User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բանի վրա կցանկանայի հրավիրել բոլորի ուշադրությունը: Երևի նկատած կլինեք, վերջին ժամանակներս Լևոնը համարյա չի պարտվում: Ճիշտ է, հաղթանակներն էլ շատ չեն, բայց պարտությունները հազվադեպ են: Ինձ թվում է նման հստակ խաղով նա կարող է աշխարհի չեմպիոն դառնալ: Աչքով չտանք...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.01.2011), Monk (30.01.2011), Moonwalker (29.01.2011), Գանգրահեր (29.01.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բանի վրա կցանկանայի հրավիրել բոլորի ուշադրությունը: Երևի նկատած կլինեք, վերջին ժամանակներս Լևոնը համարյա չի պարտվում: Ճիշտ է, հաղթանակներն էլ շատ չեն, բայց պարտությունները հազվադեպ են: Ինձ թվում է նման հստակ խաղով նա կարող է աշխարհի չեմպիոն դառնալ: Աչքով չտանք...
    Ճիշտ ես դասական շախմատում (ոչ արագ կամ կայծակնային) նա չի պարտվել արդեն երևի մի վեց-յոթ ամիս: Իսկ շախմատում կարևորը հաճախ չպարտվելն է: Աչքով չտանք, բայց Լ'Ամիի հետ հենց հիմա թեթև լավ ա նայվում մեր Լյովը: Պարտիայի վերլուծությունը շուտով (գովազդում եմ էլի ):
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 29.01.2011, 19:51:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.01.2011), ars83 (29.01.2011), Malxas (29.01.2011)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էէ՜, ոչ ոքի
    Վերլուծելուս հավեսն էլ փախավ: Կարճ ասեմ: Խաղացվեց Չեխական Բենոնի տարատեսակը (իդեպ այս հազվադեպ սկզբնախաղով իմ հիշած մյուս պարտիան էլ էր Արոնյանի կարարմամբ՝ 2005-ին մի չինացու դեմ /կարծեմ Ժաո Խուեի/): Միջնախաղում Լևոնը հազար տեսակի տարօրինակություն արեց՝ փորձելով շեղել մրցակցին պաշտպանության ճիշտ ուղղուց: Հետաքրքիր էր, որ շախմատային մեկնաբանները (բոլորն էլ 2600+ շախմատիստներ) Լևոնի միջնախաղային քայլերից հետո թեման «ցրում էին»՝ սպասելով զարգացմանը: Անգամ պահ եղավ Լ'Ամին +2 առավելություն ուներ, բայց Արոնյանին հաջողվեց հավասարեցնել: Վերջնախաղում սևերը նախընտրելի էին, բայց տեսական ոչ ոքին չհաջողվեց շրջանցել՝

    1. d4 Nf6 2. c4 c5 3. d5 e5 4. Nc3 d6 5. e4 Nbd7 6. Bd3 Be7 7. Nge2 g6 8. h3 h5 9. Be3 h4 10. Qd2 a6 11. a4 b6 12. Kd1 Nh7 13. Kc2 Rb8 14. Rhf1 Bg5 15. Ng1 Rb7 16. Nf3 Be7 17. g3 hxg3 18. fxg3 Ndf8 19. g4 g5 20. Ne2 Ng6 21. Ng3 Nf4 22. Nf5 Bxf5 23. exf5 b5 24. axb5 axb5 25. cxb5 Nxd3 26. Qxd3 c4 27. Qe2 O-O 28. b6 Rxb6 29. Bxb6 Qxb6 30. Qxc4 Rb8 31. Ra2 Nf6 32. Kb1 Qe3 33. Ka1 e4 34. Nd4 Qxh3 35. Qc1 e3 36. Ra3 Bf8 37. Rxe3 Qxg4 38. Rd3 Bg7 39. Rg1 Qe4 40. Qe3 Qxe3 41. Rxe3 Nxd5 42. Rxg5 Nxe3 43. f6 Nd5 44. Rxg7+ Kf8 45. Rh7 Nxf6 46. Rh6 ½-½

    Վերջնական դիրքը.



