Sambitbaba-ի խոսքերից
Հազար ներողություն, սիրելի Հովարս, բայց Հովհ. 1:12-ում քո մեջբերումը չկա: Այնտեղ հետևյալն է. «Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տուավ Աստուծո որդիներ ըլլալու, որոնք կը հավատան իր անուանը»: Իսկ փակագծերի մեջ առնվածը՝ (Քրիստոսի), - քո կարծիքն է ընդամենը: Եթե կարելի է, քո կարծիքը մեր բոլորի համար որպես փաստ մի ներկայացրու:
Ես, օրինակ, այն կարծիքին չեմ, թե խոսքն այստեղ Հիսուսի մասին է գնում: Առավել ևս, ավելի շատ հնարավոր է Քրիստոսին ի նկատի ունենալ տեքստում հաջորդ նախադասությունը (Հովհ. 1:13) կարդալիս, չնայած այն էլ... Լավ, չխորանանք:
Ես չեմ հերքում, որ Քրիստոս Աստծո որդի է, ինչպես նաև Աստծո որդիներ ենք դու և ես: Չեմ հերքում նաև, որ Քրիստոս Աստված է… Բայց քո մեջբերած նախադասության մեջ այդ մասին չէ, որ խոսվում է: Ասվում է. նրանց, ովքեր հավատացին Աստծո անվանը, հնարավորություն տրվեց Աստծո Որդիներ լինել: Եվ սրանից հետո միայն կարելի է ենթադրել, որ ի նկատի ունի Հիսուսին և Հիսուսի նմաններին:
Իսկ այստեղ արդեն սկսվում է ամենահետաքրքիրը, ամենազարմանալին և ամենահիասքանչը ինձ համար, ինչը ես չէի նկատել մինչև այս ակնթարթը, և այդ ցնցող հայտնագործության համար ես քեզ եմ երախտապարտ, սիրելի Հովարս: Հենց նոր ինձ այցելած այս միտքը, կարծում եմ, քեզ համար կատաստրոֆայի է համարժեք, քանզի այն մեկ անգամ ևս ցավալի հարված է հասցնում քո համոզմունքներին: Տես, թե ինչ է ստացվում.
«Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տուավ Աստուծո որդիներ ըլլալու, որոնք կը հավատան իր անուանը»:
Այստեղ խոսվում է ոչ թե մեկ հոգու մասին, այլ, առնվազն՝ մի քանի…
Ստացվում է, որ Քրիստոս մենակ չէր…
Էջանիշներ