User Tag List

Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 290 հատից

Թեմա: ՀՀ Զինվորական ծառայության վերաբերյալ օրենքներ..

  1. #256
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ էլ անում ես, ես էլ լինեի, այդ երեք տարին կընտրեի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #257
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Լսում եմ այս հանդիպումը, Վիգենի ասածները, օրինակ, 12:30-ից, խելքս մտնում են ու, դրան հակառակ, հակառակի պես երիտասարդ ընդդիմադիրները ոչ մի լուրջ փաստարկ չեն կարողանում բերել: Այլ հարց է, որ ժողովուրդը զայրացած է այս ամենից և, մեծ հաշվով, ինչ իշխանություններից է գալիս, չի ընդունում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (10.11.2017), Գաղթական (11.11.2017)

  4. #258
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր երկխոսություն է, մի ալարեք, լսեք, շատ ու շատ թաքնված շերտեր կզգացվեն: Այ, ես արդեն ժամից ավել լսում եմ ու իրոք հետաքրքիր է...

    Նախ, մի բան ակնհայտ է, որ երիտասարդներն իրոք չեն կարողանում հստակորեն ձևակերպել իրենց պահանջները: Ավելին, նույնիսկ ասելիքը հստակ չի ձևակերպվում, իսկ շատ հաճախ էլ նույնիսկ մտքերի տրամաբանական դասավորվածության հետ կա խնդիր: Ի՞նչ են ասում, մեծ հաշվով պարզ չէ: Դրան հակառակ, մյուս կողմը, գուցե տարիքային փորձառությունից, փայլեց ու երիտասարդներին լրիվ ծալեց: Այսպես, պ-ն Սարգսյանն իրոք ապացուցեց, որ ինքը կարող է նստել ու հիմնավոր կերպով ներկայացնել իր ասելիքը: Նա ամենահամարկագված արտահայտվող բանախոսն էր: Թող տարօրինակ չհնչի պաշտոնի տեսակետից, բայց պաշտպանության նախարարին հաջողությամբ լրացնում էր վարչապետը՝ իրեն բնորոշ հումորով ու մտքերի տրամաբանական շղթան կառուցելու հարցով: Միանշանակ է, որ վարչապետն ու նախարարը բանակցությունների անհամեմատ ավելի վարպետ վարողներ են, քան երիտասարդները, նույնիսկ համեմատելի չէր...

    Այնպիսի տպավորություն կա, թե երիտասարդները նույնիսկ արտահայտվելու խնդիր ունեն, նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, որ օրենքի նախագիծը չեն կարդացել: Գուցե իշխանությունը խիստ հաջող քայլ արեց, կանչելով երիտասարդներին այս բանավեճին ու ծալելով, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը բանավեճի հրավիրեց Ստեփան Դեմիրճյանին ու ծալեց՝ իր հայտնի ցուցակներով:

    Մի բան փաստ է, համենայն դեպս ինձ համար, այս հանդիպումը ու նրա տարածումն իրոք որ շարժմանն ավելի շատ դեմ է:

    Այս ամենն, իհարկե, մի կողմ թողած իշխանության նկատմամբ վերաբերմունքը՝ արտահայտվեցի զուտ երևույթի շուրջ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (11.11.2017)

  6. #259
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք, նախորդ վիդեոյից հետո էս գլուխգովանությունն ու հաղթական բռավադաները որ ինչ?

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #260
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առարկայական ու կոնստրուկտիվ քննարկում են ուզում ուսանողները, բայց ոչ մի նորմալ փաստարկ չներկայացրին, ինչ-որ չհամակարգված, թեմայի հետ չառնչվող բաներից էին խոսում։ Ինչ կապ ունի վարչապետը քանի հոգով ա եկել, դրանից փոխվու՞մ ա ասելիքի բովանդակությունը, եթե իհարկե դա նախապես մշակվել էր, ինչի վրա խիստ կասկածում եմ։ Խոսքը իրենց հստակ չէր, ցածրաձայն մրթմրթոց էր, առանց կոնկրետ առաջարկի։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.11.2017)

  9. #261
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ բացեց էն "տղայական" պահերը՝ վարչապետը թե նախարարն իրեն բան են ասում, ինքը... "էսքան վախտ տեղ տվել եմ, որ իմ ասածների վրա կասկածեք" - է հետո, էդ վարչապետի ու նախարարի հետ բանակցելու մակարդակ ու տոնա?

