User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե

  1. #16
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը
    Սա էլ A և B խմբերի արդյունքները.

    A խումբ

    Պոնոմարյով - Անանդ 0-1 (քեֆս բերեց աշխարհի չեմպիոնը մեթոդաբար ճնշում forever)
    Լ’Ամի - Գիրի ½-½
    Սմիթս - Շիրով 1-0
    Կարլսեն - Արոնյան ½-½
    Նակամուրա - Գրիշչուկ 1-0
    Վաշիե-Լագրավ - Վան Հաո ½-½
    Նեպոմնյաշչի - Կրամնիկ ½-½

    B խումբ

    Տկաչեւ - Ֆրեսինե ½-½
    Նիյբոեր - Լի Չաո ½-½
    Մակշեյն - Սփուլմեն 1-0
    Վոյտաշեկ - Նավարա 0-1
    Լիմ - Սո ½-½
    Սարգսյան - Գանգուլի 1-0
    Համեր - Եֆիմենկո 0-1

    Առաջին տուրի համար վատ չի: Բնականաբար դեռ մրցաշարային աղյուսակի համար մի քիչ վաղ է: Վաղը Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի, իսկ Սարգսյանը սևերով ֆիլիպինցի Սոյի հետ:

    Սա էլ օրվա ֆոտոներից.
    Կարլսեն - Արոնյան



    Սարգսյան - Գանգուլի

    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 15.01.2011, 23:06:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), Gayl (15.01.2011), Sagittarius (17.01.2011), Լեո (18.01.2011), Ներսես_AM (15.01.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2-րդ նկարում ձախից առաջին շարքում 3-րդը հաստատ հայ ա

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), Chuk (15.01.2011), Gayl (15.01.2011), Monk (16.01.2011), Moonwalker (15.01.2011), Rammstein (19.01.2011), Sagittarius (17.01.2011), Surveyr (31.01.2011), VisTolog (16.01.2011), Yellow Raven (18.01.2011), Երվանդ (15.01.2011), Լեո (18.01.2011)

  5. #18
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեյկ ան Զեեի գերմրցաշարի երկրորդ տուրի մեկնարկից մոտ 1 ժամ հետո ինչպես և երեկ պարտիաներից առաջինն ավարտվեց Արոնյանի մրցախաղը: Շատ արագ պարտիա Արոնյան - Նակամուրա ½-½՝

    1. d4 f5 2. g3 Nf6 3. Bg2 g6 4. Nf3 Bg7 5. O-O O-O 6. c4 d6 7. Nc3 Nc6 8. d5 Na5 9. Nd2 c5 10. Rb1 e5 11. dxe6 Bxe6 12. b3 d5 13. cxd5 Nxd5 14. Nxd5 Bxd5 15. Ba3 Bxg2 16. Kxg2 Nc6 17. Nf3 ½-½

    Վերջնական դիրքը խաղատախտակի վրա.



    Մինչ բոլոր մասնագետների ու լրագրողների ուշադրությունը կենտրոնացած էր Անանդ - Կրամնիկ գերլարված պարտիայի վրա Արոնյանն ու Նակամուրան «սղղացրին» իրենց պարտիան: Գործ ունեինք Հոլանդական պաշտպանության g3 տարատեսակի հետ: Ընդ որում ներկայումս ակտիվ շախմատիստներից թերևս Նակամուրան է այս սկզբնախաղի վարպետը: Անկեղծ պիտի խոստովանեմ, որ Լևոնը թույլ խաղաց սկզբնախաղում (մանավանդ 8. d5... և 9.Nd2 քայլերը, որոնք թերևս ընդունելի են, սակայն շատ ավելի լավ այլընտրանքներ կան): Արոնյանն ուղղակի չցանկացավ տեսական հավասար դիրքում գլուխ ջարդել հաղթանակի համար, իսկ Նակամուրային արդյունքը լիովին բավարարում էր:

    Օրվա ֆոտոներից.
    Արոնյան - Նակամուրա



    Սո - Սարգսյան



    Գնամ օրվա գլխավոր պարտիային հետևեմ: Տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը հաջորդիվ:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 16.01.2011, 17:59:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.01.2011), Monk (16.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (18.01.2011)

  7. #19
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և վերջ: Լավ էր գոնե վերջում քնած տուրին կրակ հաղորդեց Նեպոյի ակտիվությունը: Հրաշալի օրինակ, թե ինչպես հաստատուն ակտիվությամբ կարելի է հաղթել տեսականում ոչ ոքիով ավարտվող պարտիան:
    Անհետաքրքրությունից մի պահ օնլայն չաթթերները անցել էին C խմբի պարտիաների մեկնաբանմանը: Հուսանք վաղն ու հետագա օրերին այսօրվա պատկերը չի կրկնվի: Սա էլ տուրի արդյունքները.

