User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ծննդատներ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծննդատներ

    Հետաքրքիր է ձեր կարծիքները այժմյան ծննդատների և այնտեղ աշխատող բժիշկների մասին; Կարելի՞ է արդյոք բժիշկ համարել այն մարդուն, ով առանց հասկանալու սկսում է իր այսպես կոչված բուժումը;
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,138
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Կարելի՞ է արդյոք բժիշկ համարել այն մարդուն, ով առանց հասկանալու սկսում է իր այսպես կոչված բուժումը;
    Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այս բաժնում թեմաներ բացելիս միանգամից հարձակողական տոնի անցնում: Վերջիվերջո, սա առողջությունը պահպանելու համար նախատեսված բաժին է, ոչ թե բժիշկների վրա ցեխ շպրտելու:

    Ինչևէ, չշեղվեմ թեմայից.
    Հետաքրքիր է ձեր կարծիքները այժմյան ծննդատների և այնտեղ աշխատող բժիշկների մասին;
    Ինչ խոսք, Երևանում կան և՛ լավ, և՛ վատ ծննդատներ: Դժգոհություններ շատ եմ լսել Էրեբունու ծննդատնից, իսկ գովասանք լսել եմ Շենգավիթի և Հանրապետականի հասցեին: Այնուամենայնիվ, իմ համեստ կարծիքով շատ բան կախված է բժշկից: Եթե իմ սեփական աչքով տեսածի մասին խոսեմ, ապա 8-րդ ծննդատունը հեչ դուրս չեկավ: Մինչև վերջերս 2-րդի մասին էլ էի վատ կարծիքի, մինչև չտեսա դասախոսիս աշխատանքի մեջ. նա, օրինակ, հիանալի բժիշկ է:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (20.02.2012)

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այս բաժնում թեմաներ բացելիս միանգամից հարձակողական տոնի անցնում: Վերջիվերջո, սա առողջությունը պահպանելու համար նախատեսված բաժին է, ոչ թե բժիշկների վրա ցեխ շպրտելու:
    Իմ կարծիքով առողջությունը պահպանելու համար պակաս կարևոր դեր չի խաղում բժշկի ընտրությունը;Կոպիտ ասած պատկերացնենք ատամտ է ցավում, բայց կույրաղիքի վիրահատություն են անում, ճի՞շտ է նման մարդուն բժիշկ անվանել;
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  5. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,718
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Հարգելի rolex, դու արդեն նշեցիր, որ հենց ինքդ ես ընտրում քո բժշկին, որի օգնությամբ իրականացվելու է ծննդօգնության "արարողությունը" ու ոչ ոք իրավունք չունի քեզ պարտադրել այս կամ այն բժշկի "հույսին" մնալ:
    Մոտ մեկ-երկու տարի առաջ, երբ վճարովի էր ծննդօգնությունը, կարծեմ ցանկալի բժշկին ծննդօգնության կանչելու համար վճարվում է 30000 դրամ պետականորեն: Հիմա տեղյակ չեմ:

  6. #5
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև վերջերս 2-րդի մասին էլ էի վատ կարծիքի, մինչև չտեսա դասախոսիս աշխատանքի մեջ. նա, օրինակ, հիանալի բժիշկ է:
    2-րդը՝ դա պլանի գլխի ծննդատուն է՞, թե՞ ես շփոթում եմ:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  7. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,243
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    2-րդը՝ դա պլանի գլխի ծննդատուն է՞, թե՞ ես շփոթում եմ:
    Չես շփոթում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #7
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Երեվանի մասին կարծիք արտահայտել չեմ կարող քանի որ առնչություն չեմ ունեցել իսկ ա՜յ Գյումրիում ահավորա, կարելիա ասել իրենց գործից հեռու մարդիկ են: Երկու ամիս առաջ ծնվեցին եղբորս երկվորյակները (մեկը աղջիկ, մեկը տղա), եթե ժամանակին երեխաներին այլ հիվադանոց չտեղափոխեինք հիմի աղջիկը ողջ չէր լինի… Տխուրա,բայց փաստա որ իսկական մասնագետները Հայաստանում շատ քիչ են
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (06.02.2010)

