Հուսիկ, հա՛, չեմ նայել ու չեմ էլ նայելու: Լուրջ եմ ասում, վերջին ժամանակներս ռուս գիտնականները շատ են անհեթեթ հայտնագործություններ անում, դրա համար էլ չեմ հավատում: Ընդհանրապես, շատ զավեշտալի է ռուսական դասագրքերը կարդալը: Դրանք բառացիորեն թարգմանված են արևմտյաններից, բայց եթե արևմտյան դասագրքում գրված է՝ հավանաբար այսպես է, ռուսականում պնդած է: Նեխություն չեն քաշել հավանաբար բառն էլ թարգմանել: Կամ էլ՝ եթե արևմտյան գրականության մեջ մի շարք համախտնիշներ կրում են գիտնականների անուններ, ապա ռուսական գրականության մեջ, չգիտես ինչու, այդ նույն գիտնականի անվանն ավելացված է ռուսի անունը:Հա StrangeLittleGirl ջան, ճիշտ ես, ես էլ չգիտեի որ Ռուսաստանի գիտնական դոկտոր պրոֆեսորն ստից բաներ է խոսում գիտական փաստերի հիման վրա որ անուն հանի չնայած մի ամբողջ ներկայիս առաջատար գիտական ճյուղի՝ ալիքային գենետիկայի հիմնադիրն է ու հավանաբար դու չես էլ նաել տեղադրածս տեսաֆիլմն ու ուղղակի հավեսի համար հերքել ես։ էդպես էլ է լինում, ի՞նչ արած, խեղճ դոկտոր պրոֆեսոր Աստված իրեն խելք տա մի քիչ էլ անուն հանի գոնե
Վարդ ջան, պատկերացրու շատ բան կփոխվեր: Մասնավորապես, ժամանակին, երբ այս հետազոտությունները չէին կատարվում, մայրական մահացությունը խիստ բարձր էր: Իսկ հիմա հնարավոր է դառնում սպառնացող բարդությունները նախօրոք կանխատեսել, դրանց դեմն առնել: Կամ՝ շատ դեպքերում երեխայի ծնունդը բնական ճանապարհով ուղղակի անհնար է: Տվյալ դեպքում պետք է անպայման կեսարյան հատում անել: Տան պայմաններում ինֆեկցվելու հավանականությունը չափից դուրս մեծ է: Հետո, եթե նախօրոք հայտնաբերվում է, որ մայրը տառապում է սիֆիլիսով, հեպատիտ Բ-ով, տուբերկուլյոզով կամ ՄԻԱՎ վարակակիր է, ապա համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որ պտուղը չվարակվի: Իսկ եթե կա ռեզուս անհամատեղելիության հարց, ապա երկրորդ հղիությունից սկսած պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի պտուղը հեմոլիտիկ դեղնուկով չծնվի… Ու էդպես հազար ու մի հարց կա:Իսկ ինձ հետաքրքրում է մեր այս աշխարհում մեր քաղաքում ասենք հղին ոչ մի բժշկի էլ չգնա, ոչ մի ստուգու ու անալիզ չանի, ապրի իրա համար, ուտի ինչ սիրտը ուզի, անի այն ինչ ուզում է ու տան էլ ծննդաբերի, հետաքրքիր է այդ երեխան առողջ ծնվելու քանի տոկոս հնարավորություն ունի՞
Ուզում եմ իմանալ նաև, թե ինչի համար են այդ բազմաթիվ ստուգումները, քանի տոկոսով են դրանք կանխում ինչ-որ հիվանդություններ
Էջանիշներ