    A խումբ
    Անանդ - Կրամնիկ ½-½
    Վան Հաո - Նեպոմնյաշչի 0-1
    Գրիշչուկ - Վաշիե-Լագրավ ½-½
    Արոնյան - Նակամուրա ½-½
    Շիրով - Կարլսեն ½-½
    Գիրի - Սմիթս ½-½
    Պոնոմարյով -Լ’Ամի ½-½

    Առաջին երկու տուրերից հետո A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը:
    -ական միավոր ունեն Անանդը, Նակամուրան, Նեպոմնյաշչին, Սմիթսը:
    1-ական միավոր ունեն Արոնյանը, Կարլսենը, Գիրին, Կրամնիկը, Լ’Ամին, Վաշիե-Լագրավը:
    ½-ական միավոր ունեն Գրիշչուկը, Հաոն, Պոնոմարյովը, Շիրովը:

    B խումբ
    Ֆրեսինե - Եֆիմենկո ½-½
    Գանգուլի - Համեր 1-0
    Սո - Սարգսյան ½-½
    Նավարա - Լիմ ½-½
    Սփուլմեն - Վոյտաշեկ ½-½
    Լի Չաո - Մակշեյն 0-1
    Տկաչեւ - Նիյբոեր ½-½

    Իսկ B խմբի մասնակիցների դասավորվածությունը առաջին երկու տուրերից հետո այսպիսին է:
    2 միավորով աղյուսակը գլխավորում է Մակշեյնը:
    -ական միավոր ունեն Եֆիմենկոն, Նավարան, Սարգսյանը:
    1-ական միավորով 5-11-րդ տեղերն են կիսում Ֆրեսինեն, Գանգուլին, Լիմը, Նիյբոերը, Սոն, Տկաչևը:
    ½-ական միավոր ունեն Չաոն, Սփուլմենը, Վոյտաշեկը:
    0 միավորով աղյուսակը եզրափակում է Համերը:

    Վաղը՝ մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ֆրանսիացի Վաշիե-Լագրավի, իսկ Սարգսյանը սպիտակներով չեխ Նավարայի հետ:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 16.01.2011, 22:38:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (18.01.2011)

  9. #20
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ Վեյկ ան Զեեում ավարտվեց Վաշիե-Լագրավ - Արոնյան պարտիան՝ ½-½: Նորից Արոնյանը (ում հաճախ օտարազգի մեկնաբանները կոչում են Drawnian ) ուղղակի գլորեց պարտիան: Կարծում եմ էն վարկածը, որ Արոնյանը ուժերն ու տնային պատրաստությունները պահում է մայիսին կայանալիք Գրիշչուկի վարկանիշային մրցախաղի համար, հաստատվում է:
    Ինչևէ՝
    1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 dxc4 5. e4 Bb4 6. Bg5 c5
    Թագուհու գամբիտ: Ռագոզինի պաշտպանություն 5. Փg5 dxc4 տարբերակով:
    7. dxc5 Qxd1+ 8. Rxd1 Nbd7
    Հաջորդ քայլն արեն մոդերն շարունակությամբ: Սպառնում է Nd7xc5
    9. Rd4
    Սպառնում է Rd4xc4
    9. ...h6
    Լավ քայլ Արոնյանի կողմից: Կա սպառնալիք g5 դաշտում (h6xg5!)
    10. Bd2 Bxc5 11. Rxc4 e5 12. Nxe5 Bxf2+ 13. Kxf2 Nxe5
    Սպիտակների դիրքը փոքր ինչ ավելի գերադասելի է ի հաշիվ երկգույն փղերի:
    14. Rc5
    Սպիտակները սպառնալիք են ստեղծում e5 դաշտում (հնարավոր է Rc5xe5):
    14. ... O-O 15. h3
    Պաշտպանելով g4 դաշտը:
    15. ...Rd8
    Ռեալ սառնալիք է Rd8xd2-ը: Գեղեցիկ քայլ էր:
    16. Bf4
    Սպիտակների համար լավագույն շարունակություն կարող է լինել Bf4xe5-ը:
    16. ...Ng6 17. Be3 Bd7 18. Be2 Bc6
    Հարձակվելով e4 մեկուսացված զինվորի վրա (Bc6xe4)1
    19. Rc4 a6
    Լևոնը պաշտպանում է b5-ը:
    20. Rd1 Rxd1 21. Bxd1 Re8
    Ս.երն ուժեղացնում են ճնշումը e4 մեկուսացված զինվորի վրա: Արոնյանը թեթև դիրքային առավելություն ունի: Սակայն չի ցանկանում երկար ճանապարհով գնալ ու...
    ½-½

    Վերջնական դիրքը խաղատախտակին.



    Սակայն ոնց ասում են Աստված «բեթարից» ազատի: Իսկ «բեթարը» պատահեց աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց Նիդերլանդները ներկայացնող 16-ամյա Անիշ Գիրիից: Հատկապես 19 և 21-րդ քայլերում աշխարհի առաջին համարը թույլ տվեց մանկական սխալներ ու 22-րդ քայլում ստիպված էր կապիտուլյացվել: Սա համատացել մեծագույն անակնկալ էր: Այ սրանով է շախմատը գեղեցիկ:
    Հայաստանի մյուս ներկայացուցիչը ևս խաղաղ դաշն կնքեց՝ Սարգսյան - Նավարա ½-½

    Ի պես սա էլ օրվա հերոսը.



