User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ճի՞շտ է միջամտելը

  1. #1
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճի՞շտ է միջամտելը

    Օրեր առաջ տղայիս հետ քայլում էի փողոցով: Դիմացից մի երիտասարդ կին էր գալիս մանկական սայլակով երեխան մեջին: Երեխան հագնված էր գեղեցիկ, բայց շատ թեթեւ: Փոքրիկը բարձր ճչալով լացում էր, կինը շշով ինչ-որ հեղուկ էր տալիս երեխային ու ստիպում էր, որ սա խմի ու սուս անի: Փոքրիկը սկսեց ավելի բարձր ճչալ, ամբողջ դեմք, գլուխ թաց էր, երեւում էր, որ երեխան մրսում էր:
    Մեր կողքով անցնելուց հետո, կինը կանգ առավ ու սկսեց գոռալ երեխայի վրա, քաշքշում էր, թե դու ինձ խայտառակ ես անում: Մարդիկ խմբվել էին շուրջը, մի տարեց կին չդիմացավ, մոտեցավ, սկսեց հորդորել, բացատրել: Մի տեսնեիք, ոնց մամաշան հարձակվեց տարեց կնոջ վրա, թե էս իմ երեխան է, ինչ կուզեմ կանեմ: Սկսեց խփել փոքրիկին: Տղաս (6տարեկան) քաշեց թեւիցս, ու մենք գնացինք: Ահագին հեռացել էինք, փոքրիկի լացը, ճչոցը չէր կտրվում:

    Քանի օր է անցել, չեմ կարողանում մոռանամ:
    Կարելի՞ է նման իրավիճակներում միջամտել:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  2. #2
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Պատ. Ճի՞շտ է միջամտելը:

    նման դեպքերում գործ ունես շիզոֆրենիկի հետ, մեկի հետ, ով արժանի չի այդ անմեղ երեխայի մայրը լինելու: նման դեպքերում հնարավոր չի դրանց նմաններին ճիշտը բացատրել, մնումա քցես քացու տակ ու սատկացնես: էտ երեխան ավելի ուրախ կլինի որբանոցում մեծացած լինի, քան թե նման շիզոյի դաստիրակությամբ, քանզի հավանականությունը մեծա, որ էտ երեխան հետագայում լուրջ հոգեբանական պրոբլեմներ կունենա. ես որ տենց բան տեսած լինեի, հաստատ դրա****************************

  3. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճի՞շտ է միջամտելը:

    Ոչ թե կարելիա,այլ անհրաժեշտա ըստ ինձ
    Իհարկե մայրը ավելի շատ իրավունքներ ունի իր երեխայի նկատմամբ,բայց դա թույլ չի տալիս երեխայի իրավունքների ոտնահարում... Իսկ երեխայի իրավունքների ոտնահարման դեպքում կողմնակի միջամտությունը անհրաժեշտ պայմանա դառնում` գոնե խորհրդի տեսքով

  4. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճի՞շտ է միջամտելը:

    Այսօրվա կյանքը շատ լարված է, և մարդիկ էլ ավելի դյուրագրգիռ են։ Ոչ մեկը չի ուզի, որ իր լավ ծնող լինելը հարցականի տակ դրվի։ Ուստի երբ տեսնում ենք նման դեպքեր ինձ թվում է, որ ավելի կարևոր հարց է այն, թե ԻՆՉՊԵՍ կասենք։ Պետք է լինել նրբանկատ, այսինքն մեր խոսքերով ու ժեստերով չստեղծենք այնպիսի տպավորություն, թե «էս ինչ տուպոյ ու անպատասխանատու ծնող ես, չե՞ս տեսնում, որ երեխան մրսում է։ Դուք ի՞նչ մայր եք»։ Իսկ կոնկրետ այդ կնոջ արձագանքը, պարտադիր չէ, որ վատ ծնող լինելու արդյունք է։ Մի գուցե այդ օրը շատ ներվայնացած է եղել, կամ....

    Իսկ եթե հարցը ոչ առողջությանն է սպառնում, ոչ էլ կյանքին, սովորաբար ավելի լավ է չխառնվել

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (27.01.2009)

  6. #5
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճի՞շտ է միջամտելը:

    Երբ ես փոքր էի, մոտ. 10-12տ., եթե դրսում նման տեսարան էր լինում, իմ ծնողները միշտ ինձ հետ խոսում ու սովորեցնում էին, որ փողոցում երեխային էտ ձեւով չի կարելի նախատել: Այսինքն կուլտուրան դեռ շատ վաղ հասակից էին մտցնում ու սովորեցնում:
    Ինչքան էլ բարկացած լինես, դյուրագռգիր, կամ անտրամադիր, երեխան ոչ մի մեղք չունի:

    Հիմա, երբ ես անտրամադիր, կամ նայրդայնացած եմ լինում, երեխայի հետ շփվելով հանդարտվում ու հանգստանում եմ:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •