Ֆորումում բազմաթիվ թեմաներ են քննարկվում հղիության և մայրության հետ կապված, սակայն բուն հղիության մասին ոչ մի թեմա չկա: Կարծում եմ թեման շատերին կհետաքրքրի, քանի որ շատերին է “սպառնում” ապագա մայր կամ հայր դառնալու հեռանկարը (եթե իհարկե մինչ օրս նրանք այդ “ճանապարհով” չեն անցել):
Հիմա ավելի կոնկրետացնեմ թեմայի բուն իմաստը: Եկեք այստեղ քննարկենք հղիության հետ կապված բոլոր հոգեբանական հարցերը, ֆիզիոլոգիական խնդիրները, ապրումները, այն, թե ինչ հետևանքների կբերեն սեռավարակները հղիության ընթացքում, կամ հղիության արհեստական ընդհատումը ապագա հղիությունների ժամանակ և այլն:
Էջանիշներ