Այ հենց քո բերած օրինակի վրա էլ ասեմ։ Ինձ, ինչպես նաև քրոջս ու եղբորս, հենց փոքրուց էլ չեն խաբել այդ հարցում։ Մենք, ի տարբերություն մեր ճանաչած մեր հասակակիցների, մեր ծնողներից երբեք չենք լսել արագիլի կողմից բերված լինելու կամ ծովում գտնված լինելու մասին բոլորին քաջ ծանոթ հեքիաթները։ Մենք հենց սկզբից էլ իմացել ենք, որ «մամայի փորի մեջ ենք եղել», դե մանրամասներ, իհարկե, մեզ չեն ասել, բայց այդ տարիքում երեխային այդքանն էլ է բավարարում։ Մնացածը հետագայում քիչ-քիչ իմացվում է։Ներսես_AM-ի խոսքերից
![]()
Հիշում եմ, որ երբ մեր տարիքի երեխաներն ասում էին, որ իրենց արագիլն է բերել, կամ իրենց ծովից են գտել, ես ասում էի, որ այդպես չի ու ասում էի, թե ոնց է, վրաս ծիծաղում էին, ու քանի որ իրենց պես մտածողներն ավելի շատ էին, բնականաբար, ինձ չէին հավատում։ Իսկ ես միշտ մտածում էի. «Ախր ո՞նց չեն հասկանում, որ եթե ծնողներն իրենց երեխաներին այդպես պատահական գտնեին, ոչ ոք իր մամային ու պապային նման չէր լինի։ Բա դրա մասին հեչ չեն մտածե՞լ էս էրեխեքը»։![]()
Հիշում եմ, երբ հանկարծ այնպես էր ստացվում, որ որևէ մեծահասակ այդ թեմայով մեր ներկայությամբ խոսում էր՝ բնականաբար, արագիլի ու ծովի մասին հեքիաթներին դիմելով, մայրս ասում էր, որ մենք, այսինքն՝ իր երեխաները, գիտեն, թե երեխաները որտեղից են լինում։ Իսկ այդ մեծահասակները միանգամից աչքները չռում ու բերանները բաց էին անում, իբր՝ ո՞նց կարելի է երեխաներին նման բաներ ասել։
Ես ճիշտ եմ համարում ծնողներիս վարվելակերպն այս հարցում և ինքս էլ մտադիր եմ նույնությամբ վարվել իմ սեփական երեխաների հետ։![]()
Դրա համար էլ, երբ մոտավորապես երեք տարեկան էի, իսկ մայրս այդ ժամանակ հղի էր քրոջովս ու եղբորովս, ես գիտեի, որ նրա հսկայական փորում իմ ապագա քույրն ու եղբայրն են գտնվում, ու հետևաբար շատ զգույշ և ուշադիր էի ինձ պահում։ Բա։ Այ տենց։![]()
![]()
![]()
Էջանիշներ