  10. #8
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Ես մտածում եմ որ պետք չի փնովել բժշկին մանավանդ, եթե նա տարիների փորձ ունի...
    ՄԻ տխուր դեպք հիշեցի ակամայից, երբ այս թեման տեսա:Պատմեմ հենց մեր Կապանի ծննդատան պատմությունից
    Մենք այնտեղ լավ բժիշկներ շատ ունենք: Վկայություններից մեկը, որ շաբաթական 15 երեխա է ծնվում բարեհաջող: Բայց... մի երկու տարի առաջ լսեցի որ ծանոթ մի աղջիկ Կապանում ծննդաբերեց զույգ տղաներ որոնցից մեկը մահացավ, իսկ պատճառը էն էր, որ հղիության ժամանակ, բժիշկը սխալ դեղ էր ներարկել ու շաքարն էր բարձրացել,որը շոկ էր առաջացրել ու վաղաժամ ծննդաբերություն: Ծննդաբերեց կիսարյանով, արգանդի հեռացմամբ ու երեխայի կորստով հենց էտ նույն բժշկի սխալի պատճառով:ՀԻմա ու՞մ պետքա մեղադրել, իհարկե բժշկին, բայց հենց էտ նույն բժիշկնա ընդունել Կապանցիների կեսից շատի ծննունդը: Ինձ թվումա մի անգամվա սխալը խաչ չպիտի քաշի մարդու մասնագիտական հմտության վրա..
    Եսիմ կարողա սխալվում եմ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,138
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Լավ է, Կապանում էնքան էլ շատ չեն մանկաբարձ-գինեկոլոգները: Բայց ա'յ, ի տարբերություն այլ ոլորտների, գոնե այդ բնագավառում կարծեմ մի լավ մասնագետ կա:

  12. #10
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ է, Կապանում էնքան էլ շատ չեն մանկաբարձ-գինեկոլոգները: Բայց ա'յ, ի տարբերություն այլ ոլորտների, գոնե այդ բնագավառում կարծեմ մի լավ մասնագետ կա:
    Ճիշտն ասած չհասկացա լավը ինչն էր
    Մեկ էլ, եթե տենց վերցնենք ոչ մի տեղ էլ էտքան էլ շատ չեն մանակաբարձ-գինոկոլոգները ու ընդհանրապես այլ բնագավառի, թե՛ բժիշկները և, թե՛ այլ մասնագետները բժշկությունից դուրս, կարծում եմ հասկանալի եմ ասում...
    Ի դեպ մի նոր մասնագետ են ուղարկել Կապան որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կամ էլ ուղարկել էին, ուղղակի վաղուց է այնտեղ չեմ ու պարզվում է, որ ժողովուրդը ավելի շատ հավանություն տալիս է/ր հին մասնագետին, որը չգիտես ինչի մայրաքաղաքային բժիշկների մոտ լավը չի,չգիտեմ ինչի՞:Ես դրա համար անկեղծ, տխրում եմ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,138
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Ճիշտն ասած չհասկացա լավը ինչն էր
    Միտքս սխալ էի ձևակերպել: Լավն այն է, որ միայն մեկ մասնագետ չի, մի քանի հոգի են, թեկուզ ավելի քիչ:
    Մեկ էլ, եթե տենց վերցնենք ոչ մի տեղ էլ էտքան էլ շատ չեն մանակաբարձ-գինոկոլոգները ու ընդհանրապես այլ բնագավառի, թե՛ բժիշկները և, թե՛ այլ մասնագետները բժշկությունից դուրս, կարծում եմ հասկանալի եմ ասում...
    Մանկաբարձ-գինեկոլոգները չափից դուրս շատ են Երևանում: Արի, մեր կուրսում հարցում արա, տես, որ ամեն երրորդն ուզում է մանկաբարձ-գինեկոլոգ դառնալ:
    Ի դեպ մի նոր մասնագետ են ուղարկել Կապան որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կամ էլ ուղարկել էին, ուղղակի վաղուց է այնտեղ չեմ ու պարզվում է, որ ժողովուրդը ավելի շատ հավանություն տալիս է/ր հին մասնագետին, որը չգիտես ինչի մայրաքաղաքային բժիշկների մոտ լավը չի,չգիտեմ ինչի՞:Ես դրա համար անկեղծ, տխրում եմ
    Ես չգիտեմ՝ կոնկրետ որ մասնագետն էր, բայց աղոտ մի սկանդալային պատմություն եմ հիշում, ու էդտեղ հաստատ մեղավորը բժիշկն էր: Լավ մակնաբարձ-գինեկոլոգը երբեք չպետք է մայրական մահացություն տա:

  14. #12
    Լիարժեք անդամ Lyonik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այս բաժնում թեմաներ բացելիս միանգամից հարձակողական տոնի անցնում: Վերջիվերջո, սա առողջությունը պահպանելու համար նախատեսված բաժին է, ոչ թե բժիշկների վրա ցեխ շպրտելու:

    Ինչևէ, չշեղվեմ թեմայից.

    Ինչ խոսք, Երևանում կան և՛ լավ, և՛ վատ ծննդատներ: Դժգոհություններ շատ եմ լսել Էրեբունու ծննդատնից, իսկ գովասանք լսել եմ Շենգավիթի և Հանրապետականի հասցեին: Այնուամենայնիվ, իմ համեստ կարծիքով շատ բան կախված է բժշկից: Եթե իմ սեփական աչքով տեսածի մասին խոսեմ, ապա 8-րդ ծննդատունը հեչ դուրս չեկավ: Մինչև վերջերս 2-րդի մասին էլ էի վատ կարծիքի, մինչև չտեսա դասախոսիս աշխատանքի մեջ. նա, օրինակ, հիանալի բժիշկ է:
    ես տղայիս հենց շենգավիթի հիվանդանոցում եմ ունեցել ու շատ գոհ եմ,ամեն ինչ տեղը տեղին էր,բժիշկս էլ հիանալի ձեռքեր ուներ--Անահիտ Սիրունյան,բա

  15. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Չէի կարող չգրել ու ամեն պատեհ առիթով չհիշատակել այն ծննդատունը, որտեղ ծնվեց մեր երեխան:

    Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատուն
    Սկսեմ նրանից, որ հենց առաջին օրվանից մի քանի անգամ իրենք` բժիշկները նշեցին, որ ծննդօգնությունը Հայաստանում ավնճար է, և պահանջեցին ոչինչ չձեռնարկել:
    Իսկ չեմ ասի որտեղ, մեզ ասել էին կգաք, պայմաններին կծանոթացնենք:
    Դէ պեսիմիստ մարդկանց սա պատմելուց լսում էի հիմնականում այպիսի արտահայտություններ
    - ախպեեեր էդ սթից են ասում, հենա իմ քավորիս բաջանաղի քենու տղուց 50 000 ուզեցին, ինքն էլ 100 000 տվեց, հիվանդանոցն էլ ձրի ռեմոնտ արեց, հալա պարտքի տակ ա և այլն: Կամ քավորս հենա բժշկի ապառիկն ա փակում...
    իհարկե սա չափազանցրած, բայց բոլորը պնդում էին , թե այդպիսի բանն անհնար է

    Ինչևէ, գնացինք հիվանդանոց: Ծննդազատումը պետք է լիներ Կեսարյան հատումով: Օր նշանակեցին, գնացինք, կնոջս պառկացրեցին, ինձ էլ թողեցին հետը նստեմ, մինչև կտանեն վիրահատարան:
    մոտ 4 ժամ կինս սիստեմայի տակ պառկած էր, ես էլ կողքը նստած, զրուցում էինք:
    Բժիշկներն ու քույրերը մի քանի անգամ այցելեցին ու մեզ հետ զրուցեցին ոգևորեցին, հուսադրեցին: Ժպտադեմ, սիրալիր:
    Իջացրեցին վիրահատարան: Բնականաբար այտեղ ու ծննդասենյակ մուտքը թեկուզ ամուսնուն խստիվ արգելվում էր: Չնայած չէի էլ գնա, եթե նույնիսկ սովորական ծննդաբերություն լիներ:
    Եվս 1 ժամ սպասելուց հետո բժշկուհին եկավ, պատմեց վիրահատության մասին, ասաց որ ամեն ինչ նորմալ է, երեխայի քաշը, բոյը, վիճակը հայտնեց, և ինձ թույլ տվեցին տեսնել երեխայիս:
    Դրանից հետո ամեն օր այցելությունների ժամին էլի անվճար բարձրանում էի կնոջս մոտ:
    Բուժ անձնակազմի աշխատանքը տեսնելով միայն երախտիքով ու հիացմունքով էի լցվում: Պալատները մաքուր, բուժքույները ուշադիր, հոգատար: Մի հատ երեխու լացի ձայն էին լսում, վազելով մոտենում էին:
    Ես կարծեցի, թե մենակ տեսակցության ժամերին են այպես անում, բայց կինս ասեց, որ ամբողջ օրն էլ տենց են: Նոր մայրերին սովորեցնում էին երեխային գրկել, կերակրել, տակաշորը փախել և այլն...: Երեխային կերակրում էին եթե մայրը դեռ ի վիճակի չէր դա անել: Տակաշորեր էին տալիս: Կարճ ասած ամեն ինչ իրենց միջոցներով ու ոչ մի բանի պակաս չունեին:
    Ու եթե մեկին էլ գումարի անուն էիր տալիս, տեղում չորում էին, ու ասում, որ այստեղ ամեն ինչ անվճար է:

    Վիրահատող բժիշկը ինձնից միայն բանավոր շնորհակալություն ընդունեց: Նույնիսկ նվեր էլ չվերցրեց: Ասեց խնդրում եմ շնորհակալությունը հայտնել միայն բանավոր, այստեղ ամեն ինչ պետությունը վճարել է, իսկ գումարը երեխայի վրա ծախսեք

    Ինչևէ բանավոր շնորհակալություն
    Անդրանիկ Պողոսյանին և իր բուժ անձնակազմին:

    Եթե ուզում եք նորմալ տեղում ծնվի ձեր երեխան և ձեր մասին նորմալ հոգ տանեն, ապա Էրեբունի ԲԿ-ը դրանից մեկն է:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.10.2009), Cassiopeia (28.10.2009), Enigmatic (28.10.2009), Farfalla (29.10.2009), Geson (16.02.2010), h.s. (28.10.2009), Second Chance (28.10.2009), Surveyr (29.10.2009), Tig (29.10.2009), Աթեիստ (29.10.2009), Ֆոտոն (28.10.2009)

  17. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Հլա մի հատ փորձվեն ձախ ու աջ անեն, Քուշկյանը (իսկ դա իր հիվանդանոցն է) կհանի մայրուղի կսարքի բեռնատար...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (06.05.2011)

  19. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծննդատներ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի կարող չգրել ու ամեն պատեհ առիթով չհիշատակել այն ծննդատունը, որտեղ ծնվեց մեր երեխան:

    Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատուն
    Սկսեմ նրանից, որ հենց առաջին օրվանից մի քանի անգամ իրենք` բժիշկները նշեցին, որ ծննդօգնությունը Հայաստանում ավնճար է, և պահանջեցին ոչինչ չձեռնարկել:
    Իսկ չեմ ասի որտեղ, մեզ ասել էին կգաք, պայմաններին կծանոթացնենք:
    Դէ պեսիմիստ մարդկանց սա պատմելուց լսում էի հիմնականում այպիսի արտահայտություններ
    - ախպեեեր էդ սթից են ասում, հենա իմ քավորիս բաջանաղի քենու տղուց 50 000 ուզեցին, ինքն էլ 100 000 տվեց, հիվանդանոցն էլ ձրի ռեմոնտ արեց, հալա պարտքի տակ ա և այլն: Կամ քավորս հենա բժշկի ապառիկն ա փակում...
    իհարկե սա չափազանցրած, բայց բոլորը պնդում էին , թե այդպիսի բանն անհնար է

    Ինչևէ, գնացինք հիվանդանոց: Ծննդազատումը պետք է լիներ Կեսարյան հատումով: Օր նշանակեցին, գնացինք, կնոջս պառկացրեցին, ինձ էլ թողեցին հետը նստեմ, մինչև կտանեն վիրահատարան:
    մոտ 4 ժամ կինս սիստեմայի տակ պառկած էր, ես էլ կողքը նստած, զրուցում էինք:
    Բժիշկներն ու քույրերը մի քանի անգամ այցելեցին ու մեզ հետ զրուցեցին ոգևորեցին, հուսադրեցին: Ժպտադեմ, սիրալիր:
    Իջացրեցին վիրահատարան: Բնականաբար այտեղ ու ծննդասենյակ մուտքը թեկուզ ամուսնուն խստիվ արգելվում էր: Չնայած չէի էլ գնա, եթե նույնիսկ սովորական ծննդաբերություն լիներ:
    Եվս 1 ժամ սպասելուց հետո բժշկուհին եկավ, պատմեց վիրահատության մասին, ասաց որ ամեն ինչ նորմալ է, երեխայի քաշը, բոյը, վիճակը հայտնեց, և ինձ թույլ տվեցին տեսնել երեխայիս:
    Դրանից հետո ամեն օր այցելությունների ժամին էլի անվճար բարձրանում էի կնոջս մոտ:
    Բուժ անձնակազմի աշխատանքը տեսնելով միայն երախտիքով ու հիացմունքով էի լցվում: Պալատները մաքուր, բուժքույները ուշադիր, հոգատար: Մի հատ երեխու լացի ձայն էին լսում, վազելով մոտենում էին:
    Ես կարծեցի, թե մենակ տեսակցության ժամերին են այպես անում, բայց կինս ասեց, որ ամբողջ օրն էլ տենց են: Նոր մայրերին սովորեցնում էին երեխային գրկել, կերակրել, տակաշորը փախել և այլն...: Երեխային կերակրում էին եթե մայրը դեռ ի վիճակի չէր դա անել: Տակաշորեր էին տալիս: Կարճ ասած ամեն ինչ իրենց միջոցներով ու ոչ մի բանի պակաս չունեին:
    Ու եթե մեկին էլ գումարի անուն էիր տալիս, տեղում չորում էին, ու ասում, որ այստեղ ամեն ինչ անվճար է:

    Վիրահատող բժիշկը ինձնից միայն բանավոր շնորհակալություն ընդունեց: Նույնիսկ նվեր էլ չվերցրեց: Ասեց խնդրում եմ շնորհակալությունը հայտնել միայն բանավոր, այստեղ ամեն ինչ պետությունը վճարել է, իսկ գումարը երեխայի վրա ծախսեք

    Ինչևէ բանավոր շնորհակալություն
    Անդրանիկ Պողոսյանին և իր բուժ անձնակազմին:

    Եթե ուզում եք նորմալ տեղում ծնվի ձեր երեխան և ձեր մասին նորմալ հոգ տանեն, ապա Էրեբունի ԲԿ-ը դրանից մեկն է:
    Կարդալուց մոտս նենց տպավորություն էր , ոնց որ Հ1-ի հայլուր -ի գովազդը նայեյ, շատ լավ բաներ ես գրել ախր...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (29.10.2009), Bruno (06.05.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •