"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ընկերուհուս մոտ ծննդաբերությունից հետո շատ վատ հետքեր են մնացել ինքը շատ նուրբ սպիտակամաշկ աղջիկ է, իսկ հիմա որովայնի շրջանումն սևացած է ու լիքը բծեր են մնացել, ոնց որ ճմրթված լինի, իսկ երեխան արդեն 1 տարեկան է: Ի՞նչ կարելի է ձեռնարկել հղիության ժամանակ, որպեսզի նման հետքեր չմնան: Արդյո՞ք դա ֆիզիկական վարժանքներով կարող է անցնել:
Հա մի բան էլ, ամենատարածված ետծննդյան բարդությունը, որ առաջանում է կանաց մոտ դա փորն է: Ու շատերն են տառապում այդ հարցով, երբ փորն այդպես էլ չի դառնում առաջվա չափսի: Էլի ծանոթներիցս մեկը ընդամենը 21 տարեկան է, բայց որ իրեն առաջին անգամ տեսա մտածեցի երևի մի 35 կլինի մեծ փորի պատճառով: Ու ինքն ասաց, որ տարբեր մասաժներ է արել, չգիտեմ ինչ ներծծող կրեմներ է քսել, սակայն ոչինչ չի օգնել: Բայց շատերին գիտեմ, որ ոչինչ չի մնացել կարծես նույն առաջվա կազմավածքը լինի: Ասում են, որ դա ժառանգական էլ կարող է լինել:
Վերջին խմբագրող՝ Second Chance: 13.02.2009, 13:16:
Love has an enemy, but it is already defeated!
Հղիության ընթացքում մաշկը ձգվում է` արգանդի մեծացման հետ միաժամանակ: Շատերի մաշկը էլաստիկությունից զուրկ է ու այդ ժամանակ առաջանում են հղիության սպիեր (растяжки): Այդ հետքերը կարող են առաջանալ ոչ միայն փորի շրջակայքում, այլև ոտքերի ազդրային մասում ու կրծքերի վրա: Ներկայիս կոսմետոլոգիական ֆիրմաները ստեղծել են քսուքներ (զուտ բնական հումքից պատրաստված), որոնք մաշկին էլաստիկություն են հաղորդում ու թույլ չեն տալիս այդ հետքերի առաջացում (համենայն դեպքս քիչ թե շատ դեմն առնում են): Հղիության 4-րդ ամսից հետո, երբ սկսվում է նկատելի դառնալ հղիությունը, խորհուրդ է տրվում օգտագործել այդ քսուքները:
Իսկ փորի մեծանալու համար - կարծում եմ լավագույն միջոցը դրա դեմ պայքարելու համար սպորտով զբաղվելն է` ծննդաբերությունից հետո: Իհարկե, անմիջապես ծննդաբերությունից հետո խորհուրդ չի տրվում ֆիզիկական լարվածություն: Առնվազն մեկ ամիս պետք է անցնի, որպեսզի վերականգնվի կնոջ օրգանիզմի բնականոն ֆունցիան ու ներքին տրավմաներ չառաջանան:
Ի դեպ, մոտավորապես մի այդքան ժամանակ էլ պետք է անցնի, որպեսզի վերականգնվի նաև հոգեբանական ֆոնը, որ կինը կրկին կարողանա նորմալ սեռական հարաբերություններ ունենալ: Այս դեպքում չեմ նախանձում տղամարդկանց: Շատ դեպքերում հղիության ընթացքում զուրկ են լինում սեռական հարաբերություններ ունենալուց ու հետագա ռեաբիլիտացիոն շրջանում ևս... դրան գումարած կնոջ ավելի մեծ ուշադրությունը նորածնի հանդեպ ու իրենց "անտեսվածությունը"... հենց դա պատճառ է դառնում բազմաթիվ ընտանիքների քայքայման: Տղամարդիկ ջան, համբերատար եղեք ու ձեր համբերատարությունը կգնահատվի կրկնակի, եռակի ու քառակի անգամ...
