User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հունվարի 14-30-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելու է շախմատային փառատոն, որում անկասկած մեծագույն հետաքրքրություն է առաջացնելու գրոսմայստերների գլխավոր՝ A մրցաշարը: Այս տարի այն միջին 2740 վարկանիշով բավական բարձր՝ 20-րդ կարգի է: Ժամանակը հաշվարկվելու է հետևյալ կերպ՝ 100 րոպե 40 քայլի համար, 50 րոպե 20 քայլի համար ու ևս 15 րոպե + 30-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջինից: Մասնակիցներն են՝

    1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2814
    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
    5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
    6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
    7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - 2744
    8. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 2733
    9. Վանգ Հաո (Չինաստան) - 2731
    10. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - 2722
    11. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - 2715
    12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
    13. Յան Սմիթս (Նիդերլանդներ) - 2662
    14. Էրվին լ’Ամի (Նիդերլանդներ) - 2628

    Մեր Գաբրիել Սարգսյանը (2667) կխաղա փառատոնի B մրցաշարում (17-րդ կարգ, միջին վարկանիշը 2659), որի բոլոր 14 մասնակիցները նույնպես հանրահայտ գրոսմայստերներ են:
    Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել այստեղից 2011 թ. հունվարի 15-18-ը, 20-23-ը, 25-26-ը, 28-30-ը: Խաղերի սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ի դեպ վաղը՝ առաջին տուրի պարտիաների օրը, Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ (պատերազմի ենք ականատես լինելու ), իսկ Սարգսյանը սպիտակներով հնդիկ գրոսմայստեր Գանգուլիի հետ:
    Ես կփորձեմ հետևել ու արդյունքներն ու մեկնաբանությունները տեղադրել այս թեմայում:
    Մինչ այդ փորձենք գնահատել մասնակիցների հնարավորությունները:

    Կարլսենը (բուքմեյքերական գործակիցը/բգ/ 3,12) համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդը: Նա հաղթել է վերջերս ավարտված Լոնդոնյան մրցաշարում (թեև միայն միավորների հաշվարկման «ֆուտբոլային» համակարգի շնորհիվ): Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին 3 ամսվա ընթացքում Մագնուսը կրել է 7 պարտություն, ինչը նման վարկանիշի շախմատիստի համար չափազանց շատ է:
    Աշխարի չեմպիոն Վիշի Անանդի (բգ 4,04) մոտ շատ բան կախված է լինելու տրամադրվածությունից: Ենթե նրա խաղը ստացվի մրցակիցների համար շատ դժվար կլինի:
    Նույնը կարող ենք ասել նաև Կրամնիկի (բգ 6,5) համար, թեև վերջինս ի տարբերություն Անանդի, այս տարվա մայիսին պիտի հավակնորդների մրցախաղ անցկացնի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս առիթով կարելի է կարծել, որ ռուս շախմատիստը կփորձի չբացել իր սկզբնախաղային խաղաքարտերը:
    2800-ի սահմանագիծը հաղթահարած, բայց շարունակաբար ավեացնող Արոնյանը (բգ 4,5) ավանդաբար լավ է խաղում Վեյկ ան Զեեում: Լևոնը պիտի ապացուցի, որ ինքը Անանդին ու Կարլսենին ոչնչով չի զիջում: Սակայն, ինչպես և Կրամնիկը, նա ունի թերություն՝ այն է՝ մայիսին Գրիշչուկի հետ խաղացվելիք հավակնորդների մրցախաղ:
    Գրիշչուկը (բգ 15), ով կիսում է սեփական սերը շախմատի ու պոկերի միջև վտանգավոր մրցակից է յուրաքանչյուրի համար:
    Նակամուրան (բգ 16), ով անցյալ տարեվերջին ներխուժեց շախմատիստների վարկանիշների լավագույն տասնյակ, նպատակ ունի շարունակել հաջողությունները:
    Շիրովը (բգ 17) վերջին շրջանում բավական անհաջող է խաղում ու իջեցրել է սեփական վարկանիշը, բայց շարունակում է լուրջ հավակնորդ լինել:
    Մնացած մասնակիցները (հատկապես հոլանդացիները) ավելի շուտ աուտսայդերներ են, բայց բոլորն էլ հասկանում են, որ 2600-ից բարձր վարկանիշով շախմատիստները թույլ չեն լինում:

    Մի խոսքով, վաղվանից իսկական շախմատասերների համար սկսվում է հետաքրքրագույն երկամսյակ: Ի դեպ պարտիաների անցկացման վայրը
    դրսից



    ներսից





    Աղբյուրներ. 1, 2, 3

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), einnA (15.01.2011), Freeman (15.01.2011), Gayl (14.01.2011), Yevuk (17.01.2011), Ուրվական (14.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի բլից մրցաշար
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2015, 23:09
  2. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  3. Շախմատի գերմրցաշար. Լինարես
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 03.03.2009, 16:14
  4. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17
  5. Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.04.2006, 21:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •