Լավ բաներ ասում էր ու ես համաձայն եմ, ընդհանուր տեսքով, այն մտքի հետ, որ բանակը չի կարող լոկոմոիտիվ դառնալ և առողջացնել հասարակությունը՝ հասարակությունն ինքը պետք է առողջանա: Բայց համաձայն չեմ Պատիվ ունեմ ծրագրի նման թերագնահատման հետ:
Կշեռքի մի նժարին՝ 3 տարի ամսական 260.000 դրամ աշխատավարձով սպայի ծառայություն իր սոցիալական երաշխիքներով ու համեմատաբար հեշտ ծառայությամբ, դրան գումարած՝ 6 տարվա ուսման վարձի վճարում ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում
Կշեռքի մյուս նժարին՝ 6 տարվա վճարովի ուսուցում ՀՀ ցանակցած ԲՈՒՀ-ում, սոցիալական ավելի սահմանափակ երաշխիքներ միայն 2 տարվա համար ու նույն այդ 2 տարվա համար շարքային-սերժանտական ծառայություն:
Կներեք, տարբերությունն ընդամենը 1 տարի է ու մի՞թե արժե այդ մեկ տարվա համար հրաժարվել <3 տարի ամսական 260.000 դրամ աշխատավարձով սպայի ծառայություն իր սոցիալական երաշխիքներով ու համեմատաբար հեշտ ծառայությամբ, դրան գումարած՝ 6 տարվա ուսման վարձի վճարում ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ում> տարբերակից?
Էջանիշներ