    Տուրի մնացած արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը հաջորդիվ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), ars83 (20.01.2011), Lion (19.01.2011), Sagittarius (17.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (18.01.2011)

  11. #21
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա արագ ասեմ, գնամ:
    Շնորհավորանքներս հայեր. Արոնյանի առաջին հաղթանակը Վեյկ ան Զեեում: Արոնյան - Նեպոմնյաշչի 1-0 Ընդ որում Լևոնը սովորության համաձայն այսօր ևս առաջինը ավարտեց իր պարտիան:
    Գեղեցիկ պարտիա, գեղեցիկ հաղթանակ.


    1.d4 Nf6 2.c4 g6 3.Nc3 d5
    Գրյունֆելդի պաշտպանություն՝ այլ բան ակնկալելն իսկ հիմարություն կլիներ: Սովորական դարձած ընտրություն երիտասարդ շախմատիստների համար:
    4.Bf4 Bg7 5.e3
    Խաղաքարերի հետաքրքիր դասավորություն: Սպիտակ ձին դեռ g1-ում է: с4 և d4 զինվորներն արդեն պաշտպանված են: Սպիտակները պատրաստ են d5-ում կրկնակի փոխանակման, որից հետո կարելի կլինի օգտագործել с7 դաշտը:
    5...O-O
    Յանը դեմ չէր նման շարունակությանը: Տրամագծորեն այլ խաղի կբերեր 5...c5 այլընտրանքը:
    6.Rc1
    Սակայն Լևոնը լրիվ այլ շարունակություն էր ընտրել (6.cxd5 Nxd5 7.Nxd5 Qxd5 8.Bxc7 Na6 9.Bxa6 Qxg2 10.Qf3 Qxf3 11.Nxf3 bxa6 12.Rc1-ը կբերեր թեորիապես պրոբլեմատիկ վերջնախաղի, որը բավական լավ վերլուծված է
    6...Be6
    Հետաքրքիր քայլ Նեպոյի կողմից: Սևերը փորձում են հարկադրել խաղաքարերի փոխանակում d5 դաշտում: Քայլնը ինքնին նորություն չէր (առաջին անգամ խաղացվել է երիտասարդ Կորչնոյի կողմից 1958-ին), սակայն լայն կիրառություն է ստացել 2009-ին Նանկինում Կարլսեն - Վան Յուե պարտիայում հանդիպելուց հետո: Իսկ առավել հաճախ հանդիպող շարունակությունն է՝ 6...c5 7.dxc5 Be6, բայց թերևս կարելի էր խաղալ նաև 6...c6 ....
    7.Qb3
    Սպիտակներն ուժեղացնում են ճնշումը կենտրոնում և սպառնում են b7 զինվորին: Վերոհիշյալ պարտիայում չինացին խաղաց հետևյալ կերպ 7.c5 c6 8.Bd3 Bg4 9.Qc2 Nfd7 10.Bxb8 Nxb8 11.h3 Bc8 12.f4 b6 13.Na4 e5! 14.dxe5 f6 15.exf6 Qxf6 ու առավելություն ստացան սևերը: Ահա և սկզբնաղբյուրը. 7.Nf3 dxc4! 8.Ng5 Nd5 9.Nxe6 fxe6 10.Bg3 Nxc3 11.bxc3 b5 12.Be2 Nd7 13.h4 e5 14.h5 exd4 15.cxd4 g5 16.h6 Bf6 17.Bg4 c5 /Բորիսենկո - Կորչնոյ, 1958, Սոչի/:
    7...c5
    Այո Հենց Գրյունֆելդի ոգով: Առավելագույն ռիսկ խաղացողի ու նաև մրցակցի համար: Առաջին անգամ այսպես խաղացել է Վլադիմիր Բելովը:
    8.Qxb7
    Լևոնը համառորեն շարունակում է նույն ոգով: Տալիս ես՝ վերցնում եմ:
    8...cxd4?
    Ձախողված քայլ: Յանը երևի շփոթել էր հնարավոր շարունակությունները:
    9.exd4
    Լևոնը խաղում է համակարգչի նման: Սևերի հակախաղը լավը կլիներ 9.Qxa8 dxc3-ից հետո:
    9...Qb6?
    Երկրորդ կոպիտ սխալը: Նեպոն հաշվումների մեջ մոռացել էր, որ հետո d4 դաշտում փոխանակում կազմակերպել չի հաջողվի:
    10.Qxa8 Nh5
    Պարզ է դառնում, որ փրկարար 9...Nbd7-ը բախվում էր 10.c5!-ի անանց պարիսպին: Նեպոմնյաշչին կարող էր դեռ 10-րդ քայլում հանձնվել, բայց որոշեց շարունակել զուտ մինիատյուրայից խուսափելու համար:
    11.c5
    Լևոնը դաժան է, բայց արդարացի:
    11...Qxb2 12.Bd2!
    Շաաատ վստահ ու ապահով քայլ: Սևերին հույս կտար միայն 12.Be3 Bxd4!-ը:
    12...Bxd4
    Անգամ զինվորի կորուստը չի փոխում վիճակը: Սպիտակներին մնում է զարգացնել ֆիգուրները: Ինտրիգը մահացավ:
    13.Nf3 Nd7
    Զուր ջանքեր...
    14.Qxf8+
    Հրաշք քայլ: Լևոնը 14.Qxa7-ից ու 14.Qc6-ից ընտրեց թերևս լավագույնը:
    14...Kxf8 15.Nxd4
    Սևերի բանակից մնացել են բեկորներ:
    15...Nxc5 16.Rb1 Qa3
    Սպիտակներից զարգացումն ավարտելու համար մնացել է 2 քայլ: Մնացածը վարպետության հարց է:
    17.Be2
    Ահա այդ քայլերից մեկը: Մնաց փոխատեղումը:
    17...Nf4
    Անօգուտ փորձ...
    18.O-O Nxe2+ 19.Ncxe2
    Վերջ, մնաց վերջնական հարվածը:
    19...Nd7
    Հնարավոր լավագույն տարբերակը: Օրինակ 19...Qxa2 20.Bh6+ Ke8 21.Ra1! Qc4 22.Rfc1 Qb4 23.Rxa7-ը շատ ավելի վատ է նայվում:
    20.Rb7
    Մոտենում է վերջնական հարվածը:
    20...Qa6 21.Nxe6+ Qxe6 22.Nd4 Qg4 23.Rc1
    Միայն ժամանակը՝ 1ժ 21ր - 0ժ 55ր, արդեն բավարար է Լևոնի համար:
    23...f6 24.Be3 Nb6 25.h3 Qe4 26.Rcc7
    Որոշիչ հարվածը: Սպիտակ նավակներն անկասելի են ու սև թագուհու կորուստն անխուսափելի է: Յանը հանձնվեց:

    Սա էլ վերջնական դիրքը.



    Արոնյանն ու Նեպոն մինչև սկսելը.



    Տուրի մնացած արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը հաջորդիվ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), ars83 (20.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (18.01.2011)

  13. #22
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեպոմնյաշչի Հլը մի հատ էլ չկրեր

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2011), Lion (19.01.2011), Moonwalker (19.01.2011), Երվանդ (22.01.2011)

  15. #23
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցաշարային աղյուսակում ո՞ր տեղնա զբաղեցնում հիմա Արոնյանը

  16. #24
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեպոմնյաշչի Հլը մի հատ էլ չկրեր
    Իրան բան չասես, Նեպոն իմ սիրած գործող շախմատիստների հնգյակում ա:


    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցաշարային աղյուսակում ո՞ր տեղնա զբաղեցնում հիմա Արոնյանը
    3-րդ տուրից հետո կիսում ա 2-րդ տեղը ու կես միավորովա զիջում առաջատաներին, բայց դե 10 տուր էլ առջևում կա ու մեղմ ասած շատ բան կփոխվի: Չեմ կարծում, որ Գիրին կամ Նակամուրան նույն տեմպերով շարունակեն:

    Սարգսյանն էլ Բ խմբումա կիսում 2-րդ տեղը:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 18.01.2011, 22:25:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.01.2011), Yellow Raven (19.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (18.01.2011)

  18. #25
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշք խաղա էլի շախմատը:
    Հենց նոր Վեյկ ան Զեեում ավարտվեց 5-րդ տուրի Լևոնի պարտիան. Կրամնիկ - Արոնյան ½-½
    Աներևակայելի գեղեցիկ պարտիա, ներքևում գրվածը ձեզ գուցե ոչինչ չասի, բայց հավատացեք խաղացված պարտիան հանգիստ կարելի է արվեստի գործ անվանել:

    Կրամնիկն ու Արոնյանը մինչև պարտիան ուրախ զրուցում են.



