Մոդերատորական։ «Փոքրիկը մեր կյանքում» նորաբաց թեման միացվել է «Հղիություն» նմանատիպ թեմային։
Մոդերատորական։ «Փոքրիկը մեր կյանքում» նորաբաց թեման միացվել է «Հղիություն» նմանատիպ թեմային։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ փոքրիկը արդեն երկու ամսեկան է, ճիշտ ասած իմ կարծիքով ամենակարևոր հանգամանքներից մեկը իրոք որ շրջակա միջավայրի մարդկանց վերաբերմունքն է հղի կնոջ նկատմամբ… Բաղտի բերմամբ տե պատահմամբ ընկել եմ այնպիսի ընտանիք որտեղ վատ զգալ հասկացողությունը թշնամաբար է ընդունվում, քանի որ ամուսնուս մայրիկը շատ ամրակազմ և առույգ մարդ է և առողջությունից երբեք չի բողոքել, իսկ հիմա զարմանում է երբ ասում եմ, որ վատ եմ զգում, նույնիսկ չգիտեմ ինչպես արձագանքել դրան....
Շրջապատը պարզապես պետք է հասկանա, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատկուկ ձևով է արձագանքում իր ներսում տեղի ունեցող պրոցեսներին: Հղիության ընթացքում բազմաթիվ հորմոններ սկսում են ավելի ակտիվորեն առաջանալ, որը նպաստում է օրգանիզմի այս կամ այն պրոցեսին այլ կերպ արձագանքելուն: Ու մինչ հղիությունը կատարյալ առողջություն ունեցող անձն էլ կարող է շատ վատ տանել հղիության ժամանակահատվածը, մանավանդ առաջին ու վերջին եռամսյակները: (Նշեմ, որ հղիության ողջ ընթացքը գիտականորեն բաժանվում է 3 եռամսյակների` գիտական տերմինով` տրիմեստրերի):Իմ փոքրիկը արդեն երկու ամսեկան է, ճիշտ ասած իմ կարծիքով ամենակարևոր հանգամանքներից մեկը իրոք որ շրջակա միջավայրի մարդկանց վերաբերմունքն է հղի կնոջ նկատմամբ… Բաղտի բերմամբ տե պատահմամբ ընկել եմ այնպիսի ընտանիք որտեղ վատ զգալ հասկացողությունը թշնամաբար է ընդունվում, քանի որ ամուսնուս մայրիկը շատ ամրակազմ և առույգ մարդ է և առողջությունից երբեք չի բողոքել, իսկ հիմա զարմանում է երբ ասում եմ, որ վատ եմ զգում, նույնիսկ չգիտեմ ինչպես արձագանքել դրան....
Ամեն դեպքում, սիրելի Firegirl777, դու պիտի հաշվի առնես, որ քո մոտ էմոցիոնալ ֆոնը ևս մեծ փոփոխությունների է ենթարկվել և այն, որ սկեսուրդ զարմանքով է մոտենում այն հարցին, որ դու վատ ես զգում, միգուցե իրականում այնքան էլ այդպես չէ, այլ պարզապես քո փոփոխված էմոցիոնալ ֆոնի վրա դու ավելի նեղսրտած ես արձագանքում այդ ամենին: Ու հիշի, որ քո կրծքի տակ զարգացող փոքրիկը զգում է քո յուրաքանչյուր ապրումը: Ուրախ ու ժպիտով ապրի առաջիկա 7 ամիսները ևս ու կտեսնես, թե քո ժպիտը ոնց բումերանգի նման հետ կգա քո փոքրիկի միջոցով
Առողջություն քեզ ու համբերություն
Շնորհակալ եմ Cassiopeia ես փորձում եմ նայել ամեն ինչին ավելի վառ գույներով ու չմտածել վատի մասին....
Ու ճիշտ էլ անում ես;
Հիշիր, որ "դաժան օրերը ձմռան նման կուգան ու կերթան" Մեկ ամսից երևի լրիվ այլ կերպ կսկսես "վերաբերվել" ինքդ քեզ: Դրա համար էլ գրել եմ - համբերություն քեզ
Ինձ մի հարց էլ է շատ հետաքրքրում, բազմաթիվ կայքերում կարդացել եմ որ 9 շաբաթը ամենավտանգավոր շաբաթն է քանի որ սազմը, սաղմի կարգավիճակից փոխվում է պտուղի և սկսում ինքնուրույն կատարել բազմաթիվ ֆունկցիաներ, ինչպես պաշտպանվել, ինչ պետք է անել.
Եվ մի հարց էլ բոլորը միաբերան ասում են որ պետք է շատ շարժվել, իսկ միևնույն ժամանակ բժիշկները պնդում են հանգիստ մնալ, որն է ճիշտ, և ինչ փաչաբաժնով
Նախօրոք շնորհակալություն
Հղիության տվյալ ժամանակահատվածում պարզապես պետք է զերծ մնալ ծանր ֆիզիկական աշխատանքից, ուրիշ ոչինչ անել հնարավոր չի: Այդ ժամանակ քո օրգանիզմն է պայքարողը ու դու միայն առողջ սննդով ու առողջ ապրելակերպով կարող ես նպաստել դրան` չմոռանալով, իհարկե, որ ֆիզիկական լարվածությունը տվյալ դեպքում քո "թշնամին" է:
Կախված հղիության ընթացքից, ապագա մոր առողջական վիճակից, հղիության ընթացքը տարբեր կերպ է ընթանում: Եթե առկա է հղիության կրելախախտի թեկուզ չնչին կասկած, ապա միայն ու միայն անկողնային ռեժիմ է սահմանվում: Իսկ եթե ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ապա պետք չէ սահմանափակել կենսակերպը, քանի որ հղիությունը հիվանդություն չէ:Եվ մի հարց էլ բոլորը միաբերան ասում են որ պետք է շատ շարժվել, իսկ միևնույն ժամանակ բժիշկները պնդում են հանգիստ մնալ, որն է ճիշտ, և ինչ չափաբաժնով
Նախօրոք շնորհակալություն
Իսկ այն, որ ասում են անհրաժեշտ է շարժուն լինել, նկատի ունեն ծննդաբերության բարեհաջող ընթացքը, քանի որ մկանների ակտիվությունը ծննդաբերության ժամանակ պարզապես կնպաստի ծննդաբերական գործընթացի համեմատաբար թեթև ընթացքին:
պարզ է, այսինքն մինչև բժկի կարծիքը չլսեմ, ոչինչ պետք չէ անել.... իհարկե բացի առողջ սննդից...
Շատ շնորհակալ եմ Վերա ջան, եթե նորից հարցեր ունենամ անպայման կդիմեմ....
Մկանների ակտիվության մասին մինչև հղիանալը պետք է մտածելԻսկ այն, որ ասում են անհրաժեշտ է շարժուն լինել, նկատի ունեն ծննդաբերության բարեհաջող ընթացքը, քանի որ մկանների ակտիվությունը ծննդաբերության ժամանակ պարզապես կնպաստի ծննդաբերական գործընթացի համեմատաբար թեթև ընթացքին:
Apsara (14.02.2009)
Լրիվ համաձայն եմ, բայց դե եթե սպասում և միաժամանակ չես սպասում ու պատրաստվելու ժամանակ չես ունենում դա ամենավատն է, ճիշտն ասած շատ բաներ կուզեի փոխել, բայց դե ուշ է.....
Հուսով եմ հետագա ընթացքը գոնե հնարավորիւնս ճիշտ կլինի
Կարծում եմ StrangeLittleGirl-ը նկատի ունի մինչ հղիությունը ֆիզկուլտուրայով կամ որևէ սպորտաձևով, պարով զբաղվելը:
Ի դեպ, երեկ հեռուստացույցով ցույց էին տալիս, որ Ֆիլիպիններում ծննդաբերության պատրաստվող հղի կանայք պորտապար պարել էին սովորում (իհարկե առանց ցատկեր ու նմանատիպ կտրուկ շարժումներ իրագործելու), զարգացնելու համար իրենց փորի մկանները, որպեսզի ծննդաբերական գործընթացը թեթև ընթանա:
Իսկ ինչ կասեք ետծննդաբերական դեպրեսիայի մասին (եթե չեմ սխալվում դեպրեսիա բաժնում քննարկվել է այս հարցը)։ Երբեմն բժիշկները, հարազատները և հենց ինքը՝ հղի կինը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են մինչ ծննդաբերությունն ընկած ժամանակահատվածին։ Սակայն անչափ կարևոր է նաև ծննդաբերությանը հաջորդող ժամանակ առաջացող խնդիրները ճիշտ հաղթահարել։ Որոշ կանայք տանում են նման դեպրեսիա, և չեն հասկանում թե իրենց հետ ինչ է տեղի ունենում։ Բարեբախտաբար նման դեպրեսիան բուժվում է։ Երբ այն թուլ արտահայտված է, ապա բավական է լավ հանգստանալը և հարազատների աջակցությունը։ Սակայն եթե այդ դեպրեսիան ավելի խորը բնույթ է կրում, ապա հարկավոր է ավելի լուրջ քայլեր։ Եթե ինչ որ մեկին այս թեման հետաքրքրում է, կարող եմ ավելի մանրամասն գրել։
Մի անգամ ոմն մեկն ինձ ասեց որ հղի է, մյուս առավոտը կարծես երեք անգամ ծննդաբերած լինեի Մի գիշերում չորս կիլո նիհարեցի
Սուտ տագնապ տուրս եկավ (ճիշտն ասած՝ ափսոս)
Այնպես որ, տղամարդու համար էլ դա ստրես է ու զգացումքների փորձություն: Սիրում ես՝ ավելի կձգի քո երեխան կրող կինը: Չես սիրում՝ կփախչես:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