    Կամ էլ էն պահերը, որ, նախարարը թե վարչապետը Հայկի վրա աբստրակտ օրինակ են բերում, էս տղեն անընդհատ կոնկրետացնում է ու էդ գոնե մեկ անգամ, տո երկու անգամ լիներ, բայց անընդհատ կրկնվում էր: Տպավորություն էր, թե Հայկը աբստրակտ մտածողության, իրավիճակն իրենից դուրս պատկերացնելու հետ կապված խնդիրներ ունի...

    Բա Արծրուն Հովհաննիսյանի հետ կապված բամբասկոտությունը՝ վարչապետի հետ? Էդ ցույց տվեց, որ իրենք համակարգային մոտեցում չունեն: Նույնիսկ, կարծես, անակնկալի էին եկել, և հանդիպումից, և քննարկվող թեմաների ծավալից: Իրենք սովոր էին, խա-խա, խի-խի մակարդակում ջահելների հետ կեսբերան զրուցել, բայց սենց բաների պատրաստ չէին, ակնհայտ է...

    Ու եթե էդ մակարդակն էր, էդ էի՞ն էն մարդիկ, որ սենց կարևոր հարցով պիտի երկրի առաջին դեմքերի հետ բանակցեին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (10.11.2017), Աթեիստ (11.11.2017)

  11. #262
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղերքը համեստորեն տուֆտեցին, վարչապետենք անհամեստորեն ճնշեցին, սիրուն խոստումներ ճպցրին, գնաց։
    Մի տեսակ խնդալս գալիս ա, երբ լսում եմ՝ մեր երկրի ռազմարդյունաբերական կոմպլեքս։ Երնե՞կ չէր։ Մի հատ IT վաշտով, մի քանի կիսատրաքած ինստիտուտով ի՞նչ կոմպլեքս, էն էլ արագ զարգացող։ Ուրիշ հարց ա, որ երիտասարդների կարիք կարա լինի։ Բա որ առաջարկում են երիտասարդներին բակալավրի 4 տարուց հետո գնալ, 5 տարի ՊՆ-ի համար գիտությամբ զբաղվել։ Լուրջ, ամենայն անկեղծությամբ, սպասում եմ դա տեսնելուն։ Կենացները գնալով քաղցրանում են։

    Էսօր ԵՊՀ ՈՒԽ-ն ա իրա կարծիքը հայտնել նախագծի մասին(Նալբանդյան mode on), նախագիծը պաշտպանել ա: Ասում ա հարցումներ ա արել, բան Քանի դեռ ՈՒԳԸ-ում եմ (գիտական ընկերությունը), ոչ մի բան չեմ ասելու ՈՒԽ-ի մասին, բայց շուտով ազատություն կտամ լեզվիս։

  12. #263
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր երկխոսություն է, մի ալարեք, լսեք, շատ ու շատ թաքնված շերտեր կզգացվեն: Այ, ես արդեն ժամից ավել լսում եմ ու իրոք հետաքրքիր է...
    Ջահել են, անփորձ են ․․․ գիտնական հաստատ չեն դառնալու, ուզում ա քառասուն տարով տարկետում տան ․․․ շատ չմեղադրենք։

    Անկախ իշխանությունների մասին իմ կարծիքից․ ոչ մի երկրում վարչապետը, պաշպանության ու կրթության նախարարները էսքան ժամանակ երեք ջահելի չէին հատկացնի, թեկուզ աշխարհի ամենահեռանկարային ջահելները լինեին, որ վաղը նոբելյան մրցանակ ստանալու լինեն։ Չեմ կարա ասեմ իտոգում էս օրենքը լրիվ անցկացնելու են, թե չէ, հնարավոր ա որ սաբոտաժ ա արվում տարբեր կողմերից, բայց օրենքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը լուրջ ա, կամ գոնե տենց տպավորություն ա ստեղծվում։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.11.2017), Mr. Annoying (11.11.2017), Quyr Qery (13.11.2017), Աթեիստ (11.11.2017)

  14. #264
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետության զարգացման համար առաջնային հենց գիտությունը պիտի լինի, բայց ոչ հաստատ բանակն ու եկեղեցին:
    Ուղղակի մեր պարագայում, մեր պետության էն բանինչի գիտությունը, ու ճիշտն ասած, ոչ էլ էս ուսանողների, ու խոծ ուբեյ, գնան բանակ թե չգնան, մեկ ա գիտնական դարձողը կդառնա:
    Կուրսումս երկու աղջիկ կարող էին անվճար սովորել, բայց չսովորեցին, մեկն էլ առհասարակ թողեց գնաց երկրից, որովհետև գիտության հետ որևէ աղերս չունեցող երկու տղա տարկետման իրավունքով էին տեղերն առել ու տենց էլի:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (11.11.2017)

  16. #265
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը


    Լսում եմ այս հանդիպումը, Վիգենի ասածները, օրինակ, 12:30-ից, խելքս մտնում են ու, դրան հակառակ, հակառակի պես երիտասարդ ընդդիմադիրները ոչ մի լուրջ փաստարկ չեն կարողանում բերել: Այլ հարց է, որ ժողովուրդը զայրացած է այս ամենից և, մեծ հաշվով, ինչ իշխանություններից է գալիս, չի ընդունում...
    Նայեցի, ուսանողությունը շատ էշ տպավորություն թողեց։
    Մինչև հիմա կողքից էս նախագիծը պաշտպանողներն էլ պակաս էշ փաստարկներ չէին բերում։
    Բայց ստեղ Վիգենի ներկայացնելով լրիվ նորմալ նախագիծ ա (չհաշված իհարկե տերտերների հետ կապված էմոցիոնալ պահը)։

    Մենակ մի բան ա տպավորությունը փչացնում։ Բանակում իմ տեսած առաջ սպանվածը հենց ասպիրանտուրայից Սերժի հրամանով տարված (էդ մի տարի ինքը որպես ՊաշՆախ մի 10 հոգու տարել էր) ասպիրանտ էր։ Շատ կիրթ, համեստ ու, փաստորեն, մեր «բանակի» հետ անհամատեղելի։

    Դեմ չեմ, թող սաղ էլ բանակում ծառայեն, բայց էն, ինչ հիմա ներկայացվում ա որպես բանակ, իմ կարծիքով բանակ չի, այլ «գողագանի ու քֆուրների ուսուցման ակադեմիա», չգիտես խի զենքով ու զինվորական համազգեստով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.11.2017), Quyr Qery (13.11.2017), Արէա (11.11.2017), Նաիրուհի (15.11.2017), Նիկեա (11.11.2017)

  18. #266
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ մի բան ա տպավորությունը փչացնում։ Բանակում իմ տեսած առաջ սպանվածը հենց ասպիրանտուրայից Սերժի հրամանով տարված (էդ մի տարի ինքը որպես ՊաշՆախ մի 10 հոգու տարել էր) ասպիրանտ էր։ Շատ կիրթ, համեստ ու, փաստորեն, մեր «բանակի» հետ անհամատեղելի։
    Լավ չհասկացա՝ աչքիդ առա՞ջ սպանվածը..

    Հենց էդ Սերժի նախարար եղած թվերին մեր մոտից էլ էին մի ասպիրանտ տարել բանակ:
    Տարել էին ու մի քանի ամիս հետո թաղումն էր:
    Սաղ Գյուղինստիտուտը ոտքի էր կանգնել, մի քանի օր ցույցեր, դասադուլներ, բայց դե ո՞ւմ մրգին էր..