comet (13.02.2009), Second Chance (13.02.2009), Լուսաբեր (13.02.2009), Ֆոտոն (30.06.2011)
Շատ հայկական ընտանիքներում սկեսուրները պատճառ են դառնում, որպեսզի հարսը չհղիանա: Մի բժիշկի պատմելով՝ «Հաճախ լինում են դեպքեր, երբ կինը դեռ 4-5 ամիս է, ինչ ամուսնացած է, եւ սկեսուրը հարսին բերում է մեզ մոտ ու դժգոհում, թե հարսը չբեր է: Դա չբերություն է՝ սկեսուրի պատճառով, որովհետեւ կինն այդ դեպքում այնքան անհանգիստ ու նյարդային է լինում, այնքան են նրան շտապեցնում հղիանալ, որ դա խանգարում է բեղմնավորմանը»: Բժիշկները նկատել են, որ շատ հաճախ, երբ անպտղաբերության համար կինը իրենց է դիմում, կա՛մ գալիս է մենակ, կա՛մ նրան, չգիտես ինչու, ուղեկցում է ոչ թե ամուսինը, այլ՝ սկեսուրը: Բժիշկն ասում է «Ես անպայման խորհուրդ եմ տալիս, որ ամուսիններով բժշկի դիմեն, որովհետեւ կնոջը ոչ թե սկեսուրը պետք է օգնի հղիանալու, այլ՝ իր կողակիցը: Երբ սկեսուրն է հարսին բերում, ես խորհուրդ եմ տալիս նախեւառաջ սկեսուրին բուժել, նոր անցնել հարսին»:
«Եթե առաջ հիմնականում սեռավարակների պատճառով կանայք երեխա չէին ունենում, հիմա սթրեսներն են շատ ազդում հղիանալու վրա»:
Ավելի վատ էլ է լինում: Աշխատի բանի տեղ չդնես, փոքրիկիդ մասին մտածի Իր հետագա բնավորության ու ձևավորման համար հիմա քո վիճակը կարող է էական նշանակություն ունենալ: Հետևիր սնունդիտ`մրգեր, բանջարեղեն, կալցիով հարուստ սննդատեսակներ: Խոսի իրա հետ, ինքը քեզ լսում է Ուղղակի վայելիր էն երջանկությունը, որ հղիություն է կոչվում
Ես ոչինչ չեմ ուզում...
Եթե մեկ տարի շարունակ կինը չի հղիանում, ապա այդ դեպքում, ըստ բժշկական տերմինալոգիայի, համարվում է առաջնային անպտղություն: Մինչ մեկ տարի ժամկետը նորմալ է չհղիանալու համար:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չբերությունը հաստատվում է մինչև երկու տարի չհղիանալու դեպքում: Բայց զարմանում եմ՝ էդ ի՞նչ բժիշկ է եղել, որ այդքան շատ տեսել է, որ կինը կա՛մ մենակ գա, կա՛մ սկեսրոջ հետ: Անցյալ տարի, երբ հանրահայտ Գեորգի Կիմիչի մոտ էինք դասի, ամբողջ գերդաստանով էին գալիս: Ոչ մի անգամ մենակ կնոջ չենք տեսել: Իսկ դասական կազմը հետևյալն էր. ամուսին, կին, սկեսուր:Շատ հայկական ընտանիքներում սկեսուրները պատճառ են դառնում, որպեսզի հարսը չհղիանա: Մի բժիշկի պատմելով՝ «Հաճախ լինում են դեպքեր, երբ կինը դեռ 4-5 ամիս է, ինչ ամուսնացած է, եւ սկեսուրը հարսին բերում է մեզ մոտ ու դժգոհում, թե հարսը չբեր է: Դա չբերություն է՝ սկեսուրի պատճառով, որովհետեւ կինն այդ դեպքում այնքան անհանգիստ ու նյարդային է լինում, այնքան են նրան շտապեցնում հղիանալ, որ դա խանգարում է բեղմնավորմանը»: Բժիշկները նկատել են, որ շատ հաճախ, երբ անպտղաբերության համար կինը իրենց է դիմում, կա՛մ գալիս է մենակ, կա՛մ նրան, չգիտես ինչու, ուղեկցում է ոչ թե ամուսինը, այլ՝ սկեսուրը: Բժիշկն ասում է «Ես անպայման խորհուրդ եմ տալիս, որ ամուսիններով բժշկի դիմեն, որովհետեւ կնոջը ոչ թե սկեսուրը պետք է օգնի հղիանալու, այլ՝ իր կողակիցը: Երբ սկեսուրն է հարսին բերում, ես խորհուրդ եմ տալիս նախեւառաջ սկեսուրին բուժել, նոր անցնել հարսին»:
Մի վտանգ հղիների համար.
