Այս թեմայում առաջարկում եմ խոսել այն բաների մասին, ինչ Աստված արել է յուրաքանչյուրիս կյանքում: Համոզված եմ, որ այստեղ չենք կարող գրել այն բոլոր հրաշքները, որոնք ՆԱ արել է մեզ համար: Բայց խնդրում եմ կիսվել վկայություններով:
Այս թեմայում առաջարկում եմ խոսել այն բաների մասին, ինչ Աստված արել է յուրաքանչյուրիս կյանքում: Համոզված եմ, որ այստեղ չենք կարող գրել այն բոլոր հրաշքները, որոնք ՆԱ արել է մեզ համար: Բայց խնդրում եմ կիսվել վկայություններով:
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Ափրիկյան (06.09.2014)
Karina
Ի՞նչ է արել Աստված քո կյանքում, խնդրում եմ կիսվեu վկայություններով ...
Կարինա ջան, եթե ես ձեռքերս ծալած նստեի, հավատա ինձ, որ ոչ ոք, այդ թվում նաև Աստված, ոչին չէր անի ինձ համար: Ինձ օգնել են իմ ծնողները, քույրս, ամուսինս, վերջիվերջո ես ինքս ինձ եմ օգնել, և ,գլուխս ջարդելով, հասել եմ իմ նպատակներին: Ինձ ոչինչ հեշտ չի տրվել, ամեն ինչին իմ սեփական ուժերով եմ հասել, թե կրթության, թե մասնագիտության ու աշխատանքի, թե անձնական կյանքի դժվարությունները ինքս եմ աշխատել հաղթահարել: Իսկ երբ մի փոքր թուլացել եմ կամ թերացել, զգացել եմ, որ ամենինչ կարող է հօդս ցնդել: Հիմա ես և ամուսինս մեր ուժով ու խելքով ենք առաջ գնում, ապրում ու աշխատում, ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության.. իսկ եթե հույսներս դնենք երկնային ուժերի վրա միայն, ապա շատ շուտով կհայտվենք փողոցում, ուկզարմանանք, թե Աստված ինչու մեզ ապաստան ու սննունդ, ջերմություն, միմյանց նկատմամբ հարգանք ու սեր չի տալիս: Ա յնպես որ մարդ առաջին հերթին պիտի ապավինի իր ուժերին, որպեսզի կյանքի դժվարությունները ի վիճակի լինի հաղթահարելու, այլ ոչ թե հույսը դնի Աստծո վրա ու նստի թախտին, սպասի բախտին:
Better to light a candle than to curse the darkness.
Բայց եթե Աստված քեզ խելք ու հնարավորություն չտար աշխատելու դու չէիր կարող աշխատել:
Աստծուն դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք նստում են թախտին ու սպասում բախտին: Ադամին ու Եվային ստեղծելուց հետո Նա իշխանություն տվեց կենդանական աշխարհի և բնության վրա և պատվիրեց նրանց տիրել երկրին, և բարգավաճել ու լցնել երկիրը:
Նա տվել է հնարավորություն և կամք, մնացածը մեզանից է կախված:
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Սիրելիս,խելքը և բնավորությունը ես ժառանգել եմ իմ ծնողներից, աշխատասիրությունը նույնպես: Իսկ ապա աշխատել եմ իմ վրա, զարգացրել եմ գիտելիքներս, ստացել երկու բարձրագույն կրթություն: Հնարավորությունները ինքս եմ հայթաթել, մտածել, ելք որոնել, փնտրել, ի դեպ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, դժբախտություններ տեսնելով,..... թանկ ու հարազատ, ամենահարազատ մարդու՝ հորս կորուստն եմ տեսել, և պայքարել եմ ամեն ինչի համար.. Գիտես ինչքան կուզենայի, որ Աստված տեսներ ու իմանար, որ առանց իմ հոր որքան ենք տառապելու ու նրա կյանքը խնայեր.. Իսկ հորս նման արդար, բարի ու աշխատասեր, խելացի ու իմաստուն մարդ ես դեռ չեմ տեսել... Հետո էլ ասում եք.... Մի խոսքով, խելքն ու հնարավորությունները իրենք իրենց չեն եկել, հասկացիր: Կյանքն ինքնին պայքար է;
Better to light a candle than to curse the darkness.
Անձամբ իմ կյանքում Աստված շատ բան է արել ,ավելի ճիշտ կլինի ասել ՝ ինչ կա Ինքն է արել...
Բազմաթիվ անգամ համոզվել եմ, որ առանց Նրա ոչինչ չեմ կարող անել , երբ փորձել եմ ինքս լուծել շատ հարցեր պարտվել եմ, երբ հանձնել եմ իրեն ու այդպես գործել դա բերել է իրական արդյունքների
Շնորհակալ եմ Աստծուն ամեն բանի համար, թե՛ հաջողությունների թե՛ անհաջողությունենրի, որոնց միջոցով ինձ սովորացրել է ճիշտ ապրել ու ճանաչել իրեն:
Love has an enemy, but it is already defeated!
eduard30 (01.08.2011), Grieg (28.01.2009), Janita Hero (27.01.2009), Karina (28.01.2009), Vive L'Armenie (11.03.2009), Yevuk (22.04.2011), Արծիվ (26.04.2011), յոգի (27.09.2011), ՆանՍ (22.04.2011), Սելավի (28.01.2009)
Claudia Mori (22.04.2011), Karina (28.01.2009), Yellow Raven (27.01.2009), Կտրուկ (27.01.2009), յոգի (27.09.2011)
Իսկ դու գիտե՞ս, թե ով ա տալիս այդ ուժը Ես հավատում եմ, որ տիեզերքն այնքան հզոր ու կատարյալ է,որ մերժել անբացատրելի ու հզոր ուժի մասնակցությունը այս ամենին, ճիշտ չի լինի: Ամեն մարդ հավատում է իր մեջ ապրող աստծուն, ընդունում նրան իր մտացողության ու աշխարհընկալման սահմաններում, սակայն դա չի նշանակում,որ այն ամենը, ինչ կատարվում է մեր կյանքում, պետք է վերագրել Աստծո գոյությանն ու մասնակցությանը.. Ես չեմ կարող ասել, թե ով է տվել ինձ այդ ուժը, բայց դու էլ չես կարող տալ դրա պատասխանը.. որովհետև դրա պատասխանը ոչ ոք տալ չի կարող, եթե լինենք անկեղծ: Բնության մեջ ցանկացած կենդանի էակ պետք է օժտված լինի այդ ուժով, որ գոյատևի, զարգանա, առաջ գնա և ներդաշնակություն գտնի բնության և իր մեջ: Մի խոսեք նրա մասին, ինչ չգիտեք հաստատ, իսկ Աստծո մասին ամենս ունենք մեր պատկերացումները և հավատքը: Ուղղակի պետք չէ ամեն դրական բանի համար հիշատակել աստծուն, իսկ բացասականի՝ սատանային:
Better to light a candle than to curse the darkness.
Ոչ մի բան:
ԻՄՀՕ Աստված գոյություն չունի:
Շուտ եմ ասել, դեմքիս թռնել չկա
I may be paranoid but no android!
Միշտ զարմանում եմ գիտեք մեր ջահելության վրա..... հենց այլ թեմաներ են լինում, անգամ, կներեք պիտի ասեմ, անպիտան ու անիմաստ,, շտապ գալիս են պատասխանելու, իրենց հեղինակային կարծիքն ասելու ու ընդվորում առանց թեմայի իմաստը կասկածի տակ դնելու, իսկ հենց հերթը հասնում ա քրիստոնեական ճշմարտությունների վերլուծությանը, միանգամից վրա են տալիս տգետորեն կամ էլ վախենում մի կարծիք գրել՝ ենթագիտակցորեն վախենալով հասարակության ամբոխային ընկալումից...
Ամեն մարդ էլ իր կյանքում դժվարությունների ա բախվում, դա օգնում ա մարդուն ուժեղանալ, ուժն էլ Աստված ա տալիս: Անգամ մի հոգեվոր հովիվ ասում էր,- «Եթե խնդիրներ չունես, ստուգիր՝ արդյո՞ք կենդանի ես»………
Եթե գրելու լինեմ, թե Աստված ինչ ա արել իմ կյանքում պիտի ասեմ, որ ինչ կա իմ կյանքում ու ինչ ունեմ՝ Նրա շնորհքն ա, թե՝ դրական, թե՝ բացասական /իմ տեսանկյունից/…… ու կարամ միշտ ասեմ ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ: Ես դեռ ծնված չէի, որ Ինքը իմ համար հոգ տարավ, որ ես ծնվեմ ու դա նա անում ա անաչառ՝ ամեն մեկի համար………
.....Կարևոր ա շատ լինել հավատարիմ, այլ ոչ ըմբոստ ու միայն պահանջատեր…… այդժամ կլինեն օրհնությունները ու նյութ՝ էս սիրուն բաժնում արժանի գրառումներ անելու համար:
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Ես չեմ թռնի, բայց չեմ էլ համաձայնվի հետդ: Հենց մենակ են, որ մենք մտածում ենք, խոսում ենք, արարում ենք, մենակ մեր տիեզերքի գոյությունը, բնության կատարելությունը հերիք ա, որ հրաշքներին հավատանք: Էս ամեն ինչը ոչ այլ ինչ են, քան հրաշք, ուրեմն պետք ա ընդունել ավելի բարձր գիտակցության գոյությունը: Ես չգիտեմ Աստված իրանից ինչ ա ներկայացնում, բայց ես գիտեմ, որ ինքը իրականում են էլ չի, ինչ մեզ բազմաթիվ գիտուններ նկարագրում են: Փորձի մի քիչ քո ձևով պատկերացնել... երևի մի բան կգտնես:
էսպես չի մնա
Freeman (26.07.2010), Rammstein (30.01.2009), Sambitbaba (22.05.2011), VisTolog (22.04.2011), Մանուլ (26.05.2011)
Ամեն ակնթարթի համար պարտական եմ Ն Ր Ա Ն
Janita Hero (27.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