Ընկերուհուս մոտ ծննդաբերությունից հետո շատ վատ հետքեր են մնացել

ինքը շատ նուրբ սպիտակամաշկ աղջիկ է, իսկ հիմա որովայնի շրջանումն սևացած է ու լիքը բծեր են մնացել, ոնց որ ճմրթված լինի, իսկ երեխան արդեն 1 տարեկան է: Ի՞նչ կարելի է ձեռնարկել հղիության ժամանակ, որպեսզի նման հետքեր չմնան: Արդյո՞ք դա ֆիզիկական վարժանքներով կարող է անցնել:
Հա մի բան էլ, ամենատարածված ետծննդյան բարդությունը, որ առաջանում է կանաց մոտ դա փորն է: Ու շատերն են տառապում այդ հարցով, երբ փորն այդպես էլ չի դառնում առաջվա չափսի: Էլի ծանոթներիցս մեկը ընդամենը 21 տարեկան է, բայց որ իրեն առաջին անգամ տեսա մտածեցի երևի մի 35 կլինի մեծ փորի պատճառով: Ու ինքն ասաց, որ տարբեր մասաժներ է արել, չգիտեմ ինչ ներծծող կրեմներ է քսել, սակայն ոչինչ չի օգնել: Բայց շատերին գիտեմ, որ ոչինչ չի մնացել կարծես նույն առաջվա կազմավածքը լինի: Ասում են, որ դա ժառանգական էլ կարող է լինել

:
Էջանիշներ