    Հիմա պարտիան:
    1.d4 d5 2.c4 c6 3.Nc3 Nf6 4.cxd5
    Սլավոնական պաշտպանության շրջուն տարբերակը: Հիմնականում նմանատիպ պարտիաներն անցնում են ծայրաստիճան անհետաքրքիր ու ավարտվում խաղաղ ելքով, բայց իհարկե լինում են բացառություններ: Օրինակ 3 տարի առաջ նույն Կրամնիկը բլիցի աշխարհի առաջնությունում հաղթեց Անանդին:
    4...cxd5 5.Bf4
    Այստեղ սակայն խաղը գնաց այլ հունով (2007-ին Մոսկվայում խաղացվել էր՝ 5.Nf3 Nc6 6.Bf4 a6 7.Rc1 Bf5 8.e3 Rc8 9.Be2 e6 10.O-O Be7? 11.Qb3 Na5 12.Qa4+ Nc6 13.Bxa6! Ra8 14.Bxb7! Rxa4 15.Bxc6+ Kf8 16.Nxa4 Ne4 17.Bb7 Nd6 18.Bxd6 Qxd6 19.Rc6 Qd7 20.Rc8+ Bd8 21.Ne5):
    5...Nc6 6.e3
    Սպիտակ ձին մնում է g1-ում՝ տալով ճկուն գործելու ազատ հնարավորություն (օրինակ՝ Bf1-d3, Ng1-e2, f2-f3, g2-g4 ևն):
    6...Bf5
    Սև փիղը վերահսկում է b1-h7 անկյունագիծը:
    7.Rc1
    Սպիտակները սպասում են e7-e6 քայլին, որը f5 փղին կկտրի թագուհու թևից ու գործողության ազատություն կտա Վլադիմիրին:
    7...e6
    Լևոնը փոքր ինչ տատանվելուց հետո ընտրեց այս մեկը (կիրառելի է նաև 7...a6-ը):
    8.Qb3
    Կրամնիկը կարծես խաղում է ըստ տնային պատրաստության: b7 զինվորը հարվածի տակ է, և նրան պաշտպանելը ամենևին էլ հեշտ չի լինի:
    8...Qb6
    Թագուհիների փոխանակումը, իբրև լարումը թուլացնելու միջոց (հիմնական շարունակությունն այստեղ 8...Bb4-ն էր):
    9.Qxb6 axb6
    Դեռ Կաբաբլանկայի ժամանականերից հայտնի է, որ նման շարունակությունները այնքան պարզ չեն, որքան թվում է: Կրամնիկը լուրջ մտածում է: Ժամանակը՝ 1ժ 29ր - 1ժ 29ր:
    10.Bb5
    Հանդիպում է նաև առավել պրոֆիլակտիկ 10.a3-ը:
    10...Be7
    Քայլ առանց այլևայլությունների՝ ուղղված դիրքի հավասարեցմանը: Ի դեպ նորամուծություն:
    11.f3
    Սպիտակների խաղաքարտը բացվեց, Լևոնին լուրջ հակախաղ է անհրաժեշտ:
    11...O-O
    Սևերն էլ զարգացնում են սեփական ֆիգուրները:
    12.a3
    Եվ այնուամենայնիվ ... Լևոնը պիտի ընտրի Na5-ի ու Nh5-ի միջև: Դրա համար նա 17 րոպե ժամանակի առավելություն ունի:
    12...Rfc8
    Օգտակար, ճկուն մանևր: Ձի с6-ի հերթը դեռ կգա:
    13.Nge2
    Սպիտակների դիրքը շատ ավելի հարմոնիկ է, բաաայց միայն առաջին հայացքից:
    13...Na5
    Միակ կառուցողական ու օգտակար քայլը:
    14.Na4 Rxc1+
    Սպիտակների թույլ տեղին «խփող» քայլին Արոնյանը, երկար մտածելուց հետո պատասխանեց, շատ հաջողված քայլով:
    15.Nxc1 Nc4 16.Bxc4 dxc4
    Ո՜ւխ... իր ոճով: Շենշող՝ լավ բնորոշիչ այս քայլի համար:
    17.Nxb6 Ra6
    Կրամնիկն ընդունում է մարտահրավերը: Որոշումը կայացված է:
    18.Nxc4 Nd5
    Եվս մի անակնկալ Արոնյանից Մեր Լյովը հրաշք մարզավիճակում է:
    19.Ne5 Rb6!
    Ինչպես համակարգիչը...
    20.Ned3 Bxd3 21.Nxd3 Bxa3
    Սա ցնծություն է շախմատասերների համար
    22.Bg3 Bxb2 23.Ke2
    Նյութական հավասարությունը վերականգնված է, ավելին Արոնյանը մի փոքր էլ դիրքային առավելություն ունի: Սպիտակների պլանները լիովին ձախողվեցին:
    23...Rc6 24.Bf2 Rc2+ 25.Kd1 Rxf2 26.Nxf2
    Կրամնիկը որոշեց ռիսկի չդիմել և ... ½-½

    Արդյունքում ստացվեց.



    Կարծես թե այսօրվա տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերևում որ.է փոփոխություն չի լինի: Առջևում են Անանդն ու Նակամուրան: Արոնյանը, Գիրիյի և Վաշիե-Լագրավի հետ նրանցին հետ է մնում կես քայլով: Սակայն կարծում եմ Լևոնը լավ շանսեր ունի. հզորներից նա պետք է խաղա միայն Անանդի հետ, փոխարենը աուտսայդերներից շատերը լավ զոհեր կարող են լինել նրա համար: Տեսնենք...
    Բ խմբում Գաբին ևս 3 շախմատիստների հետ կիսում է 3-րդ տեղը՝ 1 միավորով հետ մնալով առաջատար Մակշեյնից:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.01.2011), ars83 (20.01.2011), Sagittarius (21.01.2011), Yellow Raven (21.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (20.01.2011)

  20. #26
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ավարտվեց Վեյկ ան Զեեի գերմրցաշարի 6-րդ տուրը.

    Անանդ - Գրիշչուկ ½-½
    Արոնյան - Վան Հաո ½-½
    Գիրի - Նոպոմնյաշչի 0-1
    Պոնոմարյով - Վաշիե-Լագրավ ½-½
    Շիրով - Կրամնիկ 0-1
    Սմիթս - Կարլսեն 0-1
    Լ'Ամի - Նակամուրա 0-1

    Ճիշտն ասած Արոնյանի բավական անհետաքրքիր ու երկար պարտիան վվերլուծելու հավես չունեմ: Ուղղակի՝
    1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. Nc3 dxc4 5. a4 Bf5 6. e3 e6 7. Bxc4 Bb4 8. O-O Nbd7 9. Qe2 Bg4 10. h3 Bxf3 11. Qxf3 O-O 12. Rd1 Rc8 13. e4 e5 14. d5 cxd5 15. Bxd5 Bxc3 16. bxc3 Nxd5 17. Rxd5 Qc7 18. Qg3 Nb6 19. Rxe5 f6 20. Rb5 Qxg3 21. fxg3 Rf7 22. Bf4 g5 23. Be3 Rxc3 24. Bf2 Rc4 25. Ra5 Nc8 26. e5 b6 27. Rd5 fxe5 28. Rxe5 h6 29. Re8+ Kh7 30. Rd1 Rcc7 31. h4 Ne7 32. Rdd8 Kg6 33. g4 Rc1+ 34. Kh2 Rxf2 35. h5+ Kg7 36. Rxe7+ Rf7 37. Re6 Rc4 38. Rg6+ Kh7 39. Rdd6 Rxg4 40. Rxh6+ Kg8 41. Rdg6+ Rg7 42. a5 Rxg6 43. Rxg6+ Kh7 44. g3 Rc4 45. axb6 axb6 46. Kh3 g4+ 47. Kh4 b5 48. Kg5 b4 49. Rh6+ Kg7 50. Rd6 Rc5+ 51. Kxg4 Rb5 ½-½

    Ու վերջնական դիրքը.



    Մրցաշարային աղյուսակում իշխում են Անանդն ու Նակամուրան 4,5-ական միավորով: Հետևում են ևս 5 շախմատիստներ (նաև Արոնյանը) 3,5-ական միավորով: Բայց կարծում եմ օբյեկտիվորեն Լևոնը բավական լավ շանսեր ունի: Նախ նրա լրացուցիչ՝ Զոնեբորն-Բերգերի գործակիցը ամենաբարձրն է 12,25, ինչը նրան հավասար միավորների դեպքում առավելություն կտա: Հետո Անանդը մյուս տուրում պիտի խաղա Կարլսենի, հետո էլ Նակամուրայի հետ, իսկ Արոնյանին առջևում սպասում են հոլլանդական քառյակը ու գլխավոր անհաջողակ Շիրովը: Ինչևէ, տեսնենք

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.01.2011), ars83 (21.01.2011), Yellow Raven (22.01.2011), Արշակ (22.01.2011), Երվանդ (22.01.2011)

  22. #27
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ավարտվեց Վեյկ ան Զեեի գերմրցաշարի 7-րդ տուրը: Հատեցինք հասարակած, իսկ կրքերը ավելի շիկացած են քան երբեք :
    Այսօրվա պարտիաները.

    Կարլսեն - Անանդ (!!) ½-½
    Գրիշչուկ - Արոնյան 0-1
    Կրամնիկ - Գիրի 1-0
    Նակամուրա - Սմիթս 1-0
    Նեպոմնյաշչի - Պոնոմարյով ½-½
    Վաշիե-Լագրավ - Լ'Ամի ½-½
    Վան Հաո - Շիրով ½-½

    Հիմա անցնենք Լևոնի պարտիան: Նախ Գրիշչուկի հետ խաղը կարևոր էր, որովհետև Արոնյանի պիտի աշխատեր շատ հեռու չմնալ Անանդից մինչև վաղվա անմիջական պարտիան(!): Հետո էլ կարևոր էր «ատամ ցույց տալ» Սաշային մայիսի հավակնորդների մրցախաղից առաջ: Ինչևէ անցնենք պարտիային: Նախ ասեմ Գրիշչուկն էնքան վատ անցկացրեց իր այսպես կոչված «time management»-ը, որ մարդու զարմանքն էր առաջանում: Հետո էլ 2600+ խաղացողի համար շատ թույլ քայլաշարեր էր անում:
    Ինչևէ, անցնենք պարտիային.

    1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Bxc6 dxc6 7. Nc3 Nd7 8. d4 exd4 9. Nxd4 O-O 10. Qe2
    Իսպանական պարտիա (Ռուի Լոպեսի պաշտպանություն) հետաձգված փոխանակմամբ:
    Bd6 11. Be3 Nf6 12. f4 Ng4 13. Rad1 Nxe3 14. Qxe3 f6 15. Nce2 Qe7 16. Kh1 Re8 17. Ng3 Qf7 18. b3 Bg4 19. Rde1 Bd7 20. Nf3 Rad8 21. e5 fxe5 22. fxe5 Qg6 23. Qa7 Bb4 24. Rd1 Bc8 25. Qf2 Rxd1 26. Rxd1 Rf8 27. Qe2 Be7 28. Rf1 h6 29. Nd4 c5 30. Rxf8+ Bxf8 31. Nf3 Be6 32. Nf1 b5 33. c4
    Դե նորմալ «գրքային միջնախաղ»: Վճռական դեր խաղաց ժամանակ Սաշայի ժամանակի դեֆիցիտը ու... բնականաբար հետևեց 33-րդ քայլի սխալը (քայլը տեսականում հնարավոր է, բայց 2600+ խաղացողի համար թուու՜յլ է):
    33. ...bxc4 34. bxc4 Qb1 35. h3 Qc1 36. Nd2 Be7 37. Kh2 Bg5 38. g3 Qc2 39. a3 Qf5 40. g4 Bf4+ 41. Kg2 Qxe5 42. Qxe5 Bxe5 43. Ne3 Bb2
    Աստիճանաբար մարում է սպիտակների ակտիվությունը ու նկատվում «արոնյանական» ձեռագիրը:
    44. Nb1
    Այստեղից սկսվում են սխալները Ուղղակի գրեմ ճիշտ/առավել ընդունելի տարբերակը:
    [44. Nc2!?-+]
    44. ...Kf7 45. Kf3 Kf6 46. Ke4
    Համակարգիչը հուշում է, բայց ես մի քիչ կասկածում եմ արդյունավետությանը
    [46. Kf4 Bc1+-]
    46. ...Kg5 47. Nd5
    Իսկական վարպետների համար
    [47. Kf3 Bd4+-]
    47. ... Bxd5+ 48. cxd5
    Հետո Deep Rybka 4-ն ու Houdini 1.5a-ն առաջարկում են բարդագույն վարիացիաներ սպիտակների փրկության համար, որոնց պոչը գնում է 120 քայլից այնկողմ /իհարկե մարդու համար դրանք անհասանելի/:
    Ու վերջում՝
    48. ... Kh4 49. Nd2 Bxa3 0-1
    Հատկանշական է, որ համակարգիչը Լևոնի ՕԳԳ-ն 92% ցույց տվեց Это уже высший пилотаж!!

