Հայաստանաբնակ և Հայաստանից հեռացած հայուհիների շրջանում տեղի է ունենում ֆիզիկական հեղափոխություն կամ պարզապես քթափոխություն։ Զանգվածաբար հայուհիներն ամեն ինչ անում են իրենց դեմքներին կանգնեցված մեր հայրենյաց լեռների քանդակները հարթավայրեր դարձնելու համար։ Արդյո՞ք այս համահարթեցումը Հայաստանի ռուսամետ քաղաքականության հետևանքներից մեկն է (ակնարկվում են ռուսական անծայրածիր հարթավայրերը)։ Ինչևէ, եթե քթափոխության մասշտաբները պահպանվեն, առաջարկում եմ հայկական քիթը գրանցել ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ։
Պայքարե՞լ դրա դեմ, թե՞ հիանալ արդյունքներով։


Մեջբերել

Հետո տեսա, ինչ որ շատ են ծիծաղում վրաս հենց խոսում եմ դրա մասին, և վերջապես մի անգամ գծանակարիս դասախոսը մի կարգին հանդիմանեց ինձ ազատվեցի այդ բարդույթից: Չնայած եթե հնարավոր լիներ շատ քիչ ձևափոխություն անել առանց վիրահատության երևի թե կհամաձայնեի:
,ամբողջ տարի տղաների խոսակցության թեման էր:Աղջիկ գիտեմ, իր քիթը չորս անգամ վիրահատեց, ոչ մի կերպ չէր հարմարվում, դուրը չէր գալիս, հիմա սկզբնականից քիթը ավելի տգեղ է/ իրենը չէ, ինքն էլ կոմպլեքսների մեջ խրվել , անդունդն է գլորվում: Հայկական քիթ չունեմ, բայց որ ունենայի անկեղծ եմ ասում, երբեք չէի վիրահատի, ոչ այն պատճառով, որ մազոխիստ եմ կամ պատրիոտ, պարզապես վիրահատության չէի համաձայնվի, արտաքինի համար նարկոզ, երբեք:



Էջանիշներ