Գիտակցությունը:
Գիտակցությունը:
Երևակայելու հատկությունը![]()
սիրելու, նվիրվելու, երազելու ունակությունը
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Գալաթեա (18.02.2009)
Ուզում էի գրեի` մարդուն շնորհված ամենաթանկ բանը ուղեղն է, հետո տեղը բերեցի, որ չի կարելի այդաստիճան ընդհանրացնել, քանի որ բացառությունները չափից դուրս շատ են:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Jarre (18.02.2009)
Միանշանակ բանականությունն է, քանի որ մնացածը դրանից են բխում![]()
Կարդացի այստեղ կատարված բոլոր գրառումները և եթե չեմ սխալվում, հնչած կարծիքներում ոչ մի համընկնում չկա: Այստեղից ես կարող եմ մի եզրահանգում անել. յուրաքանչյուր մարդ ունի «թանկի» իր ըմբռնումը, և «մարդուն շնորհված ամենաթանկ բանը» արդահայտությունը այնքան էլ կոռեկտ չէ: Յուրաքանչյուր մարդ առանձին տիեզերք է և ունի իր աշխարհըկալումը:
Ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այստեղ օգտագործել «ինձ շնորհված ամենաթանկ բանը» արտահայտությունը:
Կներեք օֆֆտոպի համար, բայց պարզ չի, որ կարծիքները շատ հազվադեպ էին համընկնելու? Բա թեման էլ բացվում ` կարծիքներ իմանալու համարՀիմա եթե ես, դու, երրորդը ունենք իրար հետ աղերս չունեցող վերաբերմունքներ, ասենք, Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ, ապա "Ավարայրի ճակատամարտ" թեման պետք է վերանվանել "Ավարայրի ճակատամարտի իմ ընկալումները"?
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Պահը/շանսը...
Չի կարելի պահը կորցնել, երկրորդ անգամ այն կարող է չտրվելու հաջողությունները ամեն տեսակի հարցերում հենց կախված են այդ պահը ճիշտ զգալու ու օգտագործելու ունակությունից
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Երվանդ (18.02.2009)
Էհհհհ ասեմ որ ամենաթանկ բաներից է նաև առողջությունը և առողջ սերըորովհետեև կյանքը լիարժեք կարող ես ապրել միմիայն երբ առողջ ես և համակված ես իսկական սիրով (ամուր ինչպես ......
)
![]()
Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը
Երվանդ (18.02.2009)
Ինձ թվում է, որ մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է: Կյանքը դա գետ է, որը անընդհատ հոսում է, մի գետ, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ:![]()
Այդ դեպքում կարո՞ղ ես գտնել թեկուզ մեկ մարդ, ով միանշանակ կասի, թե որն է մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Վստահ եմ, որ այստեղ գրառում կատարողները իրենք էլ վստահ չեն իրեն պատասխաների միանշանակության մեջ: Մարդու համար կան անհաշվելի թվով անգին արժեքներ, որոնք շատ ու շատ հաճախ ընդհանրապես համեմատելի չեն /ինչպես օրինակ համեմատելի չեն մարդու սրտի և ուղեղի աշխատանքների նշանակությունները մարդու կյանքի ապահովման համար/: Ես ասում եմ, որ այս հարցը կոռեկտ չէ, որովհետև այն դրված է եզակի թվով և որովհետև այն չունի գոնե մեկ անվիճելի պատասխան:
Ձեր նշած հատկությունները միայն այն ժամանակ են «թանկ» և այն ժամանակ են աշխատում երբ համադրվում են գոնե 4-ը իրար հետ:
Իսկ չեք մտածում, որ մարդ ինքը հենց որպես մարդ ամենաթանկն է աշխարհում և իր համար, իրեն ոչինչ չի տրվել, ինքը տենց կա, այ կորցնելու մասին եթե խոսեիք…
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լեո (19.02.2009)
Վլադ ջան, ես նույնիսկ չեմ կարող գտնել թեկուզ մի մարդու, ով միանշանակ կասի, թե ինչ է եղել Ավարայրի ճակատամարտի ժամանակ, ու էդ պատասխանը կլինի այնքան միանշանակ, որ չի գտնվի մի երկրորդ, ով չի ունենա այլ կարծիք: Մարդը բույսից տարբերվում է հենց իր անհատականությամբԱշխարհը գեղեցիկ է միլիոնավոր մասնավոր ընկալումների շնորհիվ: Վան Գոգը հանճարեղ նկարիչ է, բայց պատկերացնում ես, թե որքան տաղտկալի կլիներ աշխարհը, եթե բոլորը վանգոգեր լինեին?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մարդուն շնորհված ամենաթանկ "բաների" ցուցակում իմ կառծիքով առաջնային տեղերում է գթնվում նաև այսպես ասած "շնորքը". իծնե տրված ունակությունները, տաղանդը.![]()
Վահագն ջան, մինչև այս հարցին պատասխանելս երկար մտածեցի, թե ինչը կարող է լինել մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Սկզբում եկա այն եզրակացությանը, որ ըստ իս դա կյանքն է: Բայց հետո ավելի երկար մտածեցի ու հասկացա, որ այս հարցի պատասխանը երբեք չեմ կարողանա գտնել /թեկուզ ինքս ինձ համար/: Սա այն հարցն է, որտեղ դժվար է նույնիսկ կարծիք հայտնել, որովհետև վաղ թե ուշ հասկանում ես, որ քո իսկ կարծիքը քեզ շա՜տ թերի է թվում:
Ուղղակի ինձ այստեղ շատ զարմացրեց այն փաստը, որ համարյա բոլորը նշել էին պատասխանի իրենց տարբերակները առանց որևէ վերապահման (ես նույնպես սկզբում այդպես էի վարվել՝ նշելով, որ այդ բանը կյանքն է):
Հ.Գ. Ավելի լավ կլիներ ամենուր վանգոգներ ունենայինք, քան կաշառակեր պաշտոնյաները![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