    Ու վերջնական դիրքը.



    Հիմա մրցաշարային աղյուսակի վերնամասի մասին:
    1. Նակամուրա - 5.5 (Զ. Բ.-ի գործակիցը 13)
    2. Անանդ - 5 (14,5)
    3. Արոնյան - 4.5 (16,25)
    Կրամնիկ - 4.5 (13)

    Բոլոր վերլուծողները խոստովանում են, որ Արոնյանը լավագույն շանսերն ունի: Լևոնին մնում է միայն ոչ ոքի խաղալ Անանդի հետ վաղը ու հետո հաշվեհարդար տեսնել բանԾիկով փաթաթված Գիրիի, Լ'Ամիի, Պոնոմարյովի (էս մեկի հետ ոչ ոքին էլ կանցնի ) ու հատկապես Շիրովի ու Սմիթսի հետ: Ամեն ինչ Լևոնի ձեռքերում է

    Հետաքրքիր մի նկար՝ մտքեր... մտքեր... (ետևի պլանում Ալեքսեյ Շիրովն է):



    Վաղը մեզ լուուո՜ւրջ պարտիա է սպասվում՝ Անանդ - Արոնյան

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (22.01.2011), Sagittarius (23.01.2011), Երվանդ (22.01.2011), Լեո (23.01.2011), Ներսես_AM (22.01.2011)

  24. #28
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ ավարտվեց Անանդ - Արոնյան պարտիան ½-½: Ճիշտն ասած 99%-ով համոզված էի արդյունքում, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր Անանդի տրամադրվածությունը: Անանդը տառապում է մի տեսակ արոնյանաֆոբիայով , իսկ դասական պարտիաներում վիճակագրությունն էլ Լևոնի օգտին է(+4 =6 -1): Հետո էլ ուզում էի զգալ խաղի որակների տարբերությունը: Տպավորությունս ասեմ. Անանդը ծաա՜նր է նայվում (չնայած գրեթե միշտ գտնում է օպտիմալ քայլը, բայց տարիքն իրենն անում է): 34 քայլից հետո ժամանակը 0ժ. 22ր. - 1ժ. 16ր.: Հետո էլ հնդիկը 60-ականների սովետական դպրոցի օրինակով շատ պահպանողական է: Երկար խաղաշարերի ժամանակ Վիշին ըստ իս բավական խոցելի է:
    Ինչևէ, դառնանք պարտիային.

    1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 O-O
    Երկու կողմից էլ բրիցային սկզբնախաղ մինչև մոտավորապես 20-րդ քայլը: Սկսեցին Ռուի Լոպեսի (իսպանական) պաշտպանությամբ: Ընդհանուր առմամբ երկուսն էլ նման սկզբնախաղերի մեծ փորձ ունեն:
    8. c3 d5
    Սպիտակների հիմնական ագրեսիվ շարունակությունը Մարշալի հարձակումն է: 3...a6 4.Ba4 Nf6 5.0-0 Be7 6.Re1 b5 7.Bb3 0-0 8.c3-ից հետո սևերը խաղում են 8...d5՝ զոհաբերելով զինվոր: Հիմնական քայլաշարը 9.exd5 Nxd5-ն է (9...e4?!, Հերման Շտեյների վարիացիան ավանդաբար թույլ է համարվում):
    9. exd5 Nxd5 10. Nxe5 Nxe5 11. Rxe5 c6
    Սա հիմնական տարբերակի այլընտրանքն է 11...Nf6!?
    12. d4 Bd6 13. Re1 Qh4 14. g3 Qh3 15. Be3 Bg4
    15 քայլ ընդհամենը 3 րոպեում. սա դասական շախմատի համար լուրջ արագություն է: Կողմերը խաղում են ըստ «գրքի»:
    16. Qd3 Rae8 17. Nd2 Qh5 18. Qf1 Re7 19. a4 Rfe8 20. axb5 axb5 21. Bxd5 Qxd5 22. Qg2 Qxg2+
    Եվս 10 րոպե ու կողմերն անցնում են 20 քայլի սահմանը դեռ «գրքով»:
    23. Kxg2 h5
    Կողմերը հետևում են 2 տարի առաջ Գրան Պրի մրցաշարում խաղացված Բաքրո - Արոնյան պարտիային:
    24. Rec1
    Անանդն առաջինն է շեղվում վերևի պարտիայի քայլաշարից: Այնտեղ Բաքրոն խաղաց Ra5, որին հետևեց Rea1-ը: Անանդը նախընտրում է նավակները ետնագծում պահել:
    24... f6
    Արոնյանը ապահովում է g5-ն սպիտակների սևադաշտ փղից ու նպատակ ունի հետո դեպի h4 շարժվելու: Դիրքն արդեն հուշում է կա՛մ նույնադաշտ փղերով պարտադրված ոչ ոքի կա՛մ տարադաշտ փղերով խաղ՝ ոչ ոքիի հեռանկարով:
    25. b3 g5
    Անանդը զարգացնում է թագուհու թևը, որտեղ նա զինվորի առավելություն ունի: Հաջորդ տրամաբանական քայլը c4-ն է:
    26. c4 bxc4
    Լևոնը շեշտը դնում է զույգ փղերի հարմար դասավորվածության վրա:
    27. Nxc4 Bc7 28. Na5
    Անանդն էլ դեմ չէ տարադաշտ փղերով շարունակելուն:
    28... Bxa5 29. Rxa5 Bd7 30. b4 Rb8 31. Rc4 Kf7 32. Kf1 Kg6 33. Ke2 Bg4+ 34. Kd2
    Ահա և տրամաբանական վախճանը: Սպիտակները աննշան լավ են նայվում, բայց զարգացման հեռանկարը բացակայում է: ½-½

    Վերջնական դիրքը՝



    Տուրի մնացած պարտիաները բացի Պոնոմարյով - Կրամնիկ ½-½-ից շարունակվում են: Հատկապես կարևոր ու հետաքրքիր է Կարլսեն - Նակամուրա պարտիան: Մագնուսի հնարավոր հաղթանակը շատ նպաստավոր կլինի Լևոնի համար: Վաղը հանգստյան օր է, իսկ ամսի 25-ին Անանդը կխաղա առաջատար Նակամուրայի, իսկ Լևոնը Շիրովի հետ: Հաշվի առնելով, թե Շիրովն ինչ վարպետորեն է փչացնում սեփական դիրքը, Արոնյանի համար հաղթելը պիտի բավական հեշտ լինի: Արդյունքները հաջորդիվ:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (23.01.2011), Sagittarius (23.01.2011), Surveyr (31.01.2011), Երվանդ (24.01.2011), Լեո (23.01.2011), Ներսես_AM (23.01.2011)

  26. #29
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և 8-րդ տուրի արդյունքները.

    Անանդ - Արոնյան ½-½
    Շիրով - Գրիշչուկ 1-0
    Գիրի - Վան Հաո 1-0
    Պոնոմարյով - Կրամնիկ ½-½
    Լ'Ամի - Նեպոմնյաշչի ½-½
    Սմիթս - Վաշիե-Լագրավ 0-1
    Կարլսեն - Նակամուրա 1-0

    Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    1. Անանդ - 5.5 (Զոնեբորն-Բերգերի գործակիցը 19)
    Նակամուրա - 5.5 (16)
    3. Արոնյան - 5 (21!!)
    Կարլսեն - 5 (19)
    Կրամնիկ - 5 (18.5)
    Վաշիե-Լագրավ - 5 (15)
    7. Նեպոմնյաշչի - 4.5 (15.25)
    8. Պոնոմարյով - 4 (16)
    Գիրի - 4 (15.75)
    10. Լ'Ամի - 3 (12.5)
    Վան Հաո - 3 (10.75)
    12. Շիրով - 2.5 (8.25)
    13. Գրիշչուկ - 2 (10)
    Սմիթս - 2 (6)

    Կապույտով նշվածները Արոնյանի ապագա մրցակիցներն են:

    Այսօրվա ֆոտոներից.
    Անանդ - Արոնյան



    Մի հատ էլ նկար էի ման գալիս, որ էս էջի վրա գոնե սիրուն բան լիներ
    Ոնց որ գտա, իրա հետ ես էլ մեծ հաճույքով կխաղայի. Տանյա Սաչդև (Հնդկաստան)՝


  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.01.2011), einnA (23.01.2011), Malxas (24.01.2011), Monk (24.01.2011), Sagittarius (23.01.2011), Երվանդ (24.01.2011), Ձայնալար (23.01.2011), Ներսես_AM (23.01.2011)

  28. #30
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքով տվիր էլի ոչոքու հոտ ա գալիս

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի բլից մրցաշար
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2015, 23:09
  2. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  3. Շախմատի գերմրցաշար. Լինարես
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 03.03.2009, 16:14
  4. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17
  5. Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.04.2006, 21:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •