Արա էս Շարշազանովը բայց ինչ վիժվածք ա։ Դա որ խոսում ա, մարդ ուզում ա ոչ օրենք ունենա, ոչ բանակ, ոչ երկիր։
https://www.civilnet.am/news/2017/10...�նով/323410
Արա էս Շարշազանովը բայց ինչ վիժվածք ա։ Դա որ խոսում ա, մարդ ուզում ա ոչ օրենք ունենա, ոչ բանակ, ոչ երկիր։
https://www.civilnet.am/news/2017/10...�նով/323410
Ռուզաննա Խաչատրյանը հուշել է, թե ում նկատի ուներ իր սկանդալային գրառման մեջ
http://m.lragir.am/index/arm/1/country/view/163749
Կարելի էր լիքը ղժալ սրանց սաղի վրա, էլի։ Բայց հենց հիշուշ եմ, որ մեր երեխեքը էս դեգենեռատների ձեռն են ծառայում, լացս գալիս ա։
Աթեիստ (31.10.2017)
Si vis pacem, para bellum
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ անող ուսանողները գնացին ԵՊՀ, որտեղ սպասելու են Լևոն Մկրտչյանին
Չեմ ուզում անձնավորել, բայց սեփական փորիձց ասեմ ....
Վերջին երկու-երեք տարում իմ մտերիմ շրջապատից վեց տղա հասավ զորակոչի տարիքի: Մեջներից ամենալավ սովորողը ընդունվեց աշխարհի թոփ տաս համալսարաններից մեկը ու Լույսի տարեկետումով գնաց ԱՄՆ: Մյուս շատ լավ սովորողը, որը նաև երեք օտար լեզվի ա տիրապետում, դաստիարակության ու համեստության մի մարմնավորում, ընդունվեց Հայաստանում, առանց տարեկետման իրավունքի ու անցած ձմեռ գնաց ծառայելու։ Մյուս չորսից մեկը, միջակ սովորող, էլի ընդունվեց Հայաստանում առանց տարեկետման իրավունքի, ու էլի գնաց ծառայելու։ Մնացած երեքը ընդունվեցին բուհ Հայաստանում՝ տարեկեման իրավունքով, որոնցից մեկը միջակությունից ցածր ա, իսկ երկուսը բացարձակ անգրագետ են, այբուբենը կասկածում եմ որ լրիվ գիտեն։
Հիմա, ես ոնց էս բողոքի ակցիան լուրջ ընդունեմ, ու հավատամ որ հանուն գիտության ա։
Մեր կուրսում 30 հոգի կար, որից 7-8 հոգին էին սովորում, մնացածը, առանց բացառության, բոլոր քննությունները կաշառքով ու ծանոթով էին ստանում։
Մենակ էն, որ տարկետման չեղարկման դեպքում էդ մնացած 23 հոգու գոնե կեսը կգնային մի արհեստ սովորելու, ինչը որ արեցին ինստիտուտը ավարտելուց հետո, ու հարամ չէին անի էն մնացածի ուսումնական գործընթացը, ստիպում ա, որ ես կողմ լինեմ էս օրենքին։
Իմ կարծիքով մասնավորապես իմ սովորած ժամանակ պոլիտեխնիկի ուսանողների մեծամասնության հիմնական նպատակները բանակից ազատվելն ու զվարճանալն էին, իսկ գիտելիք ստանալ, կարիերա սկսելը վայթե շատերի մտոքվ չէր էլ անցնում: Մեր կուրսը մոտ 100 հոգի էին, որից հազիվ մի 7-8 հոգին աշխատեցին իրենց մասնագիտությամբ: Հիմա էս դասադուլները իրենց «հանուն գիտության զարգացման» պլակատներով ինձ էլ լուրջ չեն թվում, մինչև հիմա տարկետման շնորհիվ Հայաստանում գիտությունը զարգանում, ծեփ էր տալիս, հիմա էլ չի զարգանալու :Ճ
Ի դեպ, ես բակալավրատից հետո ծառայել եմ, հետո աշխատել եմ, հետո մի քանի տարի անց աշխատելուս հետ զուգահեռ մագիստրատուրան եմ ավարտել, որին ծառայելս բնավ չի խանգարել… Բայց տենց էլ Հայաստանի գիտությունը չկարողացա զարգացնել![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (07.11.2017)
Ես հիմա մի լաբում եմ աշխատում, դրա օրինակն էլ կբերեմ։ Ուրեմն հիմնական գործը մեր լաբում ասպիրանտներն ու մագիստրանտներն են անում, հազվադեպ բակալավրերն էլ։ Սկզբից խնդիրը մոդելավորում ենք, հետո փորձում համակարգչային սիմուլիացիաներով լուծումներ ստանալ, վերջում փորձ ենք անում։ Փորձ անում են ավելի ավագ ուսանողները, հիմնականում ասպիրանտները։ Բայց որ կարենաս փորձ անես ժամանակ ա պետք անց կացնես լաբում, սովորաբար 1-2 տարի, որ սարքերին ու փորձարարական տեխնիկաներին ծանոթանաս։ Հիմա եթե արդեն պատրաստի մագիստրոսներիս տանում են բանակ հաջորդ փորձ անող սերունդ չի լինում, եղած ասպիրանտները ավարտում են ու գնում արտասահման, իսկ նոր ուսանողներին պետք ա սովորացնել, էլի ժամանակ ծախսել, որ կարողանան փորձ անել։ Բայց մինչև գիտելիք են ձեռք բերում, իրանց էլի բանակ են տանում։ Չեմ ասում թե լավ սիստեմ ա մեր լաբինը, բայց մինչև հիմա աշխատել ա, գնացած ասպիրանտներն էլ հիմնականում լավ ֆիրմաներ ու ինստիտուտներ են գնացել, մինչև հիմա էլ կապը պահում են՝ ընդհանուր աշխատանք ենք ունենում։ Եթե լաբում փորձ անող չմնա կարելի ա դռները փակել ցվրվել տներով։
Կարգին մարդ է էս դասախոսը.
Si vis pacem, para bellum
Սա մոտավորապես նույն խնդիրն է, ինչ դպրոցների կրթությունը 10-ից 12 տարի սարքելը կամ բակալավրատը 5-ից 4 տարի սարքելը և այլն, օքեյ, անցումային փուլում վականսիաներ են առաջանում, որը հնարավոր է լուծելիք խնդիր է, բայց մի քանի տասնյակ լաբարանտներ ունենալու համար մի բանակ ուսանողի տարկետման իրավունք տալն էլ մի տեսակ չի նայվում:
Իսկ առանց տարկետման իրավունքի արդեն հեշտ զտվում են սովորողները չսովորողներից, ժամանակի ընթացքում սաղ ընկնում է իր տեղը, մոտիվացիան ավելի է բարձրանում, գիտությունն էլ, ես համոզված եմ ավելի լավ է զարգանում:
Si vis pacem, para bellum
Էս ահավոր նուրբ խնդիր ա, սենց չոր դնել պնդելը սխալ ա։ Ես էլ լիքը դալբայոբ գիտեմ ֆիզֆակում սովորող, որոնց ոտքերին չի ֆիզիկան, զուտ տարկետման համար են ընդունվել։ Մյուս կողմից՝ խայտառակ ծերացած գիտության պայմաններում, երբ հիմնականում ասպիրանտներն ու մագիստրանտներն են գիտությամբ զբաղվում(իրանցից մեծերը կամ երկրից գնացել են, կամ փոխել ուղղությունը), դնել բոլորին բանակ տանել, կնշանակի գիտության մաման լացացնել։ Էս էլ իմ տեսակետը։ Կոնկրետ մեր դեպքում էդ սարքերից օգտվել գիտեն մեր ասպիրանտները, ավարտելուց հետո իրանք էլ երկրում չեն լինի, ումի՞ց պիտի սովորի բանակից եկած ուսանողը։
Իմ ողջ ապրած կյանքի փորձն ասում է, որ ասպիրանտուրա են գնում, 99 տոկոսով, բանակից խուսափելու համար: Սա իմ կյանքի փորձից ու կասկածում եմ, որ որևէ մեկը կկարողանա ինձ հետ համոզել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գիտության մաման, եթե Ձեր ասած վիճակն է, վաղուց է լացել, ու հաստատ էդ հարցում չեն օգնի նրանք, որոնք բանակից խուսափեու համար իբր գիտությամբ կզբաղվեն: Անձամբ ճանաչում եմ նման շատ շատերի, որոնք իրենց պրոֆեսիայից կիլոմետրերով հեռու են, բայց, գիտությունների թեկնածու են և բանակ չեն ծառայել:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եթե անգամ ճիշտ եք, եթե անգամ բոլորի ծառայելը երկրին կրիտիկական անհրաժեշտ ա, էս չոբանական եղանակով կազմակերպելը նշանակելու ա ունեցածը կորցնել, որոշ դեպքերում՝ անդառնալի։ Պիտի հող նախապատրաստվեր սրա համար, օրինակ՝ գիտական ինստիտուտներ կազմավորվեին բանակի ենթակայությամբ, որ ես, օրինակ, լազերային ֆիզիկայով զբաղվողս, 2 տարի չափիչ սարքերի, լազերների, բանակին պետքական հազար ու մի բաների վրա աշխատեմ, ոչ թե հավսար զգաստով օրս անցկացնեմ։
Իսկ ես ընդհանրապես կարծում եմ, որ 2 տարին դաժը դեբիլի համարա չերեզչուռ շատ` իրեն կցված զենքը տիրապետելու համար:
Եվ ուրեմն, զինվորական պարտականություններից ազատ ժամանակ, զինվորին այլ ուսուցում էլ է հարկավոր` ըստ հետաքրքրությունների ու ընդունակությունների:
Անպայման չի բանակում թեկնածուական պաշտպանեն:
Բայց մեկ կամ երկու արհեստ սովորելը հեչ չի խանգարի, որ համ ծառայության ընթացքում բանակի կարիքները հոգալուն կուղղվի, իսկ բանակից հետո էլ կյանքում կամ ուղղակի պետք կգա, կամ, ինչու ոչ, հիմնական մասնագիտություն կդառնա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (08.11.2017)
Չոբանական եղանակովը խիստ սպասելի է, եթե հաշվի առնենք, որ մեր մոտ գրեթե ամեն ինչն էլ չոբանական եղանակով է կազմակերպված, սկսած ընտրություններից, վերջացրած սահմանադրական «բարեփոխումներով» :Ճ Իսկ քաղաքակիրթ ձևով նախապես մտածել, քննարկել, ճանապարհային քարտեզ կազմել, պլանավորել, քայլ առ քայլ իրականացնել և այլն, ես հիմիկվա իշխանություններից չէի սպասի, քանի որ գեթե բոլորն էլ բանակից խուսափելու նպատակով են ԲՈՒՀ-երում «սովորել», հետևաբան պարզապես չունեն անհրաժեշտ ունակությունները…
Si vis pacem, para bellum
Mr. Annoying (07.11.2017), Տրիբուն (08.11.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