    Հիմա էդ տղու անունը չեմ հիշի, բայց ինքն ահագին պայքարեց իր իրավունքների համար տանելուց առաջ:
    Ահագին պայքարեց ու ասում էին հենց էդ պայքարի արդյունքն էր, որ դագաղը փակ բերեցին թաղելու...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #267
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջահել են, անփորձ են ․․․ գիտնական հաստատ չեն դառնալու, ուզում ա քառասուն տարով տարկետում տան ․․․ շատ չմեղադրենք։

    Անկախ իշխանությունների մասին իմ կարծիքից․ ոչ մի երկրում վարչապետը, պաշպանության ու կրթության նախարարները էսքան ժամանակ երեք ջահելի չէին հատկացնի, թեկուզ աշխարհի ամենահեռանկարային ջահելները լինեին, որ վաղը նոբելյան մրցանակ ստանալու լինեն։ Չեմ կարա ասեմ իտոգում էս օրենքը լրիվ անցկացնելու են, թե չէ, հնարավոր ա որ սաբոտաժ ա արվում տարբեր կողմերից, բայց օրենքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը լուրջ ա, կամ գոնե տենց տպավորություն ա ստեղծվում։
    Հիմնական խոսացողից ձախ նստած տղան Հայկն ա, ռադիոֆիզիկայից, թեկնածուականը պաշտպանել ա։ Մի քանի տարի Օգանովի խմբում ա աշխատել, հիմա վերադարձել, փորձում ա թիմ հավաքել։ Ոնց որ թե չի ստացվելու, որտև էս պահի իրա ուսանողներին ամառը զորակոչում են։

  20. #268
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնական խոսացողից ձախ նստած տղան Հայկն ա, ռադիոֆիզիկայից, թեկնածուականը պաշտպանել ա։ Մի քանի տարի Օգանովի խմբում ա աշխատել, հիմա վերադարձել, փորձում ա թիմ հավաքել։ Ոնց որ թե չի ստացվելու, որտև էս պահի իրա ուսանողներին ամառը զորակոչում են։
    Էսքան սպասել ա, երկու տարի էլ պիտի սպասի։ Իսկ մի երկու տսրուց սաղ կընկնի իրա տեղը, բանակ գնացածները հետ կգան, նորերը կգնան, ու խմբում անընդհատ մարդ կլինի։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (11.11.2017)

  22. #269
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքան սպասել ա, երկու տարի էլ պիտի սպասի։ Իսկ մի երկու տսրուց սաղ կընկնի իրա տեղը, բանակ գնացածները հետ կգան, նորերը կգնան, ու խմբում անընդհատ մարդ կլինի։
    Ես ավելի հետաքրքիր առաջարկ եմ մտածել իրա համար՝ իրան էլ, ուսանողների հետ ուղարկենք բանակ։ Ու ինչի՞ 2 կամ 3, միանգամից 5 տարով։ Թող ընդեղ էլ էդ քվանտային քիմիա ա, ինչ ա, անի։ Կամ, եթե չհարմարացնի բանակի պահանջիներին ավտոմատը կա ու կա։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (11.11.2017)

  24. #270
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադիր լսում էի Վիգեն Սարգսյանին։ Ասում ա՝ էն քաղաքացիները, ովքեր իսկապես գիտությամբ են ուզում զբաղվել, կարող են շարունակել զբաղվել գիտությամբ՝ ՊՆ ռազմարդյունաբերական կոմպլեքսում, կնքելով 5 տարվա պայմանագիր Բա։ 5 տարի Կառլ։

Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրենքներ
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 21.05.2023, 23:48
  2. Կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 371
    Վերջինը: 31.08.2016, 10:44
  3. Անհեթեթ օրենքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 39
    Վերջինը: 13.10.2012, 23:45
  4. Պայմանագրային զինվորական ծառայություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.04.2011, 00:37
  5. Այլընտրանքային Զինվորական Ծառայություն
    Հեղինակ՝ Նավաստի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.01.2011, 15:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •