Նախաբան
114 օր առաջ` 17.01.2009թ.
Սրճարան Աբովյան փողոցի վրա
- Չեմ հասկանում խի չես ուզում: Քեզնից ի՞նչ ա գնում: Տաս րոպե էլ չես խոսա: Ոչ ոք քեզ չի տեսնի, չի իմանա ով ես:
- Ձենս...
- Պրծի էլի: Աբսուրդ բաներ ես ասում: Եթե քեզ թվում ա, թե մեկը քեզ կարևորություն ա տալու ու ընկնի հետևիցդ, սխալվում ես: Ընդեղ բոլորը թքած ունեն: Ամեն մեկն իրա հետաքրքրության համար ա գալու:
- Բա դու՞:
- Ես էլ իմ հետաքրքրության:
- Հետաքրքիր բան չկա: Ես մի անգամ նման տեղ գնացել եմ: Սիրտս խառնում ա:
- Չէ, ընգերս, չես գնացել: Առաջ նման բան չի եղել: Հասկանում ես, որ մենակ ընտրյալներն են ընդեղ գնում: Դու շատ բան կփոխես:
- Ընտրյալնե՞րը: Ընտրողներն էլ դու ու Վ.-ն եք, հա՞: Խելքդ սիրեմ: Էդ ձեր հովանավորն էլ սիրուն-սիրուն խոստումներով բոլորիդ շախի ա գցում:
- Քելե սենց: Դու վաղը գալիս ես ու եթե չես հավանում, ամեն ինչ գրողի ծոցն ես ուղարկում: Հը՞: Իմ խաթր:
- Ի՞նչ ես ուզում, որ խոսամ:
Էջանիշներ