Cracker, համ ասում ես օրենքը հետադարձ ուժ չունի, համ էլ կապ չունի ով երբա ընդունվելտենց ոնց կլինի
չի վերաբերվի, քանի որ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 78 հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ՝
Այսինքն, եթե ընդունվել եք անցած տարի տարկետման իրավունքով, օրենքի ընդունումը չի կարող այդ իրավունքը վերացնելառխայինՀոդված 78. Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում
1........
Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ribelle (20.03.2009)
Էսոր չաստից դուրս եկած շուխուռների համաձայն ծառայությունը ուզում են սարքեն 2 տարի 8 ամիս և այս ձևով մոտ 2-3 տարի, դրանից հետո ծառայության տևողությունը կտրուկ կիջնի, նունիսկ հասնելով 1 տարվա: Շուխուռ եմ է ասել
Ուրվական (19.03.2009)
Մի տարբերակ էլ կա. կարողա էդ լուրերը միտումնավոր տարածում են, որ մարդիկ մտածեն` քանի չի դառել 2 տարի 8 ամիս, գնանք ծառայենք, ու տենց լրացնեն զինվորների պակասը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սամվել (20.03.2009)
էտել կարա լինի, երևի ունեն ա և բ տարբերակներ, ա տարբերակի համաձայն շուխուռ են տարածում, որ ուսանողները ինքնակամ գնան ծառայության և պահանջները բավարարվի, եթե չաշխատի ա տարբերակը, անցնում են բ տարբերակին և իրականացնում են այդ նույն շուխուռները՝ ելք չունենալով:
Ժողովուրն նենց որ գնացեք ծառայության, որ պակասը լրանա, էլ օրենքը չընդունեն, համ ես կշահեմ, համել դուք
Արա դե լավ էլի... զատո ինչքան անասուն նորամուծություն կար ինստիտուտում մեր վրա կիրառեցին...
Հիմա էլ ստեղ
Թե խի մի տարի շուտ չեմ ծնվել ...
Այ մարդ բալքիմ էտ 2 տարին մեր վրա ճերկարացնեն ... օֆֆ
Loading your personal settings....
ժողովուրդ, զինապարտության մասին օրենքում գրած ա, որ ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում ա մինչև 27 տարեկանը
էդ նշանակում ա, որ էդ հոդվածի մեջ մտնող մարդիկ բանակից ազատվում ե՞ն
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ոնց դատվում են?
Հայկո ջան որ մի քիչ ավելի ուշադիր կարդաս կտենաս որ գրածա՝
այսինքն եթե կռիվ սկսեց մենակ ետ դեմքում կտանենՀՀ Զինապարտության մասին օրենք
Հոդված 13. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալը
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`
ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:
Անաշխատունակ ծնողներ են`
- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը.
- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.
բ) առանց մոր մեծացող երեխա.
գ) երկու և ավելի երեխա.
դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:
Զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:
2. Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:
3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարմասում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
REAL_ist ոնց որ ես եմ սխալ հասկացել: Օրինական տարեկետման մասին չէի ասում, այլ խուսափելու մասին: Ասենք մարդը փախել ա արտասահման, կամ այլ ճանապարհով կորել ա ու հայտնվել 28 տարեկանում: Իրան ի՞նչ են անելու:
էսպես չի մնա
Արա բա շուտ ասեիք էէէ, հասցնում էիԶորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:
Հմի արդեն էլ չեմ հասցնում
Ժող մի հատ բացատրեք էլի ծանոթ մարդ կա որ որդեգրված ա ծնված օրից որդեգրված ա, հիմա ինչ չի՞ ծառայելու...2. Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