ես էլ տանել չեմ կարողանում սուտը, ու ընդհանրապես ուղիղ մարդ եմ, ու մարդու դեմքին ասում եմ էն ինչ մտածում եմ: ու պահանջում եմ նրանցից նույնը: սուտը, շողոքորթությունը , կեզծավորությունն ու դավաճանությունը էն գաղափարներն են, որ ես ատում են կյանքում:
ստելուց ես ինքս եմ ինձ վատ զգում, կարծես ինքս ինձ, իմ սկզբունքներին դավաճանած լինեմ :
Բայց լինում են դեպքեր , երբ անհնար է չստել: Շատ անգամ հարազատ մարդկանց , կամ նրանց ում չես ուզում , ցավ չպատճառելու համար...չգիտեմ, կարելի՞ է արդյոք դա անվանել քաղցր սուտ...համենայն դեպս ես չեմ պատկերացնում ինչը կարող է քաղցր սուտ լինել, կամ կա արդյոք թե չէ...
Մի բան էլ: Երբ զգում եմ, որ իմ կարիքը կարևոր չի, կամ մարդը պարզապես չի ուզում, կամ պատրաստ չի իրակնությունն ու ճիշտը լսելու...սուտ ասելու փոխարեն գերադասում եմ պարզապես լռել...