Հետաքրքիր է ձեր կարծիքները այժմյան ծննդատների և այնտեղ աշխատող բժիշկների մասին; Կարելի՞ է արդյոք բժիշկ համարել այն մարդուն, ով առանց հասկանալու սկսում է իր այսպես կոչված բուժումը;
Հետաքրքիր է ձեր կարծիքները այժմյան ծննդատների և այնտեղ աշխատող բժիշկների մասին; Կարելի՞ է արդյոք բժիշկ համարել այն մարդուն, ով առանց հասկանալու սկսում է իր այսպես կոչված բուժումը;
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այս բաժնում թեմաներ բացելիս միանգամից հարձակողական տոնի անցնում: Վերջիվերջո, սա առողջությունը պահպանելու համար նախատեսված բաժին է, ոչ թե բժիշկների վրա ցեխ շպրտելու:Կարելի՞ է արդյոք բժիշկ համարել այն մարդուն, ով առանց հասկանալու սկսում է իր այսպես կոչված բուժումը;
Ինչևէ, չշեղվեմ թեմայից.
Ինչ խոսք, Երևանում կան և՛ լավ, և՛ վատ ծննդատներ: Դժգոհություններ շատ եմ լսել Էրեբունու ծննդատնից, իսկ գովասանք լսել եմ Շենգավիթի և Հանրապետականի հասցեին: Այնուամենայնիվ, իմ համեստ կարծիքով շատ բան կախված է բժշկից: Եթե իմ սեփական աչքով տեսածի մասին խոսեմ, ապա 8-րդ ծննդատունը հեչ դուրս չեկավ: Մինչև վերջերս 2-րդի մասին էլ էի վատ կարծիքի, մինչև չտեսա դասախոսիս աշխատանքի մեջ. նա, օրինակ, հիանալի բժիշկ է:Հետաքրքիր է ձեր կարծիքները այժմյան ծննդատների և այնտեղ աշխատող բժիշկների մասին;
Ֆոտոն (20.02.2012)
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Հարգելի rolex, դու արդեն նշեցիր, որ հենց ինքդ ես ընտրում քո բժշկին, որի օգնությամբ իրականացվելու է ծննդօգնության "արարողությունը" ու ոչ ոք իրավունք չունի քեզ պարտադրել այս կամ այն բժշկի "հույսին" մնալ:
Մոտ մեկ-երկու տարի առաջ, երբ վճարովի էր ծննդօգնությունը, կարծեմ ցանկալի բժշկին ծննդօգնության կանչելու համար վճարվում է 30000 դրամ պետականորեն: Հիմա տեղյակ չեմ:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Երեվանի մասին կարծիք արտահայտել չեմ կարող քանի որ առնչություն չեմ ունեցել իսկ ա՜յ Գյումրիում ահավորա, կարելիա ասել իրենց գործից հեռու մարդիկ են: Երկու ամիս առաջ ծնվեցին եղբորս երկվորյակները (մեկը աղջիկ, մեկը տղա), եթե ժամանակին երեխաներին այլ հիվադանոց չտեղափոխեինք հիմի աղջիկը ողջ չէր լինի… Տխուրա,բայց փաստա որ իսկական մասնագետները Հայաստանում շատ քիչ են
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
eduard30 (06.02.2010)
Ես մտածում եմ որ պետք չի փնովել բժշկին մանավանդ, եթե նա տարիների փորձ ունի...
ՄԻ տխուր դեպք հիշեցի ակամայից, երբ այս թեման տեսա:Պատմեմ հենց մեր Կապանի ծննդատան պատմությունից
Մենք այնտեղ լավ բժիշկներ շատ ունենք: Վկայություններից մեկը, որ շաբաթական 15 երեխա է ծնվում բարեհաջող: Բայց... մի երկու տարի առաջ լսեցի որ ծանոթ մի աղջիկ Կապանում ծննդաբերեց զույգ տղաներ որոնցից մեկը մահացավ, իսկ պատճառը էն էր, որ հղիության ժամանակ, բժիշկը սխալ դեղ էր ներարկել ու շաքարն էր բարձրացել,որը շոկ էր առաջացրել ու վաղաժամ ծննդաբերություն: Ծննդաբերեց կիսարյանով, արգանդի հեռացմամբ ու երեխայի կորստով հենց էտ նույն բժշկի սխալի պատճառով:ՀԻմա ու՞մ պետքա մեղադրել, իհարկե բժշկին, բայց հենց էտ նույն բժիշկնա ընդունել Կապանցիների կեսից շատի ծննունդը: Ինձ թվումա մի անգամվա սխալը խաչ չպիտի քաշի մարդու մասնագիտական հմտության վրա..
Եսիմ կարողա սխալվում եմ
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Լավ է, Կապանում էնքան էլ շատ չեն մանկաբարձ-գինեկոլոգները: Բայց ա'յ, ի տարբերություն այլ ոլորտների, գոնե այդ բնագավառում կարծեմ մի լավ մասնագետ կա:
Ճիշտն ասած չհասկացա լավը ինչն էր
Մեկ էլ, եթե տենց վերցնենք ոչ մի տեղ էլ էտքան էլ շատ չեն մանակաբարձ-գինոկոլոգները ու ընդհանրապես այլ բնագավառի, թե՛ բժիշկները և, թե՛ այլ մասնագետները բժշկությունից դուրս, կարծում եմ հասկանալի եմ ասում...
Ի դեպ մի նոր մասնագետ են ուղարկել Կապան որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կամ էլ ուղարկել էին, ուղղակի վաղուց է այնտեղ չեմ ու պարզվում է, որ ժողովուրդը ավելի շատ հավանություն տալիս է/ր հին մասնագետին, որը չգիտես ինչի մայրաքաղաքային բժիշկների մոտ լավը չի,չգիտեմ ինչի՞:Ես դրա համար անկեղծ, տխրում եմ
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Միտքս սխալ էի ձևակերպել: Լավն այն է, որ միայն մեկ մասնագետ չի, մի քանի հոգի են, թեկուզ ավելի քիչ:Ճիշտն ասած չհասկացա լավը ինչն էր
Մանկաբարձ-գինեկոլոգները չափից դուրս շատ են Երևանում: Արի, մեր կուրսում հարցում արա, տես, որ ամեն երրորդն ուզում է մանկաբարձ-գինեկոլոգ դառնալ:Մեկ էլ, եթե տենց վերցնենք ոչ մի տեղ էլ էտքան էլ շատ չեն մանակաբարձ-գինոկոլոգները ու ընդհանրապես այլ բնագավառի, թե՛ բժիշկները և, թե՛ այլ մասնագետները բժշկությունից դուրս, կարծում եմ հասկանալի եմ ասում...
Ես չգիտեմ՝ կոնկրետ որ մասնագետն էր, բայց աղոտ մի սկանդալային պատմություն եմ հիշում, ու էդտեղ հաստատ մեղավորը բժիշկն էր: Լավ մակնաբարձ-գինեկոլոգը երբեք չպետք է մայրական մահացություն տա:Ի դեպ մի նոր մասնագետ են ուղարկել Կապան որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կամ էլ ուղարկել էին, ուղղակի վաղուց է այնտեղ չեմ ու պարզվում է, որ ժողովուրդը ավելի շատ հավանություն տալիս է/ր հին մասնագետին, որը չգիտես ինչի մայրաքաղաքային բժիշկների մոտ լավը չի,չգիտեմ ինչի՞:Ես դրա համար անկեղծ, տխրում եմ
Չէի կարող չգրել ու ամեն պատեհ առիթով չհիշատակել այն ծննդատունը, որտեղ ծնվեց մեր երեխան:
Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատուն
Սկսեմ նրանից, որ հենց առաջին օրվանից մի քանի անգամ իրենք` բժիշկները նշեցին, որ ծննդօգնությունը Հայաստանում ավնճար է, և պահանջեցին ոչինչ չձեռնարկել:
Իսկ չեմ ասի որտեղ, մեզ ասել էին կգաք, պայմաններին կծանոթացնենք:
Դէ պեսիմիստ մարդկանց սա պատմելուց լսում էի հիմնականում այպիսի արտահայտություններ
- ախպեեեր էդ սթից են ասում, հենա իմ քավորիս բաջանաղի քենու տղուց 50 000 ուզեցին, ինքն էլ 100 000 տվեց, հիվանդանոցն էլ ձրի ռեմոնտ արեց, հալա պարտքի տակ ա և այլն: Կամ քավորս հենա բժշկի ապառիկն ա փակում...
իհարկե սա չափազանցրած, բայց բոլորը պնդում էին , թե այդպիսի բանն անհնար է
Ինչևէ, գնացինք հիվանդանոց: Ծննդազատումը պետք է լիներ Կեսարյան հատումով: Օր նշանակեցին, գնացինք, կնոջս պառկացրեցին, ինձ էլ թողեցին հետը նստեմ, մինչև կտանեն վիրահատարան:
մոտ 4 ժամ կինս սիստեմայի տակ պառկած էր, ես էլ կողքը նստած, զրուցում էինք:
Բժիշկներն ու քույրերը մի քանի անգամ այցելեցին ու մեզ հետ զրուցեցին ոգևորեցին, հուսադրեցին: Ժպտադեմ, սիրալիր:
Իջացրեցին վիրահատարան: Բնականաբար այտեղ ու ծննդասենյակ մուտքը թեկուզ ամուսնուն խստիվ արգելվում էր: Չնայած չէի էլ գնա, եթե նույնիսկ սովորական ծննդաբերություն լիներ:
Եվս 1 ժամ սպասելուց հետո բժշկուհին եկավ, պատմեց վիրահատության մասին, ասաց որ ամեն ինչ նորմալ է, երեխայի քաշը, բոյը, վիճակը հայտնեց, և ինձ թույլ տվեցին տեսնել երեխայիս:
Դրանից հետո ամեն օր այցելությունների ժամին էլի անվճար բարձրանում էի կնոջս մոտ:
Բուժ անձնակազմի աշխատանքը տեսնելով միայն երախտիքով ու հիացմունքով էի լցվում: Պալատները մաքուր, բուժքույները ուշադիր, հոգատար: Մի հատ երեխու լացի ձայն էին լսում, վազելով մոտենում էին:
Ես կարծեցի, թե մենակ տեսակցության ժամերին են այպես անում, բայց կինս ասեց, որ ամբողջ օրն էլ տենց են: Նոր մայրերին սովորեցնում էին երեխային գրկել, կերակրել, տակաշորը փախել և այլն...: Երեխային կերակրում էին եթե մայրը դեռ ի վիճակի չէր դա անել: Տակաշորեր էին տալիս: Կարճ ասած ամեն ինչ իրենց միջոցներով ու ոչ մի բանի պակաս չունեին:
Ու եթե մեկին էլ գումարի անուն էիր տալիս, տեղում չորում էին, ու ասում, որ այստեղ ամեն ինչ անվճար է:
Վիրահատող բժիշկը ինձնից միայն բանավոր շնորհակալություն ընդունեց: Նույնիսկ նվեր էլ չվերցրեց: Ասեց խնդրում եմ շնորհակալությունը հայտնել միայն բանավոր, այստեղ ամեն ինչ պետությունը վճարել է, իսկ գումարը երեխայի վրա ծախսեք
Ինչևէ բանավոր շնորհակալություն
Անդրանիկ Պողոսյանին և իր բուժ անձնակազմին:
Եթե ուզում եք նորմալ տեղում ծնվի ձեր երեխան և ձեր մասին նորմալ հոգ տանեն, ապա Էրեբունի ԲԿ-ը դրանից մեկն է:
էսպես չի մնա
Հլա մի հատ փորձվեն ձախ ու աջ անեն, Քուշկյանը (իսկ դա իր հիվանդանոցն է) կհանի մայրուղի կսարքի բեռնատար...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Bruno (06.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