Sambitbaba-ի խոսքերից
Ինձ թվա՞ց, թե՞ դու իրոք համաձայնվեցիր, որ Աստված ամենուր/ամենինչ է, թե՞ սխալվեցի: Քանզի, եթե համաձայնվեցիր, ուրեմն պետք է համաձայնվես նաև, որ քո աղոթքն Աստծո համար չէ: Քեզ հաղորդակից լինելու համար Աստված քո աղոթքի կարիքը չունի, որովհետև դու արդեն իսկ հաղորդակից ես նրան, դու նրան հաղորդակից չլինել ուղղակի անկարող ես: Աղոթքն իմ ու քո համար է, երրորդի ու տասներորդի համար է: Բայց մեզանից նրա համար, ով համարում է, որ առանձին է Աստծոց, աղոթքը թոկի պես մի բան է, որպեսզի Աստծո ներկայությունը չզգացողին կապի Աստծո հետ, իսկ նրա համար, ով գիտի, որ անհնար է Աստծոց առանձին լինել, աղոթքն անտեննայի պես մի բան է դառնում, որովհետև այն օգնւմ է աղոթողին ավելի կենտրոնանալ Աստծո վրա: Բայց եթե դու հիշատակածդ Հիսուսի պես վստահ ես, որ ուղղակի համակված ես Աստծով և այլ կերպ լինել անկարող ես, - ուրեմն աղոթքի կարիք էլ չունես նույնիսկ:
Եկ խոսենք ոչ թե այդ մարդու, այլ քո մասին: Դու ինքդ, ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է այդ մարդը. Աստծո "ներսու՞մ", թե՞ Աստծոց "դուրս": Դու ինքդ, հավատու՞մ ես արդյոք, որ հնարավոր է Աստծոց դուրս լինել: Եթե ոչ, ուրեմն ի՞նչ է նշանակում "նրա աղոթքները չեն հասնի Աստծոն":
Մենք միշտ մոռանում ենք Աստծո` մարդուն տված ամենամեծ նվերի մասին, ինչն է. Կամքի Ազատություն: Սա նշանակում է, որ դու ազատ ես ընտրել, ինչ-որ ցանկանաս: Իսկ Աստված քեզ համար մեկ խոսք ունի ընդամեը` "Այո": Մնացածը քո գործն է, դու ես քո կյանքի յուրաքանչյուր վայրկյանն ընտրողը. ուզում ես աստվածապաշտ լինել` աստվածապաշտ ես, ուզում ես սատանայապաշտ լինել` սատանայապաշտ ես, նույնիսկ եթե ուղում ես Աստված լինել` եղիր, ուզում ես Սատանա դառնալ` դարձիր, - ամեն ինչ քո ձեռքին է: Մի մոռացիր, որ ստեղծված ես Աստծո կերպ և նմանությամբ, այսինքն արդեն իսկ Աստված ես և իհարկե` Արարիչ: Այո, դու քո կյանքի Արարիչն ես, և ուրիշ ոչ ոք: Արարիր քեզ` ինչպիսին կուզես:
Իհարկե, պետք չէ զատել, Գորտուկ ջան: Բայց նաև պետք չէ մոռանալ, որ միայն մարդն է, որ ստեղծված է Աստծո կերպ և նմանությամբ, իսկ դա նշանակում է, որ միայն մարդուն է տրված լինել Արարիչ:
Ինչպես նաև միայն մարդուն է տրված գիտակցել իր միասնությունը: Բայց իր միասնությունը գիտակցելու համար, նա սկզբից պետք է իրեն գիտակցի առանձնացված, հակառակ դեպքում կորում է ամեն ինչի իմաստը: Լույսը երբեք չի կարող գիտակցել, որ ինքը Լույս է, քանի դեռ չի գիտակցել, որ ինքը Մութ չէ: Դա նշանակում է, որ Լույսի համար կենսականորեն անհրաժեշտ է Մութի գոյությունը:
Եվ հենց այդ գիտակցությամբ ենք ես ու դու տարբերվում բուսական կամ կենդանական աշխարհից: Նրանց գիտակցություն պետք չի, նրանք ուղղակի կան և իրենց գոյությունը գիտակցելու կարիք չունեն:
Էջանիշներ