Այսօր աշխարհում (չգիտեմ Հայաստանում կա, թե ոչ), գնալով մեծ տարածում է գտնում պտուղին ուլտրաձայնային սարքերի միջոցով՝ «ֆոտո/վիդեո на память» անելը։ Այսինքն՝ բժշկական պատրաստվածություն չունեցող մարդիկ, ուլտրաձայնային ապարատների միջոցով կատարում են պտղի երկարատաև նկարահանում։ Այնուհետև ստացված պատկերը ձայնագրվում է DVD-ի վրա։ Հետևաբար այս պրոցեդուրայի ընթացքում ուլտրաձայնի ազդեցությունը կարող է լինել ավելի երկար և ուժեղ, քան բժշկական հետազոտության ժամանակ։ Համաձայն վստահելի աղբյուրների, այդպիեի «նկարահանումները», կարող են լինել շատ վտանգավոր։
Rhayader (21.02.2009)
Jarre ջան շարունակելով միտքդ ասեմ, որ ռուս գիտնական, ալիքային գենետիկայի ճյուղի հիմնադիրներից մեկը պարզել է, որ սովորական ուլտրաձայնային սարքով կատարած հետազոտությունն էլ ազդում է մարդու վրա՝ ազդելով գենի ալիքային համակարգի վրա, որտեղ շատ ու շատ կարևոր գենի ինֆորմացիան է պահպանվում ու ինքը նշում է հենց այն վնասը, որ հասցվում է այդպես դեռ չծնված երեխային, երբ մայրերը կատարում են նման հետազոտություն ու այդ գիտնականը խորհուրդ չի տալիս և գուցե պատճառներից մեկը նաև դա է, թե ինչու են դեռ նոր ծնված այդ մաքուր երեխաները սկսում արագ հիվանդություններ ձեռք բերել, քանի որ այդ գիտնականի ասելով այդ ուլտրաձայնը մաքրում է շատ կարևոր երեխայի գենի ինֆորմացիոն դաշտը, որտեղ գրված է թե որ օրգանիզմն ինչպես պետք է զարգանա և այլն...
Ահա այդ մասին ֆիլմը...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հերթական ռուս գիտնականը, որը փորձել է անուն հանել իր "սենսացիոն" հայտարարությամբ: Նմանատիպ անհեթեթություններ շատ ենք լսել: Նախ նկատի ունենանք, որ ուլտրաձայնը բնության մեջ գոյություն ունեցող բան է, որի ազդեցությանն ամեն օր ենթարկվում ենք: Երկրորդ, ընդունենք, որ ուլտրաձայնը բավական հաջող օգտագործվում է բուժական նպատակներով: Երրորդ, մարդու գենետիկ համակարգն այնքան ամուր է, որ առնվազն իոնիզացնող ճառագայթները պետք է ազդեն նրա վրա վնաս հասցնելու համար, այն էլ որոշակի դոզայով: Եթե իսկապես ուտլրաձայնը "մաքրեր" ինչ-որ գենի ինֆորմացիա, ապա հաստատ ծնված երեխան ակնհայտորեն դեֆեկտավոր կլիներ, ինչպես դա լինում է իոնիզացնող ճառագայթների ազդեցության տակ:
Cassiopeia (28.09.2009), Rhayader (21.02.2009), Ծայրահեղ (26.03.2017), Ներսես_AM (20.02.2009)
ճիշտն ասած ես այս նյութը կարդացել էի FDA Consumer magazine-ում։ Այնտեղ խոսվում էր, ինչպես ես նշել էի՝
Այսինքն ոչ բժշկի կողմից երկարատև ուլտրաէայնային նկարահանումը, մասնագետների կարծիքով կարող է վտանգավոր լինել։ StrangeLittleGirl, ինձ իրոք հետաքրքիր է, դա սխա՞լ է գրված
Jarre, ճիշտն ասած, ասելիքս ավելի շատ Հուսիկի ասածին էր վերաբերում. ինչ խոսք, ուլտրաձայնի բարձր դոզաները գուցե ուսումնասիրված էլ չեն: Ուղղակի ես վերջերս նկատել եմ, որ ռուս գիտնականները կպած ինչ-որ բաներ են ապացուցում՝ բավական անվտանգ բաները վտանգավոր սարքելով, իսկ վտանգավորներն անվտանգ անվանելով: Չեմ հասկանում՝ նպատակը որն է: Գուցե ուզում են արևմտյան գիտությունը քանդել, չգիտեմ:
Իսկ ինձ հետաքրքրում է մեր այս աշխարհում մեր քաղաքում ասենք հղին ոչ մի բժշկի էլ չգնա, ոչ մի ստուգու ու անալիզ չանի, ապրի իրա համար, ուտի ինչ սիրտը ուզի, անի այն ինչ ուզում է ու տան էլ ծննդաբերի, հետաքրքիր է այդ երեխան առողջ ծնվելու քանի տոկոս հնարավորություն ունի՞
Ուզում եմ իմանալ նաև, թե ինչի համար են այդ բազմաթիվ ստուգումները, քանի տոկոսով են դրանք կանխում ինչ-որ հիվանդություններ
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հա StrangeLittleGirl ջան, ճիշտ ես, ես էլ չգիտեի որ Ռուսաստանի գիտնական դոկտոր պրոֆեսորն ստից բաներ է խոսում գիտական փաստերի հիման վրա որ անուն հանի չնայած մի ամբողջ ներկայիս առաջատար գիտական ճյուղի՝ ալիքային գենետիկայի հիմնադիրն է ու հավանաբար դու չես էլ նաել տեղադրածս տեսաֆիլմն ու ուղղակի հավեսի համար հերքել ես։ էդպես էլ է լինում, ի՞նչ արած, խեղճ դոկտոր պրոֆեսոր Աստված իրեն խելք տա մի քիչ էլ անուն հանի գոնե
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