    Հիմա արդեն մրցաշարում հաղթելու շանսերը զուտ տեսական են: Դրա համար Արոնյանի հաղթանակին զուգահեռ անհրաժեշտ է Նակամուրայի պարտությունը Վան Հաոից () ու հետո էլ լրացուցիչ ցուցանիշներ:



    Արդյունքները տուրի ավարտից հետո:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (29.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Լևոնը ուղղակի խնայում է իր ուժերը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (29.01.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Լևոնը ուղղակի խնայում է իր ուժերը...
    Ինչ ուզում է թող անի, մենակ թե աշխարհի չեմպիոն դառնա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (31.01.2011)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Լևոնը ուղղակի խնայում է իր ուժերը...
    Լիոն ջան, բա ինչ ես ուզում ցանկացած շախմատիստի կարիերայում կարևորագույն իրադարձությունն ա մոտենում Լևոնի համար: Մայիսին Կազանում Գրիշչուկի հետ հավակնորդների մրցաշարի առաջին ռաունդը կսկսվի: Ու դրան ընդառաջ բացել բոլոր խաղաքարտերն ու սկզբնախաղային տնային տարբերակները սխալ կլիներ: Վերջիվերջո անկախ արդյունքից (իսկ 19-րդ կարգի մրցաշարի եռյակում լինելն ամեն դեպքում պատվաբեր է) Արոնյանը նվազագույնը 5-7 կետով անելացրեց անձնական վարկանիշը (2812):

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (31.01.2011), Malxas (29.01.2011)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ, ավարտվեց Վեյկ ան Զեեի «Տատա Սթիլ» գերմրցաշարը:
    Եզրափակիչ տուրի արդյունքները.

    Արոնյան - Սմիթս ½-½
    Գիրի - Պոնոմարյով ½-½
    Գրիշչուկ - Կարլսեն ½-½
    Կրամնիկ - Վաշիե-Լագրավ ½-½
    Նեպոմնյաշչի - Անանդ ½-½
    Շիրով - Լ'Ամի ½-½
    Վան Հաո - Նակամուրա ½-½

    Ա խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է՝

    1. Նակամուրա - 9 (Զ.Բ. 52.5)
    2. Անանդ - 8.5 (51.75)
    3. Կարլսեն - 8 (51)
    Արոնյան - 8 (48.75)
    4. Կրամնիկ - 7.5 (45.25)
    Վաշիե-Լագրավ - 7.5 (44.5)
    7. Գիրի - 6.5 (42.5)
    Պոնոմարյով - 6.5 (39.5)
    9. Նեպոմնյաշչի - 6 (38.25)
    Վան Հաո - 6 (35.75)
    11. Գրիշչուկ - 4.5 (28.75)
    Լ'Ամի - 4.5 (28)
    Սմիթս - 4.5 (26.25)
    13. Շիրով - 4 (23.25)



    Ընդհանուր առմամբ վատ չէ Լևոնի համար: Հաշվի առնելով, որ Արոնյանը Անանդի հետ միակն էր, որ պարտություն չկրեց: Վեյկ ան Զեեից Լևոնը կժամանի Հայաստան ու ողջ փետրվար ամիսը կնախապատրաստվի մայիսի հավակնորդների մրցաշարին: Նրա մարզումային թիմում կլինեն աշխարհում վարկանիշով շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը (2721 ELO), Լևոնի ընկերն ու մեր հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը (2667 ELO), Արոնյանի կողմից հրավիրված (ենթադրաբար դեռ մոսկովյան Տալի հուշամրցաշարից) Վան Հաոն (2731 ELO): Լևոնի մարզումներին հավանաբար կներգրավվեն մեր նոր ավատված առաջնության երիտասարդ մասնակիցներից ոմանք: Իսկ Կազան մեկնելիս նրան կմիանա ընկերուհին՝ ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոիլին (2235 ELO):
    Հաջողություն մեր առաջատարին:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.01.2011), Ariadna (30.01.2011), ars83 (30.01.2011), einnA (31.01.2011), Lion (31.01.2011), Malxas (31.01.2011), Monk (31.01.2011), Sagittarius (30.01.2011), Yellow Raven (30.01.2011), Արշակ (30.01.2011), Երվանդ (31.01.2011), Ինչուիկ (30.01.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Monnwalker, հատուկ շնորհակալություն՝ մրցաշարին հետևելու և մանրամասն լուսաբանելու համար: Հրաշալի աշխատանք էր:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (31.01.2011), Lion (31.01.2011), Monk (31.01.2011), Moonwalker (30.01.2011), Sagittarius (30.01.2011), Yellow Raven (30.01.2011), Արշակ (30.01.2011), Երվանդ (31.01.2011), Ձայնալար (30.01.2011), Ներսես_AM (30.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի բլից մրցաշար
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2015, 23:09
  2. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  3. Շախմատի գերմրցաշար. Լինարես
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 03.03.2009, 16:14
  4. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17
  5. Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.04.2006, 21:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •