Շատ լավ կայք կա հայերեն լեզվով՝ ՄԱՅՐԻԿ.ԱՄ
.
Շատ լավ կայք կա հայերեն լեզվով՝ ՄԱՅՐԻԿ.ԱՄ
.
Ինչեք կարծում, հղիության ընթացքից հնարավո՞ր ե գուշակել երեխայի սեռը, ու ինքանո՞վ է դա համապատասխանում է իրականուտըանը
Ձայնալար (13.04.2011)
Ես շատ անգամ նայելով հղի կնոջ փորիկին ,գուշակում եմ աղջիկ կծնվի թե ՞տղա ,ասեմ որ շատ քիչ եմ սխալվել ։)
Բայց դե բոլորն էլ սուտ են,մինչև երեխան չծնվի չես կարող հաստատ իմանալ .
Բժիշկներ, դոպլեր հետազոտությունը ո՞րն է: Ինչով է դա տարբերվում էխոից: Գիտեմ որ այդ հետազոտության դեպքում ֆիլմ են տրամադրում այսինքն նկարահանված վիդեոն: Ասում են դա վտանգավոր է: Արդյո՞ք այդպես է:
Մեկել կուզենայի գենետիկ հետազոտության մասին իմանալ, Հայաստանում անու՞մ են նման բան:
И жили они долго и счастливо, пока не встретились...
բժիշկ չեմ Սոֆի ջան, բայց էտ հետազոտությունից անցել եմ: Նույն հարցերը ես եմ քեզ պես բժկին տվել ու իրա պատասխանը հիմա ասեմ քեզ:
Նույն ինքը էխոնա, նույն սարքավորումովա կատարվում հետազոտությունը, ուղղակի բժիշկը ավելի շատ ինֆորմացիա ա կարողանում ստանալ, ինքը այսպես ասած գունավորա ցույց տալիս /մի քանի գույն կա, սև ու սպիտակի հետ:
Տենց եսիմ ինչ վտանգավորություն չի ներկայացնում իրենից, բայց հղիության ժամանակ 3 անգամ են ստուգում տվյալ սարքով ու դրանցից մի անգամնա ընդամենը դոպլեր հետազոտություն: Նկարահանված վիդեոն ցանկությամբա,հետդ մի ֆլեշկա ես տանում ու տալիս են, բայց դրանից ոչ մի հետաքրքիր բան
Գենետիկ հետազոտությունն էլ են ցանկությամբ անում, մանավանդ, եթե գեներում հիվանդություններ կան: Եթե չի առաջարկվել ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա
Անձամբ ես անհամբեր էի սպասում դոպլեր հետազոտությանը, դա էն ստուգումնա, որից հետո, երբ քեզ ասում են ամեն բան նորմալա թեթևացած շունչ ես քաշում ու հանգիստ սպասում ծննդաբերությանը: Գիտես, որ քեզ ու փոքրիկիդ հետ ամեն բան լավա:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Եթե առանց պոտենցյալ վտանգների նորմալ հղիություն ա, բժիշկները մեզ խորհուրդ չտվեցին անել: Այսինքն, եթե սովորական ուլտրաձայնային հետազոտությունը, անկախ ամեն ինչից 3 անգամ անում են, ապա դոպլերը մենակ բժշկի ցուցումի համաձայն: Բժիշկ չեմ:
Դոպլերը արյունատար համակարգի աշխատանքը ստուգելու համար ա, որը սովորական ուլտրաձայանային հետազոտությամբ հնարավոր չի անել:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 13.04.2011, 17:27:
Ձայ, ամեն դեպքում հղիի ցանկությունը հաշվի են առնում, համաձայնությունը նույնպես: Չեն կարա ստիպեն, որ էտ հետազոտություններդ անցնես: Մեր դեպքում էլա եղել առանց վտանգների հղիություն, բայց դե մեր բժիշկն էլ խորհուրդ տվեց ամեն դեպքում անցնել հետազոտությունը: Եսիմ, երևի բժիշկներիցա)) Մի շաբաթ առաջ ցանոթներիցս մեկը առանց բժշկի ցուցումի դոպլեր հետազոտությունա անցել:Առաջին երեխան առողջական խնդիրներովա ծնված եղել և ուզում էին համոզվեն, որ երկրորդ երեխայի ուղեղի հետ ամեն բան նորմալա, արյունը նորմալա մատակարարվում և այլն: /Երևի էտ էլ ստուգող բժշկիցա, որ առանց ցուցումիա արել ))
Մեկ էլ այ սենց բան գտա
Ու դոպլեր հետազոտությունը մենակ հղիության դեպքում չի որ կիրառվումա, բոլոր մարդկանց խորհուրդա տրվում տարին մեկ անգամ դոպլեր հետազոտության ենթարկվելУЗИ и Доплер одни из наиболее безопасных и безвредных исследований в медицине.
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Հա, ջանըմ, չեմ ասում, թե չեն անի, եթե ուզես՝ փողին մուննաթ Մենք հարցրինք անենք թե չէ, մեր բժիշկը ասեց պետք չի: Այսինքն կոնկրետ իրա մոտ ընդհանուր մոտեցումը էդ ա, որ եթե ինչ-որ կոնկրետ ռիսկեր չկան, չի անում: Ես էլ ինչքան գիտեմ ոչ մի վնասակար ազդեցություն դեռ հայտնաբերված չի:
Ճիշտ ես ասում, դոպլեր էֆեկտի կրառմամբ ուլտրաձայնային հետազոտություն մենակ հղիներին չի որ արվում ա: Դա ընդհանուր դիագնոստիկայի մեթոդ ա, որ արյունատար համակարգն ա ստուգում, կարող ա հայտնաբերել ինսուլտի ռիսկերը և այլն: Մեթոդի էությունն էլ էն ա, որ անդրադարձած ուլտրաձայնը, որը գրանցւմ ա սարքը փոխում է իրա հաճախականությունը, եթե անդրադառնում է շարժվող արյան մասնիկներից. ըստ այդմ հնարավոր է լինում գնահատել արյան հոսքի արագությունն ու ուղղությունը:
Ժամանակին ահագին կարդացել եմ, որ որոշենք պետք ա թե չէ, բայց դե մեկ ա, վերջում բժիշկը ոնց ասեց տենց արինք
Բոլոր հղիներին խորհուրդ կտամ երբեք չհրաժարվել ուլտրաձայնային հետազոտություններից, որոնք արվում են ոչ միայն հղիների մոտ այլ շատ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: ՈՒշադրություն չդարծնել էն անհեթեթություններին որոնք անհասկացող պառավներն են ( և ոչ միայն) տարածում: Ոչ մի ճառագայթում, ոչ մի գենետիկ ինֆորմացիայի ոչնչացում չկա, դրանք պարզապես չապացուցված հայտարարություններ են: Եթե կինը հղիության ընթացքում իրեն լավ է զգում, դա դեռ չի նշանակում որ պտղի հետ էլ է ամեն ինչ նորմալ: ՈՒլտրածայնային հետազոտության ընթացքում կարող են պտղի մոտ անոմալիաներ հայտնաբերվել, որոնք ծնունդից անմիջապես հետո հնարավոր կլինի բուժել ( ինչքան շուտ էնքան լավ): Վերջապես դուք ձեր երեխայի ձևավորվող օրգանների զարգացմանն եք հետևում...( իհարկե հայերի մեծ մասը միայն սեռը պարզելու համար են դա անում)
Ի դեպ վերջի տարիներին ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ կան նաև անորեկսիկ պտուղներ... ինչը շատ հետաքրքիր է , քանի որ անորեկսիան դա հոգեբանական խնդիր է: Փաստորեն պտուղը մոր ապրումներից զգացել է, որ ինքն անցանկալի երեխա է և արդյունքնում հրաժարվել է սնուցումից: Սա պարզապես մի տեղից լսված ինֆորմացիա չէ, ես դա հաստատ գիտեմ: Ժամանակակից կյաքնում սթրեսները շատ են, հղի կնոջ համար լավագույն բանը դա խաղաղ ու հանիգիստ հոգեբանական վիճակն է, ֆիզիկական ակտիվությունը ու ճիշտ սնուցումը
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Cassiopeia (18.06.2011)
Ասում են, որ հղիությունը հաշվարկում են վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած: Արդյոք դա ճիշտ ձև է հղիության ժամկետը որոշելու համար?
Ինձ թվում էր` հղիությունը հաշվում են այն ժամանակվանից սկսած, երբ տեղի է ունեցել հղիությունը:
Եվ եթե ՈՒՁՀ-ով նայելուց ասում են, որ հղիությունը ենթադրենք 8 շաբաթական է, արդյոք պիտի մտածել, որ այն 10 շաբաթական է?
Ով տեղյակ է, թող բացարի: Շնորհակալ կլինեմ:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
շշուկ (27.11.2019)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հղիությունը սովորաբար հաշվում են 40 շաբաթ տևողությամբ՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից։ Կամ 38 շաբաթ՝ բեղմնավորումից սկսած։ Քանի շաբաթական է ասելով՝ սովորաբար նկատի ունեն 40֊շաբաթյա հաշվարկման համակարգը, այսինքն՝ վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած։ Ու այո, եթե ձեզ հայտնի է բեղմնավորման օրը ու դրանից 8 շաբաթ է անցել, ապա 40֊շաբաթյա սիստեմով հղիությունը համարվում է 10 շաբաթական։
Cassiopeia (28.11.2019), շշուկ (28.11.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