User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

  1. #46
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահագն ջան, մինչև այս հարցին պատասխանելս երկար մտածեցի, թե ինչը կարող է լինել մարդուն շնորհված ամենաթանկ բանը: Սկզբում եկա այն եզրակացությանը, որ ըստ իս դա կյանքն է: Բայց հետո ավելի երկար մտածեցի ու հասկացա, որ այս հարցի պատասխանը երբեք չեմ կարողանա գտնել /թեկուզ ինքս ինձ համար/: Սա այն հարցն է, որտեղ դժվար է նույնիսկ կարծիք հայտնել, որովհետև վաղ թե ուշ հասկանում ես, որ քո իսկ կարծիքը քեզ շա՜տ թերի է թվում:
    Ուղղակի ինձ այստեղ շատ զարմացրեց այն փաստը, որ համարյա բոլորը նշել էին պատասխանի իրենց տարբերակները առանց որևէ վերապահման (ես նույնպես սկզբում այդպես էի վարվել՝ նշելով, որ այդ բանը կյանքն է):

    Հ.Գ. Ավելի լավ կլիներ ամենուր վանգոգներ ունենայինք, քան կաշառակեր պաշտոնյաները
    Ես կիսում եմ կարծիքդ, ուղղակի ի սկզբանե հասկանալի էր, որ էստեղ մարդիկ իրենց կարծիքներն են արտահայտում ելնելով իրենց անձնական աշխարհընկալումից` "մարդուն տրված ամենաթանկ բանը" արտահայտության միջի "մարդուն" նույնացնելով իրենց իսկ հետ

    Հ,Գ. Ախր էդ կաշառակեր պաշտոնյաներն էլ են է, կոլորիտ Որ իրենք չլինեին` ոնց էինք համեմատության մեջ որոշելու, թե որ պաշտոնյաներն են օրինակելի
    Էստեղ իմ ամենասիրելի գրքից մի հատված մեջբերելու կարիք զգացի. Ինչ կունենար անելու բարիքը, եթե չարիք աշխարհի վրա գոյություն չունենար? Եվ ինչ տեսք կունենար երկիրը, եթե ստվերները վերանային նրա երեսից?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (21.02.2009)

  3. #47
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Ամենաթանկ բանը...
    մի հինգ անգամ տարբեր բաներ գրեցի, ջնջեցի, հետո էլի գրեցի...
    Մի խոսքով, իմ կարծիքով, /իմ համար/ ամենաթանկ բանը, որ մարդուն շնորհվում է դա սերն է: Ինչքան էլ տաղանդավոր լինես, խելոք լինես, հաջողակ լինես... միևնույն է, ոչինչ ես առանց քո սիրելի մարդու, ոչինչ ես առանց քեզ շրջապատող մարդկանց, հարազատների տրված սիրո ու ջերմության

    իսկ շնորհվում է, այն պատճառով, որ ամեն մարդու չի տրվում սիրելու, սիրված լինելու հնարավորությունը, ու ամեն մարդու չի "շնորհվում" այն ճիշտ, միակ մարդը
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.02.2009), Selene (21.02.2009), Երկնային (21.02.2009), Կաթիլ (19.12.2009)

  5. #48
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մարդուն շնորհված ամենաթանկ բանը, դա ազատությունն է, բայց ամենադժվարը այդ ազատությանը հասնելն է, տառապանքի գնով և պահպանելը, դա մտքի, կամքի, հոգու և գիտակցության ազատությունն է:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.02.2009), Morpheus_NS (22.02.2009), Sona_Yar (21.02.2009), Լավ ոստիկան (26.02.2009), Ծով (21.02.2009), Սելավի (22.02.2009)

  7. #49
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    53 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուն շնորհված ամենաթանկ բանը, դա ազատությունն է, բայց ամենադժվարը այդ ազատությանը հասնելն է, տառապանքի գնով և պահպանելը, դա մտքի, կամքի, հոգու և գիտակցության ազատությունն է:
    Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (26.02.2009), Երկնային (21.02.2009), Հայկօ (22.02.2009), Վարպետ (21.02.2009)

  9. #50
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:
    Կարծում եմ, որ շնորհված է։ Օրինակ եթե մենք ընդունում ենք, որ մարդուն ստեղծել է Աստված, ապա եթե նա ուզեր կարող էր մարդկանց ստեղծել ռոբոտների պես, որ անեին այն ինչ ինքն ուզում, բայց ազատ է ստեղծել, այսինքն շնորհել է։

    Իսկ եթե ընդունում ենք, որ մարդը առաջ է եկել էվոլյուցիայի արդյունքում կամ, ինչպես ասում են՝ բնությունն է ստեղծել, ապա նա նույնպես մեզ շնորհել է ազատություն, քանի որ կարող էինք լինել կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչների նման, որոնք առաջնորդվում են ոչ թե ազատ կամքով, այլ՝ բնազդով։

    Այնպես որ համամիտ եմ ԿԳԴ-ի հետ։ Բայց քեզ հետ էլ համաձայն եմ այն առումով, որ չնայած մենք ստեղծված ենք ազատությամբ, բայց դա պահպանելու համար և երբեմն էլ՝ ստանալու համար, հարկավոր է պայքարել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (21.02.2009)

  11. #51
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Նույն ազատությունը շնորհված է կենդանիներին... չխորանանք: Ազատությունը շնորհ չէ, այն ձեռքբերում է, և ընդամենը:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծով (21.02.2009), Հայկօ (22.02.2009)

  13. #52
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն ազատությունը շնորհված է կենդանիներին... չխորանանք:
    Որքանով ես գիտեմ, կենդանիները չեն կարող հասկանալով ընտրություն կատարել, բայց ինչպես դու էիր գրել՝ «չխորանանք»։

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատությունը շնորհ չէ, այն ձեռքբերում է, և ընդամենը:
    Բայց մենք չէինք կարողանա այն ձեռք բերել, եթե այդ գաղափարը, հասկացողությունը և ունակությունը մեզ շնորհված չլիներ։ Հիմա ես որքան էլ ցանկանամ ձեռք բերել թռչելու ունակություն միևնույն է չեմ կարող, որովհետև ինձ շնորհված չէ թռչել։ Այ եթե շնորհված լիներ, կկարողանայի ձեռք բերել։

    Եվ վերջում. ինչպես ասել է Լեոնարդո Դավինչին՝ «Ազատությունը բնության շնորհած ամենամեծ պարգևն է»

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (21.02.2009)

  15. #53
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքանով ես գիտեմ, կենդանիները չեն կարող հասկանալով ընտրություն կատարել, բայց ինչպես դու էիր գրել՝ «չխորանանք»։
    Թերևս հենց եկանք այն մտքին, որ ավելի թանկ շնորհ ունենք` hասկանալով ընտրություն կատարելու հնարավորությո՚ւնը Թե չէ, կրկնում եմ, ազատությունը, կյանքը և այլն` կենդանիներին էլ են շնորհված, բայց միայն մարդն է կարողանում ընտրել, թե ինչպես:

    Ինչ վերաբերվում է թռչելուն, ապա դա եթե տրված լիներ, արդեն ձեռքբերում չէր լինի, այլ իրոք կլիներ շնորհ

    Հ.Գ. Հարգելիդ իմ Jarre, ես որ ասում եմ` չխորանանք, ես դա հո իմ համար չեմ ասում Ուղղակի ես իմանալով իմ բնավորությունը` գիտեմ, որ շատ հազվադեպ պնդելով կարծիքս` այդ դեպքերում գնում եմ մինչև վերջ: Իսկ դու ընդամենը մի ակնարկով` խորացար այնուամենայնիվ: Էնպես որ` տեսնենք ով շուտ կհոգնի:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 21.02.2009, 23:10:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  16. #54
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերևս հենց եկանք այն մտքին, որ ավելի թանկ շնորհ ունենք` hասկանալով ընտրություն կատարելու հնարավորությո՚ւնը Թե չէ, կրկնում եմ, ազատությունը, կյանքը և այլն` կենդանիներին էլ են շնորհված, բայց միայն մարդն է կարողանում ընտրել, թե ինչպես:
    Վարպետ, ես պարզապես ուզում եմ նշել այն փաստը, որ մարդուն շնորհված է ազատ լինելը և դրա կարողությունը։ Իսկ հիմա թե ինչ բառ կօգտագործենք կարևոր չի, կարևորը որ դու, ես և մյուսները կարող ենք լինել ազատ, քանի որ ունենք այդ գեղեցիկ պարգևը։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (21.02.2009)

  18. #55
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, ես պարզապես ուզում եմ նշել այն փաստը, որ մարդուն շնորհված է ազատ լինելը և դրա կարողությունը։ Իսկ հիմա թե ինչ բառ կօգտագործենք կարևոր չի, կարևորը որ դու, ես և մյուսները կարող ենք լինել ազատ, քանի որ ունենք այդ գեղեցիկ պարգևը։
    Երբ մի բանը անվանում ես այլ անունով, այն դադարում է լինել նախորդ բանը, իմ ասածն էլ դա է: Չեմ ուզում ածանցել արդեն իսկ սկսված դեմագոգիան, բայց թերևս միայն էս կերպ կկարողանամ ավելի մատչելի դառնալ: Խնձորը տանձ անվանելուց կարելի երկու եզրահանգման գալ` կամ այն նախապես հենց տանձ է եղել, կամ խնձորը սխալ է անվանվել տանձ: Երրորդ հետևությունը` այդ իրը կարևոր չէ, թե ինչպես կանվանենք, խնձոր, թե տանձ, անհնար է ուղղակի:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  19. #56
    Սկսնակ անդամ Կիվի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Ամեն մեկը նշել է այն ինչը համարում է ամենա թանկը, ես ել կասեյ որ բոլորի հետ համամիտ եմ, դժվար է պատկերացնել կյանքը առանց վերոնշյալ շնորհներից որևէ մեկի:

    Մի խոսքով ասեմ որ կարծում եմ ամենա թանկ շնորհը այն է, որ մենք - մարդիկ ունենք գնահատելու ունակություն՝ ամեն քո ապրած օրը, ժամը, վարկյանը, քո հանդեպ առտահայտած սերը, ուշադությունը, անհանգստությունը, քեզ իծնե շնորհված հատկությունները, գեղեցկությունը, ինտելեկտը, խարիզման, բանականությունը և բազմաթիվ այլ շնորհները:
    Գնահատել ասելով նկատի ունեմ ոչ թե եսասեր լինելը, այլ նկատելը ամեն մի լավ, բարի մանրուկ քո մեջ, ինչը կորող է քեզ, քո շրջապատին, երկրին, աշխարհին մի լավ բան շնորհի (սերը - երեխա, ջրած ծառը - բերք, ասած խոսքը - ուկընդրող և այլն), այսինքն գնահատելով քեզ տված շնորհը դու կարող ես օգտակար լինել մեկ ուրիշին, երջանկացնել նրան, իսկ հասկանալով այն, որ դու որևիցե մեկին լավություն ես արել, ուրախացրել ես, կամ ել դրել ես ճիշտ ուղու վրա իր հերթին կերջանկացնի քեզ: Սակայն ոչ բոլորն են օգտագործում իրենց տրված շնորհները բարի նպատակներով…

    Հուսով եմ, որ իմ կոտրտված հայերենով կարողացա ձեզ հասցնել իմ միթքը, անկեղծ ասեմ առդեն ինքս խառնվեցի…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.02.2009), Սելավի (22.02.2009)

  21. #57
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ մի բանը անվանում ես այլ անունով, այն դադարում է լինել նախորդ բանը, իմ ասածն էլ դա է: Չեմ ուզում ածանցել արդեն իսկ սկսված դեմագոգիան, բայց թերևս միայն էս կերպ կկարողանամ ավելի մատչելի դառնալ: Խնձորը տանձ անվանելուց կարելի երկու եզրահանգման գալ` կամ այն նախապես հենց տանձ է եղել, կամ խնձորը սխալ է անվանվել տանձ: Երրորդ հետևությունը` այդ իրը կարևոր չէ, թե ինչպես կանվանենք, խնձոր, թե տանձ, անհնար է ուղղակի:
    Վարպետ ջան, չեմ ուզում թողնել այնպիսի մարդու տպավորություն, որ վերջին խոսքը իմը պիտի լինի, կամ որ ամեն գնով ցանկանում եմ ասածս պնդել։ Բայց մի հարց. մարդը ազատություն չունի՞։ Պատասխանն է՝ ունի։ Եթե ազատ լինելը տրված չլիներ մարդուն՝ ինչպես շատ բաներ որ տրված չեն՝ թռնել, ջրի մեջ շնչել.... նա կկարողանա՞ր օգտագործել, ձեռք բերել կամ պահպանել այդ պարգևը։ Պատասխան՝ ոչ։ Իմ ասածը ընդամենը սա է։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (21.02.2009)

  23. #58
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Գուցե մի քիչ պարզ ու չերեզ չուր պրիմիտիվ թվամ, բայց իմ խորին համոզմամբ
    բանական մարդուն շնորհված ամենաթանկ բանը կյանքն է՝ ապրելու հնարավորությունն իր բոլոր հետևանքներով, այսինքն՝ մեծանալու, սովորելու, արարելու, բազմանալու, ստեղծելու, վաճառելու, փչացնելու, կործանելու, լավություն ու վատություն անելու, գոռոզանալու, քծնելու, սիրելու, սիրվելու /և այլ բայեր/ հնարավորությունը: Մնացածը բանական էակի ընտրության արդյունքն է: Մեկն ընտրում է «ազատ» ապրելը Էվերեստի դուզ գլխին, էն մյուսը «կապանքներով» ապրելը նյու-յորքյան երկնաքերի հարյուրերորդ հարկում: Բայց ի՜նչ պրիմիտիվն եմ, չէ՞…

    Կյանքն է, էլ մի խորացեք…

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.02.2009), Jarre (22.02.2009), Լեո (22.02.2009)

  25. #59
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ ջան, չեմ ուզում թողնել այնպիսի մարդու տպավորություն, որ վերջին խոսքը իմը պիտի լինի, կամ որ ամեն գնով ցանկանում եմ ասածս պնդել։ Բայց մի հարց. մարդը ազատություն չունի՞։ Պատասխանն է՝ ունի։ Եթե ազատ լինելը տրված չլիներ մարդուն՝ ինչպես շատ բաներ որ տրված չեն՝ թռնել, ջրի մեջ շնչել.... նա կկարողանա՞ր օգտագործել, ձեռք բերել կամ պահպանել այդ պարգևը։ Պատասխան՝ ոչ։ Իմ ասածը ընդամենը սա է։
    Հարգելիդ իմ Ժան Միշել Ես էլ անկեղծ ասած չեմ ուզում անիմաստ համառ մարդ երևալ, բայց նկատում եմ, որ պարզապես ասելիքս տեղ չի հասնում Եթե նույնիսկ ընդունենք ազատությունը որպես շնորհ, ապա անգամ այդ պարագայում այն երկրորդական է դառնում, քանի որ դրանից վերև կանգնած ավելի կարևոր շնորհ կա` դրան ձգտելը, օրինակ (թեմայի վերնագրի մեջ կա ամենա նախածանցը): Բայց, երևի, վերջին անգամ եմ կրկնում. ազատությունը հարաբերական գաղափար է, որը նույն պայմանականության շրջանակներում տրված է նաև կենդանիներին: Որպեսզի չգանք ի շրջանս յուր, հիշեմ` այո, կենդանիները գիտակցաբար չեն ազատ, այլ բնազդաբար: Ուստի հենց ազատության գաղափարից ելնելով` ո՞րն է մեր ու կենդանիների տարբերությունը: Մի՞թե ազատության (գեղեցկության, սիրո, ֆլանի, ֆստանի) ընկալման հնարավորությունը չի: Ազատությունը բաղադրիչ ա! Ընդ որում` ձեռքբերովի: Եթե նույնիսկ (նույնի~սկ) շնորհ էլ ա, ապա ոչ ամենակարևորը: Վայ!
    Չեմ գրելու էլ էստեղ Դու ինձնից համառ դուրս եկար, ես էլ իրոք այդքան ժամանակ չունեմ Լավ կացեք
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (22.02.2009)

  27. #60
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդուն շնորհված ամենաթանկ բանը…

    ivy-ի խոսքերից
    Ազատությունը թանկ բան է, բայց դա մարդուն շնորհված բաներից չի:
    Համաձայն եմ: Ազատությունը ձեռք են բերում:Այն վաստակում են քրտնաջան աշխատանքի ու պայքարի շնորհիվ: Իսկ ամենան` դա Աստծո շնորհն է- իսկ դա սերն է:Ամենքին չէ որ տրված է այդ շնորհը:

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Թարսի բանը
    Հեղինակ՝ Ingrid, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.04.2014, 15:27
  3. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 14.03.2010, 20:16
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.10.2008, 20:42
  5. Բառը և Բանը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •