ բացելով ճանապարհ a զինվորի առաջխաղացան համար (a7-a5-a4) և ակտիվացնելով սեփական փիղը: Մի հարմար պահի սևերը կարող են խաղալ d7-d5 և ապա Bc8-f5, բայց դա չի աշխատի հիմա:
    15... Rfe8
    Արոնյանը նախընտրում է դիրքային քայլ կատարել՝ 15...Rf8-e8
    16.Nf6
    Մագնուսը շարունակում է քայլով, որ պարտիան տանում է դեպի սուր տարբերակներ: Միակ քայլ է երևի թե 16...Qc5, որովհետև թագուհիների փոխանակումն այստեղ չի օգնի: Ինչևէ սա հիանալի սկիզբ է մրցաշարի համար: Հետաքրքրական է ընդգծել, որ Կարլսենն իր Թվիթերի էջում գրել էր. «Գնացինք Վեյկ ան Զեե, ուր անեն հաջորդ տարի այնքան սպասումներ ու այնքան հիսաթափություն կա: Ժամանակը չէ՞ արդյոք փոխելու ամեն ինչ»:
    16... Bxf6 17.exf6
    17...Qc5!, որովհետև, եթե 17...Qe4+, ապա սպիտակներն առավելություն կստանան 18.Qxe4 Rxe4 19.Bc3! c5 20.Rxd7 +/- -ից հետո, իսկ եթե 17...Qf8, ապա ուղղակի h2-h4-h5: 17...Qc5-ից հետո սպիտակները կշարունակեն h2-h4, թեև 18.Qf4!?-ը նույնպես հետաքրքիր է նայվում:
    17... Qc5
    Արոնյանը կատարեց հնարավոր լավագույն քայլը: Սևերի հիմնական նպատակը d7-d5 ուղղությամբ հակախաղ ստանալն է: d7-d5 -ից հետո կա 2 հնարավոր տարբերակ՝d5xc4 և Ba6-c8-f5+, ուստի Կարրլսենը պիտի շատ հաստատուն խաղա: Վերջապես նա ժամանակ է վերցնում մտածելու, թեև դժվար է հավատալ, որ նրա տնային պատրաստությունն ավարտվեց 17-րդ քայլով: Բացի 18.Qf4-ից և 18.h4-ից կա ևս մի հետաքրքիր տարբերակ 18.g4՝ հսկողության տակ վերցնելով կարևոր f5 դաշտը: Հետաքրքիր է, արդյո՞ք Կարլսենը պատրաստել է այս ամենը տանը, եթե ստիպված պիտի լինի մտածել տեղում:
    18.h4
    Նպատակը պարզ է. ուղղակի բացել h ուղղահայացն ու փորձել մատի հասնել: Սևերը ստիպված են հակախաղ փնտրել, հետաքրքիր է նայվում d7-d5,Ba6-c8-f5+-ը: 18....Qc5-a5 և 19...Qa5-a2+ սպիտակների համար այդքան վտանգավոր չէ, որովհետև Մագնուսը կարող է խաղալ 19.Kb1-c1: Սևերը այլընտրանք են փնտրում c8-h3 անկյունագծում:
    18... d5
    Արոնյանը կրկին հնարավոր լավագույն տարբերակով խաղաց: 18...d5-ը հետապնդում է 2 նպատակ՝ d5xc4-ից հետո ճանապարհ բացել դեպի սպիտակ արքան ու նախապատրաստել Ba6-c8-f5+ գեղեցիկ մանևրը, որից հետո սպիտակները լուրջ խնդիրներ կունենան b1-h7 անկյունագծում: Ցանկացած կղմից սայթաքումը կարող է բերել պարտիայի ավատի: Եթե սպիտակները շարունակեն 19.h5, ս.երը կպատասխանեն 19...g5. շատ խճճված տարբերակ: Հավանաբար 19.Qf3-f4-ը լավագույնն է՝ պատրաստելով h4-h5, որից հետո սևերը կզրկվեն g6-g5-ից, քանի որ Qf4xg5 և g7 դաշտում հետևող մատ: Պարտիան կարող է շարունակվել 19.Qf4 dxc4! (սևերը լուրջ հակախաղ են ստանում), 20.Qh6 (20.h5-ը շատ երկար կտևի, իսկ 20...c3!-ից հետո սպիտակները նյութական կորուստներ կունենան) 20...Qf8 21.Qxf8+ Kxf8 22.h5! g5 23.Bd4՝ ստանալով փոխատուցում: 23.Bd4-ի նպատակը հետևյալն էր Bd4-c5+-ը շահում է b4-ի ձին և
    Bd4-e3-ը կայունացնում է դիրքը՝ հարձակվելով g5 զինվորի վրա:
    19.Qf4 dxc4 20.bxc4
    Մարդկային քայլ՝ վերցնելով զինվորը, բայց հիմա սևերը ժամանակ ունեն b և d ուղղահայացներում հարձակում ստանալու: 20...Rad8-ը տրամաբանական է, հաշվի առնելով փոխանակման կամ ներխուժման հավանակությունը:
    20... Rab8
    Արոնյանը նախընտրեց 20...Rab8!?: Հիմա սպիտակների արքան b1-ում շատ անհարմար է կանգնած, իսկ թագուհիների փոխանակումը ժամանակի հարց է, քանի որ Qc5-a5-a2-ը շատ վտանգավոր է: 21.Qh6 Qf8-ը լավ տարբերակ է Արոնյանի համար և Մագնուսը պիտի շատ զգույշ լինի:
    21.Qh6 Qf8 22.Qxf8 Kxf8 23.h5 Bc8
    Արոնյանը խաղում է՝ հարկադրելով մրցակցին ոչ ոքի: Խաղը կարող է ոչ ոքի ավարտվել այսպես՝ 24.hxg6 fxg6 25.Rxh7 Bf5+ 26.Ka1 Nc2+ 27.Ka2 Nb4+ 28.Ka1 Nc2+: Հետևողների համար ցավալի է, որ Լևոնը չի պայքարում 1 միավորի համար, բայց զուտ մարդկայնորեն նրա որոշումը տրամաբանական է. առաջին տուրում աշխարհի առաջին համարի դեմ:
    24.hxg6 fxg6 25.Rxh7 Bf5+ 26.Ka1 Nc2+ 27.Ka2 Nb4+ 28.Ka1
    Վերջնամասում բլիցից հետո ոչ ոքին իրականություն է: Մագնուսը սկսեց տպավորիչ սկզբնախաղային նորույթով, բայց Արոնյանը դիրքը հավասարեցրեց ուժեղ պաշտպանությամբ ու անգամ ուներ հաղթելու շանսեր:

    Աղբյուրը (թարգմանել եմ զուգահեռաբար, ուստի հնարավոր սխալների համար ներողություն եմ խնդրում)
    Մյուս պարտիաներից ավարտվել է նաև Սմիթս - Շիրով պարտիան՝ 1-0: Տուրի արդյունքները հաջորդիվ:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), einnA (15.01.2011), Sagittarius (15.01.2011), Yevuk (17.01.2011), Լեո (15.01.2011), Ներսես_AM (15.01.2011)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի բլից մրցաշար
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2015, 23:09
  2. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  3. Շախմատի գերմրցաշար. Լինարես
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 03.03.2009, 16:14
  4. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17
  5. Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.04.2006, 21:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •