User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ե՞րբ է սուտը քաղցր հնչում

  1. #1
    SPONTANEOUS Pantera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2006
    Հասցե
    Ավստրալիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ե՞րբ է սուտը քաղցր հնչում

    Բոլորս էլ, երբեմն, ստում ենք կամա, թէ՝ ակամա:
    Ինչու ենք ստում?
    Որոնք են ստի պատճառները?
    Որ սուտը կարելի է համարել պարտավորված ու որոնք կարող են լինել դրա դրդապատճառները?


    Երկար-բարակ խոսալուս համար էլ՝ ներող
    «Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Ես ստից զզվում, չնայած հաճախ ստում եմ մարդկանց հոգու հետ խաղալու համար: Իսկ երբ ինձ կամ ուրիշին «փրկելու» հարց է լինում, ոչ մի դեպքում չեմ ստում: Չեմ ստում կյանքի լուրջ իրավիճակներում: Փորձս ցույց է տվել, որ այդ դեպքերում ճշմարտությունն ավելի հեշտ է ընդունվում: Քաղցր սուտ ինձ համար չկա: Սուտը միշտ էլ զզվելի է, նողկալի:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (12.01.2014)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես ստից զզվում, չնայած հաճախ ստում եմ մարդկանց հոգու հետ խաղալու համար: Իսկ երբ ինձ կամ ուրիշին «փրկելու» հարց է լինում, ոչ մի դեպքում չեմ ստում: Չեմ ստում կյանքի լուրջ իրավիճակներում: Փորձս ցույց է տվել, որ այդ դեպքերում ճշմարտությունն ավելի հեշտ է ընդունվում: Քաղցր սուտ ինձ համար չկա: Սուտը միշտ էլ զզվելի է, նողկալի:
    Համաձայն եմ Բյուրակնի հետ։
    Ես ընդհանրապես չեմ ստում, բացառությամբ այն դեպքերի, երբ սուտ խոսելով պետք է իմ կամ ինչ-որ մեկի կյանքը փրկեմ, իսկ մնացած դեպքերում միշտ ճիշտն եմ ասում, նույնիսկ եթե դրանից տուժում եմ։ Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ սուտ ասել, բայց հաստատ մի քանի տարի առաջ էր։ Այն հազվագյուտ դեպքերում, երբ սուտ էի խոսում, ինձ միշտ սկսում էի ֆիզիկապես վատ զգալ, այնպիսի զգացողություն էի ունենում, կարծես ինձնից ինչ-որ բացասական էներգիա է արձակվում, որը բոլորի համար տեսանելի է։
    Ճիշտն ասած՝ մարդկանց հոգու հետ խաղալու համար էլ սովորաբար չեմ ստում, հազարից մեկ, այն էլ եթե միանգամից չխոստովանեմ, կմեռնեմ։
    Նույն ձևով տանել չեմ կարողանում, երբ ուրիշներն են ինձ սուտ ասում, նույնիսկ եթե դա քաղցր սուտ է։ Ամեն դեպքում գերադասում եմ դառը ճշմարտությունը։ Ի դեպ, այս թեմայով մոտ մի տարի առաջ նույնիսկ բանաստեղծություն էի գրել։

    Ուզու՞մ եք դնեմ, կարդաք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (12.01.2014)

  6. #4
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    կարծում եմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը հենց ինքը չի ուզում իմանալ ճշմարտությունը, քանի որ այն ստից շատ ավելի դառն ե լինում. և նախընտռում է սուտն իմանալ, բայց ավելի անհոգ լինել(որոշ դեպքերում, իհարկե)
    երևի թե հենց դա է քաղցր սուտը
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  7. #5
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ուզու՞մ եք դնեմ, կարդաք։
    իհարկե
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  8. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Սուտը քաղցր հնչել չի կարող:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (12.01.2014)

  10. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    ես էլ տանել չեմ կարողանում սուտը, ու ընդհանրապես ուղիղ մարդ եմ, ու մարդու դեմքին ասում եմ էն ինչ մտածում եմ: ու պահանջում եմ նրանցից նույնը: սուտը, շողոքորթությունը , կեզծավորությունն ու դավաճանությունը էն գաղափարներն են, որ ես ատում են կյանքում:
    ստելուց ես ինքս եմ ինձ վատ զգում, կարծես ինքս ինձ, իմ սկզբունքներին դավաճանած լինեմ :
    Բայց լինում են դեպքեր , երբ անհնար է չստել: Շատ անգամ հարազատ մարդկանց , կամ նրանց ում չես ուզում , ցավ չպատճառելու համար...չգիտեմ, կարելի՞ է արդյոք դա անվանել քաղցր սուտ...համենայն դեպս ես չեմ պատկերացնում ինչը կարող է քաղցր սուտ լինել, կամ կա արդյոք թե չէ...
    Մի բան էլ: Երբ զգում եմ, որ իմ կարիքը կարևոր չի, կամ մարդը պարզապես չի ուզում, կամ պատրաստ չի իրակնությունն ու ճիշտը լսելու...սուտ ասելու փոխարեն գերադասում եմ պարզապես լռել...

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Երբ հնչում է,
    ավարտից հետո,ամեն ինչ հոդս է ցնդում...

  12. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում են որ իրենք չեն ստում, ավելի ճիշտ չեն ստելու։

    Պարզ օրինակ ...
    երբ որ ձեր 5 տարեկան երեխան գալիսա ու ասումա ՛պապա(կամ մամա) ես որտեղի՞ց եմ հայտնվել՛։ Չէ՞ք ՛ստելու՛ թե ճի՞շտը կասեք։

    սկզբից ասում եմ 1. երեխու մոտ լռելը չի անցնում, որովհետև ենքան կհարցնի մինչև մի բան պատասխանեն 2. Կմեծանաս կիմանասն էլ չի անցնում որովհետև երեխայի մոտ թերարժեքության զգացումա առաջանում ու օր ու գիշեր մտածումա թե էտ ինչի իրան չեն ասում։
    երեխայի նկարագրությունը ..... կոպիռայթ իմ մանկությունից

  13. #10
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Կոնկրետ քո բերված օրինակի դեպքում, ոչ թե պետք է ստել կամ երեխային մանրամասնորեն պատկարևոր բացատրել, թե ինքը որտեղից է հայտնվել ու ոնց ...այլ պետք է տալ նրան ճիշտ սեռական դաստիարակություն:
    Կարծում եմ խոսքը նման ստերի մասին չի գնում , այլ ավելի լուրջ ու ճակատագրական
    Համենայն դեպս միանշանակորեն չի կարելի ասել , որն է գերադասելի: Չգիտես կյանքում ինչպիսի իրավիճակներում կհայտնվես ու որքանով կդիմանաս դառը ճշմարտության հարվածին: Արդեն ենթագիտակցորեն կգերադասես քաղցր սուտը : Դա ինքնապաշտպանողական երևույթ է Այ նման դեպքերում սուտը շատ քաղցր է հնչում
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 29.06.2006, 01:03:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  14. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Բոլոր նրանց, ովքեր հավաստիացնում են որ իրենք չեն ստում, ավելի ճիշտ չեն ստելու։

    Պարզ օրինակ ...
    երբ որ ձեր 5 տարեկան երեխան գալիսա ու ասումա ՛պապա(կամ մամա) ես որտեղի՞ց եմ հայտնվել՛։ Չէ՞ք ՛ստելու՛ թե ճի՞շտը կասեք։

    սկզբից ասում եմ 1. երեխու մոտ լռելը չի անցնում, որովհետև ենքան կհարցնի մինչև մի բան պատասխանեն 2. Կմեծանաս կիմանասն էլ չի անցնում որովհետև երեխայի մոտ թերարժեքության զգացումա առաջանում ու օր ու գիշեր մտածումա թե էտ ինչի իրան չեն ասում։
    երեխայի նկարագրությունը ..... կոպիռայթ իմ մանկությունից
    Այ հենց քո բերած օրինակի վրա էլ ասեմ։ Ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս, հենց փոքրուց էլ չեն խաբել այդ հարցում։ Մենք, ի տարբերություն մեր ճանաչած մեր հասակակիցների, մեր ծնողներից երբեք չենք լսել արագիլի կողմից բերված լինելու կամ ծովում գտնված լինելու մասին բոլորին քաջ ծանոթ հեքիաթները։ Մենք հենց սկզբից էլ իմացել ենք, որ «մամայի փորի մեջ ենք եղել», դե մանրամասներ, իհարկե, մեզ չեն ասել, բայց այդ տարիքում երեխային այդքանն էլ է բավարարում։ Մնացածը հետագայում քիչ-քիչ իմացվում է։

    Հիշում եմ, որ երբ մեր տարիքի երեխաներն ասում էին, որ իրենց արագիլն է բերել, կամ իրենց ծովից են գտել, ես ասում էի, որ այդպես չի ու ասում էի, թե ոնց է, վրաս ծիծաղում էին, ու քանի որ իրենց պես մտածողներն ավելի շատ էին, բնականաբար, ինձ չէին հավատում։ Իսկ ես միշտ մտածում էի. «Ախր ո՞նց չեն հասկանում, որ եթե ծնողներն իրենց երեխաներին այդպես պատահական գտնեին, ոչ ոք իր մամային ու պապային նման չէր լինի։ Բա դրա մասին հեչ չեն մտածե՞լ էս էրեխեքը»։

    Հիշում եմ, երբ հանկարծ այնպես էր ստացվում, որ որևէ մեծահասակ այդ թեմայով մեր ներկայությամբ խոսում էր՝ բնականաբար, արագիլի ու ծովի մասին հեքիաթներին դիմելով, մայրս ասում էր, որ մենք, այսինքն՝ իր երեխաները, գիտեն, թե երեխաները որտեղից են լինում։ Իսկ այդ մեծահասակները միանգամից աչքները չռում ու բերանները բաց էին անում, իբր՝ ո՞նց կարելի է երեխաներին նման բաներ ասել։
    Ես ճիշտ եմ համարում ծնողներիս վարվելակերպն այս հարցում և ինքս էլ մտադիր եմ նույնությամբ վարվել իմ սեփական երեխաների հետ։

    Դրա համար էլ, երբ մոտավորապես երեք տարեկան էի, իսկ մայրս այդ ժամանակ հղի էր քրոջովս ու եղբորովս, ես գիտեի, որ նրա հսկայական փորում իմ ապագա քույրն ու եղբայրն են գտնվում, ու հետևաբար շատ զգույշ և ուշադիր էի ինձ պահում։ Բա։ Այ տենց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #12
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Այ հենց քո բերած օրինակի վրա էլ ասեմ։ Ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս, հենց փոքրուց էլ չեն խաբել այդ հարցում։ Մենք, ի տարբերություն մեր ճանաչած մեր հասակակիցների, մեր ծնողներից երբեք չենք լսել արագիլի կողմից բերված լինելու կամ ծովում գտնված լինելու մասին բոլորին քաջ ծանոթ հեքիաթները։ Մենք հենց սկզբից էլ իմացել ենք, որ «մամայի փորի մեջ ենք եղել», դե մանրամասներ, իհարկե, մեզ չեն ասել, բայց այդ տարիքում երեխային այդքանն էլ է բավարարում։ Մնացածը հետագայում քիչ-քիչ իմացվում է։ ........
    Հա բայց հետո հետևում էր բա փորի մեջ որտեղի՞ց։ ու իմ նկարագրած իրավիճակը կրկնվում է։ ..... Իսկ ասենք թե արագիլին որտեղի՞ց չգիտեմը արդեն մի քիչ բավարարում էր ..... որ իրանք ինչ իմանային արագիլին որտեղից չնայած էլի մեկ մեկ հիշում հարցնում էի ։ ու տենց լիքը բաներ կան հենց երեխայի հետ կապված որոնք սենց թե նենց պետք է շրջանցել։ այդ ամենը հետագայում ոնց որ ասեցիր քիչ-քիչ իմացվում է ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ ես խոսում եմ միայն այն բաների մասին որոնք երեխան տարիքի հետ կապված չի կարող իմանալ ու նենց բաների մասին որոնք կարող են հոգեբանական տրավմա պատճառել նրան։ օրինակ՝ հարազատի մահը։ չնայած էս դեպքն էլ հակասականա կարողա հետո իմանա ավելի ծանր հարված լինի։

  16. #13
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    երեխեք ջան հիշենք, որ Աստվածաշնչում ասվում է, ոչ թե մի ստիր(իսկ ինչպես գիտենք 10 պատվիրանները տրված են մեր իսկ կյանքը ավելի հեշտ դարձնելու համար),այլ սուտ վկայություն մի տուր. կարծում եմ դրանից կարելի է եզրակացնել, որ մնացած ստերը ինչ-որ տեղ ներելի ու ընդունելի են(բայց դե ոչ բոլորը)
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  17. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Anul-ի խոսքերից
    երեխեք ջան հիշենք, որ Աստվածաշնչում ասվում է, ոչ թե մի ստիր(իսկ ինչպես գիտենք 10 պատվիրանները տրված են մեր իսկ կյանքը ավելի հեշտ դարձնելու համար),այլ սուտ վկայություն մի տուր. կարծում եմ դրանից կարելի է եզրակացնել, որ մնացած ստերը ինչ-որ տեղ ներելի ու ընդունելի են(բայց դե ոչ բոլորը)
    Համաձայն չեմ։ Դա արդեն դառնում է «կռուտիտ» լինել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.06.2006, 09:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ է սուտը քաղցր հնչում?

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Համաձայն չեմ։ Դա արդեն դառնում է «կռուտիտ» լինել։
    Ճիշտ ես ասում: Չմոռանանք, որ Աստվածաշնչում շատ ուրիշ տեղեր կան, որտեղ նշված է, որ ստելը մեղք է

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սուտը կարո՞ղ է սպիտակ լինել
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 03.02.2014, 14:18
  2. Քաղցր աղջկա՜ laro-ի ծնունդը շնոր-հա-վոոոոոո՜ր
    Հեղինակ՝ Meme, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 23.12.2012, 16:43
  3. Սուտը` որպես ինքնապաշտպանություն
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 19.04.2011, 00:25
  4. Մարդը ինչպես է հնչում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.08.2008, 19:27
  5. Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու
    Հեղինակ՝ selen, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.06.2007, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •