Շատերը կարծում են, որ հղիությունը հիվանդություն է, բժիշկները` պնդում, որ այն հիվանդության հետ բացարձակապես կապ չունի և միայն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունենում կնոջ օրգանիզմում: Հենց այդ գործընթացն էլ բերում է նրան, որ կնոջ մոտ առաջանում են հոգեբանական բազմաթիվ հարցեր, կենսակերպի հետ կապված խնդիրներ և այլն: Իսկ ի՞նչ եք կարծում դուք, արդյոք հղիությունը հիվանդություն է, թե՞…
Անձամբ ես հղիությունը երբեք չեմ համարել հիվանդություն, չնայած առողջ մարմնին բնորոշ շատ բաներ “երես են թեքել” ինձանից: Սակայն, հաստատ կարող եմ ասել, որ հղիության ողջ ընթացքը, լինելով ապագա մոր համար անչափ հուզիչ ու սպասումներով հագեցած ժամանակահատված, լի է սթրեսային պահերով և յուրաքանչյուր ակնթարթ կարող է սթրեսի պատճառ դառնալ:
Սթրեսի պատճառ կարող է լինել կնոջ ամուսնու անըմբռնողական հայացքները հղիության ընթացքում, այն, որ նա չի պատկերացնում թե ինչ ապրումներ է ունենում կինը: Սթրեսի պատճառ կարող է հանդիսանալ նորմալ ապրելակերպի տարրերից հրաժարվելու հավանականությունը, հղիության վերջին ամիսներին` պտղի պասիվ խաղը և այլն...




Մեջբերել

Համբերատար սպասարկում է հաճախորդներին, ապրանքը փոխում, նույնիսկ (!) ժպտում: Սկզբում չէի հասկանում պատճառը, հետո, երբ մի քիչ հեռացավ դրամարկղից, տեսա, որ հղի է:
Այ այսպիսի բաներ:
թե ինչու է մեր խոհանոցի կահույքը սպիտակ
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջանիշներ